Գրադարան
Դաս 7. 1 Նեփի 2


Դաս 7

1 Նեփի 2

Նախաբան

1 Նեփի 2 ցույց է տալիս Տիրոջ պատվիրանների հանդեպ տարբեր արձագանքներ: Լեքին հնազանդվում է Տիրոջ պատվիրանին և իր ժողովրդին առաջնորդում է դեպի անապատ: Այս պատվիրանի հետ կապված դժվարության հանդիպելիս Լամանը և Լեմուելը ընդդիմանում են: Ի հակադրություն դրա, Նեփին փնտրում է հաստատող վկայություն:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 2.1–7

Աստված պատվիրում է Լեքիին հեռանալ անապատ

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց ծնողները ասել են իրենց, որ նրանց ընտանիքները վաղը պետք է հեռանան իրենց տներից, թողնելով գրեթե ողջ իրենց ունեցվածքը: Նրանք քայլելու են անապատով, վերցնելով միայն այն պաշարները, որոնք նրանց անհրաժեշտ են կենդանի մնալու համար:

  • Ինչպե՞ս կարող եք դուք արձագանքել:

  • Ինչպե՞ս կփոխվեր ձեր պատասխանը, եթե դուք իմանայիք, որ անապատ տեղափոխվելու պատվիրանը գալիս էր Տիրոջ կողմից:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.1–6: Խնդրեք դասարանին գտնել պատճառները, թե ինչու Լեքին առաջնորդեց իր ընտանիքին դեպի անապատ:

  • Ի՞նչ պատվիրան ստացավ Լեքին Տիրոջից: (Տես 1 Նեփի 2.2:)

  • Ի՞նչ կարող եք դուք սովորել Լեքիի որոշումներից, թե ինչ պետք է վերցնել և ինչ թողնել:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.7:

  • Լեքին գոհություն է հայտնում Տիրոջը իր տունն ու ունեցվածքը թողնելուց անմիջապես հետո: Ի՞նչ ենք մենք սովորում դրանից:

  • Ինչի՞ համար էր Լեքին գոհություն հայտնում:

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Եթե մենք հավատարիմ լինենք և հնազանդ, Տերը կօգնի մեզ փորձության պահերին:

  • Ե՞րբ եք դուք զգացել Տիրոջ օգնությունը փորձության պահին: (Խրախուսեք ուսանողներին այս հարցին պատասխանելիս փնտրել Հոգու առաջնորդությունը: Օգնեք նրանց հասկանալ, որ կարիք չկա, որ նրանք կիսվեն խիստ անձնական կամ գաղտնի փորձառություններով:)

1 Նեփի 2.8–15

Լամանը և Լեմուելը տրտնջում են իրենց Հոր դեմ

Խնդրեք ուսանողներին լուռ խորհել այն հարցի շուրջ, թե արդյոք նրանք երբևէ տրտնջացել են, լինի դա բարձրաձայն, թե՝ լուռ, Տիրոջ պատվիրանի առնչությամբ կամ ծնողի կամ Եկեղեցու ղեկավարի խնդրանքի առնչությամբ: Նրանց ժամանակ տվեք իրենց փորձառություններին անդրադառնալու համար:

  • Ինչու՞ ենք մենք երբեմն տրտնջում, երբ մեզ ուղղություն է տրվում:

Գրատախտակին գրեք Գետ և Հովիտ: Ուսանողներին հրավիրեք բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.8–10:

  • Լեքին ինչո՞վ էր ուզում, որ Լամանը նման լիներ գետի: Ինչո՞վ էր նա ուզում, որ Լեմուելը նման լիներ հովտի: (Դուք կարող եք խնդրել ուսանողներին իրենց պատասխանները գրել գրատախտակին Գետ և Հովիտ բառերի կողքին:)

  • Ի՞նչ էր Լեքին փորձում սովորեցնել Լամանին և Լեմուելին:

Թող ուսանողները լուռ կարդան 1 Նեփի 2.11–14:

  • Որո՞նք են որոշ պատճառները, ինչի համար Լամանը և Լեմուելը տրտնջացին իրենց Հոր դեմ:

  • 1 Նեփի 2.11-ում խստապարանոց բառը վերաբերվում է հպարտությանը կամ համառությանը: Ինչո՞ւ են հպարտության զգացումները երբեմն մարդկանց ստիպում տրտնջալ:

  • Ձեր կարծիքով, ինչու՞ է տրտնջալը երբեմն կապված նրա հետ, որ մարդիկ չեն հասկանում Աստծո գործերը:

Բացատրեք, որ պատճառներից մեկը, որ Սատանան ուզում է մենք տրտնջանք, այն է, որ այն խոչընդոտ է հանդիսանում մեզ համար, որ մենք հետևենք ապրող մարգարեներին, ոգեշնչված մյուս ղեկավարներին և ծնողներին: Որպես ձեր զրույցի մաս դուք կարող եք կիսվել Յոթանասունից Երեց Հ. Ռոս Վորքմենի խոսքերի վրա հիմնված հետևյալ մտքով.

«Տրտնջալը բաղկացած է երեք քայլից, որոնցից յուրաքանչյուրը առաջնոդում է անհնազանդության դեպի վար տանող արահետի հաջորդ քայլին»: Առաջինը, մարդիկ սկսում են կասկածել: Նրանք կասկածում են «առաջինը իրենց իսկ մտքում», և հետո նրանք կասկածներ են սերմանում «ուրիշների մտքերում»: Երկրորդը, նրանք, ովքեր տրտնջում են, սկսում են «պատճառաբանել և իրենք իրենց ազատել պարտականությունից անելու այն, ինչ իրենց հրահանգված է անել: … Այսպիսով, նրանք պատճառներ են գտնում չհնազանդվելու համար»: Նրանց պատճառաբանությունները տանում են դեպի երրորդ քայլը. «Ուսուցչի պատվիրաններին հետևելիս դրանք հարմարեցնում են իրենց: …

Ես հրավիրում եմ ձեզ կենտրոնանալ ապրող մարգարեների այն պատվիրանի վրա, որը ձեզ ամենաշատն է անհանգստացնում: Դուք կասկած ունե՞ք այն բանի հետ կապված, թե արդյոք պատվիրանը կիրառելի է ձեր համար, թե ոչ: Դուք գտնո՞ւմ եք պատրաստի պատճառներ, թե ինչու չեք կարող այժմ ենթարկվել պատվիրանին: Դուք զգու՞մ եք զայրույթ կամ ձեզ ցավ են պատճառում նրանք, ովքեր ձեզ հիշեցնում են պատվիրանի մասին: Այն պահելիս դուք հարմարեցնու՞մ եք ձեզ: Զգուշացեք հակառակորդի ստերից: Զգուշացեք տրտնջալուց» (“Beware of Murmuring,” Ensign, Nov. 2001, 85–86):

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կամ դասարանի նոթատետրում.

  • Ի՞նչ կարող եք դուք անել, երբ գտնում եք ինքներդ ձեզ Տիրոջ մարգարեների և պատվիրանների դեմ տրտնջալիս:

1 Նեփի 2.16–19

Նեփին հասկացողություն է փնտրում Տիրոջից

Թող ուսանողները լուռ կարդան և խորհեն 1 Նեփի 2.16, 19:

  • Ինչպե՞ս Նեփին արձագանքեց իր հոր ուղերձին:

  • Ե՞րբ եք դուք կանչել առ Աստված և զգացել, որ ձեր սիրտը փափկել է:

Ուսանողներին հնարավորություն տվեք պատմելու այն պահերի մասին, երբ Տերը փափկացրել է նրանց սրտերը (սակայն հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է իրենց պարտավորված զգան կիսվելու փորձառություններով, որոնք չափից ավելի անձնական են կամ գաղտնի): Բացի դրանից, դուք կարող եք պատմել այն պահերի մասին, երբ Տերը փափկացրել է ձեր սիրտը: Հավաստիացրեք ուսանողներին, որ երբ մենք կանչում ենք առ Աստված, Նա կարող է փափկացնել մեր սրտերը, որ հավատանք Նրա խոսքերին:

Բարձրաձայն կարդացեք 1 Նեփի 2.19: Թող ուսանողները իրենց սեփական բառերով բացատրեն «ջանասիրաբար» և «սրտի խոնարհությամբ» տերմինների իմաստը: Խրախուսեք նրանց փնտրել Տիրոջը ինչպես Նեփին :

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 2.17–18:

  • Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորելՆեփիի, Սամի, Լամանի և Լեմուելի տարբեր պատասխաններից:

  • Ե՞րբ են ընտանիքի անդամի կամ ընկերոջ խոսքերը ամրացրել ձեր հավատքը այնպես, ինչպես Նեփիի խոսքերը ամրացրեցին Սամի հավատքը:

1 Նեփի 2.20–24

Նրանք, ովքեր պահում են պատվիրանները, կբարգավաճեն

Թող ուսանողները կարդան 1 Նեփի 2.20–21: Հրավիրեք նրանց ներկայացնել կամ նշել խոստումը, որ «որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք»: Բացատրեք, որ մինչ նրանք ուսումնասիրեն Մորմոնի Գիրքը, նրանք կկարդան շատ օրինակներ, որտեղ այս խոստումը իրականանում է:

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքիի հետևյալ ուղերձով կիսվելու մասին.

«Հնազանդությունը երկնքի առաջին օրենքն է: Ողջ զարգացումը, ողջ կատարելությունը, ողջ փրկությունը, ողջ աստվածայնությունը, այն ամենը, ինչ ազնիվ է, արդար ու ճիշտ, բոլոր լավ բաները հասանելի են նրանց, ովքեր ապրում են Նրա օրենքներով, ով Հավերժ է: Ողջ հավերժության մեջ չկա ավելի կարևոր բան, քան Աստծո պատվիրանները պահելը» (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 126):

Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված օրհնում է նրանց, ովքեր հնազանդ են և հավատարիմ: Ինչպես Նեփին, ուսանողները կարող են Տիրոջից ուղղություն ստանալու վստահություն զարգացնել: Խրախուսեք նրանց ձգտել դառնալ ավելի հնազանդ և հետևել Սուրբ Հոգու կողմից ստացած առաջնորդությանը:

Բացատրական և պատմական տեղեկություն

1 Նեփի 2.2 -6: Հնարավոր ուղին, որով գնաց Լեքիի ընտանիքը

Միգուցե Լեքին իր ընտանիքին առաջնորդել էր դեպի Կարմիր ծով, Ագաբայի ծոցի մոտակայքը, Երուսաղեմից մոտավորապես 180 մղոն (290 կիլոմետր) հեռավորության վրա: Սա պահանջում էր ճամփորդել շոգ ու անբերրի երկրի միջով, որը հայտնի էր ավազակներով, ովքեր սպասում էին, որ կողոպտեին անպատրաստ ճամփորդներին: Կարմիր ծովին հասնելուց հետո ընտանիքը ճամփորդեց ևս երեք օր, մինչև հասավ գետի հովտին: Երուսաղեմից մինչև գետահովիտ ճամփորդությունը միգուցե տևել էր 14 օր: Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին այս հեռավորությունների և ժամանակների մասին, երբ նրանք կարդան Նեփիի և նրա եղբայրների Երուսաղեմ ետ վերադառնալու ճամփորդության մասին:

Միջին Արևելքի քարտեզը

1 Նեփի 2․7 Երախտագիտություն ցուցաբերել Տիրոջ հանդեպ

Լեքիի երախտագիտությունը Տիրոջ առաջնորդության և պաշտպանության համար ներկայացված է 1 Նեփի 2.7-ում. «Նա կառուցեց մի զոհասեղան քարերից, և ընծա մատուցեց Տիրոջը, և գոհություն հայտնեց Տիրոջը՝ մեր Աստծուն»: Սա Մորմոնի Գրքի բազմաթիվ դեպքերից առաջինն է, երբ Քրիստոսի հավատարիմ հետևորդները մատուցում էին զոհեր և ողջակեզներ՝ Աստծուն իրենց երախտագիտությունը հայտնելու համար (տես, օրինակ՝ 1 Նեփի 7.22, Մոսիա 2.3–4): Երախտագիտության անկեղծ արտահայտումը և հնազանդությունը առ Երկնային Հայրը անհրաժեշտ են Իր բոլոր զավակներին, եթե նրանք ցանկանում են հաճելի լինել Նրան (տես ՎևՈՒ 59.21):