Դաս 21
1 Նեփի 20–22
Նախաբան
Մինչ Նեփին սովորեցնում էր իր ընտանիքի անդամներին, նա կարդում էր արույրե թիթեղներից, կենտրոնանալով Իսրայելի ցրման և հավաքման Եսայիայի մարգարեությունների վրա: Այնուհետև նա պատասխանեց այդ մարգարեությունների շուրջ իր եղբայրների հարցերին: Նա բացատրեց, որ մարգարեությունները անմիջապես վերաբերվում էին իրենց ընտանիքին: Արձագանքելով Եսայիայի խոսքերին՝ Նեփին վկայեց, որ Տերը կհավաքեր իր ուխտյալ ժողովրդին, որ նույնիսկ երբ մարդիկ չեն ապրում իրենց ուխտերի համաձայն, Տերը սիրում է նրանց և հրավիրում է նրանց ապաշխարել և վերադառնալ Իր մոտ:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 20
Տերը խրատում է Իր ժողովրդին և հրավիրում է նրանց վերադառնալ Իր մոտ
Ուսանողներին ցույց տվեք Եսայիան գրում է Քրիստոսի ծննդյան մասին (62339; Gospel Art Book [2009], no. 22) նկարը: Բացատրեք, որ այս նկարը ներկայացնում է Եսայիա մարգարեին Հիսուս Քրիստոսի ծննդյան վերաբերյալ մարգարեություն գրելիս: Հարցրեք, թե նրանցից քանիսն են լսել Եսայիայի մասին:
Բացատրեք, որ Եսայիան մարգարե էր, ով ապրում էր Երուսաղեմում և մարգարեանում էր մարդկանց Ք. Ա. 740թ. և Ք.ա. 701.թ ընթացքում, Լեքիի և իր ընտանիքի դեպի խոստացված երկիր գնալուց ոչ շատ առաջ: Նեփին հրճվում էր Եսայիայի խոսքերով և օգտագործում էր Եսայիայի մարգարեությունները իր ընտանիքին ուսուցանելու համար (տես 1 Նեփի 19.23, 2 Նեփի 25.5): Քանի որ Եսայիայի խոսքերը բանաստեղծական են և լցված են խորհրդանիշներով, մարդիկ երբեմն նրա ուսմունքները դժվար հասկանալի են համարում: Այնուամենայնիվ, մենք կարող ենք օրհնություններ ստանալ, երբ ուսումնասիրում ենք նրա խոսքերը և փնտրում ենք հասկանալ դրանք:
Բացատրեք, որ երբ Նեփին ուսուցանում էր իր ընտանիքին, նա կարդաց Եսայիայի որոշ խոսքերը, որոնք ներառված էին արույրե թիթեղների մեջ: Նա արեց սա, որ կարողանար «ավելի լիովին համոզել նրանց՝ հավատալու Տիրոջը՝ իրենց Քավչին» (1 Նեփի 19.23, տես նաև հատված 24):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 20.1–2: Նախքան նրա կարդալը բացատրեք, որ այս հատվածում Եսայիան խոսում է մկրտված անձնավորությունների հետ, ովքեր հավատարիմ չեն իրենց ուխտերին: Դուք կարող եք բացատրել «Իսրայելի տուն» արտահայտությունը՝ պատմելով հետևյալը. Հին Կտակարանը պարունակում է Հակոբի պատմությունը, ով Իսահակի և Աբրահամի թոռն է: Տերը Հակոբին տվեց Իսրայել անունը (տես Ծննդոց ԼԲ.28): «Իսրայելի տուն» տերմինը վերաբերվում է Հակոբի սերունդներին և Տիրոջ ուխտյալ ժողովրդին (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Իսրայել» և «Իսրայել, թագավորություն»):
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 20.3–4, 8: Խնդրեք նրանց փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Իսրայելի տունը հավատարիմ չի եղել Տիրոջը: Խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:
Ցուցադրեք մետաղի մի կտոր, որը դժվար է ծալել: Հարցրեք ուսանողներին, թե, իրենց կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ մեկի պարանոցը «երկաթե ջլերից է» (1 Նեփի 20.4): Բացատրեք, թե ինչ է ջիլը: Ճիշտ ինչպես երկաթը հեշտ չի ծալվում, հպարտ անձնավորությունը չի խոնարհի իր պարանոցը համեստության մեջ: «Երկաթե ջլեր» արտահայտությունը նշում է, որ Իսրայելի տան շատ մարդիկ լի էին հպարտությամբ:
Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 20.22:
-
Ձեր կարծիքով ինչո՞ւ ամբարիշտները խաղաղություն չունեն:
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Նեփին կիսվեց Եսայիայի հայտնություններով, նա հորդորեց իր եղբայրներին՝ «դրանք ձեզ նմանեցրեք» (1 Նեփի 19.24):
-
Ինչպե՞ս էին Նեփիի ընտանիքի որոշ անդամներ նման այն մարդկանց, ում Եսայիան ապաշխարության էր կանչում:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 20.14, 16, 20:
-
Ի՞նչ էր Տերը ցանկանում, որ Իր ուխտյալ ժողովուրդը աներ և ասեր: (Դուք կարող եք բացատրել, որ Բաբելոնից և Քաղդեացիների երկրից դուրս գալը խորհրդանշում է աշխարհիկ լինելը ետևում թողնելը և առ Տերը գալը:)
Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց տեսած օրինակներով, երբ մարդիկ գալիս են առ Տերը և աշխարհիկությունը թողնում են ետևում: Թող ուսանողները ուսումնասիրեն 1 Նեփի 20.18 հատվածը, փնտրելով օրհնությունները, որոնք Տերը տալիս է նրանց, ովքեր գալիս են Նրա մոտ և ականջ են դնում Նրա պատվիրաններին:
-
Ինչպե՞ս կարող է խաղաղությունը նման լինել գետի: Ինչպե՞ս կարող է արդարությունը նման լինել ծովի ալիքներին:
Հրավիրեք մի քանի ուսանողների ամփոփել ճշմարտությունները, որոնք նրանք սովորել են 1 Նեփի 20: Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր բառեր, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը հրավիրում է նրանց, ովքեր անհնազանդ են եղել, ապաշխարել և վերադառնալ Իր մոտ:
Թող մի ուսանող կարդա Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ առնչություն ունի այն 1 Նեփի 20 հետ:
«Սատանան … ուզում է, որ մենք զգանք, որ մենք ներում չունենք (տես Հայտնություն ԺԲ.10): Սատանան ցանկանում է, որ մենք մտածենք, որ երբ մեղք ենք գործում, մենք անցնում ենք «կետը, որից ետադարձ ուղի չկա», այսնիքն, որ շատ ուշ է փոխել մեր ուղղությունը: …
… Հիսուս Քրիստոսի Քավությունը Իր զավակներին Աստծո պարգևն է, որը հնարավորություն է տալիս ուղղել կամ հաղթահարել մեղքի հետևանքները: Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա երբեք չի դադարի սիրել մեզ և հուսալ մեր համար: …
Քրիստոսն եկավ մեզ փրկելու: Եթե մենք սխալ ուղի ենք բռնում, Հիսուս Քրիստոսի Քավությունը մեզ հավաստիացում է տալիս, որ մեղքը անդառնալի կետ չէ: Ապահով վերադարձը հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության համար տրված Աստծո ծրագրին: …
… Ապահով վերադարձը միշտ էլ հնարավոր է, միշտ էլ հույս կա» (“Point of Safe Return,” Ensign կամ Liahona, May 2007, 99, 101):
-
Ինչո՞վ է Նախագահ Ուխդորֆի ելույթը նման Եսայիայի ուղերձին:
Վկայեք, որ Տերը հրավիրում է նրանց, ովքեր անհնազանդ են եղել, ապաշխարել և վերադառնալ Իր մոտ: Վստահեցրեք ուսանողներին, որ Տերը սիրում է մեզանից յուրաքանչյուրին և միշտ հրավիրում է մեզ գալ Իր մոտ: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կհրավիրի նրանց Տերը թողնել ետևում, որպեսզի նրանք կարողանան գալ Նրա մոտ ավելի լիարժեքորեն:
1 Նեփի 21.1–17
Եսայիան մարգարեանում է, որ Հիսուս Քրիստոսը չի մոռանա Իր ուխտյալ ժողովրդին
Հակիրճ ձևով ամփոփեք 1 Նեփի 21.1–13՝ ուսանողների ուշադրությունը կենտրոնացնելով այս գլխի ամփոփման առաջին երկու նախադասությունների վրա. «Մեսիան լույս կլինի հեթանոսների համար և կազատի բանտարկյալներին» և «Իսրայելը զորությամբ կհավաքվի վերջին օրերում»: Բացատրեք, որ 1-13 հատվածների Տիրոջ խոսքերը հայտնում են Նրա սերը Իր ժողովրդի հանդեպ, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր շեղվել են ճանապարհից և մոռացել են Նրան:
Գրատախտակին գրեք Տերը սիրում է մեզ և Նա երբեք մեզ չի մոռանա: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 21.14:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ երբեմն մտածում, որ Տերը մոռացել է իրենց:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 21.15–16: Ապա մի քանիսին կամ բոլորին տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ էր ուսուցանում Եսայիան՝ համեմատելով Փրկչին նորածնի մոր հետ:
-
Ի՞նչ է հուշում փորագրել բառը: (Դուք կարող եք նշել, որ մենք սովորաբար մտածում ենք քարի կամ մետաղի վրա փորագրելու մասին այնպես, որ հարատև լինի:)
-
Ձեր համար ի՞նչ է նշանակում փորագրված լինել «[Փրկչի] ձեռքերի ափերի վրա»:
-
Ի՞նչ փորձառություններ են ձեզ օգնել իմանալ, որ Տերը ձեզ չի մոռացել:
Երբ ուսանողները մտածեն այս հարցերի շուրջ և լսեն միմյանց պատասխանները, նրանք պատրաստված կլինեն զգալու Սուրբ Հոգու բերած վկայությունը Փրկչի վերաբերյալ: Կիսվեք Փրկչի սիրո վերաբերյալ ձեր վկայությամբ: Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին կիսվեց Եսայիայի մարգարեություններով, որ համոզեր մեզ հավատալ Քավչին և որ օգներ մեզ հույս ունենալ:
1 Նեփի 21.18–26, 22.1–22
Նեփին բացատրում է Իսրայելի ցրման և հավաքման վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը
Սեղանի կամ աթոռի վրա միասին դրեք մի քանի առարկաներ (ինչպես օրինակ բաժակներ): Ուսանողներին տեղեկացրեք, որ այս առարկաները ներկայացնում են մարդկանց խմբեր: Բացատրեք, որ Նեփին ուսուցանեց, որ Իսրայելը կցրվեր բոլոր ազգերի մեջ, քանի որ նրանք կարծրացրել էին իրենց սրտերը Փրկչի դեմ (տես 1 Նեփի 22.1–5): Մինչ դուք խոսում եք, առարկաները տեղափոխեք սենյակի տարբեր մասերը: Նրա ընտանիքը ցրման մի մասն էր: Նրանք ցրվել էին Երուսաղեմից՝ իրենց մայր հողից, այդ տարածքում ապրող մարդկանց ամբարշտության պատճառով:
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 21.22–23 և 22.6–8: Նախքան նրանց կարդալը բացատրեք, որ 1 Նեփի 21-ը ներառում է Եսայիայի մարգարեությունը Իսրայելի հավաքման վերաբերյալ և որ 1 Նեփի 22-ը ներառում է Նեփիի ուսուցումները Եսայիայի մարգարեության վերաբերյալ:
-
Ո՞րն է 1 Նեփի 22.7–8-ում նշված զարմանալի գործը: (Ավետարանի Վերականգնումը:)
-
Ինչպե՞ս կարող է ավետարանով կիսվելը նման լինել ուրիշներին մեր ձեռքերի կամ ուսերի վրա տանելուն:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Իսրայելի ցրվելն ու հավաքվելը, դուք կարող եք կարդալ Տասներկու առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ խոսքերը.
«Ինչո՞ւ ցրվեց Իսրայելը: Պատասխանը պարզ է. այն հասարակ է. դրա վերաբերյալ կասկած չկա: Մեր իսրայելացի նախնիները ցրվեցին, քանի որ նրանք մերժեցին ավետարանը, պղծեցին քահանայությունը, լքեցին եկեղեցին և հեռացան թագավորությունից: …
Ապա, ի՞նչ է ներառված Իսրայելի հավաքման մեջ: Իսրայելի հավաքումը բաղկացած է հավատալուց և ընդունելուց և ներդաշնակության մեջ ապրելուց այն ամենի հետ, ինչ Տերը մի անգամ առաջարկել էր իր հին ընտրյալ ժողովրդին: … Այն բաղկացած է ավետարանին հավատալուց, Եկեղեցուն միանալուց և դեպի թագավորություն գալուց:… Այն կարող է նաև բաղկացած լինել նշված վայրում կամ երկրում երկրպագության համար հավաքվելուց» (A New Witness for the Articles of Faith [1985], 515):
Կարդացեք 1 Նեփի 22.9–12: Բացատրեք, որ երբ սուրբ գրություններում նշվում է այն մասին, որ Տերը «կմերկացնի իր բազուկը», դա վերաբերվում է այն բանին, որ Տերը ցույց կտա Իր զորությունը:
-
1 Նեփի 22.11-ում ի՞նչ է Նեփին ասում այն մասին, որ Տերը կանի վերջին օրերում Իր զորությունը ցույց տալու համար:
-
Ինչպե՞ս է մարդկանց Եկեղեցում հավաքելը նրանց դուրս բերում գերությունից և խավարից:
Խնդրեք ուսանողներին սենյակի տարբեր կողմերից հավաքել առարկաները և բոլորը միասին դնել մի տեղ: Բացատրեք, որ հավաքումը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր: Երբ մենք կիսվում ենք ավետարանով ուրիշների հետ և նրանք մկրտվում են և ստանում Սուրբ Հոգու պարգևը, նրանք հոգևորապես հավաքվում են Տիրոջ Եկեղեցում: Եկեղեցու վաղ շրջանում նորադարձներին խնդրում էին ֆիզիկապես հավաքվել մի վայրում (օրինակ՝ Կիրթլանդ՝ Օհայո, Նավու՝ Իլլինոյս և Սոլթ Լեյք Սիթի՝ Յուտա): Այսօր նորադարձներին խրախուսվում է կառուցել Եկեղեցին որտեղ որ իրենք են և հավաքվել իրենց տարածքի ճյուղերում, ծխերում և ցցերում:
-
Համաձայն 1 Նեփի 22.25-ի, ի՞նչ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր հավաքվում են Տիրոջ կողմից: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «լինել մեկ հոտ»: (Դուք կարող եք բացատրել, որ հոտով հավաքված լինելով ոչխարները պաշտպանված են:) Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արոտ գտնել»:
Մեր օրերում Աստված պատվիրել է, որ Եկեղեցու բոլոր անդամները աջակցեն «իր զավակներին աշխարհի չորս կողմերից» (1 Նեփի 22.25) հավաքելում: Վկայեք, որ Տերը խոստացել էր վերջին օրերում վերականգնել ավետարանը և հավաքել Իսայելը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կզգան նրանք, ովքեր հավաքված են (նորադարձները) նրանց հանդեպ, ովքեր հավաքել են իրենց (նրանց ,ովքեր կիսվել են ավետարանով իրենց հետ):
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որ կիսվեք Հիսուս Քրիստոսի ավետարանով ուրիշների հետ:
Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին մեջբերում էր Եսայիայից, որ օգներ իր ընտանիքի անդամներին ունենալ ավելի մեծ հավատք և հույս Հիսուս Քրիստոսում: Եսայիայի մարգարեությունները և Նեփիի Վկայությունը կարող են նույն ձևով օգնել մեզ: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը չի մոռանա մեզ և որ Նա ակտիվորեն փնտրում է հավաքել մեզ:
1 Նեփիի վերանայում
Որոշ ժամանակ տրամադրեք 1 Նեփին վերանայելու համար՝ խնդրելով ուսանողներին հիշել այն, ինչ իրենք սովորել են մինչ այժմ այս տարի սեմինարիայում և իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ: Դուք կարող եք խրախուսել նրանց վերանայել 1 Նեփիի գլուխների ամփոփումները: Խնդրեք նրանց նախապատրաստվել կիսվել 1 Նեփիի գրքից մի բանով, որը ոգեշնչել է նրանց կամ ամրացրել է իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողների խնդրեք կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով: Խորհեք ձեր իսկ փորձառություններից մեկով կիսվելու մասին, թե ինչպես է 1 Նեփին ուսուցանելը օրհնել ձեր կյանքը: