Տնային ուսումնասիրության դաս
Հելաման 10–16 (Մաս 23)
Նախաբան
Հելաման 10–16 գլուխներում շեշտադրվում է մարգարեների դերն ապաշխարություն կանչելիս: Այս շաբաթվա ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել Նեփի և Սամուել Լամանացի մարգարեների հավատարմության մասին: Նրանք երկուսն էլ ստացան հոգևոր հայտնություն և իշխանություն ունեին ծառայելու ինքնահաճ Նեփիացիների մեջ: Չնայած մարդկանց սրտերի կարծրությանը՝ երկուսն էլ քարոզեցին ապաշխարություն: Նրանք ուսուցանեցին, որ երջանկություն կարելի է գտնել՝ ապրելով Հիսուս Քրիստոսի սահմանած սկզբունքներով և ոչ թե անօրինություն անելու մեջ:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 10–16
Հելամանը և Սամուելը հավատարմորեն ծառայում են ժողովրդին
Հարցրեք ուսանողներին, թե երբևէ նրանք եղել են այնպիսի իրավիճակում, որ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ուսուցանված չափանիշների կողքին կանգնելն իրենց ընկերների համար ընդունելի չի եղել: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով և պատմել, թե ինչ են զգացել և սովորել:
Ասացեք ուսանողներին, որ Հելաման 10–16 ցույց է տալիս երկու տղամարդկանց օրինակներ, ովքեր պաշտպանեցին Տիրոջ սկզբունքները, նույնիսկ երբ այն չէր ընդունվում ժողովրդի կողմից: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են սովորել Նեփիի և Սամուել Լամանացու օրինակներից, որ կարող է օգնել նրանց նման իրավիճակներում:
Պատկերեք հետևյալ աղյուսակը գրատախտակի կամ թղթի կտորի վրա.
Նեփիի և Սամուել Լամանացու միջև նմանությունները | ||
---|---|---|
Նեփի (Հելաման 10.1–5, 12, 15–16) |
Սամուել (Հելաման 13.1–6; 16.1–2) |
Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել աղյուսակի մեջ թվարկված հատվածները՝ ուշադրություն դարձնելով Նեփիի և Սամուելի միջև նմանություններին: Հրավիրեք մի քանի ուսանողների թվարկել այս նմանությունները աղյուսակի ազատ վանդակներում: Ցուցակը կարող է ընդգրկել հետևյալը. մերժվեցին մարդկանց կողմից. լսեցին Տիրոջ ձայնը. անմիջապես հետևեցին Տիրոջ ցուցումներին. խոսեցին այն, ինչ Տերը դրեց նրանց սրտում. զգուշացրեցին Նեփիացիներին, որ եթե նրանք չապաշխարեին, կկործանվեին; պաշտպանված էին Աստծո զորությամբ, այնպես որ կարող էին հայտնել Նրա ուղերձը:
Երբ ուսանողները թվարկեն իրենց բացահայտած նմանությունները, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 10.4 հատվածը: Այնուհետև, տվեք հետևյալ հարցերը.
-
Որո՞նք են Նեփիի անխոնջության որոշ հնարավոր պատճառները:
-
Ինչպե՞ս Սամուելը նույնպես ցուցաբերեց անխոնջություն: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել նման անխոնջություն:
Խնդրեք ուսանողներից մեկին երեխաների համար կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ խոսքերը, որտեղ նա ուսուցանում է մեզ ինչպես զարգացնել այդ որակը.
«Եթե մենք կենտրոնացած ենք Հիսուսի և Նրա աշխատանքի վրա, և՛ մեր ուրախությունը, և՛ մեր զորավիգ լինելու ընդունակությունն աճում է… Նեփին եսասիրաբար չէր փնտրում իր «սեփական կյանքը», այլ փնտրում էր անել Աստծո կամքը: Դա տվեց նրան հավելյալ և անբաժանելի էներգիա, որը նրա անխոնջ ջանասիրությամբ ձգտելը դարձրեց հնարավոր: Նեփին գիտեր, թե որ ուղղությամբ է կանգնած. դեպի Աստված» (Եթե դու լավ համբերես [1996], 116):
Հարցրեք.
-
Համաձայն Երեց Մաքսվելի՝ ի՞նչ կարող ենք անել անխոնջ ջանասիրությամբ ծառայելու համար:
-
Հելաման 10.4 հատվածի ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ Նեփին «կանգնած է դեպի Աստված», կամ, այլ կերպ ասած, կենտրոնացած է կատարել Աստծո կամքը:
-
Հելաման 13.3–5 հատվածների ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս, որ Սամուելը դրեց Աստծո կամքն իր սեփական կամքից առաջ:
-
Նեփիի ու Սամուելի փորձառություններից ինչպիսի՞ ճշմարտություն կարող ենք սովորել: (Հնարավոր պատասխաններից մեկը կարող է արտացոլել այն ճշմարտությունը, որ այս շաբաթ ուսանողները սովորեցին իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում. Տերը վստահում է մեզ օրհնություններ և պատասխանատվություններ, երբ մենք դնում ենք Նրա կամքը մեր սեփական կամքից առաջ:)
Կարդացեք հետևյալ պատմությունը մի 12 տարեկան աղջնակի մասին, ով ընդունեց Աստծո կամքն իր սեփական կամքից առաջ, որի մասին պատմում է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը.
«Մենք չենք կարող ունենալ ճշմարիտ հավատք առ Տերը՝ առանց կատարյալ վստահություն ունենալու Տիրոջ կամքի և Տիրոջ ժամանակի նկատմամբ ևս: Երբ մենք ունենք այդպիսի հավատք և վստահություն Տիրոջ նկատմամբ, մենք ունենք ճշմարիտ ապահովություն մեր կյանքում ….
«Ես կարդացի մի երիտասարդ աղջկա մասին, ով ցուցաբերել էր այդպիսի հավատք և վստահություն: Ամիսներ շարունակ նրա մայրը շատ հիվանդ էր: Վերջապես հավատարիմ հայրը կանչեց երեխաներին նրա մահճակալի մոտ և ասաց նրանց հրաժեշտ տալ իրենց մայրիկին, որովհետև նա մահանում էր: Տասներկու տարեկան դուստրն առարկեց.
«Հայրիկ, ես չեմ ուզում, որ մայրիկս մահանա: Ես նրա հետ էի հիվանդանոցում… վեց ամիս. ամեն անգամ… դու օրհնություն էիր տալիս նրան, և նա հանգստանում էր ցավից և հանգիստ քնում: Ես ուզում եմ, որ դու դնես ձեռքերդ մայրիկի վրա և բժշկես նրան»:
«Հայրը, ով Երեց Հեբեր Ջ. Գրանտն էր, ասաց երեխաներին, որ նա զգում էր իր սրտում, որ իրենց մայրիկի ժամանակը լրացել էր: Երեխաները դուրս եկան, իսկ նա ծնկի իջավ իր կնոջ մահճակալի կողքին: Ավելի ուշ նա մտաբերեց իր աղոթքը. «Ես ասացի Տիրոջը, որ ես ընդունում եմ նրա ձեռքը կյանքում [և] մահվան մեջ… Բայց ես ասացի Տիրոջը, որ ես անզոր եմ, եթե կինս մահանա և դա ազդի իմ փոքր երեխաների հավատքի վրա»: Նա աղաչեց Տիրոջը տալ իր դստերը «հասկացողություն, որ դա նրա ցանկությունն ու նրա կամքն է, որ նրա մայրը պետք է մահանա»:
«Մեկ ժամ անց մայրը մահացավ: Երբ Երեց Գրանտը ետ կանչեց երեխաներին նրա սենյակ և ասաց նրանց, նրա փոքր վեց տարեկան [Հեբեր անունով] տղան սկսեց դառնորեն լացել: Տասներկու տարեկան քույրը գրկեց նրան և ասաց. «Մի՛ արտասվիր, Հեբեր; ինչ մենք դուրս եկանք այս սենյակից, Տիրոջ ձայնը երկնքից ինձ ասաց՝ քո մայրիկի մահով Տիրոջ կամքն է կատարվելու» (Bryant S. Hinckley, Heber J. Grant: Highlights in the Life of a Great Leader, Salt Lake City: Deseret Book Co., 1951, pp. 243–44):
«Երբ մենք ունենանք նման հավատք և վստահություն, ինչպիսին ցույց տվեց այդ երիտասարդ աղջիկը, մենք կունենանք ուժ կանգուն պահել մեզ մեր կյանքի ցանկացած իրավիճակում» («Հավատք առ Հիսուս Քրիստոս», Ensign, Մայիս 1994, 100):
Հարցրեք.
-
Ի՞նչն օգնեց Նախագահ Հեբեր Ջ. Գրանտին և նրա ընտանիքին դնել Աստծո կամքն իրենց սեփական կամքից առաջ:
-
Երբևիցե ունեցե՞լ եք փորձառություն, երբ անհրաժեշտ է եղել դնել ձեր վստահությունն Աստծո վրա և դնել Նրա կամքը ձեր կամքից առաջ: (Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների երեխաների հետ կիսվել իրենց փորձառություններով: Հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է կիսվեն խիստ անձնական կամ գաղտնի բաներով):
Հավաստիացրեք ուսանողներին, որ երբ մենք դնում ենք մեր վստահությունն Աստծո վրա և դնում ենք Նրա կամքը մեր կամքից առաջ, Նա մեզ կաջակցի մեր դժվարության պահերին:
Բացատրեք, որ Նեփիի ծառայության կարևոր մասն էր օգնել մարդկանց հիշել Աստծուն և ապաշխարել իրենց մեղքերից: Այնուամենայնիվ, նրանք շարունակում էին կարծրացնել իրենց սրտերը և չէին ուզում ուղղվել:
Դասարանը երկու խմբի բաժանեք: Խնդրեք մի խմբին կարդալ Հելաման 10.15–18; 11.3–10 հատվածները, իսկ մյուս խմբին կարդալ Հելաման 11.30–37; 12.1–3 հատվածները: (Դուք կարող եք գրել այդ հղումները գրատախտակի վրա:) Խնդրեք յուրաքանչյուր խմբին պատրաստվել քննարկելու այն պատճառները, թե ինչու է Տերը խրատում Իր ժողովրդին: Ուսանողները կարող են նշել մի քանի տարբեր պատճառներ, բայց հավաստիացեք, որ նրանք արտահայտում են այն, որ Տերը խրատում է Իր ժողովրդին, որպեսզի զարթնեցնի նրանց հիշելու Իրեն:
-
Ինչպիսի՞ խրատ կիրառեց Տերը, որպեսզի գրավի ժողովրդի ուշադրությունը:
-
Ըստ Հելաման 12.3 հատվածի՝ շատ մարդիկ չեն հիշում Տիրոջը, մինչև Նա չի խրատում նրանց: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդպես:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 15.3 հատվածը:
-
Ինչպե՞ս է Տիրոջ խրատը հանդիսանում Նրա սիրո նշան:
Խնդրեք ուսանողներին 5-րդ հանձնարարության իրենց պատասխաններով կիսվել այս շաբաթվա 2-րդ օրը: Դուք կարող եք կրկնել, որ հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք խուսափել հպարտությունից և կործանումից, և որ եթե ուշադիր չլինենք, մեր բարգավաճումը կարող է մեզ տանել դեպի Տիրոջ մոռացություն:
Հաջորդ մաս (3 Նեփի 1–11)
Ուսանողների հաջորդ հանձնարարության ընթացքում նրանք կկարդան ողջ Նեփիական ազգի մասին, ովքեր հավաքվեցին, որպեսզի կռվեն Գադիանթոնի ավազակների հետ մեծ մարտում: Ինչպե՞ս կարողացան Նեփիացիները պարտության մատնել ամբարիշտ ավազակներին: Ուսանողները նաև կկարդան զանգվածային կործանման մասին, որը տեղի ունեցավ ամերիկյան մայրցամաքում՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմում մահանալու ժամանակ: Խավարի մեջ՝ մարդիկ լսեցին Հիսուս Քրիստոսի ձայնը: Այնուհետև, հարություն առած Փրկիչը եկավ անհատապես ծառայելու նրանց: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կզգային նրանք, եթե այդտեղ լինեին: