Դաս 33
2 Նեփի 17–20
Նախաբան
2 Նեփի 17–20-ում Նեփի գրում է Եսայիայի մասին, որը փորձում է համոզել Հուդայի թագավորին և նրա ժողովրդին ապավինել Տիրոջը, ոչ թե աշխարհիկ խմբակցություններին: Կերպարներ և ստվերներ օգտագործելով, Եսայիան մարգարեացավ իր օրերի իրադարձությունների, Հիսուս Քրիստոսի ծննդի և Տիրոջ Երկրորդ Գալստի ժամանակ ամբարիշտների կործանման մասին:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 17–18; 19.1–7
Հուդայի թագավորության ժողովուրդը չէին ապավինում Հիսուս Քրիստոսին:
Սկսեք դասը, խնդրելով ուսանողներին թվարկել Հիսուս Քրիստոսի տարբեր նկարագրական տիտղոսները: Պատասխանները գրեք գրատախտակին: Ապա հրավիրեք նրանց կարդալ 2 Նեփի 17.14: Ավելացրեք Էմմանուել տիտղոսը գրատախտակի ցանկին, կամ շրջանի մեջ այն առեք, եթե արդեն գրված է: Խնդրեք ուսանողներին գտնել այդ անվան իմաստը Մատթեոս 1.23-ում կամ Աստվածաշնչի Բառարանում:
-
Ի՞նչ է նշանակում Էմմանուել տիտղոսը («Աստված մեզ հետ է»):
Շեշտեք, որ Էմմանուելի մասին Եսայիայի մարգարեության ամենակարևոր իմաստը գտնվում է Մատթեոս 1.18–25-ում: Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այդ հատվածը:
-
Ինչպե՞ս իրականացավ Եսայիայի մարգարեությունը Էմմանուելի մասին:
-
Ե՞րբ եք ձեր կյանքում տեսել որպես Էմմանուել՝ Տիրոջ իրականությունը, կամ «Աստված մեզ հետ է» արտահայտության իրականությունը:
Բացատրեք, որ 2 Նեփի 19.6–7-ը Փրկչի մասին առավել հայտնի մարգարեություններից մեկն է: Բարձրաձայն կարդացեք հատվածը: Նշեք, որ այս հատվածը պարունակում է Հիսուս Քրիստոսի մի քանի տիտղոսներ: (Եթե դրանք գրված չեն գրատախտակին, ավելացրեք ցանկին:)
-
Այդ տիտղոսներից որո՞նք են լավագույն ձևով նկարագրում այն, ինչ դուք զգում եք Փրկչի հանդեպ: Ինչո՞ւ:
Դասի մնացած մասը ուսուցանելուց առաջ ուսանողներին ծանոթացրեք 2 Նեփի 17–18-ի պատմական միջավայրին: Բացատրեք, որ այս գլուխները հաճախ հղում են կատարում երեք փոքր ազգերին՝ Հուդային, Իսրայելին և Ասորիքին, ինչպես նաև Ասորեստանին, որը տենչում էր զավթել երեք ազգերին: Եթե ուսանողները ունեն հնարավորություն ուսումնասիրելու Աստվածաշնչի Վերջին Օրերի հրատարակությունը, կարող եք խնդրել նրանց ուսումնասիրել 1, 3 և 5 քարտեզները, որոնք ցույց են տալիս այս գլուխներում նշված աշխարհագրական տարածքները: Կարող եք նաև օգնել ուսանողներին հասկանալ այդ գլուխների ենթատեքստը, ցույց տալով հետևյալ սխեման (վերցված է՝ Victor L. Ludlow, Isaiah: Prophet, Seer, and Poet [1982], 140): Դասի ընթացքում անհրաժեշտության դեպքում օգտվեք դրանից:
Երկիր |
Հուդա |
Ասորիք |
Իսրայել |
Մայրաքաղաք |
Երուսաղեմ |
Դամասկոս |
Սամարիա |
Տարածք կամ հիմնական ցեղ |
Հուդա |
Արամ |
Եփրեմ |
Առաջնորդ |
Աքազ (թագավոր), Դավթի տնից |
Ռասին (թագավոր) |
Փակեե (թագավոր), Ռովմելայի որդի |
Գրատախտակին գրեք դաշնակցություն:
-
Ի՞նչ է դաշնակցությունը: (Հնարավոր պատասխաններ. միասնություն, միություն, դաշինք կամ համաձայնություն:)
-
Ի՞նչ պատճառներով կարող է մեկ ազգը դաշնակցություն փնտրել այլ ազգերի հետ:
Բացատրեք, որ Եսայիա մարգարեի ծառայության ժամանակ Հուդայի թագավորությունում, Իսրայելի և Ասորիքի թագավորները ուզում էին, որ Հուդայի թագավոր Աքազը դաշնակցության մեջ մտնի իրենց հետ՝ հզոր Ասորեստանի դեմ: Երբ Աքազ թագավորը հրաժարվեց, Իսրայելը և Ասորիքը հարձակվեցին Հուդայի վրա, փորձ անելով ճնշում գործադրել այդ դաշինքի վրա և մեկ այլ թագավոր դնել Հուդայի գահին (տես 2 Նեփի 17.1, 6): 2 Նեփի 17–18 նկարագրում է խորհուրդը, որը տվեց Եսայիա մարգարեն Աքազ թագավորին, երբ թագավորը մտածում էր, թե ինչպես պաշտպաներ Հուդան Իսրայելի, Ասորիքի և Ասորեստանի հարձակումներից:
Մի ուսանողի խնդրեք կարդալ 2 Նեփի 17.1–2:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ Աքազի «սիրտը դողաց և նրա ժողովրդի սիրտը, ինչպես անտառի ծառերը դողում են քամուց»: (Աքազը և նրա ժողովուրդը վախեցած էին և չգիտեին ինչ անեին Իսրայելի և Ասորիքի հարձակումից հետո:)
Բացատրեք, որ քանի որ Աքազը վախենում էր Իսրայելից և Ասորիքից, նա որոշեց դաշնակցության մեջ մտնել Ասորեստանի հետ՝ իր թագավորությունը պաշտպանելու համար (տես Դ Թագավորաց 16.7): Եսայիան ասաց Աքազին, որ եթե (Աքազը) հավատք գործադրեր Տիրոջ հանդեպ՝ քաղաքական դաշնակցություններ կազմելու փոխարեն, Տերը կպաշտպաներ Հուդայի թագավորությունը:
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 17.3–8: Բացատրեք, որ ծխացող խանձողներ արտահայտությունը նշանակում է վառված և հանգած ճրագներ: Տերը, փաստորեն, ասում էր. «Տագնապի մի մատնվեք հարձակումից: Այդ երկու թագավորների մոտ քիչ կրակ է մնացել»: Իսրայելը և Ասորիքը սպառել էին իրենց ուժերը: Նրանք շուտով պետք է կործանվեին Ասորեստանի կողմից և այլևս վտանգ չէին ներկայացնում Հուդայի համար:)
Մի քանի ուսանողների խնդրեք բարձրաձայն հերթով կարդալ 2 Նեփի 17.9, 17–25-ից: Մինչ նրանք կարդան, խնդրեք դասարանին գտնել, թե ինչ Տերը հայտնեց, որ պետք է պատահեր Հուդայի ժողովրդի հետ, եթե նրանք Տիրոջն ապավինելու փոխարեն ապավինեին քաղաքական դաշնակցություններին:
-
Համաձայն այդ տողերի, ի՞նչ կպատահեր, եթե Աքազը չապավիներ Տիրոջը: (Հուդան կկործանվեր:)
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 17.10–12: (Կարող եք բացատրել, որ երբ Եսայիան խորհուրդ տվեց Աքազին նշան խնդրել, նա, փաստորեն, կոչ էր անում Աքազին փնտրել Տիրոջ խորհուրդը այդ խնդրի լուծման համար: Երբ Աքազը հրաժարվեց, ասաց, որ ինքն Աստծո օգնության կարիքը չուներ և պատրաստվում էր ապավինել իր դատողությանը:)
Մի ուսանողի խնդրեք կարդալ 2 Նեփի 17.13–14: Խնդրեք ուսանողներին կրկին ուշադրություն դարձնել Էմմանուել բառի վրա 2 Նեփի 17.14-ում և դրա՝ «Աստված մեզ հետ է» իմաստի վրա:
-
Ինչո՞ւ էր կարևոր Աքազի համար, որ նա ցանկանար, որ Աստված իր հետ լիներ իր ազգի ճգնաժամի ժամանակ:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք շրջվենք դեպի Տերը, ոչ թե ապավինենք միայն մեր իմաստությանը:
Ուսանողների համար բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 18.5–8: Երբ կարդաք հատված 6-ը, բացատրեք, որ Սիլովա բառը երբեմն վերաբերում է Հիսուս Քրիստոսին: Երբ կարդաք հատված 8-ը, բացատրեք «կհասնի նույնիսկ մինչև նրա պարանոցը» արտահայտությունը, նշելով, որ Հուդայի գլուխը՝ մայրաքաղաքը, Երուսաղեմն էր: Եսայիան մարգարեացավ, որ Ասորեստանը պետք է հասներ մինչև Երուսաղեմի պատերը, կամ այլ խոսքերով, քաղաքի պարանոցին: Այդ մարգարեությունը իրականացավ, երբ 185000 ասորի զինվորներ հարձակում գործեցին Երուսաղեմի վրա, կանգ առնելով քաղաքի պատերի մոտ: Տերը պաշտպանեց Իր ժողովրդին, ուղարկելով հրեշտակ՝ հարձակվող բանակին ոչնչացնելու համար: (տես Դ Թագավորաց 19.32–35:)
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ 2 Նեփի 18.9–10, փնտրելով Տիրոջ նախազգուշացումը նրանց, ովքեր միասին կռվելու էին Հուդայի դեմ:
-
Ինչպիսի՞ն կլինեին հետևանքները նրանց համար, ովքեր կկռվեին Հուդայի դեմ:
-
Համաձայն 2 Նեփի 18.10, ինչո՞ւ այդ ազգերը պետք է ոչնչացվեն:
Հիշեցրեք ուսանողներին, որ Աքազ Թագավորը վախենալով Իսրայելից և Ասորիքից, մտածում էր միացնել իր ուժերը Ասորեստանի հետ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 18.11–13:
-
Ի՞նչ ասաց Տերը այն մասին, թե արդյոք պետք է Հուդան միավորվեր Ասորեստանի հետ:
-
Ըստ Եսայիայի խոսքերի, ո՞ւմ պետք է ապավինեին մարդիկ:
Օգնելու համար ուսանողներին կիրառել այդ գլուխները իրենց կյանքում, հարցրեք.
-
Որո՞նք են վտանգները, որ գալիս են մեր վստահությունը ոչ թե Տիրոջ, այլ աշխարհիկ ուժերի և ազդեցությունների վրա դնելու արդյունքում: (Խրախուսեք ուսանողներին մտածել իրավիճակների մասին, որոնք կարող են գայթակղել նրանց որոշումներ կայացնել վախից ելնելով:)
-
Ե՞րբ եք դուք դիմել Աստծո զորությանը նրանից հետո, երբ սկզբում գայթակղվել եք դիմել այլ աղբյուրներին: Ինչպե՞ս է Աստված օգնել ձեզ: Ի՞նչ եք դուք սովորել ձեր փորձառությունից:
Վկայեք, որ Աստված կլինի մեզ հետ, եթե մենք ապավինենք Իրեն, անգամ դժվար և վախեցած պահերին: (Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)
2 Նեփի 19.8–21; 20.1–22
Եսայիան նկարագրում է ամբարիշտների կործանումը Երկրորդ Գալստի ժամանակ
Ամփոփեք 2 Նեփի 19–20-ի պատմական ենթատեքստը, բացատրելով, որ Աքազը մերժեց Եսայիայի խորհուրդը և ընտրեց դաշնակցությունը Ասորեստանի հետ (տես Դ Թագավորաց 16.7–20): Հուդան դարձավ ենթակա երկիր, ընդունելով Ասորեստանի զորությունը Ասորիքի և Իսրայելի դեմ պաշտպանության հարցում: Ինչպես մարգարեացել էր Եսայիան, Ասորեստանը, ի վերջո, զավթեց այդ փոքր թագավորությունները՝ Դամասկոսը (Ասորիք) Ք.ա. 732թ. և Սամարիան (Իսրայել) Ք.ա. 722թ.: Ասորեստանը նաև կառավարում էր ամբողջ Հուդային, բացի Երուսաղեմը, մինչև Ք.ա. 701թ.:
Բացատրեք, որ երբ Ասորեստանը զավթեց Ասորիքին և Իսրայելին և շրջափակեց Հուդայի մայքարաքաղաք Երուսաղեմը, Աքազը այլևս Հուդայի թագավորը չէր: Այդ ժամանակ գահին էր արդար թագավոր Հեզեկիան: Քանի որ նա ապավինել էր Տիրոջը, Տերը պաշտպանեց Երուսաղեմ քաղաքը Ասորեստանի բանակից: Գիշերը Տիրոջ հրեշտակը ոչնչացրեց Ասորեստանցիների ճամբարը: Առավոտյան Ասորեստանցիների 185000 զինվոր սպանված էին (տես Բ Թագավորաց 19.34–35; Բ Թվոց 32.21; Եսայիա 37.36):
Եսայիայի մարգարեությունները 2 Նեփի 19–20-ում կենտրոնանում են պատիժների վրա, որոնք գալիս են Իսրայելի և Հուդայի վրա Ասորեստանի ձեռքով: Եսայիան նախազգուշացնում է Իսրայելին, որ շուտով կործանում և գերություն կլինի, և կանխատեսում է հետագա հարձակումը Հուդայի վրա: Մեսիայի մարգարեությունները 2 Նեփի 17–18-ում շարունակվում են զարգանալ 2 Նեփի 19–20-ում: Էմմանուելի մարգարեությունը 2 Նեփի 19-ում ուժեղանում է, երբ Եսայիան խոստանում է նոր լույս և նոր ղեկավար. Հեզեկիան՝ պատմականորեն, և Մեսիան՝ մարգարեորեն: Սա մարգարեության կրկնակի իրականացման օրինակ է: Այն նաև օրինակ է նրա, թե ինչպես է մեկ իրադարձության իմաստը մարգարեություն հանդիսանում ապագա մեկ այլ իրադարձության համար: 2 Նեփի 20-ում Ասորեստանի կործանման Եսայիայի մարգարեությունը նման է Երկրորդ Գալստի ժամանակ ամբարիշտների կործանմանը:
Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. 2 Նեփի 19.12, 17, 21; 20.4: Ուսանողներին խնդրեք գտնել այդ հատվածներում կրկնվող արտահայտությունը: Գրեք այդ արտահայտությունը գրատախտակին: («Այս բոլորի պատճառով նրա բարկությունը մեկդի չի դարձվել, բայց նրա ձեռքը դեռևս մեկնված է»:) Բացատրեք, որ այդ տողերը այն հետևանքների մասին են, որոնք առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ըմբոստանում են Տիրոջ դեմ և հրաժարվում են ապաշխարել: Դրանք արտահայտում են Տիրոջ դժգոհությունը նրանց հանդեպ, ովքեր շարունակում են մեղք գործել:
Բացատրեք, որ սուրբ գրությունների այլ հատվածներում նման բառեր են օգտագործվում՝ արտահայտելու Տիրոջ ողորմությունը նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են: Թեև Նա արդարության Աստված է, Նա նաև անսահման ողորմած է նրանց հանդեպ, ովքեր կգան դեպի Իրեն: Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 28.32: Այնուհետև կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«Բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, թե կորած են կամ առանցի հույսի են, կամ արել են չափից մեծ սխալ չափից երկար ժամանակ, ձեզանից յուրաքանչյուրի համար, ով մտահոգվում է, որ միայնակ է մնացել կյանքի ցրտաշունչ հովիտներում և ճանապարհին կոտրել է իր անվասայլակը, այս համաժողովը կանչում է Եհովայի հաստատուն հավաստիացումը. «[Իմ] ձեռքը դեռ մեկնած է» [տես Եսայիա 5.25; 9.17, 21]: «Ես կերկարացնեմ իմ բազուկը նրանց, - ասել է Նա, - [Եվ եթե անգամ նրանք] կուրանան ինձ. Այնուամենայնիվ, ես ողորմած կլինեմ նրանց հանդեպ, … եթե նրանք չապաշխարեն և գան ինձ մոտ. քանզի իմ բազուկը երկարացված է ողջ օրվա ընթացքում, ասում է Զորաց Տեր Աստվածը» [2 Նեփի 28.32]: Նրա ողորմությունը հավերժ է տևում, և Նրա ձեռքը դեռ մեկնած է: Նրանն է Քրիստոսի մաքուր սերը, նրա գթությունը երբեք չի խափանվում, կարեկցանքը կենդանի է, անգամ եթե բոլոր այլ ուժերը անհետանում են [տես Մորոնի 7.46–47]» (“Prophets in the Land Again,” Ensign, Nov. 2006, 106–7):
Հրավիրեք ուսանողներին իրենց խոսքերով արտահայտել այն ճշմարտությունը, որը սովորեցին այս տողերից: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ Հիսուս Քրիստոսը դատաստանի և ողորմածության Աստված է: Նրա ողորմությունը հասանելի է նրանց, ովքեր ապաշխարում են և պահում Նրա պատվիրանները:)
-
Ինչպե՞ս դուք կկիրառեիք այս սկզբունքը ձեր կյանքում:
Եսայիան կանխատեսել էր, որ վերջին օրերին Տիրոջ ժողովուրդը պետք է վերադառնար Նրա մոտ և դադարեր անաստվածային միություններ կապել անվտանգության և խաղաղության համար: Եթե ուսանողները հնարավորություն ունեն կարդալու Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, խնդրեք նրանց կարդալ Եսայիա 10.20, էջատակի ծանուցում գ, և բացատրեք մնալ բառի իմաստը: Կարող եք բացատրել, որ այս ենթատեքստում մնալ նշանակում է հենվել, վստահել, ապավինել որևէ բանի կամ որևէ մեկի: Հավաստիացրեք ուսանողներին, որ երբ մենք մեր վստահությունը դնում ենք Տիրոջ վրա, մենք կարիք չունենք վախենալու դատաստաններից, որոնք տեղի կունենան երկրագնդի մարդկանց հետ Երկրորդ Գալստից առաջ: