Գրադարան
1 Նեփի


Նեփիի Առաջին գրքի նախաբանը

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Երբ ուսանողները ուսումնասիրեն 1 Նեփին, նրանք կհայտնաբերեն, որ «Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ, դարձնելու նրանց հզոր՝ մինչև իսկ ի զորությունն ազատվելու» (1 Նեփի 1.20): Նրանք նաև կսովորեն, որ Աստված ուզում է օրհնել Իր զավակներին: Լեքին և նրա ժողովուրդը ճաշակեցին Աստծո ողորմությունը և օրհնությունները, մինչ նրանք հետևում էին Նրա պատվիրաններին: Լեքին ու Նեփին փնտրեցին Աստծո առաջնորդությունը և ստացան այն երազների, տեսիլքների, Լիահոնայի և Սուրբ Հոգու առաջնորդության միջոցավ: Նեփին ստացավ և արձանագրեց աշխարհի պատմության պատկերավոր տեսիլքը, որը ցույց տվեց նրան Աստծո գործերը՝ Հիսուս Քրիստոսի մկրտությունը, ծառայությունը և խաչելությունը, նեփիացիների կործանումը և վերջին օրերը: Աստված օգնեց Նեփիին ու նրա եղբայրներին ձեռք բերել արույրե թիթեղները, որպեսզի նրանք կարողանային ունենալ սուրբ գրությունները: Նա նաև փրկեց Լեքիին ու նրա ժողովրդին սովից անապատում և կործանումից օվկիանոսում՝ ապահով հասցնելով նրանց խոստումի երկիր: Մինչ ուսանողները ուսումնասիրեն այս գրքի Նեփիի ու Լեքիի փորձառությունները, նրանք կարող են սովորել, թե ինչպես փնտրել և ստանալ երկնքի օրհնությունները:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Լեքիի որդի Նեփին գրել է այս գիրքը ի պատասխան Տիրոջ պատվիրանի, որ նա պահի իր ժողովրդի հիշատկարանը: Նեփին հավանաբար ծնվել է Երուսաղեմում կամ դրա մոտակայքում: Նա այնտեղ ապրել է մարգարե Երեմիայի ծառայության և թագավոր Սեդեկիայի թագավորության ընթացքում: Նեփին փնտրեց իր անձնական վկայությունը Երուսաղեմի կործանման և իրենց ընտանիքի մեկնելու կարիքի անհրաժեշտության հետ կապված իր հոր խոսքերի վերաբերյալ: Մինչ նա շարունակեց փնտրել Տիրոջ խորհուրդը և հետևել դրան, Նեփին գործիք դարձավ Աստծո ձեռքում: Նա երկու անգամ հնազանդորեն Երուսաղեմ վերադարձավ իր եղբայրների հետ, առաջին անգամ արույրե թիթեղները ձեռք բերելու համար և ավելի ուշ, որպեսզի համոզեր Իսմայելի ընտանիքին միանալ Լեքիի ընտանիքին անապատում: Տիրոջ օգնությամբ Նեփին նավ կառուցեց, որը տարավ նրա ընտանիքին և այլոց օվկիանոսի մյուս կողմում գտնվող խոստումի երկիրը: Երբ Լեքին մահացավ, Տերն ընտրեց Նեփիին նրա ժողովրդի ղեկավարը լինելու համար:

Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:

Նեփին գրում էր, իր մտքում ունենալով երեք խումբ ունկնդիրներ՝ իր հոր ժառանգներին, Տիրոջ ուխտյալ ժողովրդին վերջին օրերում և աշխարհի բոլոր մարդկանց (տես 2 Նեփի 33.3, 13): Նա գրել է, որ համոզի բոլորին գալ դեպի Հիսուս Քրիստոսը և փրկվել (տես 1 Նեփի 6.4):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Նեփին գրեց այս արձանագրությունը, որը դարձավ 1 Նեփին, մոտավորապես 570 տարի Ք.ա, իր և իր ընտանիքի կողմից Երուսաղեմը թողնելուց 30 տարի անց (տես 2 Նեփի 5.30): Նա գրեց այն, երբ Նեփիի երկրում էր:

Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:

1 Նեփին պարունակում է մի շարք արձանագրություններ երկնային հայտնությունների մասին, որոնք տեղի են ունեցել երազներում, տեսիլքներում և ուղղակի հայտնություններ են եղել: Այս հայտնությունները ցույց են տալիս, որ Աստված ուղղություն է տալիս, առաջնորդում է և պաշտպանում նրանց, ովքեր փնտրում են Իրեն.

  • Երբ Լեքին աղոթում է, կրակի մի սյուն է հայտնվում, և նա տեսնում և լսում է շատ բաներ, որ ստիպում են նրան դողալ (տես 1 Նեփի 1.6–7):

  • Լեքին տեսիլք է ստանում, որում նա տեսնում է Աստծուն և կարդում է մի գրքից, որը մարգարեանում է Երուսաղեմի կործանման և դրա բնակչության գերեվարման վերաբերյալ (տես 1 Նեփի 1.8–14):

  • Տերը պատվիրում է Լեքիին իր ընտանիքի հետ միասին հեռանալ անապատ (տես 1 Նեփի 2.1–2):

  • Տերը պատվիրում է Լեքիին իր տղաներին հետ ուղարկել Երուսաղեմ արույրե թիթեղների բերելու (տես 1 Նեփի 3.2–4):

  • Հրեշտակը միջամտում է, երբ Լամանը և Լեմուելը ծեծում են Նեփիին և Սամին (տես 1 Նեփի 3.29):

  • Տերը պատվիրում է, որ Նեփին և նրա եղբայրները վերադառնան Երուսաղեմ Իսմայելին և նրա ընտանիքին բերելու համար (տես 1 Նեփի 7.1–2):

  • Լեքին ու Նեփին տեսիլքներ են տեսնում, որոնք ներառում են կյանքի ծառը, Հիսուս Քրիստոսի ծնունդը, ծառայությունը և Քավությունը, խոստումի երկրի պատմությունը, ավետարանի վերականգնումը և դևի ու Աստծո Գառի եկեղեցու ուժերի միջև եղած հակամարտությունը (տես 1 Նեփի 8, 11–14):

  • Նեփիին ցույց է տրվում, թե ինչպես նավ կառուցել, որ իր ժողովրդին տանի խոստումի երկիր (տես 1 Նեփի 18.1):

1 Նեփին պարունակում է այն մարդկանց անմիջական արձանագրությունը, ովքեր ճանապարհորդեցին դեպի խոստումի երկիրը: Մորմոնի Գրքում այնուհետև նշվում են երկու այլ խմբեր, ովքեր ճանապարհվել են դեպի խոստումի երկիր՝ Մուղեկի ժողովուրդը (տես Օմնի 1.14–17) և Հարեդացիները (տես Եթեր 6.4–12):

1 Նեփիի գիրքը նաև ներկայացնում է երկու նշանակալի առարկաներ՝ Լաբանի սուրը և կողմնացույցը, կամ ուղեցույցը, որը կոչվում է Լիահոնա (տես 1 Նեփի 18.12, Ալմա 37.38): Լիահոնայի միջոցով Տերն առաջնորդեց Լեքիի ընտանիքին անապատի միջով և օվկիանոսով: Լաբանի սուրը սերնդեսերունդ փոխանցվեց մինչև նեփիացիների քաղաքակրթության վերջը: Լիահոնան և Լաբանի սուրը երկուսն էլ թաղվել էին ոսկե թիթեղների հետ և դրանք ցույց էին տրվել Ջոզեֆ Սմիթին և Երեք Վկաներին (տես ՎևՈՒ 17.1–2):

Համառոտ շարադրանք

1 Նեփի 1–7 Լեքին առաջնորդում է իր ժողովրդին դեպի անապատ: Նրա որդիները ականջ են դնում Երուսաղեմ վերադառնալու Տիրոջ պատվիրաններին և ձեռք են բերում արույրե թիթեղները և նորից վերադառնում են՝ համոզելու համար Իսմայելին ու նրա ընտանիքին, որ միանան իրենց անապատում:

1 Նեփի 8–15 Լեքին և Նեփին, յուրաքանչյուրն էլ տեսան կենաց ծառի տեսիլքը: Նեփին շարադրում է իր տեսիլքը Փրկչի ծառայության և պատմական իրադարձությունների վերաբերյալ, որ առաջնորդում են դեպի ավետարանի Վերականգնումը վերջին օրերում:

1 Նեփի 16–18 Տերն առաջնորդում է Լեքիին և նրա ընտանիքին դեպի խոստումի երկիր անապատում իրենց ճամփորդության և օվկիանոսը անցնելու ընթացքում:

1 Նեփի 19–22 Նեփին մարգարեանում է Հիսուս Քրիստոսի և Իսրայելի ցրման ու հավաքման վերաբերյալ: