Դաս 109
Հելաման 6–7
Նախաբան
Նեփիի և Լեքիի միսիոներական ջանքերին հետևեց այն, որ Լամանացիներն աճեցին արդարությամբ: Այնուամենայնիվ, Նեփիացիներն ամբարիշտ դարձան և սկսեցին աջակցել Գադիանթոնի ավազակներին, իսկ Տիրոջ Հոգին ետ քաշվեց նրանցից: Նեփին մարգարեացավ, որ եթե Նեփիացիները շարունակեին ամբարշտությամբ, նրանք կկործանվեին: Նա նաև մարգարեացավ, որ Լամանացիների արդարության շնորհիվ, Տերը գթասիրտ կլինի նրանց նկատմամբ և կպահպանի նրանց:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 6
Լամանացիները դառնում են արդար և պայքարում են Գադիանթոնի ավազակների դեմ՝ մինչ Նեփիացիներն աճում են ամբարշտության մեջ և աջակցում են Գադիանթոնի ավազակներին
Գրատախտակի մեջտեղում նկարեք հետևյալ գծապատկերը.
Հրավիրեք ուսանողներին նշել և մտածել այն վերաբերմունքների և գործողությունների մասին, որոնց արդյունքում իրենց կյանքում աճում է Սուրբ Հոգու ազդեցությունը, և ընդհակառակը, որոնց արդյունքում նվազում է Սուրբ Հոգու ազդեցությունը:
Բացատրեք, որ Մորմոնը հիշատակել է, որ Տերը ետ քաշեց Իր Հոգին Նեփիացիներից և սկսեց դուրս թափել Իր Հոգին Լամանացիների վրա (տես Հելաման 6.35–36): Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիացիները «դարձել էին թույլ՝ իրենց օրինազանցության պատճառով» (Հելաման 4.26): «Տիրոջ Հոգին այլևս չէր պահպանում իրենց» (Հելաման 4.24), և նրանք «հասունանում էին կործանման համար» (Հելաման 5.2):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 6.2 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել՝ փնտրելով այնպիսի գործողություններ, որոնք կուղեկցեն Նեփիացիներին շարունակել «հասունանալ հավիտենական կործանման համար» (Հելաման 6.40): Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ որ գտնեն, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի ներքևի մասում կամ վարընթաց սլաքի կողքին կամ ներքևում: (Կարող եք բացատրել, որ չապաշխարող բառը նշանակում է ապաշխարել չցանկացող և չզղջացող:)
Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիի և Լեքիի նախորդ տարվա միսիոներական ջանքերի շնորհիվ հազարավոր Լամանացիներ էին մկրտվել Զարահեմլայում, և Լամանացիների մեծամասնությունը դարձի էր եկել դեպի ավետարանը Նեփիի երկրում (տես Հելաման 5.19–20, 50–51): Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 6.1, 3–5: Հրավիրեք ուսանողներին հետևել՝ փնտրելով գործողություններ և վերաբերմունքներ, որոնք Լամանացիներին թույլ տվեցին վայելել Սուրբ Հոգու ավելացած ազդեցությունը: Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ գտել են, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի վերևի մասում՝ վերընթաց սլաքի վերևում կամ կողքին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել ամուր և հաստատուն հավատքի մեջ: (Տես Հելաման 6.1:)
-
Եկեղեցու մարդիկ ինչպե՞ս արձագանքեցին Լամանացիների դարձի գալուն: (Կարող եք նշել, որ ավետարանով կիսվելը և Սրբերի հետ ընկերակցություն անելը կարող է բերել մեծ ուրախություն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք շրջապատված ենք ամբարշտությամբ:)
Ամփոփեք Հելաման 6.7–14 հատվածները՝ բացատրելով, որ մոտ երեք տարի Նեփիացիներն ու Լամանացիները վայելեցին խաղաղություն: Երբ արդյունաբերությունը և առևտուրը նրանց միջև աճեց, երկու ժողովուրդն էլ բարգավաճեցին: Հետո, դատավորների կառավարման 66-րդ տարում, երկու գլխավոր դատավոր սպանվեցին: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 6.16–17 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ նշելով վերաբերմունքներ և գործողություններ, որոնց պատճառով Սուրբ Հոգին ետ քաշվեց Նեփիացիներից: Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ գտել են, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի ներքևի մասում՝ վարընթաց սլաքի ներքևում կամ կողքին:
Ձեր ուսանողների հետ կիսվեք հետևյալ փաստերով.
Սիրտն անհրաժեշտ է մեր ֆիզիկական գոյատևման համար: Այն մղում է արյուն մեր մարմնով մեկ, այնպես որ թթվածինը և այլ սնուցիչները կարող են հասնել մեր բոլոր բջիջներին: Լինելով մոտավորապես բռունցքի չափ՝ չափահաս մարդու սիրտն օրական, միջին չափով, մղում է 2,000 գալոն (7,570 լիտր) արյուն: Այն մեկ րոպեում խփում է մոտ 70 անգամ, կամ 100000 զարկ օրական:
-
Գիտենալով ձեր ֆիզիկական սրտի կենսական բնույթը՝ ի՞նչ կկամենայիք անել, որպեսզի այն առողջ պահեիք:
Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Հելաման 6.17, 21, 26, 28–31: Նշեք, որ այս հղումի մեջ յուրաքանչյուր հատված օգտագործում է սիրտ կամ սրտեր բառը՝ ակնարկելով մեր հոգևոր սիրտը: Ուսանողներին այս հատվածներն ուսումնասիրելու և հետևյալ հարցերին պատասխանելու համար մտածելու ժամանակ տվեք: (Որպեսզի ժամանակ խնայեք, նախքան դասի սկսվելը գրատախտակի վրա գրեք այս հարցերը կամ թերթիկների վրա գրեք ու բաժանեք ուսանողներին, որպեսզի նրանք գրատախտակին գրված հատվածներն ուսումնասիրելիս քննարկեն դրանք:)
Հրավիրեք մի քանի ուսանողների պատասխանել հետևյալ հարցերին: Հետո խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ հայտարարությունը: Դասարանին խնդրեք ուշադիր լսել և նշել ուղիներ, որոնց միջոցով Սատանան փորձում է գայթակղություններ սերմանել մեր սրտերում:
«Կարող են լինել կեղծ հայտնություններ, դևի կողմից հուշումներ, գայթակղություններ: Այնքան ժամանակ, որքան ապրում եք, հակառակորդն այս կամ այն ճանապարհով կփորձի մոլորեցնել ձեզ ….
«Եթե երբևէ ստանաք ինչ-որ բան անելու հուշում, որի պատճառով անհարմար կզգաք, ինչ-որ բան, որ ձեր մտքում գիտեք, որ սխալ է և արդարության սկզբունքին հակառակ է, մի արձագանքեք դրան» (“Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 61):
Գրատախտակի ներքևի մասի ցուցակին ավելացրեք լսել և տեղի տալ գայթակղությանը: Մի քանի ուսանողների հերթով հրավիրեք կարդալու Հելաման 6.20–21, 37–38 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել՝ ուշադրություն դարձնելով Գադիանթոնի ավազակների ազդեցության նկատմամբ Լամանացիների և Նեփիացիների տարբեր արձագանքներին:
Ուսանողներին ասացեք, որ Նեփիացիների և Լամանացիների հետ տեղի ունեցածը հիշատակելուց հետո, Մորմոնը նշեց դասեր, որոնք կարող ենք սովորել նրանց փորձառությունից: Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունները.
Ուսանողներին հրավիրեք կարդալ Հելաման 6.34–36 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն տեղեկությանը, որը կօգնի նրանց լրացնել գրատախտակի վրա գրված հայտարարությունները:
-
Համաձայն այն ամենի, ինչ կկարդաք այս հատվածներում, ինչպե՞ս կլրացնեք գրատախտակի վրա գրված հայտարարությունները: (Դուք կարող եք լրացնել գրատախտակի վրա գրված հայտարարությունները՝ օգտագործելով ուսանողների պատասխանները:)
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն ամենի մասին, ինչ կարող ենք անել, որպեսզի Սուրբ Հոգին մեզ հետ լինի: (Չնայած ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, հավաստիացեք, որ նրանք կարտահայտեն, որ եթե մենք հավատանք և հնազանդվենք Տիրոջ խոսքերին, Նա կթափի Իր Հոգին մեզ վրա: Ուսանողները նաև պետք է արտահայտեն, որ երբ մենք թույլ ենք տալիս, որ Սատանան ազդեցություն ունենա մեր սրտերի վրա, Տիրոջ Հոգին կհեռանա մեզանից:)
Հրավիրեք ուսանողների ուշադրությունը դեպի այն ցուցակները, որ նրանք գրել են գրատախտակի վրա՝ սլաքների վերևում և ներքևում: Նշեք, որ գրատախտակի վերին մասում գրված գործողություններն ու վերաբերմունքները ներկայացնում են Տիրոջ խոսքերին հավատալու և հնազանդվելու պատրաստակամություն, մինչ գրատախտակի ներքևում նշված գործողություններն ու վերաբերմունքները ներկայացնում են ամբարշտություն ու կարծրասրտություն:
-
Ի՞նչ եք անում, որպեսզի ակտիվորեն հրավիրեք Սուրբ Հոգու ազդեցությունը դեպի ձեր կյանք և հեռու պահեք Սատանայի ազդեցությունը ձեր սրտից:
-
Գրատախտակի վերին մասում գրված գործողություններն ինչպե՞ս են օգնել ձեզ հրավիրել Սուրբ Հոգին դեպի ձեր կյանք: (Դուք կարող եք նաև խնդրել ուսանողներին մտածել, արդյոք նրանք կատարել են գրատախտակի ներքևի մասում գրված որևէ գործողություն կամ ունեցել են նման վերաբերմունք, և խորհել, թե ինչպես է այն նպաստել իրենց կյանքում Սուրբ Հոգու ազդեցության նվազմանը:)
Խնդրեք ուսանողներին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրել մի բան, որ կանեն, որպեսզի հրավիրեն Տիրոջ Հոգին դեպի իրենց կյանք: Խրախուսեք նրանց հետամուտ լինել իրենց նպատակների իրականացմանը:
Հելաման 7
Նեփին քարոզում է ամբարիշտ Նեփիացիներին և պատվիրում է նրանց ապաշխարել
Հետևյալ յուրաքանչյուր հարցի համար հրավիրեք ուսանողներին օգտագործել իրենց սուրբ գրությունները, որպեսզի, որքան հնարավոր է արագ, գտնեն պատասխաններ: Հանձնարարեք նրանց կանգնել, երբ գտնեն պատասխանը: Յուրաքանչյուր հարցի համար առաջինը կանգնած անձնավորությանը թույլ տվեք պատասխանել: Հետո, նախքան երկրորդ հարցը կարդալը, խնդրեք ուսանողներին նստել:
-
Համաձայն Հելաման 7.1հատվածի՝ ի՞նչ էր այն մարգարեի անունը, ով վերադարձավ հյուսիսային կողմի երկրից:
-
Հելաման 7.2 հատվածում ո՞ր արտահայտությունն է նկարագրում, թե ինչ ուսուցանեց Նեփին հյուսիսային կողմի երկրի ժողովրդին:
-
Համաձայն Հելաման 7.3 հատվածի՝ Նեփին ինչու՞ լքեց հյուսիսային կողմերի երկիրը:
-
Համաձայն Հելաման 7.4 հատվածի՝ Նեփիի Զարահեմլա վերադառնալու ժամանակ ովքե՞ր էին զբաղեցրել դատավորական աթոռները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 7.5 հատվածը և խնդրեք դասարանին նշել, թե ինչպես էին Գադիանթոնի ավազակները ղեկավարում երկիրը:
Ամփոփեք Հելաման 7.6–12 հատվածները՝ բացատրելով, որ երբ Նեփին տեսավ իր ժողովրդի վիճակը, «նրա սիրտը լցվեց վշտով» (Հելաման 7.6): Նա գնաց իր պարտեզի մի աշտարակի վրա իր ժողովրդի ամբարշտության համար աղոթելու և ողբալու: Երբ մարդիկ լսեցին նրան աղոթելիս և ողբալիս, մի բազմություն հավաքվեց իմանալու համար, թե ինչու է նա այդքան տխուր: Նա օգտագործեց այդ հնարավորությունը, որպեսզի նրանց ուսուցանի:
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ Հելաման 7.15–16 հատվածները:
-
Ինչու՞ Նեփին ասաց, որ մարդիկ «պարտավոր են զարմանալ»:
-
Ի՞նչի է ձգտում Սատանան:
Հրավիրեք ուսանողներին կանգ առնել և մտածել այն պատկերների մասին, որ Նեփին կիրառեց: Մարդկանց սրտերի վրա ազդեցություն ունենալուց հետո, Սատանան հետո նետում է նրանց սրտերը ներքև՝ հավերժական թշվառության մեջ:
-
Ձեր կարծիքով, Նեփին ինչու՞ զգուշացրեց մարդկանց Սատանայի մտադրությունների մասին: Ինչի՞ց էր ուզում Նեփին, որ նրանք խուսափեին:
Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Հելաման 7.17–22, 26–28հատվածները: Հրավիրեք երեխաների մի խմբին նշել Նեփիացիների մեղքերը, իսկ մյուս խմբին խնդրեք նշել Նեփիի զգուշացրած հետևանքները, որոնք առաջ կգային, եթե մարդիկ չապաշխարեին:
Երբ երեխաների առաջին խումբը հայտնի այն ամենը, ինչ բացահայտել է, նշեք այն նմանությունները, որոնք ունեն գրատախտակի ներքևի մասում գրվածի հետ: Երբ երեխաների երկրորդ խումբը հայտնի, տվեք հետևյալ հարցերը.
-
Հելաման 7.22- հատվածում ո՞ր արտահայտությունն է ցույց տալիս ինչ-որ բան, որ Տերը վերցնում է նրանցից, ովքեր չեն կամենում ապաշխարել: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ արտահայտությունն իրենց սուրբ գրություններում:)
-
Համաձայն Հելաման 7.28հատվածի՝ ինչպիսի՞ն է լինում արդյունքը, երբ մարդիկ մերժում են ապաշխարել: (Նրանք կկործանվեն: Դուք կարող եք բացատրել, որ Նեփիացիների դեպքում իրենց ապաշխարել չկամենալը նշանակում էր, որ նրանք կկործանվեին և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:)
Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք չկամենանք ապաշխարել մեր մեղքերից, մենք կկորցնենք Տիրոջ պաշտպանությունը և հավերժական կյանքի օրհնությունները:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք նրանց բացատրել, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջ գալ հետևյալ իրավիճակներում գտնվող մարդկանց մոտ. (1) մի պատանի չի կամենում ապաշխարել մերկագրություն դիտելու սովորությունից; (2) մի երիտասարդ աղջկա ամենաբարձր առաջնահերթությունը հայտնի և ճանաչված դառնալն է՝ չնայած իր ծնողների կողմից այլ կերպ ուսուցանված լինելուն; (3) մի պատանի, չնայած լսել է մարգարեների ուսմունքները սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթելու վերաբերյալ՝ նա չի կամենում անել դրանցից ոչ մեկը:
Հրավիրեք ուսանողներին խորհել ուղիների մասին, որ նրանք կարող են ապաշխարել: Խրախուսեք նրանց ապաշխարել, որպեսզի միշտ ունենան Տիրոջ ուժն ու պաշտպանությունն իրենց կյանքում: