Դաս 130
3 Նեփի 21–22
Նախաբան
Երբ Հիսուս Քրիստոսը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին, Նա բացատրեց, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը վերջին օրերին կլինի նշան, որ Նա սկսել էր Իսրայելի հավաքումը և Իր ուխտը իրականացնելը Իր ժողովրդի հետ: Շեշտելով Իր մեծ սերը Իր ուխտի ժողովրդի հանդեպ, Փրկիչը մեջբերեց Եսայիայի մարգարեությունները ուխտի ժողովրդի վերականգման մասին:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 21.1–11
Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը կլինի նշան Իսրայելի հավաքման մասին վերջին օրերին:
Մինչև դասը սկսելը նկարեք հետևյալ նշանները գրատախտակին (Կամ օգտագործեք այլ նշաններ, որոնք ընդունված են այնտեղ, որտեղ դուք եք ապրում):
Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր նշանը: Ապա ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ինչի՞ համար են օգտագործվում նշանները: (Պատրաստելու, նախազգուշացնելու և հրահանգելու համար:)
-
Ինչո՞ւ է կարևոր, որ նշանը ճիշտ փակցվի և որ նշանի վրա ուղերձը հեշտ լինի հասկանալ:
Հիշեցրեք ուսանողներին, որ սուրբ գրությունները հաճախ խոսում են նշանների մասին, որոնք պատրաստում են, նախազգուշացնում և հրահանգում մեզ Երկնային Հոր ծրագրի կատարման վերաբերյալ: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել 3 Նեփի 21.1–2, 7, որոնելովնշան բառը: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառը, որտեղ որ այն հայտնվի այդ հատվածներում: Ապա խնդրեք նրանց մտքում ուշադիր կարդալ հատված 1-ը:
-
Ինչո՞ւ Տերն ասաց, որ Նա կտա այս որոշակի նշանը: (Որպեսզի մարդիկ իմանան, որ Նա հավաքում է Իսրայելի տունը:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21.1–7 հատվածները, և խնդրեք նրանց նշել «այս բաները» և «այս գործերը» և մտածել, թե այդ արտահայտություններն ինչին են վերաբերվում :
-
Խոսելով Նեփիացիների հետ, Փրկիչն ասաց «այս բաները, որոնք ես հայտարարում եմ ձեզ» (3 Նեփի 21.2): Որտե՞ղ էին Նեփիացիներին ուղղված Նրա խոսքերն արձանագրվելու: (Մորմոնի Գրքում:)
-
Համաձայն այս հատվածների, ո՞րն է նշաններից մեկը, որ Աստված իրականացնում է Իր ուխտերը վերջին օրերում: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ ճշմարտությունը [գրեք այն գրատախտակին]. Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է, որ Աստված իրականացնում է վերջին օրերին Իսրայելը հավաքելու Իր ուխտը:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել այն ուղիների մասին, որոնցով Մորմոնի Գիրքն օգնում է մարդկանց հավաքվել Տիրոջ աշխատանքի շուրջ:
«Մորմոնի Գիրքը կենտրոնական է այս աշխատանքում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն մղում է մարդկանց սովորել Հիսուս Քրիստոսի մասին, հավատալ Նրա ավետարանին և միանալ Նրա Եկեղեցուն: Փաստորեն եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա» («Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 80):
-
Ե՞րբ է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ այս ձևով: Ե՞րբ եք տեսել, որ Մորմոնի Գիրքն օգնել է ուրիշ մարդկանց այս ձևով:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 21.9, և խնդրեք դասարանին նշել «մեծ և զարմանալի գործ» արտահայտությունը: Նշեք, որ այս արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգմանը, որը ներառում է Մորմոնի Գրքի ի հայտ գալը:
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը մեծ և զարմանալի:
Շեշտեք, որ 3 Նեփի 21.9 հատվածը վերաբերում է «մի մարդու»: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ո՞վ կարող է լինել այդ մարդը: Ապա ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի նկարը (գուցե Եղբայր Ջոզեֆի նկարը կամ Առաջին տեսիլքի նկարը [Gospel Art Book (2009), no. 87, no. 90]): Ասացեք ուսանողներին, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հաստատել է այդ մարդու ինքնությունը որպես Ջոզեֆ Սմիթ (տես Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 287–88): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21.10–11հատվածները, մտածեք, թե ինչպես է Մարգարե Ջոզեֆ Սմիթը համապատասխանում այս հատվածների նկարագրությանը:
-
Ինչպե՞ս է Աստված ցույց տվել Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ Իր «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»:
-
Համաձայն 3 Նեփի 21.11-ի, ի՞նչ կպատահի նրանց, ովքեր չեն հավատում Քրիստոսի խոսքերին, որոնք ի հայտ են եկել Ջոզեֆ Սմիթի միջոցով: (Նրանք «կկտրվեն» այն օրհնություններից, որոնք գալիս են ուխտերի միջոցով:)
3 Նեփի 21.12–22.17
Փրկիչը խոսում է չապաշխարողների կործանման և Իր ժողովրդի վերականգման մասին, ովքեր կապաշխարեն և կվերադառնան Նրա մոտ:
Ամփոփեք 3 Նեփի 21.12–21, բացատրելով, որ Փրկիչը վերջին օրերին տվեց մի նախազգուշացում նրանց, ովքեր չեն հավատա Իրեն և չեն ապաշխարի: Նա ասաց, որ իրենց նյութական ունեցվածքները, քաղաքները, ամրոցները և չար գործերը կկործանվեն: Նա նաև ասաց, որ նրանք կկտրվեն Նրա ուխտի ժողովրդից:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21.22, 25–28 հատվածները, որոնելով օրհնությունները և պարտականությունները, որոնք վերջին օրերին կտրվեն նրանց, ովքեր կապաշխարեն և ականջ կդնեն Փրկչի խոսքերին:
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես կամփոփեին3 Նեփի 21.12–22, 25–28 ուսմունքները: Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել իրենց պատասխանները: Ապա ամփոփեք բոլոր պատասխանները գրատախտակին, շեշտելով, որերբ մենք ապաշխարում ենք և ականջ դնում Փրկչի խոսքերին, մենք հավաքվում ենք որպես Նրա ուխտյալ ժողովրդի մաս: (Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)
Գրատախտակին կամ պաստառի վրա մի վրան նկարեք (դուք կարող եք անել դա դասից առաջ): Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը մեջբերեց մի մարգարեություն, որը ոգեշնչել էր Եսայիա մարգարեին գրել դարեր առաջ: Այս մարգարեության մեջ Եսայիան համեմատեց Եկեղեցին իր ուխտերով և օրհնություններով վրանի հետ:
-
Որո՞նք են վրանի ծածկի տակ լինելու առավելությունները: (Պատասխանները կարող են ներառել՝ վրանը ապահովում է պաշտպանություն փոթորիկներից և ստվեր արևից:)
-
Ինչո՞վ է Եկեղեցին նման վրանի:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 22.2:
-
Ինչո՞ւ կարող է այս «վրանը» անհրաժեշտ լինել ընդարձակել և ամրացնել վերջին օրերին: (Քանի որ շատ մարդիկ կմիանան Եկեղեցուն կամ կվերադառնան Տիրոջ հետ իրենց ուխտերին: ) Ի՞նչ կարող եք դուք անել՝ օգնելու ընդարձակել վրանը և ամրացնել ցցերը: (Խրախուսեք ուսանողներին գործել այս հարցին իրենց պատասխանների համաձայն:)
Բացատրեք, որ այս նույն մարգարեության մեջ Եսայիան օգտագործեց մեկ այլ համանմանություն: Նա Իսրայելի տունը նմանեցրեց մի կնոջ, ում ամուսինը Տերն է: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 22.4–5 հատվածները, և խնդրեք դասարանին որոնել մխիթարության բառեր կնոջ համար:
-
Ի՞նչ մխիթարության խոսքեր եք տեսնում 3 Նեփի 22.4: (Պատասխանները կարող են ներառել «դու չպիտի ամաչես» և «դու պիտի մոռանաս քո երիտասարդության նախատինքը [խայտառակությունը]»:) Ինչո՞ւ է մխիթարող այն իմանալը, որ «ամուսինը» «Քավիչն է, Իսրայելի Սուրբը» (3 Նեփի 22.5):
-
Ինչպե՞ս են այս հատվածները նման մեզ տրված Փրկչի պատասխանին, երբ մենք մեղանչում ենք:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 22.7–10 հատվածները՝որոնելով խոստումները, որոնք Փրկիչը տալիս է Իր ուխտի ժողովրդին, ովքեր վերադառնում են դեպի Իրեն:
-
Ի՞նչ է խոստանում Փրկիչը նրանց, ովքեր վերադառնում են դեպի Նա:
-
Որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք Տիրոջ մասին այս հատվածներում: (Ուսանողները կարող են կիսվել այս հարցի մի քանի տարբեր պատասխաններով: Հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունները. Տերը ցույց է տալիս հավիտենական բարություն և ողորմածություն այն մարդկանց, ովքեր վերադառնում են դեպի Իրեն: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին: Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում 3 Նեփի 22.7–10 հատվածների կողքին:)
Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ 3 Նեփի 22.4–10 հատվածները, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«Չնայած եղել է ամլություն, իսկ երբեմն՝ անհավատարմություն, այնուամենայնիվ, ամուսինը (Քրիստոսը) կվերընդունի և կփրկագնի իր հարսնացուին (Իսրայելին): Եհովայի պատկերումը, որպես փեսացու, և Իսրայելը՝ որպես հարսնացու, ամենաշատ օգտագործված համանմանությունն է սուրբ գրություներում, լինելով օգտագործված Տիրոջ և նրա մարգարեների կողմից նկարագրելու փոխհարաբերությունը Աստվածության և ուխտի զավակների միջև:
… Քրիստոսը երբեմն իրավացիորեն բարկացել է մեղսավոր Իսրայելի վրա, բայց դա միշտ եղել է կարճ և ժամանակավոր՝ «մի կարճ պահ»: Կարեկցանքն ու ողորմածությունը միշտ վերադառնում են և գերիշխում ամենահաստատուն ձևով: Լեռներն ու բլուրները կարող են անհետանալ: Մեծ ջրերի ծովերը կարող են ցամաքել: Ամենաանհավանական բաներն աշխարհում կարող են պատահել, բայց Տիրոջ բարությունն ու խաղաղությունը երբեք չի վերցվի իր ուխտի ժողովրդից: Նա երդվել է մի երկնային երդումով, որ չի զայրանա նրանց վրա հավիտյան» (Christ and the New Covenant, 290):
-
Փրկչի ողորմածության և բարության ի՞նչ ապացույցներ եք դուք տեսել ձեր կյանքում: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ չպետք է կիսվեն որևէ բանով, որը խիստ անձնական է կամ գաղտնի:)
-
Ինչպե՞ս կարող է Փրկչի ողորմածության և բարության իմացությունն ազդել ուխտերին հավատարիմ մնալու վրա:
Բացատրեք, որ Փրկիչը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին այն օրհնությունների մասին, որոնք սպասում են արդարներին: Հրավիրեք ուսանողներին մտքում հետազոտել 3 Նեփի 22.13–17 հատվածները, որոնելով մեկ խոստացված օրհնություն, որն իսկապես իմաստալի է նրանց համար: Շեշտեք, որ երբ մենք կարդում ենք այս խոստացված օրհնությունների մասին, մենք տեսնում ենք, որ Տիրոջ ժողովուրդը կհաստատվի արդարությամբ և կհաղթի ամբարշտությանը:
Եզրափակեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասում: Հրավիրեք ուսանողներին գրել երեք կամ չորս նախադասություն տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մեկ բանի վերաբերյալ, որը նրանք կարող են անել, որպեսզի այսօր արժանանան օրհնություններին, որոնք Տերը կամենում է տալ նրանց: