Գրադարան
Եթեր


Եթերի գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Եթերի գիրքն ուսումնասիրելով, ուսանողները կսովորեն Հարեդացիների մասին՝ մի խումբ մարդկանց, ովքեր ճանապարհվեցին դեպի Արևմտյան կիսագունդ և ապրեցին այնտեղ շատ հարյուրամյակներ, նախքան Լեքիի ժողովրդի ժամանումը: Ուսանողները կսովորեն կարևորագույն սկզբունքներ աղոթքի և հայտնության և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործածելով հոգևոր գիտելիքներ ստանալու հարաբերությունների մասին: Նրանք նաև կսովորեն մարգարեների մասին, ովքեր մարդկանց ապաշխարության են կանչում, և այն հետևանքների մասին, որոնք գալիս են այն մարդկանց, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսին և Նրա մարգարեներին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորոնին կրճատել է այս գիրքը 24 ոսկյա թիթեղներից, որոնք կոչվում էին Եթերի թիթեղներ: Գիրքը կոչվում է մարգարե Եթերի անունով, ով Հարեդացիների վերջին մարգարեն էր և նրանց պատմության արձանագրողը (տես Եթեր 15.33–34): Շուրջ 500 տարի առաջ այն բանից հետո, երբ Մորոնին կրճատեց սուրբ հիշատակարանները, Լիմքիի մարդկանցից ոմանք հայտնաբերեցին Եթերի թիթեղները այն ժամանակ, երբ նրանք փնտրում էին Զարահեմլայի երկիրը (տես Մոսիա 8.7–11; Եթեր 1.2): Նեփիացի մարգարեները և հիշատակարան պահողները փոխանցել են թիթեղները իրար, մինչև այն հայտնվել է Մորոնիի ձեռքերում: Մորոնին նշում է, որ նա իր կրճատման մեջ չի ներառել հիշատակարանի նույնիսկ «հարյուրերորդ մասը» (Եթեր 15.33):

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Քանի որ Մորոնին կրճատել է Եթերի թիթեղները Հարեդացիների և իր ժողովրդի կործանումից հետո, նա նպատակ էր ունեցել գրելու այս գիրքը մեր օրերի մարդկանց համար: Մորոնին հորդորել է վերջին օրերի հեթանոսներին ապաշխարել, ծառայել Աստծուն և հեռու մնալ գաղտնի խմբակցություններից (տես Եթեր 2.11–12; 8.23): Նա նաև գրել է Հիսուս Քրիստոսի հրավիրող խոսքերը. «Դո՛ւք, աշխարհի բոլո՛ր ծայրեր» ապաշխարեք, եկեք դեպի Նա, մկրտվեք և ստացեք այն գիտելիքը, որը անհավատության պատճառով գաղտնի է պահվել աշխարհից (տես Եթեր 4.13–18):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Եթերն ավարտում է իր ժողովրդի հիշատակարանը վերջին մեծ ճակատամարտի ընթացքում և դրանից հետո, որում բոլորը սպանվում են, բացի երկու Հարեդացիներից՝ իրենից և Կորիանթումրից (տես Եթեր 13.13–14; 15.32–33): Այնուհետև նա գրել է իր պատմությունը «այնպես, որ Լիմքիի մարդիկ գտան դրանք» (Եթեր 15.33; տես նաև Մոսիա 8.7–9): Մորմոնը կրճատել է Եթերի հիշատակարանը մ.թ. 400 և մ.թ. 421 թվականների ընթացքում (տես Մորմոն 8.3–6; Մորոնի 10.1): Մորոնին գրել է, որ Հարեդացիները կործանվել են «այս հյուսիսային երկրի երեսին» (Եթեր 1.1), նկատի ունենալով, որ իր հիշատակարանը կրճատելու ժամանակ նա կարող էր գտնվել այն երկրում, որտեղ նրանք կործանվել են:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

Ի տարբերություն Մորմոնի Գրքի մյուս բաժինների, Եթերի գիրքը չի անդրադառնում Լեքիի ժառանգների պատմությանը: Գիրքը պատմում է, թե ինչպես Հարեդացիները եկան Բաբելոնյան աշտարակից և ճանապարհորդեցին դեպի խոստումի երկիրը, որտեղ, ի վերջո, նրանք կործանվեցին: Եթերի գիրքը երկրորդ վկայությունն է ի լրումն Նեփիացիների հիշատակարանի, որը ցույց է տալիս, որ «ինչ ազգ որ տիրի դրան [խոստումի երկրին], պիտի ծառայի Աստծուն, այլապես նրանք պիտի ոչնչացվեն… երբ նրանք հասունացած են անօրինության մեջ» (Եթեր 2.9):

Հիսուս Քրիստոսի նախաերկրային հայտնությունը Հարեդի եղբորը «դասվում է գրված պատմության ամենամեծ պահերի շարքում»: Այս իրադարձությունը «Հարեդի եղբորը ընդմիշտ դասել է Աստծո ամենամեծ մագարեների շարքում» (Jeffrey R. Holland, Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 17): Տեսիլքի մասին Մորոնիի գրածը արտահայտում է զորեղ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: