Դաս 152
Մորոնի 1–3
Նախաբան
Եթերի թիթեղների կրճատումն անելուց հետո, Մորոնին կարծեց, որ էլ չէր գրելու: Սակայն նա ոգեշնչվեց «գրել մի քանի բան ևս, որպեսզի գուցե դրանք ինչ-որ մի օր՝ ապագայում, արժեքավոր լինեն [նրա] եղբայրների՝ Լամանացիների համար, Տիրոջ կամքի համաձայն» (Մորոնի 1.4): Նրա խոսքերը հաստատում են իր հավատարմությունը Հիսուս Քրիստոսին և դրանք նաև ընդգծում են ավետարանի կարևոր արարողությունները:
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 1
Մորոնին թափառում է իր կյանքի ապահովության համար և շարունակում իր գրառումները:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պատմությունը, որը պատմել է մի երիտասարդ կին, ով պաշտպանեց իր հավատքը դպրոցում:
«Իմ ուսուցիչը դասարանի առջևում կանգնած խոսում էր այն կինոնկարի մի հատվածի մասին , որը պատրաստվում էինք դիտել: … Ուսուցիչս … անհոգորեն բացատրեց, որ … կինոնկարը երեխաների համար չէ: Ես ապշեցի: … Ես երբեք չէի պատկերացնի, որ դա կպատահեր:
Ես նստած էի իմ տեղում՝ մտածելով այն մասին թե ինչ պիտի անեմ: Գլխումս անընդհատ մի միտք էր պտտվում. «Մեզ խնդրվել է չնայել անպարկեշտ կինոնկարներ: Ես փորձեցի պատճառաբանել դա՝ որովհետև ես դպրոցում եմ կինոնկարի այդ մասը, որ մենք պատրաստվում ենք նայել կլինի պատշաճ: Բայց անպատշաճ կինոնկարներ չնայելու միտքը տապալեց իմ պատճառաբանությունները:
Ես հանգիստ ձեռք բարձրացրեցի և ողջ դասարանի առջև ես խնդրեցի նստել դասարանից դուրս, երբ կինոնկարը ցուցադրվեր: Ես զգացի բոլորի աչքերը ինձ վրա հառված, երբ հրեցի աթոռը և վերցրեցի գիրքս: Ես տեսա նրանց դեմքերի արտահայտությունները, նրանք պարզապես չհասկացան:
Երբ նստած էի միջանցքում, ես ինձ շատ երջանիկ էի զգում: Ես գիտեի, որ ճիշտ էի վարվել, անկախ նրանից, թե ինչ կասեին իմ հասակակիցները կամ ուսուցիչը: Ես գիտեի, որ ես պարտավոր չէի անպատշաճ կինոնկար դիտել, հենց միայն այն պատճառով, որ ուսուցիչն էր այն ներկայացնում մեզ:
… Ես հավատում եմ, որ երբ մենք ձախորդության պահերի ենք հանդիպում և մենք դիմակայում ենք դրանց, մենք զորացվում ենք ավելի, քան եթե նստենք և թույլ տանք, որ դա պատահի:
Սա մի ներքին ուժ է, որը գտնում ենք մեր Փրկչի միջոցով: Եթե մենք նայում ենք Նրան մեր դժվարությունների ժամանակ, մենք զորացվում ենք: Նրա հանդեպ մեր հավատքը կարող է օգնել մեզ դիմակայել ձախորդությանը» (Catherine Hall, “Standing Up, Standing Out,” New Era, Feb. 2012, 11):
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 1.1–3, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Մորոնին մենակ մնաց իր հավատքի մեջ: Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով: Տվեք հետևյալ հարցերը:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար «չուրանալ Քրիստոսին:
-
Ե՞րբ եք դուք կամ որևէ մեկը, որին դուք ճանաչում եք, ցույց տվել վճռականություն հետևելու Հիսուս Քրիստոսին, երբ ձախորդության մեջ եք եղել:
Բացատրեք, որ չնայած Մորոնիի և այդ պատմության երիտասարդ կնոջ օրինակները Քրիստոսին չուրանալու մեծ օրինակներ են, մեզանից յուրաքանչյուրն ամեն օր կարող է կայացնել փոքրիկ որոշումներ , որոնք ցույց են տալիս նույն հավատքը, հնազանդությունը և «Քրիստոսին չուրանալու» ցանկությունը:
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով դուք կարող եք հետևել Մորոնիի օրինակին: (Ուսանողները կարող են առաջարկել, որ իրենք կարող են չամաչել ավետարանից և դրա չափանիշներից, հնազանդվել պատվիրաններին, արդար օրինակ լինել և մնալ հաստատուն Հիսուս Քրիստոսի վկայությանը, նույնիսկ երբ մյուսները դա չեն անում:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 1.4 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով գրելը շարունակելու Մորոնիի որոշում կայացնելու պատճառներին: Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, մատնանշեք, որ Մորոնին գրում էր նրանց հետնորդների օգտի համար, ովքեր ձգտում էին խլել նրա կյանքը:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Լամանացիներին օգնելու Մորոնիի ցանկությունից: (Մենք կարող ենք ցույց տալ Հիսուս Քրիստոսին հետևելու մեր պարտավորությունը՝ ընտրելով ցույց տալ սեր մեր թշնամիների հանդեպ:)
Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ Մորոնիի պարտավորությունը ստիպեց նրան գրել Եկեղեցու մի քանի կարևոր կողմերի մասին, որոնք նա զգում էր, որ «արժեքավոր » էին (Մորոնի 1.4): Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե ինչպես Մորոնի 2–3 հատվածներն ուսումնասիրելիս դրանք կարող են արժեքավոր լինել նրանց համար:
Մորոնի 2
Մորոնին գրում է Հիսուս Քրիստոսի հրահանգները՝ Սուրբ Հոգու պարգևը շնորհելու մասին:
Հրավիրեք մի երիտասարդի գալ դասարանի առջև: Խնդրեք դասարանին պատկերացնել այս երիտասարդին որպես ապագա լիաժամկետ միսիոներ: Նա և նրա զուգընկերը ինչ որ մեկին ուսուցանել են ավետարանը և այդ անձնավորությունը որոշել է մկրտվել: Ձեր դասարանի երիտասարդին խնդրել են կատարելու հաստատման արարողությունը, որը ներառում է Սուրբ Հոգու պարգևը շնորհումը: Երիտասարդին տվեք հետևյալ հարցը.
-
Ի՞նչ կանեիք դուք այս արարողության կատարելուն պատրաստվելու համար: (Երիտասարդի պատասխանից հետո, հրավիրեք դասարանի մնացած մասին նույնպես կիսվել իրենց մտքերով:)
Բացատրեք, որ երբ հարություն առած Փրկիչն այցելեց Նեփիացիներին «նա իր ձեռքով դիպավ աշակերտներին, ում նա ընտրել էր» և «տվեց նրանց զորություն՝ շնորհելու Սուրբ Հոգին»: (3 Նեփի 18.36–37 հատվածները): Մորոնին իր հիշատակարանում ներառեց Նեփիացի տասներկու աշակերտներին տրված Փրկչի մի քանի հրահանգներn այն մասին, թե ինչպես շնորհեն Սուրբ Հոգու պարգևը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 2.1–3 հատվածները, և դասարանին հանձնարարեք որոնել հետևյալ տեղեկությունը:
-
Ի՞նչ պետք է անի արարողությունը կատարող անձնավորությունը պատրաստվելու համար:
-
Ինչպե՞ս պետք է կատարվի արարողությունը:
Այն բանից հետո, երբ ուսանողները կարդան հատվածները, մի քանիսին կամ բոլորին տվեք հետևյալ հարցերը:
-
Համաձայնբ Մորոնի 2.2-ի տողատակի ծանոթության, ինչպիսի՞ քահանայություն է պահանջվում Սուրբ Հոգու պարգևը շնորհելու համար: (Մելքիսեդեկյան քահանայություն:)
-
Ի՞նչ պետք է անի Մելքիսեդեկյան Քահանյությաւն կրողը, որպեսզի նախապատրատվի շնորհելու Սուրբ Հոգու պարգևը :
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մարդուն պատրաստվել կատարելու քահանայության արարողությունը:
-
Ինչպե՞ս է հաստատման արարողությունը կատարվում: (Ձեռնադրմամբ և Հիսուս Քրիստոսի անունով): Բացատրեք, որ որպես այս արարողության մաս Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները պետք էօգտագործեն որոշակի խոսքեր: Լիաժամկետ միսիոներներին տրվում է փոքրիկ ձեռնարկներ հրահանգներով, թե ինչպես կատարեն քահանայության արարողություններն ու օրհնությունները:)
Դուք կարող եք ամփոփել այն, ինչ ուսանողները սովորել են մինչև այժմ՝ գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները ձեռնադրմամբ շնորհում են Սուրբ Հոգին մկրտված Եկեղեցու անդամներին: )
Մորոնի 3
Մորոնին գրում է քահանաներ և ուսուցիչներ կարգելու վերաբերյալ Հիսուս Քրիստոսի հրահանգները:
Այս դասն ուսուցանելուց մեկ կամ երկու օր առաջ, դուք կարող եք խնդրել որևէ երիտասարդի պատրաստվել՝ կարդալու իր քահանայության իշխանության տոհմագիծը դասարանի համար: (Կամ դուք կարող եք պատրաստվել կարդալու ձեր իշխանության տոհմագիծը կամ ընտանիքի որևէ անդամի կամ ձեր ծխում կամ ճյուղում քահանայության ղեկավարի իշխանության տոհմագիծը:) Բացատրեք, որ քահանայության իշխանության տոհմագիծը ուղեգծում է քահանայություն կրողի իշխանությունը դեպի Հիսուս Քրիստոսը: Մելքիսեդեկյան Քահանայություն կրողները կարող են պատվիրել իրենց տոհմագծի իշխանության գրառումը՝ կապվելով Եկեղեցու վարչության կամ իրենց տարածքի վարչական գրասենյակի հետ: Եկեղեցին չի տրամադրում Ահարոնյան Քահանյություն կրողների իշխանության տոհմագիծը: Այնուամենայնիվ, եթե Ահարոնյան Քահանյություն կրողը կարգվել է Մելքիսեդեկյան Քահանայություն կրողի կողմից, նա կարող է իմանալ իրեն ձեռնադրած մարդու իշխանության տոհմագծի մասին:)
Խնդրեք ուսանողին կարդալ իր իշխանության տոհմագիծը դասարանի համար (կամ կարդացեք իշխանության տոհմագիծը, որը բերել եք դասարան): Հրավիրեք նրան կիսվել, թե ինչ է նշանակում նրա համար այն, որ նա կարող է ուղեգծել իր քահանայության իշխանությունը ուղղակիորեն մինչև Հիսուս Քրիստոսը (կամ կիսվել ձեր անձնական զգացումներով քահանայություն կրողների մասին, ովքեր կարողացել են ուղեգծել իրենց իշխանությունը մինչև Փրկիչը:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ բոլոր քահանայության պարտականությունների կատարման իշխանությունը գալիս է Հիսուս Քրիստոսից և Երկնային Հորից, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ արտահայտությունը.
«Աստվածային իշխանությամբ գործելը պահանջում է ավելին, քան պարզապես հասարակական համաձայնագիր: Այն չի կարող առաջանալ աստվածաբանական ուսուցումից կամ համայնքի կողմից լիազորությամբ: Ոչ, Աստծո լիազորված աշխատանքում պետք է լինի ավելի մեծ զորություն, քան այն, ինչ ունեն մարդիկ նստելատեղերում կամ փողոցներում կամ սեմինարիաներում՝ մի փաստ, որը շատ ազնիվ կրոնական հետազոտողներ գիտեին և բացեիբաց ընդունում էին սերունդների ընթացքում, որը բերեց Վերականգնմանը: …
… Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցում մենք կարող ենք ուղեգծել քահանայության իշխանության գիծը, որը գործադրվում է ծխի նոր կարգված սարկավագի կողմից, եպիսկոպոսի կողմից, որը նախագահում է նրան և մարգարեի, ով նախագահում է մեզ բոլորիս վրա: Այդ գիծը ետ է գնում անխախտ շղթայով մինչև հրեշտակային սպասավորներ, ովքեր եկան անձնապես Աստծո Որդու մոտից, երկնքից բերելով այս անզուգական պարգևը» («Մեր ամենաառանձնահատուկ բնորոշ գիծը» Ensign կամ Լիահոնա, մայիս, 2005, 44):
-
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր իմանալ, որ յուրաքանչյուր քահանայություն կրող այս Եկեղեցում կարող է ուղեգծել իր իշխանությունը ետ՝ մինչև Հիսուս Քրիստոսը:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Մորոնի 3.1–4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես են անհատները կարգվում քահանայության պաշտոններում:
-
Ինչպե՞ս են անհատները կարգվում քահանայության պաշտոններում: (Անհատները կարգվում են քահանայության պաշտոններում ձեռնադրմամբ նրանց կողմից, ովքեր ունեն իշխանություն:)
-
Ինչո՞ւ է անհրաժեշտ որևէ մեկի համար կարգվել քահանայության պաշտոնում ինչ որ մեկի կողմից, ով ներկայումս կրում է այդ պաշտոնը կամ ավելի մեծ պաշտոն քահանայությունում:
Խնդրեք դասարանում քահանայություն կրողներին համառոտակի բացատրել իրենց քահանայության պարտականությունները: Հարցրեք դասարանին.
-
Ե՞րբ եք օրհնվել քահանայություն կրողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունքում:
Մի քանի ուսանողների հանձնարարեք կիսվել իրենց զգացումներով այն մասին, թե ինչպես է քահանայությունն օրհնել իրենց կյանքը: Դուք ևս կարող եք կիսվել, թե ինչպես է ձեր կյանքն օրհնվել քահանայության շնորհիվ: