Տնային ուսումնասիրության դաս
Մոսիա 18–25 (Մաս 13)
Նախաբան
Ալմայի ժողովրդի և Լիմքիի ժողովրդի փորձառությունները համեմատելը և հակադրելը կարող է օգնել ուսանողներին բացահայտել արժեքավոր սկզբունքներ մեր փորձությունների աղբյուրների վերաբերյալ և թե ինչպես մենք կարող ենք ազատվել փորձություններից առ Հիսուս Քրիստոսը մեր հավատքի միջոցով: Օգնեք ուսանողներին իմանալ, որ երբ նրանք կապեն և պահեն սրբազան ուխտեր, վստահեն Տիրոջը և խոնարհաբար կանչեն առ Նա օգնության համար, Նա կուժեղացնի նրանց և կազատի իրենց փորձություններից Իր իսկ ճանապարհով և Իր իսկ ժամանակին:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 18
Ալման քարոզում է ավետարանը Նոյ թագավորի ժողովրդին, և շատերը ապաշխարում են և ցանկանում են մկրտվել
Խնդրեք ուսանողներին մտածել իրենց մկրտության մասին: Հրավիրեք նրանց կիսել որոշ հիշարժան մանրամասներ իրենց փորձառության մասին: Ապա, հնարավորության դեպքում ցույց տվեք Ալման մկրտում է Մորմոնի ջրերում նկարը (62332; Gospel Art Book [2009], no. 76), և խնդրեք նրանց վերհիշել Մոսիա 18.8–11–ում նկարագրված իրադարձությունները: Հարցրեք ուսանողներին, թե ինչ իրենք հասկացան մկրտության նպատակի և մկրտության ուխտի մասին, երբ մկրտվեցին:
Մոսիա 18-ի պատմությունը քննարկելուց հետո ուսանողները թող անդրադառնան օր 1, հանձնարարություն 1-ին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, որտեղ նրանք գծապատկերել են, թե ինչ է Ալման ուսուցանել մկրտության ուխտի մասին, ինչպես բացատրվել է Մոսիա 18.8–11–ում: Հրավիրեք ուսանողներից մեկին գրատախտակին գծել իրենց գծապատկերը կամ կիսել այն դասարանի հետ, և հարցրեք մնացած ուսանողներին, թե արդյոք նրանք որևէ բան ունեն ավելացնելու «Ես խոստանում եմ» և «Աստված խոստանում է» սյունակներում: Ապա գրատախտակին կամ թերթիկի վրա գրեք հետևյալ սկզբունքը. Մենք ստանում ենք Տիրոջ Հոգին և հավերժական կյանքի խոստումը՝ կապելով և պահելով մկրտության ուխտը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս սկզբունքն իրենց սուրբ գրություններում Մոսիա 18.8–11–ի կողքին:
Հարցրեք. Մկրտության ուխտը հասկանալն ինչպե՞ս է ազդել այս ուխտը պահելու ձեր ցանկության վրա:
Մոսիա 19–24
Լիմքիի ժողովուրդը և Ալմային հետևորդներն ազատվում են լամանացիների ճորտությունից
Խնդրեք ուսանողներից մեկին կարդալ ուսանողների ուսումնասիրության ուղեցույցի այս մասի օր 3-ի Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի ելույթի առաջին նախադասությունը: Հարցրեք ուսանողներին, թե ըստ Երեց Սքոթի որոնք են այն երկու տեսակի փորձությունները, որոնց մենք հանդիպում ենք կյանքում: (Նրանք պետք է, որ ընդգծած լինեն դրանք իրենց ձեռնարկներում:) Գրատախտակին գրեք Փորձություններ, որ առաջ են գալիս օրինազանցությունից և Կատարելագործում, որ առաջ է գալիս փորձելուց:
Խնդրեք ուսանողներին վերանայել օր 3, հանձնարարություն 1-ի իրեց պատասխանները՝ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Այնուհետև գրեք Լիմքիի ժողովուրդ «Փորձություններ, որ առաջ են գալիս օրինազանցությունից» (տես Մոսիա 19.10, 25–28, 20.20–21) արտահայտության տակ և Ալմայի ժողովուրդ «Կատարելագործում, որ առաջ է գալիս փորձելուց» (տես Մոսիա 23.18–21) արտահայտության տակ: Հրավիրեք ուսանողներին գրել գրատախտակին որոշ օրինակներ, թե ինչպես մարդիկ այսօր կարող են ունենալ այսպիսի դժվարություններ:
Երբ դուք ձեր ուսանողների հետ վերանայեք հետևյալ սկզբունքները, գրեք դրանք գրատախտակին:
Հրավիրեք ուսանողներին զույգերով կարդալ Մոսիա 21.13–16: Խնդրեք նրանց ներկայացնել բառեր և արտահայտություններ, որոնք սովորեցնում են, որ երբ մենք խոնարհեցնում ենք մեզ, կանչում առ Տերը և ապաշխարում մեր մեղքերից, Աստված կլսի մեր աղոթքները և կթեթևացնի մեր մեղքերի բեռը Իր ժամանակին: Խնդրեք ուսանողներին կիսվել, թե իրենց կարծիքով ինչպես կարող է մեկը կիրառել այս սկզբունքը, եթե նա ունենում է գրատախտակին գրված դժվարություններից մեկը:
Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 21.31–32, 35 և ամփոփել Լիմքիի ժողովրդի փախուստը Մոսիա 22-ում, որպեսզի ցույց տաք, որ երբ մենք ուխտում ենք ծառայել Աստծուն և պահել Նրա պատվիրանները, Տերը ուղի կպատրաստի մեր ազատման համար: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս սկզբունքը Մոսիա 21.31–35–ի կողքին:
Որպեսզի կրկնեք այն սկզբունքը, որն ուսանողները սովորել էին Ալմայի ժողովրդի մասին սովորելուց, խնդրեք ուսանողներից մեկին ամփոփել այն պատմությունը, թե ինչպես Ալմայի ժողովուրդը ճորտության բերվեց լամանացիների կողմից (տես Մոսիա 23.25–24.11): Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 24.12–17: Խնդրեք նրանց նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք սովորեցնում են, որ երբ մենք համբերատարությամբ ենթարկվենք Տիրոջ կամքին, Նա կուժեղացնի մեզ և կազատի մեզ մեր փորձություններից Իր ժամանակին: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս հատվածների կարևոր բառերը կամ արտահայտությունները:
Գրեք հետևյալ օրինակները գրատախտակին կամ պատրաստեք դրանք տպված թերթիկների վրա: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես նրանք կարող են օգտագործել ճշմարտությունները, որ նրանք սովորել են Լիմքիի և Ալմայի ժողովրդի մասին ուսումնասիրելուց, որ օգնեն մարդուն յուրաքանչյուր օրինակում:
-
Ընկերներից մեկը գիտակցել է ապաշխարելու կարիքը և ունեցել է անարժանության և հիասթափության սաստիկ զգացողություններ, խորհելով, թե արդյոք երբևէ հնարավոր կլինի հաղթահարել գայթակղությունները և մեղքի զգացումները: Ինչպե՞ս դուք կարող եք օգտագործել Լիմքիի ժողովրդի պատմությունը, որպեսզի ձեր ընկերոջը քաջալերեք և հուսադրեք, որ ապաշխարի: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ներկայացնել հատուկ հատվածներ Մոսիա 21-ում, որ նրանք կարողանան կիսել այս ընկերոջ հետ: Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչու են նրանք մտածում, որ իրեց ընտրած հատվածները կարող են օգնել ընկերոջը:)
-
Ընկերներից մեկը շատ շփվող է և փորձում է ապրել ավետարանի չափանիշներով: Որոշ մարդիկ չեն ուզում շփվել այս անձնավորության հետ, ասելով, որ նա պարզապես «չափից ավելի լավն է» նրանց համար: Ինչպե՞ս դուք կարող եք օգտագործել Ալմայի ժողովրդի պատմությունը, որ օգնեք ձեր ընկերոջը վստահել Տիրոջը և ուժ և մխիթարություն գտնել այս փորձության ընթացքում: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ներկայացնել յուրահատուկ հատվածներ Մոսիա 24-ում, որ նրանք կարողանան կիսվել իրենց ընկերոջ հետ: Հրավիրեք նրանց բացատրել, թե ինչու են նրանք մտածում, որ իրենց ընտրած հատվածները կօգնեն:)
Հրավիրեք ուսանողներին պատմել այնպիսի պահերի մասին, երբ նրանք կամ մարդիկ, որոնց իրենք գիտեն, իրենց կյանքում տեսել են Տիրոջ ազատման զորությունը: (Զգույշ եղեք, որ չխրախուսեք կամ թույլ չտաք ուսանողներին դասարանում կիսվել նախկինում գործած օրինազանցությունների ոչ պատշաճ մանրամասներով:) Խրախուսեք ուսանողներին պահել իրենց ուխտերը, կանչել առ Տերը օգնության համար և վստահել Նրա ազատման զորությանը իրենց կյանքում հանդիպած ցանկացած փորձության ժամանակ: Ավարտեք դասը, բերելով ձեր վկայությունը խնդիրներից և դժվարություններից մեզ ազատելու Տիրոջ զորության մասին, որոնք առաջ են գալիս կամ մեր սեփական օրինազանցություններից կամ փորձելուց, որի նպատակն է կատարելագործել մեզ:
Հաջորդ Մասը (Մոսիա 26–Ալմա 4)
Հաջորդ շաբաթ ուսանողները կսովորեն հրեշտակի մասին, ով ուղարկվեց, որ կանգնեցներ Ալմա Կրտսերին Եկեղեցին կործանելուց: Նրանք կսովորեն, թե ինչ պատահեց Ալմայի հետ այս փորձառությունից հետո և կարդալ սուրբ գրություններում ամենակարևոր ուսմունքներից որոշները հոգևոր վերածննդի մասին: Երբ Մոսիա թագավորը մահացավ, Ալման ընտրվեց լինելու նեփիացիների ղեկավարը: Ամղիկին՝ մի ամբարիշտ մարդ, փորձում է տապալել նրան: Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ արեց Ալման, որ հրավիրեր Տիրոջ ազատող զորությունն այս իրավիճակում: