Դաս 46
Հակոբ 5.1–51
Նախաբան
Իր ժողովրդին ուսուցանելիս Հակոբը մեջբերեց ընտանի և վայրի ձիթենիների այլաբանությունը, որը սկզբնապես տրվել էր Զենոս անունով մարգարեի կողմից և ընդգրկվել էր արույրե թիթեղների մեջ: Հակոբն օգտագործեց այս այլաբանությունը, որ ուսուցաներ, որ Տերը կցանկանար փրկության բերել ողջ մարդկությանը, Իր ուխտյալ ժողովրդի թվում նույնիսկ նրանց, ովքեր հեռացել էին Իրենից: Հակոբ 5-ի երկարությունից ելնելով, այն բաժանված է երկու դասերի:
Ուսուցանման առաջարկներ
Հակոբ 5.1–14
Հակոբը մեջբերում է Զենոսին, ով Իսրայելի տունը նմանեցրել է ընտանի ծառին
Սկսեք այս դասը երիտասարդների հետևյալ օրինակները կարդալով, ովքեր վստահ չեն, որ Տերը ցանկանում է ներել իրենց մեղքերը.
-
Երիտասարդ քահանայություն կրողի մոտ ձևավորվում է մեղսալի սովորություն: Նա հավատում է, որ ուրիշները կարող են ներվել, սակայն չի կարողանում հավատալ, որ Տերը կընդունի իր ապաշխարությունը:
-
Երիտասարդ կինը խախտում է պատվիրանը: Նա մեղավորություն է զգում, իրեն շատ վատ է զգում իր արածի համար և կասկածում է, թե արդյոք Տերը դեռ սիրում է իրեն:
Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ՝ առանց բարձրաձայն պատասխանելու.
-
Դուք երբևէ խորհե՞լ եք ձեր մեղքերը ներելու Տիրոջ ցանկության մասին:
Բացատրեք, որ Հակոբը մարգարեացել է, որ Հրեաները կմերժեն Հիսուս Քրիստոսին (տես Հակոբ 4.15): Նա նաև ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը կշարունակի աշխատել Իր ժողովրդի փրկության համար նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք կմերժեն Իրեն (տես Հակոբ 4.17–18): Այս ճշմարտությունը լուսաբանելու համար Հակոբը մեջբերեց Զենոս անունով մարգարեի կողմից տրված այլաբանությունը: Այլաբանությունն օգտագործում է խորհրդանշական կերպարներ, առարկաներ և գործողություններ ճշմարտություններ ուսուցանելու համար: Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս այլաբանությունը, նրանք կարող են սովորել կարևոր դասեր Հիսուս Քրիստոսի ցանկության մասին, օգնելու նրանց, ովքեր հեռացել էին Իրենից:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 5.1–2, և թող դասարանը փնտրի, թե ում հետ էր խոսում Զենոսը (Իսրայելի տան հետ): Դուք կարող եք բացատրել, որ երբ Հին Կտակարանի մարգարե Հակոբը ուխտեր կապեց Տիրոջ հետ, Տերը փոխեց նրա անունը Իսրայել: «Իսրայելի տուն» արտահայտությունը վերաբերվում է Հակոբի սերունդներին և բոլոր մարդկանց, ովքեր մկրտվել են և ուխտեր են կապել Տիրոջ հետ:
-
Այս դասարանում ո՞վ է Իսրայելի տան անդամ: (Դուք կարող եք բացատրել, որ Եկեղեցու բոլոր մկրտված անդամները Իսրայելի տան մի մասն են: Նրանք Հակոբ 5–ի այլաբանության մի մասն են:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 5.3: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ էր օգտագործել Զենոսն իր այլաբանության մեջ Իսրայելի տունը ներկայացնելու համար: Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն իրենց գտածը, բացատրեք, որ ձիթենիները շատ արժեքավոր էին հին Իսրայելում, որտեղ ապրում էր Զենոսը: Ձիթապտուղներն օգտագործում էին որպես ուտելիք, և ձիթապտղի յուղն օգտագործվում էր խոհարարության և բժշկության մեջ, և որպես վառելանյութ լամպերի համար: Ձիթենիները շատ խնամք և աշխատանք էին պահանջում, որ օգնեին դրանց տալ լավ բերք: Նշեք, որ այս այլաբանությունում ընտանի ձիթենիներն աճում էին այգում, որը ներկայացնում էր աշխարհը:
-
Համաձայն Հակոբ 5.3-ի, ի՞նչ սկսեց պատահել ընտանի ձիթենու հետ: Ի՞նչ է խորհրդանշում ծառի փտումը: (Խրախուսեք ուսանողներին օգտագործել 3դ տողատակի գրառումը այս հարցին պատասխանելու համար:)
-
Ի՞նչ է ուրացությունը: (Հեռանալ Տիրոջից և Նրա ավետարանից:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 5.4–6: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ով է այգու տերը և ինչ կարող են ներկայացնել նրա էտելու, փորելու և սնուցելու գործողությունները: Այնուհետև թող նրանք բացատրեն, թե, իրենց կարծիքով, ինչ են ներկայացնում այս խորհրդանիշերը: (Դուք կարող եք օգնել նրանց հասկանալ, որ այգու տերը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին: Էտելը, փորելը և սնուցելը ներկայացնում են Տիրոջ ջանքերը, որ օգնում են մեզ ստանալ Իր Քավության օրհնությունները, և մարգարեների ջանքերը, որ սովորեցնում և կանչում են մարդկանց ապաշխարության:)
Հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«Այս այլաբանությունը, ինչպես շարադրել է Հակոբը, ի սկզբանե նախատեսված էր լինելու Քրիստոսի մասին: … Չնայած այգու Տերը և նրա աշխատողները ջանում են սատարել, էտել, մաքրագործել և այլ կերպով դրա ծառերը դարձնել պտղաբեր, որի միջոցով մի գլխում տրվում է Իսրայելի ցրման և հավաքման պատմական համառոտ ակնարկը, Քավության ավելի խոր իմաստ կա նրանց ջանքերում» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 165):
Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես է այս այլաբանությունը լուսաբանում նրանց հանդեպ Տիրոջ մտահոգությունը, սովորեցրեք նրանց, որ նրանք կարող են իրենց անունները դնել ձիթենիների փոխարեն: Դուք սա կարող եք ցուցադրել՝ տալով Հակոբ 5.7–ի հետևյալ օրինակը. «Ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ [ձեր անունը]»: Բացատրեք, որ երբ մենք զետեղենք մեր անունները Հակոբ 5-ի այն տեղերում, որոնք նշանակալից են և պատշաճ, մենք կարող ենք ավելին սովորել մեր հանդեպ Տիրոջ մտահոգության վերաբերյալ:
Ցուցադրեք հետևյալ ցանկը: Բացատրեք, որ այն թվում է Զենոսի այլաբանության խորհրդանիշների իմաստները: (Դուք կարող եք բազմացնել այս ցանկը և բաժանել ուսանողներին կամ թող ուսանողները ցանկը արտագրեն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)
Հակոբ 5. Ընտանի և վայրի ձիթենիների այլաբանությունը | |
---|---|
Խորհրդանիշ |
Հնարավոր նշանակությունը |
Ընտանի ձիթենի |
Իսրայելի տուն, Աստծո ուխտյալ ժողովուրդ |
Այգի |
Աշխարհ |
Փտել |
Մեղք և ուրացություն |
Այգու Տեր |
Հիսուս Քրիստոս |
Էտել, փորել և սնուցել |
Տիրոջ ջանքերը, որ ուղղված են օգնելու մարդկանց ստանալ Իր Քավության օրհնությունները |
Այգու տիրոջ ծառան |
Տիրոջ մարգարեները |
Ճյուղեր |
Մարդկանց խմբեր |
Վայրի ձիթենի |
Հեթանոսներ. նրանք, ովքեր ուխտեր չեն կապել Տիրոջ հետ: Այլաբանության ընթացքում բնական ձիթենիները դառնում են վայրի, ներկայացնելով Իսրայելի տան մի մասին, ովքեր ընկնում են ուրացության մեջ: |
Ճյուղերի պատվաստում և տնկում |
Տիրոջ ուխտյալ ժողովրդի ցրում և հավաքում: Բացի դրանից, վայրի ճյուղերի պատվաստումը բնական ձիթենուն ներկայացնում է նրանց դարձի գալը, ովքեր դառնում են Տիրոջ ուխտյալ ժողովրդի մի մասը: |
Վառվող ճյուղեր |
Աստծո դատաստանը ամբարիշտների վրա |
Բերք |
Մարդկանց կյանքերը կամ գործերը |
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 5.7, 9–10, և թող դասարանը փնտրի, թե այնուհետև ինչ արեց այգու տերը, որ փրկեր բնական ձիթենին: Ուսանողները թող զեկուցեն իրենց գտածը: (Դուք կարող եք բացատրել, որ պատվաստել նշանակում է մի ծառի ճյուղը ամրացնել մեկ այլ ծառին: Այս հատվածներում պատվաստելը ներկայացնում է Տիրոջ ջանքերը, որ ուղղված են օգնելու հեթանոսներին դառնալ Իր ուխտյալ ժողովրդի մի մասը մկրտության և դարձի գալու միջոցով: Որոշ ճյուղեր այրելը ներկայացնում է Տիրոջ դատաստանը Իսրայելի տան ամբարիշտ անդամներից շատերի վրա:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 5.11: Դասարանին խնդրեք փնտրել տիրոջ մտահոգության ապացույցը բնական ձիթենու արմատների հանդեպ: Ուսանողները թող զեկուցեն իրենց գտածը:
Հիշեցրեք ուսանողներին, որ Հակոբ 5.6–ում նշվում է, որ ընտանի ձիթենին սկսել էր արձակել փոքր ու մատղաշ ճյուղեր: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 5.8, 13–14: Դասարանին խնդրեք ներկայացնել, թե ինչ արեց տերը այդ ճյուղերի հետ: Դուք կարող եք նաև խնդրել նրանց մտածել այն մասին, թե ինչպես է Լեքիի ընտանիքի ճամփորդությունը Հակոբ 5.8, 13–14-ում տիրոջ կատարած գործողության օրինակ հանդիսանում:
Հակոբ 5.15–40
Այգու տերը և իր ծառաները աշխատում ենայգուն, որպեսզի այն առաջ բերի լավ բերք
Դասարանը բաժանեք երկու խմբի: Առաջին խմբին հանձնարարեք ուսումնասիրել Հակոբ 5.15–28, իսկ երկրորդ խմբին՝ ուսումնասիրել Հակոբ 5.29–40: Ուսանողներին խնդրեք ուսումնասիրելիս անել հետևյալը (դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալ հրահանգները).
-
Ամփոփեք, թե ինչ պատահեց այգում և ինչ կարող է դա ներկայացնել:
-
Գտեք այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս այգու տիրոջ ջանքերը ընտանի (կամ բնական) ձիթենին և դրա ճյուղերը փրկելու համար:
Իրենց հանձնարարված հատվածներն ուսումնասիրելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք նրանց ամփոփել, թե ինչ պատահեց այգում, և բացատրել, թե ինչ կարող է դա ներկայացնել: Սկսեք այն ուսանողներից, ովքեր ուսումնասիրել են Հակոբ 5.15–28: Ստորև բերված են ամփոփումների և մեկնաբանությունների օրինակներ:
Հակոբ 5.15–28: Ի՞նչ պատահեց. Բոլոր ճյուղերը, որոնք պատվաստվել էին, առաջ բերեցին բարի պտուղ: Այնուամենայնիվ, մի ճյուղ, անկախ այն բանից, որ տնկվել էր այգու լավ մասում, առաջ բերեց և ընտանի, և վայրի պտուղ: Ի՞նչ կարող է սա ներկայացնել. Այգու մեծ մասով մեկ առաջ եկած բարի կամ ընտանի պտուղը ներկայացնում է արդարությունը երկրի վրա Քրիստոսի և Իր աշակերտների ժամանակ: Ճյուղը, որ առաջ էր բերել որոշ բարի պտուղ և որոշ վայրի պտուղ, ներկայացնում է Լեքիի արդար և ամբարիշտ սերունդներին:
Հակոբ 5.29–40. Ի՞նչ պատահեց. Այգու ամբողջ բերքը ապականվել էր: Ի՞նչ կարող է սա ներկայացնել. Ամբողջ բերքի ապականվելը ներկայացնում է Մեծ Ուրացությունը, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը վերցվել էր երկրի վրայից, ինչը հաջորդեց Քրիստոսի Առաքյալների ծառայությանը:
Այն բանից հետո, երբ երկու խմբերն էլ կկիսվեն այս ամփոփումներով, հարցրեք.
-
Ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս ընտանի ձիթենին և դրա ճյուղերը պահպանելու տիրոջ ջանքերը: Ի՞նչ է սա լուսաբանում իր ուխտի ժողովրդի հանդեպ Տիրոջ ունեցած զգացմունքների վերաբերյալ:
-
Այս այլաբանությունը քննարկելու ընթացքում ի՞նչ եք դուք սովորել Հիսուս Քրիստոսի՝ այգու տիրոջ մասին: (Այս հատվածներում ուսուցանված բազմաթիվ ճշմարտությունների հետ մեկտեղ ուսանողները պետք է հասկանան, որ Տերը սիրում է մեզ և ջանասիրաբար աշխատում է մեր փրկության համար:)
-
Ի՞նչ առնչություն ունի այս այլաբանությունը դասի սկզբում տրված երկու երիտասարդների օրինակների հետ, ովքեր խորհում էին իրենց մեղքերը ներելու Տիրոջ ցանկության մասին:
Հակոբ 5.41–51
Տերը վշտանում է իր այգու համար
Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Հակոբ 5.41–42, 46–50: (Դուք կարող եք նշել, որ Հակոբ 5.48–ի «այգու ամբարտավանությունը» արտահայտությունը կարող է վերաբերվել հպարտությանը:) Խնդրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս տիրոջ սերը և մտահոգությունը իր այգու հանդեպ, երբ ծառերը առաջ չեն բերում բարի պտուղ: Հրավիրեք ուսանողներին կիսվել այս հատվածներից արտահայտություններով, որոնք շատ կարևոր են իրենց համար, և բացատրել, թե ինչու են արտահայտությունները կարևոր: Ուսանողների կիսվելուց հետո հարցրեք դասարանին.
-
Ինչպե՞ս է տիրոջ մտահոգությունն իր այգու համար ներկայացնում Տիրոջ սերը մեր հանդեպ:
-
Ի՞նչ օրինակներ կան սուրբ գրություններում կամ ձեր կյանքում, որոնք ապացուցում են, որ Տերը շարունակում է սիրել և հոգալ մարդկանց համար նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք հեռանում են Իրենից:
Վերջում հիշեցրեք ուսանողներին, որ տերը որոշեց կտրել բոլոր ծառերը, քանի որ դրանց բոլորի վրա բերքը դարձել էր անպետք՝ անկախ այն ամենից, ինչ նա արեց (տես Հակոբ 5.49):
-
Ձեր կարծիքով, տերը իր հույսը կկտրե՞ր իր այգուց: Ինչո՞ւ, կամ ինչո՞ւ ոչ:
Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն իրենց պատասխաններով, դասարանի համար կարդացեք Հակոբ 5.51: Վկայեք, որ Տերը սիրում է մեզ և ցուցաբերում է մեծ ողորմություն և համբերություն, մինչ աշխատում է օգնել մեզ գալ Իր մոտ և առաջ բերել արդար գործեր: Բացատրեք, որ հաջորդ դասը կներառի քննարկում իր այգին փրկելու համար տիրոջ վերջին ջանքերի մասին: