Ենովսի գրքի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Ենովսի գիրքը լուսաբանում է Հիսուս Քրիստոսի Քավության զորությունը, որ մաքրում է մարդկանց մեղքից և դարձնում առողջ: Ենովսը գոտեմարտ է ունենում Աստծո առաջ հզոր աղոթքով, մինչև մեղքերի թողություն ստանալը: Նա այնուհետև աղոթում է նեփիացիների և լամանացիների հոգևոր բարօրության համար, և նա անցկացրեց իր կյանքի մնացած մասը, աշխատելով նրանց փրկության համար: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Ենովսի գիրքը, նրանք կարող են բացահայտել կարևոր դասեր աղոթքի, ապաշխարության և հայտնության մասին: Նրանք կարող են նաև սովորել, որ երբ անհատները ստանան Քավության օրհնությունները, նրանք կցանկանան կիսել այդ օրհնություններն ուրիշների հետ:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այս գիրքը գրել է Ենովսը՝ Հակոբի որդին և Լեքիի և Սարիայի թոռը: Ենովսն արձանագրել է, որ իր հայրն ուսուցանել է իրեն «Տիրոջ խրատով և ուսմունքով» (Ենովս 1.1): Իր կյանքի վերջում Ենովսը գրել է, որ նա հայտարարել է «ճշմարտությունը, որը Քրիստոսում է»՝ իր ողջ օրերի ընթացքում (Ենովս 1.26): Նախքան մահանալը Ենովսը Նեփիի փոքր թիթեղները փոխանցեց իր որդի Հարոմին (տես Հարոմ 1.1): Ենովսն ավարտում է իր հիշատակարանը, ասելով, որ ինքը հրճվում է այն օրով, երբ կկանգնի իր Քավչի առաջ: Նա հայտարարել է. «Այն ժամանակ կտեսնեմ ես նրա երեսը հաճույքով, և նա կասի ինձ. Արի ինձ մոտ, դու, օրհնված, քեզ համար իմ Հոր ապարանքներում տեղ կա պատրաստված» (Ենովս 1.27):
Ո՞ւմ համար է գրվել այս գիրքը և ինչո՞ւ:
Երբ Ենովսը ստացավ փոքր թիթեղները իր հոր կողմից, նա խոստացավ փորագրել միայն այն գրությունները, որոնք նա համարում էր ամենաարժեքավորը, որոնք ներառում էին սրբազան ուսմունքներ, հայտնություն և մարգարեություն (տես Հակոբ 1.1–4, 7.27): Ենովսը գիտեր, որ իր ժողովուրդը՝ նեփիացիները, ի վերջո, պետք է կործանվեին: Նա աղոթեց, որ Տերը պահպաներ նեփիացիների մի հիշատակարան, «որ մի օր, ապագայում, այն ի հայտ բերվեր Լամանացիների համար, որ գուցե նրանք կարողանային բերվել փրկության» (Ենովս 1.13):
Ե՞րբ և որտեղ է այն գրվել:
Ենովսն ավարտեց իր հիշատակարանը, հայտարարելով, որ 179 տարի է անցել այն ժամանակվանից, որ Լեքին թողեց Երուսաղեմը (տես Ենովս 1.25): Այսինքն, նա գրել էր մոտավորապես Ք.ա. 544թ. (երբ Հակոբն ավարտեց իր հիշատակարանը) և Ք.ա. 421թ. միջև: Ենովսը գրեց այս հիշատակարանը, մինչ ապրում էր Նեփիի երկրում:
Որո՞նք են այս գրքի բնորոշ գծերը:
Ենովսի գիրքը ներկայացնում է մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող են անհատները ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները և կիսել այդ օրհնություններն ուրիշների հետ: Առաջինը, Ենովսին ուսուցանվեց Հիսուս Քրիստոսի ավետարանը (տես Ենովս 1.1, 3): Հաջորդը, նա գիտակցեց, որ ուներ Փրկչի կարիքը և աղոթեց ներման համար (տես Ենովս 1.2–4): Ապա, իր մեղքերին թողություն ստանալուց հետո, նա աղոթեց և ջանասիրաբար աշխատեց, որ ուրիշներին բերեր դեպի փրկություն (տես Ենովս 1.5–27): Այս օրինակին հանդիպում ենք ողջ Մորմոնի Գրքով մեկ: Օրինակները ներառում են Ալմային (տես Մոսիա 17.1–2, 18.1–2), Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին (տես Մոսիա 27–28) և Լամոնիին ու իր ժողովրդին (տես Ալմա 18–19):
Ենովսի գիրքը նաև առաջինն է, որ մանրամասն նկարագրում է Լամանի և Լեմուելի սերունդների ուխտադուրժ վիճակը (տես Ենովս 1.20): Նաև նշվում է, որ եղել են «չափազանց շատ մարգարեներ» նեփիացիների մեջ, չնայած, որ նեփիացիների մեծամասնությունը եղել են «խստապարանոց ժողովուրդ», ում պետք է շարունակ սթափեցնել «Տիրոջ երկյուղի մեջ նրանց պահելու համար» (Ենովս 1.22–23):
Համառոտ շարադրանք
Ենովս 1.1–8 Ենովսն աղոթում է իր մեղքերի թողության համար և ներում է ստանում առ Հիսուս Քրիստոսն իր հավատքի շնորհիվ:
Ենովս 1.9–18 Ենովսն աղոթում է նեփիացիների և լամանացիների համար և խնդրում է Տիրոջը պահպանել նեփիացիների հիշատակարանը:
Ենովս 1.19–24 Ենովսը նկարագրում է լամանացիների ամբարշտությունը և նեփիացիների խստապարանոցությունը: Նա և այլ մարգարեներ շարունակաբար աշխատում էին նրանց փրկության համար:
Ենովս 1.25–27 Ենովսն ավարտում է իր հիշատակարանը և գրում հավերժական կյանքում համոզված լինելու մասին, որը նա ստացել էր իր Քավչի միջոցով: