Գրադարան
Դաս 14. 1 Նեփի 12-13


Դաս 14

1 Նեփի 12–13

Նախաբան

Այն բանից հետո, երբ Նեփին տեսիլքում տեսավ Փրկչի ծառայությունը մահկանացու կյանքում և Քավությունը, նա տեսավ, որ արդարության մեջ չորս սերունդներ անցկացնելուց հետո նրա սերունդը կդառնա հպարտ և որ նրանք չէին դիմադրի դևի գայթակղությունների դեմ և կկործանվեին: Նրան նաև ցույց տրվեց նրանց անօրինությունները, ովքեր հետևում են Սատանային մեծ և պիղծ եկեղեցուն: Նա տեսավ, որ նրանք կհեռացնեն Աստվածաշնչից պարզ և թանկարժեք ճշմարտությունները, պատճառ դառնալով, որ շատերը հոգևորապես սայթաքեն: Բացի այս շփոթեցնող պահերից, Նեփիի տեսիլքը նաև նրան մեծ հույսեր տվեց: Նա տեսավ, որ Աստված ուղի պիտի պատրաստեր ավետարանի Վերականգնման համար վերջին օրերում: Նա նաև տեսավ, որ իր ժողովրդի հիշատակարանը (Մորմոնի Գիրքը) առաջ պիտի գար վերջին օրերում, որ վերականգներ պարզ ու արժեքավոր ճշմարտությունները, որոնք կորած էին աշխարհի համար:

Նշում. Դուք, հավանաբար, բավականաչափ ժամանակ չունենաք այս դասի ընթացքում ամբողջ նյութը սպառելու համար: Ձեր նախապատրաստության ընթացքում փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որ իմանաք, թե դասի որ մասն է ամենակարևորը և ամենից շատ կիրառելին ձեր ուսանողների համար: Միգուցե կարիք կլինի, որ դուք ամփոփեք դասի որոշ մասեր, որպեսզի բավականաչափ ժամանակ տրամադրեք ամենակարևոր վարդապետությունները և սկզբունքները արդյունավետ կերպով ուսուցանելուն:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 12

Նեփին տեսնում է նեփիացի և լամանացի ազգերի ապագան

Ամփոփեք 1 Նեփի 12՝ բացատրելով, որ այս գլուխը Նեփիի տեսիլքի շարունակությունն է: Այդտեղ հրեշտակը ցույց է տալիս Նեփիին, թե կենաց ծառի տեսիլքի խորհրդանիշները ինչպես կանդրադառնան նրա սերնդի վրա: Նրան ցույց է տրվում, որ նրա հետնորդներից ոմանք կստանան Քավության բոլոր օրհնությունները: Ինչևիցե, Նեփին նաև տեսավ, որ իր հետնորդները, ի վերջո, պետք է կործանվեին իր եղբոր սերնդի (լամանացիների) կողմից: Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 12.16–19: Թող նրանք փնտրեն նեփիացիների կործանման պատճառները (տես 1 Նեփի 12.19): Հիշեցրեք ուսանողներին, որ եթե նրանք հավատք ցուցաբերեն Հիսուս Քրիստոսի հանդեպ, նրանք կարող են հաղթահարել հպարտությունը և գայթակղությունը:

1 Նեփի 13.1–9

Նեփին տեսնում է մեծ ու պիղծ եկեղեցին

Խնդրեք ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանք զբաղվում են որևէ սպորտաձևով: Խնդրեք նրանցից մի քանիսին կիսվել, թե ինչ սպորտաձևով են նրանք զբաղվում: Բացատրեք, որ սպորտում խմբերը հաճախ պատրաստվում են խաղերին, ուսումնասիրելով հակառակորդի նախկին խաղերը և մեթոդները:

  • Ինչպե՞ս կարող է թիմի համար օգտակար լինել նախքան իրենց մրցումները հակառակորդի մեթոդները ուսումնասիրելը:

Բացատրեք, որ Նեփին տեսիլքում տեսավ նրանց ցանկությունները և մեթոդները, ովքեր դեմ կգնային Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն վերջին օրերում: Խրախուսեք ուսանողներին փնտրել այդ մեթոդները, մինչ նրանք կուսումնասիրեն այս գլուխը, որպեսզի նրանք կարողանան պատրաստ լինել ճանաչել դրանք և դրանց պատճառով մոլորության մեջ չընկնեն:

Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 1 Նեփի 13.1–4, 6: Խնդրեք մի ուսանողի ներկայացնել խմբին, որին տեսավ Նեփին, որը ձևավորվում էր վերջին օրերի հեթանոսների մեջ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածների բովանդակությունը, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ մեկնաբանությամբ: Խնդրեք ուսանողներին ուշադիր լսել և ներկայացնել մեծ և պիղծ եկեղեցու էությունը:

«Դևի եկեղեցի և մեծ ու պիղծ եկեղեցի անունները օգտագործվում են, որ ներկայացնեն բոլոր … կազմակերպությունները, անկախ դրանց անվանումից կամ էությունից, լինեն դրանք դա քաղաքական, փիլիսոփայական, կրթական, սոցիալական, եղբայրական, քաղաքական, թե կրոնական, որոնք ձևավորվել են, նպատակ ունենալով մարդկանց դնելու մի ուղու վրա, որը հեռացնում է Աստծուց և նրա օրենքներից և, այդպիսով, Աստծո թագավորությունում փրկություն ունենալուց» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 137–38):

Պարզաբանեք, որ «մեծ և պիղծ եկեղեցի» արտահայտությունը չի վերաբերվում որոշակի հավատքի կամ եկեղեցու: Այն վերաբերվում է ցանկացած և բոլոր կազմակերպություններին, որոնք ձևավորվել են՝ մարդկանց Աստծուց և Նրա օրենքներից հեռացնելու համար:

Դուք կարող եք խրախուսել ուսանողներին բոլոր կազմակերպությունները, որոնք ձևավորվել են մարդկանց Աստծուց և Նրա օրենքներից հեռացնելու համար արտահայտությունը գրել 1 Նեփի 13.6 հատվածի կողքի լուսանցքում:

  • Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալը, որ Սատանան միավորում է իր ուժերը, որ մեզ հեռացնի Աստծուց և Նրա օրենքներից:

Բացատրեք, որ Նեփին նկարագրեց մեծ ու պիղծ եկեղեցին: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 13.5–9:

  • Ի՞նչ են ցանկանում նրանք, ովքեր այդ մեծ և պիղծ եկեղեցում են: (Տես 1 Նեփի 13.7–8:)

  • Համաձայն 1 Նեփի 13.5, 9-ի, ի՞նչ են ցանկանում անել նրանք, ովքեր մեծ և պիղծ եկեղեցում են: Ինչո՞ւ: (Դուք կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Սատանան և նրա հետևորդները ցանկանում են կործանել Աստծո Սրբերին և գերության բերել նրանց:)

  • Ինչպե՞ս կարող է Սատանայի և նրա հետևորդների ցանկություններն ու մտադրությունները իմանալը օգնել մեզ պայքարել նրանց դեմ:

Տեղեկացրեք ուսանողներին, որ ավելի ուշ այս գլխում նրանք կսովորեն ուղիներից մեկի մասին, որով մեծ ու պիղծ եկեղեցին փորձեց կործանել նրանց, ովքեր փնտրում էին Աստծուն:

1 Նեփի 13.10–19

Նեփին տեսնում է Աստծո ձեռքը ազատ երկիր հաստատելուգործում, որտեղ կվերականգնվեր ավետարանը

Վկայեք, որ Տերը վստահեցրել է, որ Իր աշխատանքը առաջ կգնա՝ անկախ մեծ ու պիղծ եկեղեցու ջանքերի, որը փորձում է դրդել մարդկանց գայթել հոգևորապես: Նա արեց սա՝ ուղի պատրաստելով Իր ավետարանի վերականգնման համար:

Հետևյալ նախադասությունները ամփոփում են կարևոր միջադեպերը, որ Նեփին տեսավ իր տեսիլքում: Թող ուսանողները կարդան 1 Նեփի 13.10–19 և ներքևում տրված յուրաքանչյուր սուրբ գրության հղումը համընկեցնեն այն նկարագրող միջադեպի հետ: (Դուք կարող եք գրատախտակին գրել այս սուրբ գրությունների հղումները և նախադասությունները նախքան դասի սկսվելը: Կամ դուք կարող եք պատրաստել թերթիկներ, որոնք պարունակում են սուրբ գրությունների հղումները և նախադասությունները: Նեքևում սուրբ գրությունների հղումները ճիշտ ձևով համընկեցրած են նախադասությունների հետ: Որպեսզի այս վարժությունը բարեհաջող անց կացվի, դուք պետք է փոխեք նախադասությունների տեղերը, երբ գրեք դրանք գրատախտակի վրա կամ ավելացնեք դրանք թերթիկների վրա:)

1 Նեփի 13.12Կոլումբոսը նավարկում է դեպի Ամերիկաներ

1 Նեփի 13.13Առաջին անգլիացիները նավարկում են Ամերիկաներ՝ փնտրելով կրոնական ազատություն

1 Նեփի 13.14Տեղաբնակ ամերիկացիները վտարվում են իրենց հողերից

1 Նեփի 13.15Հեթանոսները բարգավաճում են Ամերիկաներում

1 Նեփի 13.16–19Չնայած բազմաթիվ լինելուն, ամերիկյան հեղափոխական բանակները հաղթական են

Մինչ ուսանողները կկիսվեն իրենց պատասխաններով, դուք կարող եք խրախուսել նրանց իրենց սուրբ գրություններում գրել կարևոր բառ կամ արտահայտություն յուրաքանչյուր հատվածի կողքին: Օրինակ, նրանք կարող են գրել Կոլումբոս 1 Նեփի 13.12 կողքին:

  • Համաձայն 1 Նեփի 13.12, ինչո՞ւ Կոլումբոսը նավարկեց Ամերիկաներ:

  • Համաձայն 1 Նեփի 13.13, ինչո՞ւ առաջին անգլիացիները նավարկեցին Ամերիկա:

  • Համաձայն 1 Նեփի 13.15–19, ինչո՞ւ հեթանոսները բարգավաճեցին և ազատվեցին «բոլոր մյուս ազգերի ձեռքից»:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի հետևյալ խոսքերը.

«Այս մեծ ամերիկյան ազգը Ամենազորը բարձրացրեց իր ամենակարող ձեռքով, որ հնարավոր լիներ վերջին օրերում Աստծո արքայության հաստատումը երկրի վրա: Եթե Տերը ուղի չպատրաստեր այս փառահեղ ազգի հիմքերը դնելով, ապա անհնարին կլիներ (աշխարհի միապետական կառավարությունների խստագույն օրենքների և մոլեռանդության ներքո) դնել իր հրաշալի թագավորության հիմքերը: Տերն է սա արել» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 409):

Վկայեք, որ Տերը ուղի էր պատրաստել Վերականգնման համար , հաստատելով ազատ կրոն ունեցող մի երկիր, որտեղ Նա կարող էր վերականգնել Իր Եկեղեցին: Վկայեք, որ Տերը պատրաստել էր և կշարունակի պատրաստել ուղի, որ Իր վերականգնված ավետարանը մուտք գործի յուրաքանչյուր երկիր:

Եթե դուք ուսուցանում եք այս դասը Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս գտնվող երկրում, հարցրեք.

  • Ինչպե՞ս է Տերը ուղի պատրաստել վերականգնված ավետարանի քարոզման համար մեր երկրում:

1 Նեփի 13.20–42

Նեփին տեսնում է ապագա Հեթանոսներին Աստվածաշնչով, Մորմոնի Գրքով և վերջին օրերի սուրբ գրություններով

Հրավիրեք մի ուսանողի կարդալ 1 Նեփի 13.20–24: Խնդրեք նրան ներկայացնել այն առարկան, որ Նեփին տեսավ վաղ ամերիկյան գաղթականներին «իրենց հետ [կրելիս]»: Ցուցադրեք Աստվածաշնչի մի օրինակ և բացատրեք, որ այն Նեփիի տեսիլքի գիրքն է: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել Աստվածաշունչ 1 Նեփի 13.20 հատվածի կողքի լուսանցքում:

Բացատրեք, որ հրեշտակը ուսուցանեց Նեփիին, որ Աստվածաշունչը «մեծ արժեք ունեցող» հիշատակարան է (1 Նեփի 13.23): Երբ հայտնությունները սկզբնապես գրվեցին Աստվածաշնչում, այն «պարունակում էր Տիրոջ ավետարանի լրիվությունը» (1 Նեփի 13.24): Թող մի ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 13.26–27:

  • Ի՞նչ էր Աստվածաշնչից հանել մեծ և պիղծ եկեղեցին: Ինչո՞ւ էին այդ բաները հանվել:

Թող մեկ այլ ուսանող բարձրաձայն կարդա 1 Նեփի 13.29:

  • Ի՞նչ պատահեց այն ամենի արդյունքում, երբ պարզ և արժեքավոր բաները և Տիրոջ շատ ուխտեր հանվեցին Աստվածաշնչից:

Թող չորս ուսանողներ հերթով բարձրաձայն կարդան 1 Նեփի 13.34–36, 39: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչ է անում Տերը, որ օգնի մարդկանց հաղթահարել մեծ և պիղծ եկեղեցու ջանքերը:

  • Համաձայն 1 Նեփի 13.34, ի՞նչ առաջ կբերեր Տերը Իր ողորմության համաձայն:

  • Համաձայն 1 Նեփի 13.35–36, ինչե՞ր «կթաքցվեն»՝ հեթանոսներին ի հայտ գալու համար: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները 1 Նեփի 13.35 կողքին գրեն, որ «այս բաները» վերաբերվում է Մորմոնի Գրքին:)

  • Համաձայն 1 Նեփի 13.39, էլ ի՞նչ Տերը առաջ կբերեր վերջին օրերում՝ ի լրացումն Մորմոնի Գրքի: Ի՞նչ «ուրիշ գրքեր» առաջ բերեց Տերը որպես Վերականգնման մի մաս: (Վրդապետություն և Ուխտերը, Թանկագին Մարգարիտը և Ջոզեֆ Սմիթի Աստվածաշնչի Թարգմանությունը:)

Հրավիրեք ուսանողներին կարդալ 1 Նեփի 13.40–41: Թող նրանք փնտրեն նկարագրությունը այն բանի, թե Վերականգնման սուրբ գրությունները ինչ հայտնի կդարձնեն բոլոր մարդկանց: Այն բանից հետո, երբ ուսանողները կկիսվեն այն ամենով, ինչ նրանք կգտնեն, ցուցադրեք Աստվածաշնչի մի օրինակ և կիսվեք ձեր վկայությամբ դրա ճշմարտացիության վերաբերյալ: Ցուցադրեք Մորմոնի Գրքի մի օրինակ և դրեք այն Աստվածաշնչի հետ միասին: Վկայեք, որ Մորմոնի Գիրքը և վերջին օրերի սուրբ գրությունները վերականգնում են պարզ ու արժեքավոր ճշմարտությունները, որոնք օգնում են մեզ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, նաև օգնում են մեզ իմանալ, թե ինչպես գալ Նրա մոտ:

Խնդրեք ուսանողներին 1 Նեփի 13.41-ի վերջում գտնել մի արտահայտություն, որը նկարագրում է, թե ինչ Տերը կանի Հրեաների հիշատակարանի հետ (Մորմոնի Գիրքը): Վկայեք, որ այս հիշատակարանները «կհաստատվեն՝ որպես մեկ» (1 Նեփի 13.41) և «պիտի սերտաճեն» (2 Նեփի 3.12), որ օգնեն մեզ պարզ իմանալ, թե ինչպես գալ Փրկչի մոտ:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել այն, թե ինչպե է պարզ ու արժեքավոր ճշմարտությունների վերականգնումը ազդում իրենց կյանքի վրա, հրավիրեք նրանց խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ազդել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր վկայության վրա և օգնել ձեզ ավելի մոտենալ Նրան:

Խորհելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց պատասխաններով: Դուք նաև կարող եք կիսվել Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր իսկ վկայությամբ և թե ինչպես է այն ամրացրել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր վկայությունը և օգնել ձեզ իմանալ, թե ինչպես գալ Նրա մոտ: Դասի ավարտին հորդորեք ուսանողներին ջանասիրաբար ուսումնասիրել Մորմոնի Գիրքը ողջ տարվա ընթացքում, փնտրելով ուսմունքներ և վկայություններ, որոնք կամրացնեն իրենց վկայությունը Հիսուս Քրիստոսի վերաբերյալ և կուսուցանեն նրանց, թե ինչպես գալ Նրա մոտ:

Բացատրական և պատմական տեղեկություն

1 Նեփի 12-14: Ակնարկ

Հետևյալ ցանկը օգնում է մեզ պատկերացնել կարևոր իրադարձությունները, որոնք առաջնորդում են դեպի Աստծո թագավորության վերականգնումը երկրի վրա.

պատմական իրադարձություններ

1 Նեփի 13: Հեթանոսներ տերմինը ի՞նչ է նշանակում Մորմոնի Գրքում:

Հեթանոսներ նշանակում է «ազգեր»: Դա վերաբերվում է (1) նրանց, ովքեր Իսրայելի տնից չեն, (2) նրանց, ովքեր չեն հավատում Իսրայելի Աստծուն կամ ովքեր չունեն ավետարանը, անկախ նրանց ծագումից, և (3) նրանց, ովքեր Հուդայի երկրից չեն կամ այնտեղ չեն ապրում: Օրինակ, անգլիացի գաղթականները և Ամերիկաների գաղութաբնակները կոչվում են Հեթանոսներ 1 Նեփի 13.3–13: Նրանք, ովքեր առաջ բերեցին Մորմոնի Գիրքը, կոչվել են Հեթանոսներ 1 Նեփի 13.34: Վարդապետություններ և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը նույնպես առաջ են բերվել Հեթանոսների կողմից (տես 1 Նեփի 13.39): Ամերիկայի Միացյալ Նահանգները անվանվել է հեթանոսական ազգ 1 Նեփի 13.34, 39-ում:

1 Նեփի 13․20-29 Պարզ և արժեքավոր ճշմարտությունները հեռացվել են Աստվածաշնչից

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է. «Աստվածաշնչից դուրս մնացած տարրերը … «պարզ ու ամենաարժեքավորն են»: Դրանք պարզ էին իրենց հասարակությամբ և հստակությամբ, հեշտ «մարդկանց հասկացողության համար». դրանք արժեքավոր էին իրենց մաքրությամբ և շատ մեծ արժեքով, իրենց փրկող նշանակությամբ և Աստծո զավակների հավերժական կարևորությամբ» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 5):

Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ «մարդու փրկության վերաբերյալ շատ կարևոր կետեր վերցվել էին Աստվածաշնչից կամ կորել էին, նախքան այն կկազմվեր» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 217): Նա նաև ասել է, որ նա հավատում էր Աստվածաշնչին «ինչպիսին այն կար, երբ այն առաջ եկավ առաջինը այն գրողների գրչից» և որ «անկիրթ թարգմանիչները, անփույթ դպիրները կամ պաշտոնապես նշանակված և անազնիվ քահանաները կատարեցին շատ սխալներ» (Teachings: Joseph Smith, 207):

Դուք կարող եք ցույց տալ ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի այս մտքերը ներառված են Սուրբ Գրությունների Ուղեցույցում (տես Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Աստվածաշունչ»): Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այս մտքերը իրենց սուրբ գրություններում:

1 Նեփի 13․32–40 Պարզ և արժեքավոր բաները վերականգնվել են

Առաջին Նախագահությունից Երեց Ջեյմս Ի. Ֆաուստն ասել է, որ Եկեղեցու կանոնիկ գրքերը եղել են կորած ճշմարտությունները վերականգնելու հիմնական միջոցները.

«Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Քրիստոսի մասին: Այն վերականգնեց արժեքավոր ճշմարտությունները Անկման, Քավության, Հարության և մահից հետո կյանքի վերաբերյալ:

Վերականգնումից առաջ երկինքները փակ են եղել դարեր շարունակ: Սակայն երկրի վրա՝ մարգարեների և առաքյալների միջոցով ևս մեկ անգամ երկինքները բացվեցին կրկին տեսիլքներով և հայտնություններով: Հայտնություններից շատերը, որ եկան Մարգարե Ջոզեֆ Սմիթին, գրվեցին մի գրքում, որը ճանաչվեց որպես Վարդապետություն և Ուխտեր: Այն պարունակում է հետագա հուշումներ սկզբունքների և արարողությունների վերաբերյալ և արժեքավոր աղբյուր է քահանայության կազմակերպման համար: Բացի դրանից, մենք ունենք մեկ այլ կանոնիկ սուրբ գրություն, որը կոչվում է Թանկագին Մարգարիտ: Այն պարունակում է Մովսեսի գիրքը, որը որպես հայտնություն եկավ Ջոզեֆ Սմիթին, և Աբրահամի գիրքը, որը նա թարգմանեց գնված Եգիպտական հնագույն ձեռագրից: Սրանցից մենք ոչ միայն շատ բան ենք սովորում Մովսեսի, Աբրահամի, Ենովքի և այլ մարգարեների մասին, բայց նաև շատ այլ մանրամասներ Արարման վերաբերյալ: Մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանվել է բոլոր մարգարեներին ի սկզբանե, նույնիսկ Ադամի ժամանակներից սկսած» (“The Restoration of All Things,” Ensign or Liahona, May 2006, 67–68):

Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նույնպես օգնում է վերականգնել շատ պարզ և արժեքավոր ճշմարտություններ: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը «Թագավոր Ջեյմսի անգլերեն Աստվածաշնչի վերանայումը կամ թարգմանությունն է, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը սկսել էր 1830թ. հունիսին: Աստված պատվիրել էր նրան կատարել թարգմանությունը և համարել այն որպես մարգարե իր կոչման մի մասը:…

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վերականգնեց որոշ պարզ և արժեքավոր բաներ, որոնք կորել էին Աստվածաշնչից (1 Նեփի 13): Չնայած դա Եկեղեցու պաշտոնական Աստվածաշունչը չէ, այս թարգմանությունը առաջարկում է շատ հետաքրքիր մտքեր և շատ արժեքավոր է Աստվածաշունչը հասկանալու համար: Այն նաև վկայություն է հանդիսանում Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման մասին» (Guide to the Scriptures, “Joseph Smith Translation,” scriptures.lds.org; տես նաև 2 Նեփի 3․11; History of the Church, 1:238):

Տիրոջ Եկեղեցում շարունակվող հայտնության շնորհիվ ավետարանի պարզ և արժեքավոր վարդապետությունները և սկզբունքները ողջ աշխարհի մարդկության համար առաջ բերելու գործընթացը շարունակվում է: Տիրոջ մարգարեների և առաքյալների ոգեշնչված ուսուցումները էական նշանակություն ունեն ավետարանի պարզ և արժեքավոր ճշմարտությունները հասկանալու համար:

1 Նեփի 10-14: Ընդհանուր պատկերացում Նեփիի տեսիլքի վերաբերյալ

Նեփիի տեսիլքը