Գրադարան
Դաս 145. Եթեր 3


Դաս 145

Եթեր 3

Նախաբան

Տիրոջ այն հարցին ի պատասխան, թե— «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ, որ դուք լույս ունենաք ձեր նավերում», Հարեդի եղբայրը պատրաստում է տասնվեց քարեր և խոնարհաբար Տիրոջը խնդրում դիպչել դրանց «որ դրանք կարողանան փայլել խավարում» (Եթեր 2.23; 3.4): Քանի որ Հարեդի եղբայրն ուներ զորեղ հավատք, նա տեսավ Տիրոջ ձեռքը դիպչելիս քարերին: Այնուհետև Տերն Իրեն ցույց տվեց Հարեդի եղբորը և հայտնեց շատ բաներ: Տերը պատվիրեց Հարեդի եղբորը, որպեսզի նա գրեր այն, ինչ տեսել ու լսել էր և կնքել այդ բաները մինչ Տերը կցանկանար ի հայտ բերել դրանք:

Ուսուցանման առաջարկներ

Եթեր 3.1–20

Տերը դիպչում է քարերին և լուսավորում հարեդացիների բեռնանավերը և ցույց տալիս Իրեն Հարեդի եղբորը

Այնուհետև ուսանողներին տվեք հետևյալ հարցը և մի ուսանողի խնդրեք պատասխանները գրել գրատախտակին:

  • Որո՞նք են այն մի քանի բաները, որոնց համար երիտասարդները անկեղծորեն աղոթում են:

Ուսանողներին խնդրեք պատկերացնել, թե իրենց ընկերներից մեկն աղոթում է գրատախտակին գրված որևէ բանի համար: Այդ ընկերը կցանկանար իմանալ, թե ինչպես բարելավեր իր աղոթքները և արարքները, որպեսզի կարողանար ստանալ Տիրոջ օգնությունն ու առաջնորդությունը: Հորդորեք ուսանողներին մտածել այդ խնդրանքի մասին, երբ նրանք կուսումնասիրեն Հարեդի եղբոր օրինակը Եթեր 3-ում, չմոռանալով իրենց մտքերով կիսվել ընկերների հետ:

Ուսանողներին հիշեցրեք, որ անցած դասերի ժամանակ նրանք քննարկել են այն պատմությունը, երբ Հարեդի եղբայրը Տիրոջը հարցրել էր, թե ինչպես ապահովեր լույս հարեդացիների բեռնանավերի համար:

  • Ի՞նչ արեց Հարեդի եղբայրը, որպեսզի լույս ապահովեր բեռնանանվերի համար (տես Եթեր 3.1):

  • Ի՞նչ խնդրեց Հարեդի եղբայրը Տիրոջից լույս ունենալու համար (տես Եթեր 3.1, 4):

  • Հարեդի եղբոր գործողությունների մեջ հատկապես ի՞նչը ձեզ վրա տպավորություն գործեց:

Շեշտեք, որ Հարեդի եղբայրը շատ ջանքեր թափեց քարերը պատրաստելու համար: Այնուհետև թող ուսանողները մտածեն, թե որքա՞ն արդյունավետ կլիներ լուսավորությունը, եթե Տերը չդիպչեր քարերին: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Եթեր 3.2–5, ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք ցույց են տալիս Հարեդի այն ընկալումը, որ նա կախված է Տիրոջից:

Կարդալուց հետո ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք նրանց միմյանց հետ կիսվել իրենց գտածով: Առաջարկեք նաև, որ նրանք կիսվեն նրանով, թե Հարեդի եղբոր աղոթքի մեջ ինչը նրանց դուր եկավ:

Եթեր 3.2 կարդալուց հետո ուսանողների մոտ կարող են հարցեր ծագել, թե ինչ է նշանակում «մենք քո առաջ անարժան ենք» և «մեր էությունները շարունակ չար են դարձել» արտահայտությունները: Օգնեք նրանց հասկանալ, որ երբ Հարեդի եղբայրն ասաց այս բառերը, նա նկատի ուներ այն կարգավիճակը, որը մենք ժառանգել ենք «անկման պատճառով»: Մենք ֆիզիկապես և հոգեպես առանձնացել ենք Աստծուց և շարունակում ենք առանձնանալ, երբ մենք մեղք ենք գործում: Նրա հետ համեմատած մենք թույլ ու անարժան ենք: Առանց Նրա օգնության, մենք երբեք չենք կարող վերադառնալ ապրելու Նրա ներկայության մեջ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում ավելի լավ իրենց կարդացած հատվածները հասկանալ, տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար գիտակցելը մեր կախվածությունը Տիրոջից, երբ մենք Նրա օգնությանն ենք դիմում:

  • Եթեր 3.1–5-ում ի՞նչ ապացույցներ, ըստ ձեզ, ուներ Հարեդի եղբայրն այն մասին, որ Տերը կարող է օգնել իրեն լուծել խնդիրը: (Եթե անհրաժեշտ է, ուսանողներին հուշեք, որ փնտրեն այնպիսի արտահայտություններ, որոնք նկարագրում են Հարեդի եղբոր ջանքերը, և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս նրա վստահությունը Տիրոջ հանդեպ:)

Ընդգծելու համար Հարեդի եղբոր հավատքի զորությունը, ուսանողներին խնդրեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ արտահայտությունը.

«Անշուշտ Աստված, ինչպես նաև ընթերցողը զգում է ինչ-որ վառ բան այս մարդու հավատքի մանկական անմեղության և ջանքերի մեջ: «Ահա, ո՜վ Տեր, դու կարող ես անել այս»: Թերևս, սուրբ գրություններում չկա ավելի զորեղ հավատքի միասնական արտահայտություն, արված մարդու կողմից: …Այնուամենայնիվ, վստահ չէ մարգարեն իր կարողության վրա, նա չունի ոչ մի անվստահություն Աստծո զորության հանդեպ» (“Rending the Veil of Unbelief,” in Nurturing Faith through the Book of Mormon: The 24th Annual Sidney B. Sperry Symposium [1995], 12):

Ցույց տվեք այն նկարը, որտեղ Հարեդի եղբայրը տեսնում է Տիրոջ մատը (62478; Ավետարանի նկարների գիրք [2009], հր. 85): Մի ուսանողի հանձնարարեք կարդալ Եթեր 3.6: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և պատկերացնել, թե այդ հատվածում նկարագրված փորձությունը ինչ էր նշանակում Հարեդի համար:

Հարեդի եղբայրը տեսնում է Տիրոջ մատը
  • Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք դուք, եթե ունենայիք նմանատիպ փորձառություն, ինչպես Հարեդի եղբայրը:

Ամփոփեք Եթեր 3.6–8, մեկնաբանելով, որ երբ Հարեդի եղբայրը տեսավ Տիրոջ մատը, նա «վայր ընկավ Տիրոջ առջև» (Եթեր 3.6): Նա զարմացավ՝ տեսնելով, որ Տիրոջ մատը «մարդու մատի պես էր, նման մսից ու արյունից» (Եթեր 3.6): (Հետագայում Հարեդի եղբայրը իմացավ, որ նա տեսել էր Տիրոջ հոգու մարմինը [տես Եթեր 3.16]:)

Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 3.9՝ փնտրելով այն պատճառը, թե ինչու Հարեդի եղբայրը կարողացավ տեսնել Տիրոջ մատը:

Ուսանողների պատասխաններից հետո, հետևյալ անավարտ նախադասությունը գրեք գրատախտակին.

Եթե մենք խոնարհաբար կանչենք Տիրոջ անունը, Նա կօրհնի մեզ՝ համաձայն մեր … և Իր կամքի:

Թող ուսանողները առաջարկեն այնպիսի բառեր, որոնք կարող են օգտագործվել այս նախադասությունը լրացնելու համար: Ուսանողները պետք է առաջարկեն հավատք բառը այս նախադասությունը լրացնելու համար: Նրանք նաև կարող են առաջարկել ջանքեր, հնազանդություն, կարիքներ, և անկեղծություն: Օգնեք նրանց հասկանալ, որ այդ բոլոր բառերը ներկայացնում են մեր հավատքը: Այնուհետև լրացրեք գրատախտակին գրվածը՝ Եթե մենք խոնարհաբար կանչենք Տիրոջ անունը, Նա կօրհնի մեզ՝ համաձայն մեր հավատքի և Իր կամքի:

Հետ գնացեք դասի սկզբում գրատախտակին գրված բառերի ցուցակին: Ցուցակից ընտրեք մեկ կամ երկու անուն: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչպես կարող է որևէ մեկը ցույց տալ իր հավատքը Տիրոջ հանդեպ այս իրավիճակում: Ուսանողների պատասխաններից հետո, ցույց տվեք գրատախտակին հենց նոր գրված սկզբունքը:

  • Ինչպիսի՞ փորձ եք ունեցել ձեր կյանում, որն օգնել է ձեզ հասկանալ, որ այս սկզբունքը ճշմարիտ է:

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այս սկզբունքը իրենց կյանքում, հանձնարարեք նրանց մտածել մի իրավիճակի մասին, որտեղ նրանք Տիրոջ օգնության կարիքն ունեն: Նրանց ժամանակ տրամադրեք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելու մի ձև, որով նրանք կարող են ավելի շատ հավատք ցուցաբերել, երբ նրանք խոնարհաբար փնտրում են Տիրոջ օգնությունը: Հորդորեք ուսանողներին հետևել իրենց գրածին: Կարող եք կիսվել մի փորձառությամբ այն մասին, երբ դուք օրհնվել եք Տիրոջ հանդեպ հավատք ցուցաբերելու արդյունքում:

Մի ուսանողի հանձնարարեք կարդալ հետևյալ հայտարարությունը, որով Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրում է, որ մեր նախկին փորձառությունները կարող են զորացնել մեր հավատքը:

«Նախապատրաստական հավատքը կազմված է նախկինում ունեցած փորձառություններից, որն էլ ապահովում է հավատքի հիմքը» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 18):

  • Բաբելոնյան աշտարակից սկսած, որո՞նք են Հարեդի եղբոր ունեցած այն մի քանի փորձառությունները, որոնք ամենայն հավանականությամբ զորացրել էին նրա հավատքը Տիրոջ հանդեպ: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են այդ փորձառությունները նրան նախապատրաստել ունենալու այդպիսի ուժեղ հավատք, երբ նա քարերը տարավ Տիրոջ մոտ:

Ուսանողներին հանձնարարեք բաժանվել զույգերի և քննարկել հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ փորձառություններ են զորացրել ձեր հավատքը Տիրոջ հանդեպ: Ինչպե՞ս կարող են այդ փորձառությունները նախապատրաստել ձեզ ունենալու ձեր կյանքում ավելի մեծ հավատք:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Եթեր 3.9–12: Դասարանին հանձնարարեք հետևել նրանց: Այնուհետև տվեք հետևյալ հարցը.

  • Երբ Տերը հարցրեց «Հավատո՞ւմ ես դու այն խոսքերին, որոնք ես կխոսեմ», Հարեդի եղբայրն ասաց, «Այո՛, Տե՛ր» (Եթեր 3.11–12): Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ Հարեդի եղբայրը պարտավորվեց հավատալ Տիրոջ խոսքերին նախքան այն լսելը:

Բացատրեք, որ նախկին փորձառությունների վրա հիմնված հավատքի մասին Երեց Հոլլանդի խոսքերից հետո, նա ուսուցանել է մեզ ավելի լիարժեք հավատքի մասին, որը մենք պետք է զարգացնենք: Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Երեց Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Քավիչ հավատքը հաճախ պետք է կիրառվի ապագա փորձառությունների հանդեպ՝ դեպի անհայտը, որը հնարավորություն է ընձեռում հրաշքների համար: Խստապահանջ հավատքը, սարեր շրջող հավատքը, հավատքը՝ որն ուներ Հարեդի եղբայրը, գերազանցում է հրաշքներին և գիտելիքին: … Հավատքը՝ դա անվերապահորեն և —նախապես— համաձայնվելն է, անկախ նրանից, թե մոտ և հեռու ապագայում Աստված ինչ պահանջներ կդնի:

Հարեդի եղբոր հավատքը լիարժեք էր» (Christ and the New Covenant, 18–19):

Խրախուսեք ուսանողներին մտածել այն մասին, թե արդյոք իրենք ունեն բավարար հավատք հավատալու Տիրոջը և հետևելու նրան, ինչը Նա կհայտնի իրենց, նույնիսկ մինչև Նա ցույց կտա դա:

Հանձնարարեք ուսանողներին ցածրաձայն կարդալ Եթեր 3.13–20՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ օրհնություն ստացավ Հարեդի եղբայրը իր հավատքի շնորհիվ: Կարող եք ժամանակ տրամադրել, որպեսզի նրանք գրի առնեն նրա սովորած ճշմարտությունները և ունեցած փորձառությունները: Երբ ուսանողները վերջացնեն գրելը, նրանցից մի քանիսին խնդրեք կիսվել իրենց գրածով:

Այս դասի սկզբում, երբ ուսանողները կարդացին Տիրոջ մատը Հարեդի եղբորը տեսանելի դարձնելու մասին, դուք հարցրեցիք նրանց, թե ինչպես նրանք կզգային նման իրավիճակում հայտնվելու դեպքում: Այժմ, Հարեդի եղբոր փորձառությունների մասին ավելի շատ բան կարդալուց հետո, դուք կարող եք այդ հարցը կրկնել:

Վկայեք, որ եթե մենք Հարեդի եղբոր նման հավատք ցուցաբերենք, մենք ավելի կմոտենանք Տիրոջը:

Եթեր 3.21–28

Տերը պատվիրում է Հարեդի եղբորը գրի առնել այն բաները, որ նա տեսավ, և կնքել իր հիշատակարանը:

Մի ուսանողի հանձնարարեք կարդալ Եթեր 3.25–26, և դասարանին հանձնարարեք բացահայտել, թե Տերը տեսիլքում ինչ ցույց տվեց Հարեդի եղբորը: Թույլ տվեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով:

Ամփոփեք Եթեր 3.21–24, 27–28՝ մեկնաբանելով, որ Տերը պատվիրել է Հարեդի եղբորը գրի առնել իր տեսած և լսած բաները և կնքել իր գրածը: Տերը նաև մեկնաբանել է, որ Նա կպատրաստի ուղի Հարեդի եղբոր գրածների համար, որպեսզի ապագայում այն թարգմանվի՝— երկու քարերի շնորհիվ: Այդ քարերը կլինեն Ուրիմ և Թումիմ կոչվածի մասը (տես ՎևՈւ 17.1; տես նաև Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուրիմ և Թումիմ»):

Ավարտեք, ուսանողներին հորդորելով կիրառել այն, ինչ նրանք այսօր սովորեցին՝— փնտրել ուղիներ իրենց հավատքն ու վստահությունը Տիրոջը ցույց տալու համար: Կիսվեք ձեր համոզվածությամբ, որ եթե մենք կիրառենք հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, Աստված կօրհնի մեզ այնպես, ինչպես Նա օրհնեց Հարեդի եղբորը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Եթեր 3.7, 9: Տերը հարցրեց Հարեդի եղբորը:

Տերը հարցրեց Հարեդի եղբորը․ «Վեր կաց, ինչո՞ւ ես ընկել»(Եթեր 3.7): «Տեսնո՞ւմ ես դու ավելին, քան այս»(Եթեր 3.9): Սուրբ գրությունները պարունակում են շատ օրինակներ այն մասին, որ Տերը հարցեր է տալիս, նույնիսկ, եթե Նա գիտի պատասխանները: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ: Հոլլանդն ուսուցանել է, թե ինչու է Տերը նման հարցեր տալիս.

«Վերջին Օրերի Սրբերի կրոնագիտության հիմնական նախադրյալն այն է, որԱստված «գիտի բոլոր բաները, և չկա որևէ բան, որ նա չիմանա»:[2 Նեփի 9․20] Հնագույն և ներկայիս սուրբ գրությունները հագեցած են այս գիտության պնդումներով: Այնուամենայնիվ, Աստված հաճախակի է հարցեր ուղղում մահկանացուներին, սովորաբար նրանց հավատքը փորձելու, ազնվությունը չափելու, կամ նրանց գիտելիքը զարգացնելու համար» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 19–20):

Եթեր 3.15 «Եվ ես երբեք ինձ ցույց չեմ տվել մարդուն»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հնարավոր բացատրություն է ներկայացրել Հիսուսի այն հայտարարությանը, որ Նա երբեք նախկինում Իրեն ցույց չէր տվել մարդուն, մինչև Իրեն Հարեդի եղբորը ցույց տալը.

«Քրիստոսը Հարեդի եղբորն ասում էր, «Եվ ես երբեք ինձ ցույց չեմ տվել մարդուն այս տեսքով առանց իմ ցանկության, պայմանավորված միայն կրողի հավատքով»: Որպես կանոն, մարգարեները հրավիրվում են Տիրոջ ներկայություն, առաջարկվում են մտնել Նրա ներկայություն միայն Նրա թույտվությամբ: Մյուս կողմից, Հարեդի եղբայրը, կարծես, թե հրում է իրեն վարագույրից ներս, ոչ ինչպես անցանկալի հյուր, սակայն հավանաբար որպես չհրավիրված մեկը:… Ակնհայտ է, որ Տերն Ինքն է կապել աննախադեպ հավատքը աննախադեպ տեսիլքի հետ: Եթե տեսիլքը ինքնին եզակի չէր, ապա հավատքը և տեսիլքի ստացման եղանակը պետք էր լիներ այդպես անզուգական: Այդպիսի ուշագրավ հավատք ունենալու միակ եղանակը նրա ունակությունն էր չհրավիրված մարգարեին հասցնել այնտեղ, որտեղ ուրիշները կարող էին լինել միայն Աստծո հրավերով» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 23):

Եթեր 3.16 «Այս մարմինը, … իմ հոգու մարմինն է»

Յոթանասունից Երեց Սեսիլ Օ. Սամուելսոնը նշել է, որ Հարեդի եղբոր պատմությունից մենք սովորում ենք Փրկչի նախաերկրային մարմնի և աստվածայնության մասին.

«Սուրբ գրություններում և ոչ մի տեղ այնպես պարզ գրված չէ Տեր Հիսուս Քրիստոսի հոգևոր մարմնի բնույթի մասին և մեր հոգիների բնութագրերի մասին: Հարեդի եղբայրը ոչ միայն տեսել է անմահ Հիսուս Քրիստոսի մատը, այլ տեսել է նրա ողջ մարմինը» (տես Եթեր 3.6, 13): Մեր մարմնով հանդերձ ծնվելուց առաջ Հիսուս Քրիսոտսի և մեր հոգևոր ինքնության նախաերկրային աստվածայնության ըմբռնումը մեծ օրհնություն ու առավելություն է: Այդ ավանդական սահմանները խախտող ըմբռնումները ուղակի արդյունք էին Հարեդի եղբոր անսահման հավատքի» (“The Brother of Jared,” in Heroes from the Book of Mormon [1995], 185):

Եթեր 3.23–24 «Այս երկու քարերը»

Այն երկու քարերև որոնք Տերը տվեց Հարեդի եղբորը, Ուրիմ ու Թումիմի մի մասն էին կազմում: Սուրբ գրություններում խոսվում է մեկից ավելին Ուրիմի ու Թումիմի մասին, սակայն մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթն ուներ այն մեկը, որն օգտագործվեց Հարեդի եղբոր կողմից (տես Եթեր 3․22–28; ՎևՈւ 10․1; 17․1): Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.35-ում Մարգարե Ջոզեֆ Սմիթը մասամբ նկարագրում է Ուրիմն ու Թումիմը: Նա օգտագործել է այն Մորմոնի Գիրքը թարգմանելու և այլ հայտնություններ ստանալու համար: