Դաս 72
Ալմա 5.37–62
Նախաբան
Ալման շարունակում էր քարոզել Զարահեմլայում, նա զգուշացնում էր մարդկանց, որ իր խոսքերին հետևելը կամ մերժելը կարող են բերել ծանր հետևանքներ: Ալման նաև Հիսուս Քրիստոսին համեմատում է բարի հովվի հետ, ով կանչում է նրանց և ցանկանում նրանց ետ բերել իր փարախը: Նա կոչ է անում մարդկանց ապաշխարել և հեռու մնալ աշխարհի անմաքուր բաներից, որպեսզի նրանք ժառանգեն երկնային արքայությունը:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 5.37–42, 53–62
Ալման զգուշացնում է ամբարիշտներին և կոչ է անում նրանց ականջ դնել բարի հովվի ձայնին:
Ցուցադրեք Հիսուսը հոգ է տանում կորած ոչխարների համար նկարը (Gospel Art Book [2009], no. 64):
-
Ինչպե՞ս է Փրկիչը հանդիսանում բարի հովիվ:
Երբ մի քանի ուսանողներ պատասխանեն, կարդացեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը.
«Հիսուսի ժամանակ պաղեստինյան հովիվը հայտնի էր իր ոչխարների պաշտպանությամբ: Ի տարբերություն մեր օրերի հովիվների, այդ ժամանակ հովիվը միշտ քայլում էր իր հոտի առջևից: Նա առաջնորդում էր նրանց: Հովիվը ճանաչում էր յուրաքանչյուր ոչխարին և, սովորաբար, ուներ անուններ նրանց համար: Ոչխարները ճանաչում էին նրա ձայնը ու վստահում էին նրան և չէին հետևի անծանոթին: Այնպես որ, երբ կանչեր, ոչխարները կմոտենային իրեն (տես՝ Հովհաննեսի 10.14, 16): …
Հիսուսն իր օրերում օգտվում է այս օրինակից ու հայտարարում, որ Ինքն էր Բարի Հովիվը՝ Ճշմարիտ Հովիվը: Իր քույրերի ու եղբայրների հանդեպ Իր ունեցած սիրո շնորհիվ Նա պատրաստակամորեն և կամավոր տվեց Իր կյանքը նրանց համար» (“A Call to the Priesthood: ‘Feed My Sheep,’” Ensign, մայիս 1983, 43; տես նաև John R. Lasater, “Shepherds of Israel,” Ensign, մայիս 1988, 74–75):
Հիշեցրեք ուսանողներին Ալմա 5 -ի բովանդակությունը, բացատրելով, որ Ալման գնաց քարոզելու Զարահեմլայի ժողովրդին, ովքեր կարծես «հովիվ չունեցող ոչխարներ» էին (Ալմա 5.37): Խնդրեք ուսանողներին հիշել դժվարությունները, որոնց Զարահեմլայի ժողովուրդը հանդիպել էր, և թե ինչ Ալման խրախուսեց նրանց անել: Նախորդ դասերից կարող եք համառոտ վերանայել մի քանի հիմնական հատվածներ, ինչպիսին է օրինակ՝ Ալմա 5.14–20, որպեսզի օգնեք ուսանողներին հիշել պատմությունը: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Զարահեմլայի ժողովուրդը այն սոսկալի իրավիճակի մեջ էր իրենց ամբարշտության պատճառով (տես՝ Ալմա 7.3):
Երկու կամ երեք ուսանողի հրավիրեք հերթվ կարդալ Ալմա 5.37–42: Դասարանին հանձնարարեք փնտրել եղանակներ, որոնցով անձը կարող է ասել, թե արդյո՞ք ինքը Փրկչի ոչխարներից մեկն է: Երբ ուսանողները կկիսվեն իրենց սովորածով, տվեք հետևյալ հարցերը.
-
Մարդիկ ինչպե՞ս կարող են ոչխարների նման հովվի կարիք ունենալ:
-
Ըստ Ալմա 5.37–38-ի, ինչպե՞ս է բարի հովիվը ցույց տալիս Իր սերը և մտահոգությունը ոչխարների նկատմամբ: (Նա շարունակում է կանչել նրանց Իր անունով:)
-
Ըստ Ալմա 5.41–ի, ինչպե՞ս մենք կարող ենք ասել, որ ականջ ենք դնում բարի հովվի ձայնին:
-
Որո՞նք են այն մի քանի գործերը, որոնք ցույց են տալիս, որ անձը հետևում է բարի հովվին:
Ուսանողների պատասխաններից հետո խնդրեք մի ուսանողի կարդալ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը, որը նկարագրում է տղամարդկանց և կանանց, ովքեր հանձն են առել հետևել Հիսուս Քրիստոսին: (Այս նյութից կարող եք մեկական պատճեն նախապատրաստել յուրաքանչյուր ուսանողի համար:)
«Երբ դուք ընտրում եք հետևել Քրիստոսին, դուք ընտրում եք փոխվելը: …
Տղամարդիկ [և կանայք], ովքեր փոխվել են Քրիստոսի համար, կառաջնորդվեն Քրիստոսի կողմից: …
Նրանց կամքը կուլ է գնացած Նրա կամքին (տես՝ Հովհաննես 5.30):
Նրանք միշտ Տիրոջը հաճելի բաներ են անում (տես Հովհաննես 8.29):
Նրանք ոչ միայն կմեռնեն Տիրոջ համար, բայց ամենակարևորը՝ նրանք ցանկանում են ապրել Նրա համար:
Նրանց տները, պատերի նկարները, դարակների գրքերը, երաժշտությունը, նրանց խոսքերը և գործերը կապացուցեն նրանց քրիստոնյա լինելը:
Նրանք կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում (տես Մոսիա 18.9):
Նրանք Քրիստոսին պահում են իրենց մտքում, նայելով Նրան իրենց բոլոր մտորումներում (տես ՎևՈւ 6.36):
Նրանք Քրիստոսին պահում են իրենց սրտերում, դնելով իրենց գորովանքը Նրա վրա հավիտյան (տես Ալմա 37.36):
Գրեթե ամեն շաբաթ նրանք ընդունում են հաղորդությունը և վկայում իրենց Երկնային Հորը, որ հոժար են իրենց վրա վերցնել անունը Նրա Որդու և միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները (տես՝ Մորոնի 4.3)» (“Born of God,” Ensign, նոյ. 1985, 5, 6–7):
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 5.53–56, փնտրելով վերաբերմունք և գոծողություններ, որոնք դժվարացնում են Փրկչի ձայնին ականջ դնելը: Մի քանի րոպե անց հանձնարարեք մի քանի ուսանողների գրել գրատախտակին իրենց պատասխանները: Թող իրենց պատասխանները լրացնեն այնպես, որ հնարավորինս ծածկեն գրատախտակը: Հանձնարարեք ավելացնել ցանկացած այլ վերաբերմունք կամ գործողություն, որը տեսել են իրենց շրջապատում, որը դժվարեցնում է ականջ դնելը Փրկչի ձայնին: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել՝ Աստծո ուսմունքները մի կողմ դնելը [անտեսելը], հպարտությունը, ունայնությունը, մեր սրտերը հարստությունների ու աշխարհիկ բաների վրա դնելը, մտածելը, որ մենք ավելի լավն ենք, քան մյուսները, արդարներին հալածելը կամ մեջքը դարձնելը դեպի աղքատը ու կարիքավորը: Ուսանողների ուշադրությունը հրավիրեք շարունակել բառի վրա, որն Ալման անընդհատ կրկնում է, ընդգծելով, որ Զարահեմլայի ժողովուրդը շարունակում էր այս մեղավոր վարքագիծը և մոտեցումները:)
Գրելու համար գրատախտակի մեջտեղում տեղ բացեք, ջնջելով ուսանողների որոշ պատասխաններ: Այդ տեղում գրեք՝ Հետևեք բարի հովվի ձայնին:
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Ալմա 5.57: Դասարանին հանձնարարեք բացահայտել արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչպես մենք պետք է արձագանքենք չարի ազդեցություններին: («Դո՛ւրս եկեք ամբարիշտների միջից» և «զա՛տ եղեք», և «մի՛ դիպչեք նրանց անմաքուր բաներին»:) Կարող եք առաջարկել ուսանողներին ընդգծել այդ արտահայտությունները իրենց սուրբ գրություններում: Նշեք, որ այդ արտահայտություններն ընգծում են մեզ հոգեպես չվնասելու կամ չվարակելու անհրաժեշտությունը: Օգնելու համար ուսանողներին քննարկել, թե ինչպես նրանք կարող են հեռու մնալ հակառակություններից, խուսափել չարի ազդեցությունից և հետևել բարի հովվի ձայնին, տվեք հետևյալ հարցերին նման հարցեր.
-
Ի՞նչ կարող են անել Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երիտասարդները, որպեսզի լինեն ամբարիշտներից զատ: (Ուսանողների պատասխանները ամրապնդելու համար կիսվեք դրական օրինակով, որը տեսել եք ձեր դասարանի ուսանողներից մեկի մեջ: Հրավիրեք ուսանողներին կիսվել բարի օրինակներով, որոնք իրենք տեսել են միմյանց մեջ:)
-
Ըստ Ալմա 5.56–57–ի, որո՞նք են ամբարշտության մեջ շարունակելու հետևանքները: (Եթե մենք շարունակենք մնալ ամբարշտության մեջ, մենք չենք կարող լսել բարի հովվի ձայնը և չենք կարող համարվել արդարների թվում:)
Եթե ժամանակ բավականացնում է, ուսանողներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի խորհեն հետյալ հարցի շուրջ: Նրանք կարող են իրենց պատասխանը գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Ի՞նչ է Տերը ուզում, որ դուք անեք, որպեսզի ավելի լավ ընդունեք Նրա մոտ գալու Իր հրավերքը: (Կարող եք նրանց առաջարկել, որ պատասխանները լինեն այն, ինչ նրանք կարող են ավելի լավ անել, կամ ինչ-որ բան, որ նրանք պետք է դադարեցնեն անել:)
Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն ընթերցել Ալմա 5.58–62-ը, փնտրելով այն օրհնությունները, որոնք խոստացված են նրանց, ովքեր կհավաքվեն Տիրոջ և Նրա ժողովրդի շուրջը: (Առաջարկեք ուսանողներին նշել այդ օրհնությունները իրենց սուրբ գրություններում:)
-
Ինչպե՞ս կամփոփեք Տիրոջ օրհնությունները նրանց համար, ովքեր ականջ են դնում Նրա ձայնին: (Թեև ուսանողները կարող են առաջարկել այլ սկզբունքներ, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ եթե մենք հետևենք Տիրոջ [Բարի Հովվի] ձայնին, մենք կհավաքվենք Նրա արքայությունում: Կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին:)
-
Ի՞նչ սովորույթներ եք զարգացրել, որոնք օգնել են ձեզ ականջ դնել Բարի Հովվի ձայնին:
-
Ինչպե՞ս են այս սովորույթները օգնել ձեզ անտեսել չարի որոշ ազդեցություններ, որոնք թվարկված են գրատախտակին:
Վկայեք, որ եթե մենք ականջ դնենք Փրկչի խոսքերին, մենք կլինենք այն արդարների թվում, ովքեր կհավաքվեն Տիրոջ արքայությունում:
Ալմա 5.43–52
Ալման կատարում է ապաշխարություն քարոզելու իր պարտականությունը
Ուսանողներին հանձնարարեք թվել հինգ ֆիզիկական զգայարաններ (տեսողություն, լսողություն, շոշափում, հոտառություն ու համ): Բերեք մի քանի առարկաներ, որոնք կօգնեն ուսանողներին օգտագործել այս զգայարանները:
-
Ի՞նչ եք սովորել ձեր այս հինգ զգայարաններից:
-
Կա արդյո՞ք որևէ եղանակ սովորելու ինչ-որ բան առանց օգտագործելու ձեր հինգ զգայարանները:
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով կարդալ Ալմա 5.44–48: Դասարանին հարցրեք, թե ըստ Ալմայի, ի՞նչ նա գիտեր և թե որտեղից նա գիտեր դա:
-
Ըստ Ալմա 5.48–ի, ի՞նչ գիտեր Ալման:
-
Ըստ Ալմայի, ո՞րն էր նրա վկայության աղբյուրը:
-
Ի՞նչ էր Ալման արել, որպեսզի ստանար այդ վկայությունը Սուրբ Հոգուց:
-
Ինչպե՞ս կարողենէ աղոթքը և ծոմապահությունը օգնել մեզ ամրապնդել ավետարանի մասին մեր վկայությունը:
-
Ե՞րբ եք զգացել, որ ձեր վկայությունը ամրապնդվել է աղոթքի և ծոմի միջոցով:
Վկայեք, որ մենք Սուրբ Հոգու միջոցով կարող ենք իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է: Ընգծելու համար անհրաժեշտությունը փնտրելու և ստանալու անձնական վկայություն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մարդկության Քավիչն է, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.
«Ավետարանի ճշմարտությունների՝ մասնավորապես Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային կյանքի և առաքելության մասին անձնական վկայությունը շատ կարևոր է մեր հավերժական կյանքի համար:… Այլ կերպ ասած, հավերժական կյանքը հիմնվում է մեր Երկնային Հոր և Նրա Սուրբ Որդու մասին մեր անհատական, անձնական գիտելիքի վրա: Նրանց պարզապես ճանաչելը բավական չէ: Մենք պետք է ունենանք անձնական հոգևոր փորձառություն, որպեսզի ամրապնդենք մեզ: Այդ ամենը գալիս է նրանց ինտենսիվ, նպատակասլաց ձևով փնտրելու արդյունքում, ինչպես քաղցած մարդն է ուտելիք փնտրում» (“Feasting at the Lord’s Table,” Ensign, մայիս 1996, 80):
Ուսանողներին ժամանակ տրամադրեք հետևյալ հարցերի մասին իրենց պատասխանները գրելու համար: Նաև խրախուսեք նրանց գրի առնել, թե ինչ իրենք կանեն, որպեսզի ձեռք բերեն կամ ամրապնդեն Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց վկայությունները: Խրախուսեք նրանց իրականացնել իրենց նպատակները, նույնիսկ, եթե դա պահանջում է «շատ օրեր» (Ալմա 5.46):
-
Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին հուշել է ձեզ, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Քավիչն է:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 5.49–52, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Ալման ժողովրդին, որ նրանք պետք է անեին, որպեսզի ժառանգեին երկնային արքայությունը:
-
Ինչո՞ւ է ապաշխարությունը կարևոր Աստծո արքայություն մտնելու համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել Աստծո արքայություն մտնելու մասին Ալմայի ուսմունքները, ուսանողներին հանձնարարեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ հայտարարությունը.
«Իսկ ի՞նչ կլիներ, եթե Նրա գալստյան օրը լիներ վաղը: Եթե մենք իմանայինք, որ մենք վաղը կհանդիպենք Տիրոջը՝ —մեր վաղաժամ մահվան կամ Նրա անսպասելի հայնտնվելու պատճառով, —ի՞նչ մենք կանեինք այսօր: Ինչպիսի՞ խոստովանություններ մենք կանեինք: Ի՞նչ արարքներ մենք կդադարեցնեինք անել: Ո՞ւմ մենք կներեինք: Ինչպիսի՞ վկայություններ մենք կբերեինք:
Եթե այդ դեպքում մենք կանեինք այդ բաները, ապա ինչո՞ւ ոչ հիմա: Ինչո՞ւ չունենալ խաղաղություն, քանի դեռ այն հասանելի է» (“Preparation for the Second Coming,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 9):
Ամփոփեք, ուսանողներին ժամանակ տալով մտածելու համար, թե ինչն իրենք կփոխեին իրենց կյանքում, որպեսզի պատրաստվեին հանդիպելու Փրկչին և մտնելու Նրա արքայությունը: Հանձնարարեք նրանց գրի առնել իրենց մտքերը և զգացմունքները, որպեսզի հետագայում կրկին անգամ կարողանյին կարդալ իրենց մտքերը և հիշել, որ պետք է հետևեն այն հուշումներին, որոնք ստացել են: