Գրադարան
Դաս 30. 2 Նեփի 9.27–54 և 2 Նեփի 10


Դաս 30

2 Նեփի 9.27–54 և 2 Նեփի 10

Նախաբան

Հակոբն ավարտեց իր քարոզն այն բանից հետո, երբ վկայեց, որ Հիսուս Քրիստոսն ազատեց ողջ մարդկությանը Անկման հետևանքներից և առաջարկում է մեզ ներում մեր մեղքերից: Նա նախազգուշացրեց վերաբերմունքների և արարքների դեմ, որոնք բաժանում են Տիրոջից, և նա վկայեց վերաբերմունքների և արարքների մասին, որոնք թույլ են տալիս մարդկանց գալ դեպի Քրիստոս և փրկվել: Հաջորդ օրը Հակոբը կրկին անգամ ասաց, որ չնայած Իսրայելի տունը կցրվեր մեղքի պատճառով, Տերը կհիշեր Իր ուխտերը նրանց հետ և կհավաքեր նրանց, երբ նրանք ապաշխարեին և ետ դառնային Նրա մոտ: Հակոբը մարգարեացավ Հիսուս Քրիստոսի Խաչելության մասին: Նա նաև մարգարեացավ, որ իր ժողովրդին խոստացված երկիրը կլինի ազատության վայր, ուժեղ կանգնած բոլոր ազգերի առաջ և ազատ թագավորների թագավորումից: Հակոբը հորդորեց իր ժողովրդին հաշտվել Աստծո կամքի հետ և հիշել, որ նրանք կարող էին փրկվել միայն Աստծո շնորհի միջոցով:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 9.27–54

Հակոբը հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոս և նախազգուշացնում է վերաբերմունքների և արարքների մասին, որոնք բաժանում են մեզ Տիրոջից:

Գրատախտակին գրեք ինչու ես կարիք ունեմ օգնության և ինչ պետք է ես անեմ արտահայտությունները: Թող դասարանը պատկերացնի մի անձնավորության, ով ունի սարսափելի հիվանդություն:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ այս անձնավորությունը հասկանա օգնություն փնտրելու կարևորությունը:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ անձնավորությունը նաև հասկանա, թե ինչ անել օգնություն ստանալու համար:

  • Ի՞նչ կպատահի, եթե անձնավորությունը հասկանում է, որ կարիք ունի օգնություն ստանալու համար, սակայն չի հասկանում, թե ինչ անել այն ստանալու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ժամանակ նրանք ուսումնասիրել են Անկման ազդեցությունները և մեր մեղքերի հետևանքները, սովորելով, թե ինչու մենք Փրկչի կարիք ունենք: Վկայեք, որ Նա ուզում է օգնել մեզ և ազատել մեզ մեր մեղքերից: Խնդրեք ուսանողներին մտածել, թե արդյոք նրանք գիտեն, թե ինչ պետք է իրենք անեն Քավության բոլոր օրհնությունները ստանալու համար:

Բացատրեք, որ Հակոբն ուզում էր օգնել իր ժողովրդին ընտրել «հավերժական կյանքի ճանապարհը» (2 Նեփի 10.23): Նա օգնեց նրանց հասկանալ, որ նրանք կստանան հավերժական կյանք միայն այն ժամանակ, եթե նրանք գան «դեպի Տերը» (2 Նեփի 9.41): Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.41: Դասարանին խնդրեք փնտրել «ճանապարհի» վերաբերյալ Հակոբի նկարագրությունը, որին մենք պետք է հետևենք:

  • Ի՞նչ է նշանակում գալ դեպի Տերը: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին պատկերացնել իրենց կյանքը որպես ճանապարհ: Թող նրանք խորհեն, թե ուր է տանում իրենց ճանապարհը: Կա՞ն այնտեղ ընտրություններ, որ ավելի են մոտեցնում նրանց Փրկչին:)

  • Ի՞նչ բառեր էր օգտագործում Հակոբը «ճանապարհը» նկարագրելու համար: Ի՞նչ են ուսուցանում նեղ և ուղիղ բառերը այն բանի վերաբերյալ, թե մենք ինչպես պետք է ապրենք մեր կյանքը:

Նշեք, որ նեղ և ուղիղ ճանապարհի հետ մեկտեղ Հակոբն օգտագործում է դռան պատկերը: Նա Փրկչին անվանում է այդ դռան պահապան: Կիսվեք ձեր վկայությամբ, որ մեր մեղքերը կարող են ներվել և կարող ենք ստանալ հավերժական կյանք միայն Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության միջոցով: Ամեն ինչ, որ մենք անում ենք, որ տանում է դեպի հավերժական կյանք, ներառյալ արարողությունները, որոնք մենք ստանում ենք, աղոթքները, որ մենք ասում ենք, վկայությունները, որոնցով կիսվում ենք և մեր ապրելակերպը, պետք է արվի Հիսուս Քրիստոսի անունով:

  • Ինչու է ձեզ համար կարևոր, որ այնտեղ Փրկիչը «չի պահում ոչ մի ծառա»: (Դուք կարող եք նշել, որ Տերը կանչում է ծառաներ, ինչպես օրինակ եպիսկոպոսներ և ցցի նախագահներ, որ գործեն Իր փոխարեն որպես ժողովրդի դատավորներ: Այնուամենայնիվ, Նա կլինի մեր վերջին Դատավորը և կտա վերջնական որոշումը համաձայն մեր ապրած կյանքի:)

  • Ինչպե՞ս կարող է գիտելիքը, որ Տերը «չի կարող խաբվել» ազդել Նրա մոտ գալու մեր ջանքերի վրա:

Բացատրեք, որ 2 Նեփի 9–ի մնացած մասի Հակոբի ուսմունքներն օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես են մեր վերաբերմունքն ու գործերը ազդում Փրկչի մոտ գալու մեր ունակության վրա: Որոշակի վրաբերմունքն ու գործերը օգնում են մեզ գալ դեպի Քրիստոսը, մինչդեռ այլ բաները խոչընդոտ են հանդիսանում Նրա մոտ գնալու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այս վերաբերմունքից և արարքներից ոմանք, ուղղահայաց մի գիծ գծեք գրատախտակի կենտրոնում: Գծի մի կողմում գրեք Մեզ Աստծուց հեռացնում են: Դրա տակ գրեք.

1. 2 Նեփի 9.27–33

2. 2 Նեփի 9.34–39

Գծի մյուս կողմում գրեք Գալ դեպի Քրիստոսը: Դրա տակ գրեք.

3. 2 Նեփի 9.23, 39, 42, 45–46

4. 2 Նեփի 9.49–52

Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք 1-ից 4 թվերից մեկը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հանձնարարված թվի հետ կապված հատվածները: Խնդրեք ուսանողներին, ում հանձնարարված է խումբ 1-ը և 2-ը, ներկայացնել վերաբերմունքն ու արարքները, որոնք կարող են հեռացնել մեզ Փրկչից: Խնդրեք ուսանողներին, ում հանձնարարված է խումբ 3-ը և 4-ը, ներկայացնել վերաբերմունքն ու արարքները, որոնք օգնում են մեզ գալ դեպի Փրկիչը և ստանալ Նրա Քավության օրհնությունները: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին իրենց գտածները նշել իրենց սուրբ գրություններում:

Մի քանի րոպե հետո 1-ին և 2-րդ խմբերից հրավիրեք մի քանի կամավորների գալ գրատախտակի մոտ և գրել վերաբերմունքներ և արարքներ, որոնք նրանք ներկայացրել են, որ հեռացնում են մեզ Փրկչից: Քննարկեք որոշ մտքեր Հակոբի գրառումներից՝ տալով հետևյալ հարցերից որոշները կամ բոլորը.

  • Հակոբը նշել է ուսման և փողի մասին, որոնցից յուրաքանչյուրն էլ կարող են լավ բան լինել: Ինչպե՞ս կարող են ուսման և փողի հետ կապված մեր ընտրությունները մեզ հեռու պահել Տիրոջ մոտ գալուց: (Նշեք, որ 2 Նեփի 9.28–29 սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս հատվածը:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել հոգով խուլ կամ կույր: (Տես 2 Նեփի 9.31–32:)

  • «Սրտով չթլփատվածներ» (2 Նեփի 9.33) արտահայտությունը վերաբերվում է նրանց, ում սրտերը բաց չեն Աստծո առաջ և ովքեր չեն կամենում ուխտեր պահել Նրա հետ: Ինչպե՞ս է այս իրավիճակը մեզ հեռու պահում Քավության ողջ օրհնությունները ստանալուց:

  • Որո՞նք են մեր օրերի որոշ կռապաշտությունները: (Տես 2 Նեփի 9.37:)

Հրավիրեք ուսանողների 3-րդ և 4-րդ խմբերից գալ գրատախտակի մոտ և գրել վերաբերմունքներ և արարքներ, որոնք նրանք գտել են, որ մեզ կբերեն Փրկչի մոտ և կօգնեն մեզ ստանալ Քավության օրհնությունները: Որպեսզի օգնեք ուսանողներին վերլուծել այն, ինչ իրենք բացահայտել են, տվեք հետևյալ հարցերից մի քանիսը կամ բոլորը.

  • 2 Նեփի 9.23-ում Հակոբը հիշեցնում է մեզ ապաշխարելու և մկրտվելու Տիրոջ պատվիրանի մասին: Ինչպե՞ս է հաղորդության միջոցով մկրտության ուխտերը վերանորոգելը օգնում մեզ գալ դեպի Տերը և ստանալ Նրա Քավության օրհնությունները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «հոգևոր մտածելակերպով»: 2 Նեփի 9.39: Ի՞նչը կարող է մեզ օգնել լինել հոգևոր մտածելակերպով:

  • Ի՞նչ է նշանակում «ետ դառնալ ձեր մեղքերից»: (2 Նեփի 9.45):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Հակոբը խմել, ուտել և «զվարճանալ պարարտությունով» ասելով: (Տես 2 Նեփի 9.50–51: Դուք կարող եք բացատրել, որ այս հատվածները վերաբերվում են հոգևոր սնուցմանը:)

Վկայեք, որ երբ մենք գալիս ենք Տիրոջ մոտ և ապրում ենք համաձայն Նրա կամքի, մենք կստանանք Քավության բոլոր օրհնությունները: Այս սկզբունքը գրեք գրատախտակին՝ ուսանողների կազմած ցանկի վերևում:

Խրախուսեք ուսանողներին խորհել միջադեպի մասին, երբ նրանք տեսել են այս սկզբունքը իրենց կյանքում: Հրավիրեք նրանց գրել իրենց սուրբ գրությունների օրագրերում կամ դասարանային տետրերում, թե ինչպես են իրենք ավելի մոտեցել Փրկչին գրատախտակի երկրորդ ցանկի մեկ կամ ավելի վերաբերմունքների և արարքների միջոցով: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով (սակայն օգնեք նրանց հասկանալ, որ նրանք չպետք է պարտավորված զգան կիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի):

2 Նեփի 10

Հակոբը քաջալերում է իր ժողովրդին ուրախանալ և գալ դեպի Տերը

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ ստացել են մի նվեր, որը հատկապես նշանակալից է եղել, քանի որ ինչ-որ մեկը մեծ ջանքեր է գործադրել կամ զոհաբերություն է կատարել նվերը տալու համար: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների կիսվել իրենց փորձառություններով:

  • Ինչպե՞ս կարող ենք մենք արտահայտել մեր երախտագիտությունը նման նվերների համար:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք երախտագիտություն հայտնել Փրկչի Քավության պարգևի համար:

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ քարոզից մեկ օր հետո Հակոբը կրկին վկայեց, որ Տերը կազատի մեզ մեղքի հետևանքներից: Նա ուսուցանեց իր ժողովրդին, թե ինչպես պետք է նրանք արձագանքեն Քավության պարգևին:

Ամփոփեք 2 Նեփի 10.1–19, բացատրելով, որ Հակոբը կրկին ու կրկին ասում էր, որ չնայած Իսրայելի տունը կցրվեր մեղքի պատճառով, Տերը կհիշեր նրանց հետ կապած Իր ուխտերը և կհավաքեր նրանց, երբ նրանք ապաշխարեին և ետ դառնային Նրա մոտ: Դուք կարող եք նշել, որ 2 Նեփի 10.3-ը Մորմոնի Գրքի առաջին հատվածն է, որտեղ Փրկչի մասին խոսելիս օգտագործվում է Քրիստոս տիտղոսը:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 10.20, 23–25: Հրավիրեք դասարանին ներկայացնել, թե ինչ է մեզ հորդորում անել Հակոբը ի պատասխան Քավության պարգևի: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ իրենք կգտնեն այս հատվածներում: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ են իրենք գտել:

Նախապատրաստեք տպված թերթիկներ հետևյալ հարցերով (կամ նախքան դասի սկսվելը հարցերը գրեք գրատախտակին): Հրավիրեք ուսանողներին ընտրել մեկ հարց և կիսվել այդ հարցի վերաբերյալ իրենց մտքերով և զգացմունքներով զուգընկերոջ հետ:

  • Նկատի ունենալով այն, ինչ մենք սովորեցինք Փրկչի մասին, ի՞նչ եք դուք ուզում միշտ հիշել Նրա մասին:

  • Ինչո՞ւ է ապաշխարությունը կարևոր միջոց մեր երախտագիտությունը արտահայտելու համար առ այն, ինչ Տերն է արել մեզ համար:

  • Ի՞նչ եք դուք սովորել Փրկչի մասին, որ օգնում է ձեզ հույս ունենալ:

Վերջում բացատրեք, որ 2 Նեփի 10.24-ում հաշտվել բառը նշանակում է մարդկանց կամ իրերը բերել ներդաշնակության կամ համաձայնության իրար հետ: Օրինակ, երկու ընկերներ անհամաձայնությունից հետո պետք է հաշտվեն իրար հետ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հաշտվել Աստծո կամքի հետ:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ են իրենք սովորել և զգացել, մինչ նրանք ուսումնասիրել և քննարկել են 2 Նեփի 9–10: Հրավիրեք նրանց առաջնորդություն փնտրել Սուրբ Հոգուց, որ օգնի նրանց որոշել, թե ինչ պետք է անեն, որ հաշտվեն Աստծո կամքի հետ և ավելի լիարժեք ձևով ճաշակեն Քավության օրհնությունները: Օրինակ, ուսանողը կարող է պարտավորություն վերցնել ականջ դնել Աստծո որոշակի խորհրդին (տես 2 Նեփի 9.29), թողնել որոշակի մեղք (տես 2 Նեփի 9.45) կամ որոշակի եղանակով յուրաքանչյուր օրվա ընթացքում ավելի հաճախ հիշել Փրկչին (տես 2 Նեփի 10.20): Խրախուսեք ուսանողներին անել ամեն անհրաժեշտ բան, որ «[հաշտվեն] Աստծո կամքի հետ» (2 Նեփի 10.24): Վկայեք սա անելու օրհնությունների մասին:

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրություն՝ 2 Նեփի 9.28–29

Նշում. Հետևյալ վարժությունը նախատեսված է ուսանողներին օգնելու համար սերտել 2 Նեփի 9.28–29: Կապված այսօրվա դասի երկարության հետ, դուք կարող եք վարժությունը օգտագործել մեկ այլ օր, երբ դուք կունենաք ավելի շատ ժամանակ:

Դասարանին առաջնորդեք 2 Նեփի 9.28–29 միասին բարձրաձայն կարդալիս:

  • Ի՞նչ ծուղակների կարող ենք հանդիպել ուսում փնտրելիս, որոնք մեզ կարող են որոգայթը գցել: Ինչպե՞ս կարող ենք մենք փնտրել ուսում, սակայն խուսափենք այս ծուղակներից:

  • Ի՞նչը կարող է մեզ օգնել «ականջ դնել Աստծո խորհուրդներին», երբ մենք ուսում ենք փնտրում:

Խրախուսեք ուսանողներին շարունակել մասնակցել սեմինարիային այժմ և ծրագրել հաճախել ինստիտուտ սեմինարիան ավարտելուց հետո: