Դաս 31
2 Նեփի 11 և 16
Նախաբան
2 Նեփի 11-ում Նեփին արտահայտում է իր սերը Եսայիայի խոսքերի հանդեպ: Նա նաև վկայեց, որ Հակոբը և Եսայիան տեսել են «Քավիչին, ճիշտ ինչպես ես եմ տեսել նրան» (2 Նեփի 11.2): 2 Նեփի 16-ը պարունակում է Եսայիայի պատմությունը մեղքերից մաքրվելու և որպես մարգարե կանչվելու մասին, երբ նա «տեսավ … Տիրոջը՝ նստած գահի վրա» (տես 2 Նեփի 16.1, 5–8): Եվ Նեփին, և Հակոբը ուսուցանում էին Եսայիայի գրվածքները մեզ վերագրելու արժեքի մասին (տես 1 Նեփի 19.23; 2 Նեփի 6.5; 11.2), իսկ Տերը հայտարարել է՝ «Եսայիայի մեծ խոսքերը» (3 Նեփի 23.1): 2 Նեփի 11 պարունակում է Նեփիի բացատրությունը, թե ինչու է նա ընդգրկել Եսայիայի մարգարեությունները իր գրառումներում, և այդ բացատրությունը ներածություն է ծառայում Եսայիայի խոսքերի համար 2 Նեփի 12–24-ում: 2 Նեփի 25 ծառայում է որպես եզրափակում այս գլուխների համար, որոնք պարունակում են Նեփիի խորհուրդն այն մասին, թե ինչպես պետք է հասկանալ Եսայիայի խոսքերը (տես այս ձեռնարկի դաս 35):
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 11
Նեփին արտահայտում է իր հիացմունքը, վկայելով, որ փրկությունը գալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով:
Հրավիրեք երեք ուսանողի լուռ գրել մեկական նախադասություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել անցած դասին: Թույլ մի տվեք նրանց համեմատել կամ քննարկել այն, ինչ գրում են: Մեկից ավելի վկա ունենալու առավելությունը ցուցադրելու համար խնդրեք երեք ուսանողների բարձրաձայն կարդալ իրենց նախադասությունները: Նրանից հետո, երբ առաջին ուսանողը կարդում է իր նախադասությունը, հարցրեք դասարանին, թե արդյոք դա լիարժեք ներկայացումն է նրա, ինչ տեղի է ունեցել անցած դասին: Այնուհետև խնդրեք երկրորդ ուսանողին կարդալ իր նախադասությունը, և հարցրեք, թե արդյոք դա լիարժեք ներկայացումն է նրա, ինչ տեղի է ունեցել անցած դասին: Երրորդ ուսանողի կարդալուց հետո, տվեք նույն հարցը:
-
Ի՞նչ առավելություններ է տալիս մի քանի վկաներ ունենալը:
Բացատրեք, որ Տերը կանչում է մարգարեների՝ աշխարհի առաջ Իր վկաները լինելու համար: Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ նշանակություն է ունեցել իրենց համար Հիսուս Քրիստոսի մասին մարգարեների վկայությունը լսելը:
Գրեք հետևյալ նախադասությունը գրատախտակին. Ուսումնասիրելով Հիսուս Քրիստոսի մասին մարգարեների վկայությունները, մենք կարող ենք ամրացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը և ուրախանալ Նրանում:
Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 11.2–3:
-
Ըստ այդ հատվածների, ի՞նչ փորձառություն ունեցան Նեփին, Եսայիան և Հակոբը, որ թույլ տվեց նրանց լինել Հիսուս Քրիստոսի հատուկ վկաները:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ունենալ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն տարբեր մարդկանցից: (Sես նաև Մոսիա 13.33–35:)
Հրավիրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել 2 Նեփի 11.4–6-ի յուրաքանչյուր հատվածի առաջին տողը, փնտրելով արտահայտություն, որը Նեփին կրկնում է յուրաքանչյուր հատվածում:
-
Ի՞նչ է նշանակում «հրճվել» մի բանով: (Կարող եք բացատրել, որ հրճվել բառը նշանակում է ունենալ զգացում, որն ավելի խորն է, քան դուր գալը կամ հետաքրքրվելը: Այն նշանակում է ուրախություն կամ բավարարվածություն զգալ:)
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ 2 Նեփի 11.4–7, առանձնացնելով այն, ինչով հրճվում էր Նեփին: Ապա բաժանեք դասարանը զույգերի: Ուսանողներին խնդրեք կիսվել այն արտահայտություններով, որոնք առավել մեծ տպավություն են գործել իրենց վրա, և բացատրել, թե ինչու: Նաև հրավիրեք նրանց պատմել, թե ինչ է իրենց հրճվանք պատճառում կամ ուրախացնում Հիսուս Քրիստոսի մասին:
Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 11.8 և խնդրեք ուսանողներին գտնել պատճառը, որով Նեփին ներառել է Եսայիայի գրառումները իր հիշատակարանում:
-
Ի՞նչ Նեփին հույս ուներ, որ իր ժողովուրդը և Մորմոնի Գրքի ապագա ընթերցողները կզգային, երբ կարդային Եսայիայի խոսքերը:
Հետևյալ ցանկը տալիս է մի քանի օրինակ, թե ինչու է Նեփին ներառել Եսայիայի գրվածքները իր հիշատակարանում.
-
Եսայիան տեսել էր Փրկչին, ինչպես Նեփին և Հակոբը (տես 2 Նեփի 11.2–3; տես նաև 2 Նեփի 16.1–5, որը ներառում է Փրկչի իր տեսիլքի Եսայիայի նկարագրությունը):
-
Նեփին հրճվում էր Քրիստոսի մասին վկայելով, իսկ Եսայիան նույնպես վկայել է Քրիստոսի մասին (տես 2 Նեփի 11.4, 6; տես նաև 2 Նեփի 17.14 և 19.6–7, Փրկչի մասին Եսայիայի մարգարեությունների երկու օրինակ):
-
Նեփին հրճվում էր Տիրոջ ուխտերով (տես 2 Նեփի 11.5): Եսայիայի մարգարեությունները վերաբերում են Տիրոջ հետ ուխտերին: Օրինակ, նա մարգարեացել է վերջին օրերի տաճարային աշխատանքի մասին (տես 2 Նեփի 12.1–3):
Բացատրեք, որ այս և հաջորդ երեք դասերում ուսանողները կուսումնասիրեն և կքննարկեն Եսայիայի խոսքերը 2 Նեփի 12–24-ում: Խրախուսեք նրանց գտնել այդ գլուխներում ճշմարտություններ, որոնք կամրացնեն իրենց վկայությունները Փրկչի մասին և կօգնեն հրճվել Նրանով: Խրախուսեք ուսանողներին կիսվել այս գլուխներից իրենց սիրված հատվածներով ընտանիքի անդամների և ընկերների հետ:
2 Նեփի 16
Եսայիան կանչվել է ծառայելու որպես մարգարե
Բացատրեք, որ հաջորդ ուսումնասիրությունը կլինի 2 Նեփի 16, որովհետև այն պարունակում է Եսայիայի պատմությունը տեսիլքի մասին, որում նա կանչվել է լինելու մարգարե: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս տեսիլքը, բացատրեք, որ Եսայիայի գրվածքները խորհրդանշական լեզու են պարունակում: Սուրբ գրությունները հարուստ են խորհրդանիշներով, կերպարներով և փոխաբերական դարձվածքներով: Նշեք, որ նախորդ հատվածներից մեկում Նեփին ասաց. «Բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են մարդուն, խորհրդանշումն են [Հիսուս Քրիստոսին]» (2 Նեփի 11.4): Խորհրդանիշների և կերպարների օգտագործումը մի եղանակ է, որով սուրբ գրությունները ուսուցանում են մեզ Տիրոջ փրկող առաքելության մասին:
Գրեք հետևյալ խոսքերը և արտահայտությունները գրատախտակին. քղանցք, սերովբեներ (հրեշտակներ)՝ ամենքը վեց թևով, ծուխ, ածուխ:
Ուսանողներին հարցրեք, թե ինչ մտքեր են իրենք ունենում, երբ տեսնում կամ լսում են այս խոսքերը: Կարճ քննարկումից հետո բացատրեք, որ Եսայիան օգտագործել է այս խոսքերը Աստծո մարգարե լինելու իր կոչման մասին իր պատմության մեջ: (Փորձեք օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ ի նկատի ուներ Եսայիան: Ուշադիր եղեք, որպեսզի խորհրդանշական լեզվի իմաստները չափից դուրս չվերլուծեք: Փոխարենը, օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես է Եսայիայի ուղերձը կիրառվում իրենց կյանքում:)
Խնդրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 16.1: (Եթե ուսանողները հնարավորություն ունեն կարդալու Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, խնդրեք նրանց կարդալ Եսայիա 6, որը պարունակում է էջատակի ծանուցումներ և ուսումնական օգնություն՝ այս դասի սուրբ գրությունների հատվածները ավելի լավ հասկանալու համար:)
Բացատրեք, որ այս հատվածում քղանցք բառը նշանակում է զգեստի կամ թիկնոցի փեշեր:
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 16.2–3: Բացատրեք, որ «սերովբեները» հրեշտակներ են, որոնք բնակվում են Աստծո ներկայության մեջ (տես Bible Dictionary, “Seraphim”):
-
Ի՞նչ կարող են ներկայացնել սերովբեի վեց թևերը: (Կարող եք առաջարկել ուսանողներին հուշման համար կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.4: Թևերը խորհրդանշում են շարժվելու և գործելու զորությունը:)
-
Ո՞ր խոսքերն են ցույց տալիս սերովբեի վերաբերմունքը Տիրոջ հանդեպ:
-
Ե՞րբ եք դուք նման զգացում ունեցել Աստծո հանդեպ:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 16.4 և Հայտնություն 15.8: Դասարանին խնդրեք գտնել «լցվեց ծխով» արտահայտության նշանակությունը: (Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ ծուխը ներկայացնում է Տիրոջ ներկայությունը, զորությունը և փառքը:) Կարող եք առաջարկել ուսանողներին գրել Հայտնություն 15.8 իրենց սուրբ գրությունների լուսանցքում՝ 2 Նեփի 16.4-ի կողքին:
Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 16.5: Դասարանին խնդրեք գտնել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Եսայիան զգում իրեն Տիրոջ ներկայության մեջ: (Եթե առկա է Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, խնդրեք ուսանողներին կարդալ Եսայիա 6.5, էջատակի ծանուցումներ ա և բ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Եսայիան, ասելով. «Ես կործանված եմ. որովհետև ես անմաքուր շրթունքներով մի մարդ եմ»: (Կարող եք բացատրել, որ Եսայիա 6.5-ում կործանված բառը թարգմանված է եբրայերեն բառից, որը նշանակում է «կտրված», իսկ անմաքուր շրթունքներով նշանակում է իր և մյուս մարդկանց մեղքերի Եսայիայի գիտակցումը: Եսայիան փորձում էր ասել, որ անարժան է համարում իրեն լինելու Տիրոջ ներկայության մեջ:)
Ուսանողներին մի րոպե տվեք մտածելու համար, թե ինչու էր Եսայիան այդպես զգում իրեն: Բացատրեք, որ մի քանի մարգարե արտահայտվել են, թե ինչու են իրենց անհամապատասխան զգում, երբ ստանում են իրենց կոչումները: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը պատմել է հեռախոսային զրույցի մասին, որի ժամանակ Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը՝ Առաջին Նախագահությունից, տեղեկացրեց իրեն, որ նա կանչվել է Տասներկուսի Քվորում.
«Օ, Եղբայր Քլարք: Ոչ ե՞ս: Դուք ի նկատի չունե՞ք ինձ: Երևի սխալ է տեղի ունեցել: Ես ձեզ, անշուշտ, ճիշտ չլսեցի»: Աթոռին նստելու փոխարեն ընկա հատակին: …
«Օ, Եղբայր Քլարկ: Դա անհնարին է թվում: Ես այնքան թույլ և փոքր, սահմանափակ և անընդունակ եմ» (Edward L. Kimball and Andrew E. Kimball Jr., Spencer W. Kimball: Twelfth President of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1977], 189):
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Եսայիան, արդար մի մարդ, զգում էր իրեն «կործանված» և «անմաքուր» Տիրոջ ներկայության մեջ: Մեզանից ո՞վ իրեն անարժան չէր զգա Աստծա առաջ կանգնելով:
Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Մենք կարող ենք մաքրվել մեր անարժանությունից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Եթե հնարավոր է, ցույց տվեք ուսանողներին ածխի կամ վառված փայտի մի կտոր: Հարցրեք նրանց, թե ինչպիսին այն կլիներ, եթե հենց նոր հանվեր կրակի միջից:
-
Ի՞նչ կպատահի, եթե դիպչենք թեժ ածխին:
Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 16.6–7: Խնդրեք ուսանողներին ձեզ հետ միասին մտքում կարդալ, ուշադրություն դարձելով վառվող ածխի հետ Եսայիայի փորձառությանը:
-
Համաձայն 2 Նեփի 16.7-ի, ի՞նչ է նշանակում, երբ հրեշտակը խորհրդանշորեն դիպչում է Եսայիայի շուրթերին բոցավառվող ածխով: (Կարող եք բացատրել, որ վառվող ածուխը մարքրման խորհրդանիշ է: Երբ հրեշտակը Եսայիայի տեսլիքում դիպչում է նրա շուրթերին վառվող ածխով, դա նշանակում է, որ Տերը մաքրում է Եսայիային նրա անարժանությունից և ներում է նրա մեղքերը:)
Ուսանողներին մի քանի րոպե տրամարդեք մտածելու համար այն պահերի մասին, երբ զգացել են Հիսուս Քրիստոսի Քավության մաքրող զորությունը:
Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ 2 Նեփի 16.8–13: Մի ուսանողի հրավիրեք ամփոփել այն, ինչ Տերն ասաց մարդկանց մեջ Եսայիայի ծառայության մասին: (Կարող եք բացատրել, որ Տերը խորհուրդ տվեց Եսայիային, որ թեև նրա քարոզումը ըմբոստ իսրայելցիների կողմից չի ընդունվի, նա պետք է շարունակի քարոզել մինչև «երկիրը լիովին ամայի լինի»: Այլ խոսքերով, Տերը մեծահոգաբար կշարունակի փրկության Իր առաքելությունը Իր ծառաների միջոցով «քանի դեռ ժամանակը կտևի, կամ երկիրը կանգուն կլինի, կամ նրա երեսին մեկ մարդ կլինի փրկվելու» [Մորոնի 7.36]:)
Բացատրեք, որ Եսայիան դարձավ Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի զորեղ վկան: Վկայեք, որ Փրկիչը իրական է և կարող է ներել մեր մեղքերը, և որ Քավության զորությունը մեր կյանքում զգալու շնորհիվ մենք նույնպես կարող ենք լինել Փրկչի վկաները: