Գրադարան
Դաս 57. Մոսիա 9-10


Դաս 57

Մոսիա 9–10

Նախաբան

Բենիամին թագավորի կառավարման ընթացքում Զենիֆը մի խումբ նեփիացիների առաջնորդեց Զարահեմլայից դուրս, որ հաստատվեին լամանացիների մեջ Նեփիի երկրում: Մոսիա 9–22-ը պարունակում է այս ժողովրդի փորձառությունների պատմությունը: Լամանացիների թագավորը թույլ տվեց Զենիֆի մարդկանց հաստատվել իրենց մեջ, քանի որ նա գաղտնի կերպով ծրագրել էր ճորտության բերել նրանց: Լամանացիների կեղծ ավանդույթները և նեփիացիների ատելությունն ի վերջո տարան պատերազմի: Զենիֆի ժողովուրդը ուժ ստանալու համար իրենց հույսը դրեցին Տիրոջ վրա, և նրանք կարողացան լամանացիներին դուրս հանել իրենց երկրից:

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 9.1–13

Զենիֆն առաջնորդում է մի խումբ նեփիացիների, որ վերադառնան Նեփիի երկիրը

Խնդրեք ուսանողներին մտածել, թե երբ են նրանք ինչ-որ բան շատ ցանկացել: Հրավիրեք նրանցից մի քանիսին պատմել այս փորձառությունների մասին: Բացատրեք, որ այսօր նրանք կիմանան մի մարդու մասին, ով այնքան շատ էր մի բան ցանկանում, որ նա չկարողացավ տեսնել իր ցանկությունների հետևանքները:

Հրավիրեք ուսանողներին նայել ճամփորդությունների գծապատկերին, որը նրանք սկսել էին գծել նախորդ դասի ժամանակ: Հիշեցրեք նրանց, որ Ամմոն անունով մի մարդ առաջնորդեց մի խումբ, որը ճամփորդեց Զարահեմլայից և գտավ Լիմքիին և նրա ժողովրդին Նեփիի երկրում: (Դուք կարող եք բացատրել, որ Մորմոնի Գիրքը պատմում է երկու Ամմոն անունով մարդկանց մասին: Մեկն այն մարդն էր, ում մասին ուսանողներն այսօր են սովորում: Մյուսը Մոսիայի որդին էր, ով դարձավ մեծ միսիոներ լամանացիների համար: Ուսանողները կսկսեն կարդալ նրա մասին Մոսիա 27–ում:) Ուսանողները թող բացեն Մոսիա 7–8-ը և նայեն ամսաթվին, որը գրված է կամ էջի ներքևի մասում կամ գլխի ամփոփման մեջ (մոտ մ.թ.ա 121թ.): Թող նրանք համեմատեն այդ ամսաթիվը Մոսիա 9–ի ամսաթվի հետ (մոտ մ. թ.ա.200թ., մոտ 80 տարի ավելի շուտ): Հարցրեք, թե արդյոք կարող է որևէ մեկը բացատրել տարեթվերի հանկարծակի փոփոխությունը:

Բացատրեք, որ Մոսիա 8-ից Մոսիա 9–ում պատմությունը 80 տարով հետ է գնում, որպեսզի պատմի Լիմքի թագավորի պապի՝ Զենիֆի մասին: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 9–ի սկզբում Զենիֆի հիշատակարանի Մորմոնի նախաբանը: Ապա խնդրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 9.1–2:

Թող ուսանողներն իրենց գծապատկերի վրա ավելացնեն մի սլաք, որը կներկայացնի առաջին խմբի կողմից կատարած ճամփորդությունը, ովքեր գնացին Զարահեմլայի երկրից դեպի Նեփիի երկիր: Նշեք, որ Զենիֆը գտնվում էր այս խմբում: Ինչպես պատկերված է այս էջի գծապատկերում, սլաքը պետք է ցույց տա, որ նաև խումբ վերադարձավ Զարահեմլա: Պիտակի վրա պետք է կարդանք «Որոշ նեփիացիներ ձգտում են վերադառնալ Նեփիի երկիր»: (Վերջնական գծապատկերը տես այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:)

Մոսիա 7–24-ի ճամփորդությունները

Խնդրեք մեկ այլ ուսանողի կարդալ Մոսիա 9.3–4: Հրավիրեք դասարանի մնացած մասին հետևել, փնտրելով, թե (1) ինչ էր Զենիֆն այդքան շատ ցանկանում ձեռք բերել և (2) ինչն էր նա դանդաղ հիշում:

  • Ի՞նչ է նշանակում լինել չափից ավելի գերեռանդ: (Չափազանց փափագել կամ չափից դուրս շատ հետաքրքրվել ինչ-որ բանի որոնումներով:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում դանդաղ լինել Տիրոջը հիշելիս:

Բացատրեք, որ քանի որ Զենիֆը չափից ավելի գերեռանդ էր և դանդաղ՝ Տիրոջը հիշելիս, նա սխալ թույլ տվեց: Ուսանողները թող կարդան Մոսիա 9.5–7, 10, փնտրելով այդ սխալը:

  • Ի՞նչ չնկատեց Զենիֆը Նեփիի երկիրը ձեռք բերելու իր չափից ավելի մեծ ցանկության պատճառով:

  • Ի՞նչ վտանգ կա մեծ փափագ ունենալու մեջ, երբ որոշումներ եք կայացնում:

  • Ի՞նչ վտանգ կա առանց Տիրոջ հետ խորհուրդ անելու որոշումներ կայացնելու մեջ:

Ամփոփեք Մոսիա 9.11–13, ասելով ուսանողներին, որ 12 տարի հետո Զենիֆի ժողովուրդը այնքան բարգավաճեցին, որ լամանացիների թագավորն անհանգստացավ, որ նա չէր կարողանա ճորտության բերել նրանց, ուստի նա «սկսեց դրդել իր ժողովրդին, որ նրանք կռվեին [Զենիֆի] ժողովրդի հետ» (Մոսիա 9.13):

Մոիսա 9.14–10.22

Լամանացիները փորձում են ստրկության բերել Զենիֆի մարդկանց

Գրատախտակին գրեք հետևյալ բառերը և արտահայտությունները. դասարանային աշխատանք, դիմանալ փորձությանը, խնդիրներ ընկերների հետ, ղեկավարություն, աշխատանք, անհամաձայնություն ընտանիքի անդամների հետ, մարզաձևեր: (Ելնելով ուսանողների կարիքներից և հետաքրքրություններից, դուք կարող եք այլ կետեր ավելացնել այս ցուցակին:)

Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առաջ և ձեռքերը առաջ պարզել: Ուսանողի ձեռքում դրեք փոքր առարկաներ, ինչպես օրինակ գրքեր կամ քարեր, և խնդրեք նրան բարձրացնել դրանք: Բացատրեք, որ առարկաները ներկայացնում են գրատախտակին գրված դժվարությունները: Հարցրեք դասարանին.

  • Այս ոլորտներից որո՞ւմ դուք կցանկանայիք ունենալ ավելի շատ ուժ և աջակցություն:

Ուսանողի յուրաքանչյուր ձեռքի վրա ավելացրեք մեկ կամ երկու այլ առարկա.

  • Դուք երբևէ զգացե՞լ եք, որ տանում եք չափից ավելին և ցանկացել եք ունենալ ավելի շատ կարողություն կամ ուժ՝ ձեր դժվարությունները տանելու համար:

Հրավիրեք երկու ուսանողների առաջ գալ և աջակցել առարկաները բռնող ուսանողին: Բացատրեք, որ այսօրվա դասի մնացած մասը մի խումբ ժողովրդի մասին է, ովքեր ավելի շատ ուժ ունենալու կարիքն ունեն: Խորհուրդ տվեք, որ այս դասի ընթացքում ուսանողները փնտրեն ուղիներ, թե ինչպես նրանք կարող են ավելի շատ ուժ ստանալ իրենց կյանքում: (Դասարանի առջև կանգնած ուսանողներին հրավիրեք վերադառնալ իրենց տեղերը:)

Բացատրեք, որ Մոսիա 9 և 10-ում երկու անգամ պատմվում է այն մասին, որ լամանացիները եկան պատերազմելու Զենիֆի և իր ժողովրդի դեմ: Գրատախտակին գրեք հետևյալ ցանկը, սակայն մի ընդգրկեք փակագծերի պատասխանները: Ասեք ուսանողներին, որ նրանք կուսումնասիրեն ցանկում եղած սուրբ գրությունների հատվածները, փնտրելով հարցերի պատասխանները՝ սկսած առաջին հարցից: Հրավիրեք դասարանի կեսին օգտագործել առաջին շարքի հատվածները, որ գտնեն Զենիֆին և Իր ժողովրդին վերաբերվող հարցերի պատասխանները: Հրավիրեք դասարանի մյուս կեսին ուսումնասիրել երկրորդ շարքի հատվածները՝ լամանացիների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար: Թող ամեն խմբից մի ուսանող գրատախտակին գրի իրենց պատասխանները, երբ նրանք գտնեն դրանք:

Ի՞նչ արեցին մարդիկ պատրաստվելու համար:

Ի՞նչ արեցին նրանք իրենց վստահությունը Տիրոջ վրա դնելու համար:

Ինչպիսի՞ն եղավ հետևանքը:

Զենիֆը և իր ժողովուրդը

Մոսիա 9.14–16, 10.1–2, 7, 9–10

(Նրանք զինվեցին և գնացին պատերազմելու:)

Մոսիա 9.17, 10.19

(Նրանք աղոթեցին և հիշեցին, որ Տերն ազատել էր իրենց նախնիներին:)

Մոսիա 9.18, 10.20

(Տերն ուժեղացրեց նրանց, և նրանք հաջողությամբ դուրս հանեցին լամանացիներին իրենց երկրից:)

Լամանացիները

Մոսիա 10.6–8

(Նրանք զինվեցին և գնացին պատերազմելու:)

Մոսիա 10.11

(Ոչինչ: Նրանք հույսը դրեցին իրենց սեփական ուժի վրա:)

Մոսիա 10.19–20

(Լամանացիները դուրս քշվեցին երկրից մեծ կոտորածով:)

Այն բանից հետո, երբ ուսանողները կլրացնեն ցուցակը, հարցրեք.

  • Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք դուք տեսնում այն բանում, թե ինչպես էին Զենիֆի ժողովուրդը և լամանացիները պատրաստվում իրենց ճակատամարտերին:

  • Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել այս համեմատությունից:

Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Տերը կուժեղացնի մեզ, երբ մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք և դնենք մեր վստահությունը նրա վրա:

Կրկին անդրադարձեք գրատախտակին գրված դժվարություններին, և հիշեցրեք ուսանողներին առարկայական դասի մասին:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է այս սկզբունքը կիրառվել այս դժվարություններից մի քանիսի դեպքում:

Խորհեք հետևյալ օրինակներն օգտագործելու մասին, որ օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են նրանք անել իրենց մասը և վստահել Տիրոջը, երբ նրանք ամրություն փնտրեն.

  1. Դպրոցում ձեզ սպասվում է կարևոր քննություն, և դուք կցանկանայիք ուժ ստանալ այն լավ հանձնելու համար:

  2. Դուք դժվարանում եք հրաժարվել վատ սովորությունից, և դուք չեք զգում, որ բավականաչափ ուժեղ եք դա միայնակ անելու համար:

  3. Դուք դժվարություններ եք ունենում ձեր ընտանիքում, և դուք չեք զգում, որ կարող եք հաղթահարել ուժեղ զգացմունքներն առանց որևէ օգնության:

Խնդրեք ուսանողներին վերանայել Մոսիա 9.18–ի առաջին երեք տողերը: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք իրենց սուրբ գրություններում ընդգծեն այս տողերը:)

  • Ե՞րբ եք դուք զգացել այս տողերում արտահայտված ճշմարտությունը:

Դուք կարող եք կիսվել ձեր սեփական փորձառությամբ, որը ցույց է տալիս մեզ ամրացնելու Տիրոջ ցանկությունը, երբ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և մեր վստահությունը դնում ենք Նրա վրա:

Բացատրեք, որ նախքան Զենիֆը և իր ժողովուրդը գնացին ճակատամարտելու երկրորդ անգամ, Զենիֆը բացատրեց իր ժողովրդին, թե ինչու էին լամանացիներն ատելությամբ լցված նեփիացիների հանդեմ: Գրատախտակին գրեք զայրանալ և անարդար վարվել բառերը, և հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք կարող են բացատրել այս բառերի նշանակությունը: (Զայրանալ նշանակում է սաստիկ բարկանալ, անարդար վարվել նշանակում է վիրավորել կամ ոչ ճիշտ կամ անարդար ձևով վարվել:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ օրինազանցություն գործելը, բարկանալը և չներելը կարող է ազդեցություն թողնել սերունդների վրա, բաժանեք նրանց զույգերի և թող յուրաքանչյուր զույգ կարդա Մոսիա 10.12–18: Խնդրեք նրանց փնտրել պատճառները, թե ինչու էին Լամանի և Լեմուելի սերունդները շարունակում ատել Նեփիի սերունդներին:

Այն բանից հետո, երբ զույգերը միասին կկարդան հատվածները, թող նրանք քննարկեն հետևյալ հարցերի պատասխանները: (Մինչ ուսանողները կկարդան հանձնարարված հատվածները, հարցերը գրեք գրատախտակին, կամ յուրաքանչյուր զույգի համար գրեք հարցերը թերթիկների վրա:)

  • Ինչո՞ւ էին լամանացիներն այդքան շատ ատում նեփիացիներին:

  • Ինչո՞ւ ենք ցավ զգում, երբ բարկացած ենք կամ չենք ցանկանում ներել:

  • Ինչպե՞ս կարող է անհատի բարկությունն ազդել նրա ընտանիքի վրա այժմ և ապագայում:

Կարդացեք Յոթանասունից Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ կարող ենք մենք անել, երբ մենք վիրավորվում ենք կամ բարկանում ենք մեկի վրա:

«Եթե զգում եք, որ ճիշտ վերաբերմունքի չեք արժանացել ինչ-որ մեկի կողմից (կլինի ընտանիքի անդամ, ընկեր, Եկեղեցու անդամ, Եկեղեցու ղեկավար, թե գործընկեր), կամ սխալ բան է տեղի ունեցել (լինի դա սիրելիի մահ, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, բռնություն, թե հակումներ), խնդրին նայեք ուղիղ և ձեր ողջ ուժով: … Եվ առանց հապաղելու դարձեք դեպի Տերը: Գործադրեք Նրա հանդեպ ձեր ողջ հավատքը: Թույլ տվեք, որ Նա կրի ձեր բեռը: Թույլ տվեք, որ Նրա շնորհը թեթևացնի ձեր բեռը: … Երբեք թույլ մի տվեք աշխարհի հանգամանքները ձեզ հոգևոր վնաս պատճառեն» («Դարձեք դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 80):

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերից յուրաքանչյուրի մասին: (Դուք կարող եք խրախուսել նրանց գրել իրենց պատասխանները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում:)

  • Դուք ունե՞ք սխալ վերաբերմունքի արժանացած լինելու կամ մեկի հանդեպ զայրույթ ունենալու որևէ զգացողություններ:

  • Ո՞ւմ մոտ կարող եք դուք գնալ, որ օգնի ձեզ ներելու համար ձեր ջանքերում: Ինչպե՞ս դուք կարող եք ապագայում խուսափել վիրավորված լինելու կամ բարկանալու զգացողություններից:

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին, երբ նրանք ներել են ինչ-որ մեկին: Հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել, թե ինչ զգացողություն են ունեցել ներելիս կամ երբ թույլ են տվել, որ վիրավորվածությունը կամ զայրույթը հեռանան: Կիսվեք ձեր իսկ վկայությամբ՝ ուրիշներին ներելու համար Տիրոջ օգնությունը փնտրելու մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 9: Զենիֆի հիշատակարանը

Մոսիա 9-ի ամփոփումից առաջ գտնվող նախաբանը գրվել է Մորմոնի կողմից և մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հիշատակարանի բնօրինակի մի մասն է եղել: Նման նախաբաններ՝ նույնպես Մորմոնի կողմից գրված, հայտնվում են Մորմոնի Գրքի որոշ այլ գրքերում և գլուխներում: («Ընդգրկելով 9-22 գլուխները ներառյալ» արտահայտությունն ավելացվել է 1879թ., երբ Մորմոնի Գիրքը տպագրվել է գլուխներով: Մորմոնի Գրքի յուրաքանչյուր գլխին նախորդող ամփոփումներն ավելացվել են 1920թ. հրատարակության մեջ:)

Մոսիա 10.12–18: Ի՞նչ պետք է ես անեմ, երբ զգում եմ, որ իմ հանդեպ անարդար են վարվել:

Յոթանասունից Երեց Հարոլդ Գ. Հիլլամը կիսվել է մտքերով, թե ինչպես վարվել բարկության զգացողությունների հետ.

«Երբ դուք զգում եք, որ ձեզ հետ անարդար են վարվել, պատրաստ եղեք ներելու: Եթե որևէ պատճառով տհաճ հիշողություն կա, թույլ տվեք, որ այն հեռանա: Եթե անհրաժեշտություն կա, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ, խոսեք ձեր ցցի նախագահի հետ:

Բոլորի համար, սակայն հատկապես նրանց համար, ովքեր մի օր լինելու են ապուպապեր և տատեր, ձեր և ձեր սերունդների հավերժական օրհնությունները շատ ավելի կարևոր են, քան որևէ սնապարծ պատճառ, որը կզրկի ձեզ և շատ ուրիշներին այսպիսի կարևոր օրհնություններից» (“The Worth of Souls,” Ensign or Liahona, May 2005, 32):