Դաս 62
Մոսիա 19–20
Նախաբան
Այն բանից հետո, երբ Ալման և իր ժողովուրդը փախան Նոյ թագավորի զորքից, Նոյ թագավորը և իր ժողովուրդը սկսեցին կրել իրենց անօրինությունների հետևանքները, ինչպես մարգարեացել էր Աբինադին, նրանց վրա հարձակվեցին և ճորտության բերեցին լամանացիները, և Նոյ թագավորը մահ տարավ կրակի միջոցով: Նոյի որդին՝ Լիմքին, Նոյի մահից հետո դարձավ թագավոր: Երբ Նոյի նախկին քահանաները առևանգեցին լամանացիների մի խումբ դուստրերին, լամանացիները մեղադրեցին Լիմքիի ժողովրդին և պատրաստվեցին հարձկվել նրանց վրա: Լիմքիի ժողովուրդը արիաբար կռվեց, և նրանք վիրավորեցին և գերի վերցրեցին լամանացիների թագավորին: Լիմքին հանդարտեցրեց լամանացիների թագավորին, ով այնուհետև համոզեց իր ժողովրդին խաղաղությամբ վերադառնալ իրենց երկիրը:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 19–20
Լեքի-Նեփիի երկրի նեփիացիները տեսան Աբինադիի մարգարեությունների իրականանալը
Հրավիրեք ուսանողներին մտածել մի այնպիսի ժամանակաշրջանի մասին, երբ ինչ-որ մեկը նախազգուշացրել է իրենց վտանգի մասին, որը նրանք չէին կարող կանխատեսել: Խնդրեք նրանց պատմել այն մասին, թե ինչպես են նրանք օրհնվել, քանի որ հետևել են նախազգուշացմանը: Օգնեք ուսանողներին քննարկել նախազգուշացումների նպատակը՝ տալով հետևյալ հարցերը.
-
Ո՞րն է նախազգուշացման նպատակը: Ո՞վ է ձեզ նախազգուշացնում բաների մասին, որոնցից դուք պետք է խուսափեք կամ բաների մասին, որոնք կարող են վնասակար լինել ձեզ համար:
-
Ո՞ւմ է Աստված հայտնում հոգևոր նախազգուշացումներն Իր Եկեղեցու համար:
Հիշեցրեք ուսանողներին, որ Տերն ուղարկեց Աբինադիին, որ նախազգուշացնի նեփիացիներին իրենց մեղքերի հետևանքների մասին: Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել Լեքի-Նեփիի երկրում նեփիացիներին ուղղված Աբինադիի մարգարեությունները, գրատախտակին գրեք հետևյալ ցանկը: Համոզվեք, որ բավականաչափ տեղ եք թողնում ուսանողների համար, որ գրեն յուրաքանչյուր սուրբ գրության հղումների տակ:
Մարգարեություն Նոյ թագավորի ժողովրդի մասին (Մոսիա 12.1–2, 17.17) |
Իրականացում (Մոսիա 19.10, 14–15, 20.20, 21.2–4) |
Մարգարեություն Նոյ թագավորի մասին (Մոսիա 12.3, 17.18) |
Իրականացում (Մոսիա 19.18–20) |
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 12.1–2: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ըստ Աբինադիի մարգարեության ինչ պիտի պատահեր Նոյ թագավորի մարդկանց հետ, քանի որ նրանք չէին ապաշխարել: Հրավիրեք ուսանողներից մեկին գրել այս հետևանքները գրատախտակին՝ աղյուսակի ձախ մասի ամենավերևի վանդակի մեջ: Մեկ այլ ուսանող թող բարձրաձայն կարդա Մոսիա 12.3: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ըստ Աբինադիի մարգարեության ինչ պետք է պատահեր Նոյ թագավորի հետ: Մի ուսանող թող աղյուսակում գրի այս հետևանքը:
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել ստացվող հոգևոր նախազգուշացումների կարևորության մասին, որոնք մենք ստանում ենք մարգարեների միջոցով, կիսվեք Յոթանասունից Երեց Դեյվիդ Ռ. Սթոնի հետևյալ պատմությամբ.
«Մի կիրակի առավոտ, ավելի քան մեկ տարի առաջ, մենք արթնացանք մի գեղեցիկ օր Սանտո Դոմինգոյում, որը գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում: Կարիբյան արևը շողշողում էր, և երկինքը պարզ էր: Փչում էր մեղմ քամին, հազիվ թե անհանգստացնելով ծառերի վրայի տերևներին. տաք էր, խաղաղ և հանգիստ: Սակայն, ծովի խորքերից, մեր ֆիզիկական զգայարանների համար այդ օրն անհասանելի, մահաբեր կործանում էր գալիս մեր ուղղությամբ՝ անողոք և անհաղթահարելի: Փոթորիկների Կենտրոնը, մեծ պատասխանատվությամբ էր հետևում Ջորջիս Փոթորկի ուղուն, և պարբերաբար իր կանխատեսումներն էր տեղադրում համացանցում: Այդ առավոտվա խաղաղ, անվրդով լռության մեջ, շնորհիվ երկնքի տեսնող աչքերի, ես տեսա սպասվող փոթորկի ուղին, որը նախատեսում էր նիզակի պես հարվածել Սանտո Դոմինգոյի սրտին:
48 ժամվա ընթացքում փոթորիկը ուժգին հարված հասցրեց կղզուն … իր ճանապարհին թողնելով ավերում, ամայություն և մահ: …
Որքան էլ մեծ լինի այս սարսուռ պատճառող ֆիզիկական երևույթի վնասը և ավերածությունը և մահը, շատ ավելի մեծ ամայացում է տեղի ունենում մարդկանց կյանքում հոգևոր փոթորիկների պատճառով: Այս մոլեգնած ուժերը հաճախ շատ ավելի մեծ կործանարար վնաս են պատճառում, քան ֆիզիկական պտտահողմերը, քանի որ դրանք կործանում են մեր հոգիները և գողանում են մեզանից մեր հավերժական հեռանկարն ու խոստումը:…
Սակայն մենք նաև ունենք մեր հոգևոր փոթորիկների պահապանները, նրանք, ում կոչումն է հետևել և նախազգուշացնել՝ օգնելով մեզ խուսափել հոգևոր վնասից, ավերածությունից և նույնիսկ մահից: Աշտարակի պահապանները հայտնի են մեզ որպես առաքյալներ և մարգարեներ: Նրանք մեր հոգևոր աչքերն են երկնքում, և նրանք գիտեն, ոգեշնչման, խորաթափանցության և մաքուր մտքի շնորհիվ, ուղղությունը, որն այս փոթորիկները կարող են ունենալ: Նրանք շարունակում են բարձրացնել իրենց նախազգուշացնող ձայները, որ ասեն մեզ Տիրոջ պատվիրանները քմահաճորեն և անմտորեն խախտելու ողբերգական հետևանքները: Միտումնավոր կերպով նրանց նախազգուշացումներն անտեսելը դատապարտում է թշվառության, տառապանքի և ավերման: Հետևել նրանց նշանակում է հետևելով Տիրոջ ընտրյալ ծառաներին հասնել խաղաղ ու լի հոգևոր արոտավայրեր» (“Spiritual Hurricanes,” Ensign, Nov. 1999, 31–32):
-
Ի՞նչ առնչություն ունի այս պատմությունը Աբինադիի դերի հետ Նոյ թագավորի ժողովրդի մեջ:
Ասեք ուսանողներին, որ հետևյալ վարժությունը կօգնի իրենց ավելի լավ ծանոթանալ Մոսիա 19–20–ի պատմության հետ և այս գլուխներում տեսնել Աբինադիի մարգարեությունների իրականացումը: Այս վարժությունից հետո ուսանողները կլրացնեն գրատախտակի ցուցակի աջ սյունակը:
Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ 11 նախադասությունները կամ պատրաստեք դրանք տպված թերթիկների տեսքով յուրաքանչյուր ուսանողի համար: Հրավիրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Մոսիա 19–20: Երբ նրանք կարդան, թող հաջորդականությամբ համարակալեն ցուցակի իրադարձությունները: Դուք կարող եք ասել ուսանողներին, որ գլուխների ամփոփումները տալիս են օգտակար գաղափարներ:
Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին տվեք 5-10 րոպե: Ապա օգտագործեք ցանկը Մոսիա 19–20–ի պատմությունը վերանայելու համար: (Իրադարձությունների ճիշտ հերթականությունը, սկսած ցուցակի վերևից, հետևյալն է. 1, 4, 5, 2, 8, 11, 3, 10, 7, 6, 9:)
Ուսանողների ուշադրությունը կրկին հրավիրեք գրատախտակի ցուցակի վրա: Դասարանը բաժանեք երկու խմբի: Մի խմբին խնդրեք ուսումնասիրել Մոսիա 19.10, 14–15, 20.20, 21.2–4, որ տեսնեն, թե ինչպես են իրականանում Նոյ թագավորի ժողովրդի մասին արված Աբինադիի մարգարեությունները: Խնդրեք երկրորդ խմբին ուսումնասիրել Մոսիա 19.18–20, որ տեսնեն, թե ինչպես է իրականանում Նոյ թագավորի մասին արված Աբինադիի մարգարեությունը: Հրավիրեք մեկական ուսանող յուրաքանչյուր խմբից, որ ամփոփի, թե ինչպես իրականացվեցին Աբինադիի մարգարեությունները: Հրավիրեք մեկ այլ ուսանողի ցուցակում գրել նրանց պատասխանները:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 20.21:
-
Ըստ Գեդեոնի ասածի, ո՞րն էր մարդկանց տառապանքի պատճառը:
Խնդրեք ուսանողներին իրենց բառերով բացատրել, թե ինչ էր ուզում Գեդեոնը, որ մարդիկ հասկանային: Մինչդեռ նրանք կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն ուսանողները պետք է ցուցաբերեն հասկացողություն, որ Տիրոջ ծառաների խոսքերը մերժելը բերում է տառապանք և վիշտ: (Դուք կարող եք գրատախտակին գրել այս սկզբունքը:)
Ասեք ուսանողներին, որ Տերը տվել է նման նախազգուշացում այս վերջին օրերում նրանց, ովքեր ականջ չեն դնում Իր ձայնին: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 133.70–72: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս հղումը իրենց սուրբ գրությունների լուսանցքում Մոսիա 20.21–ի կողքին:
-
Ի՞նչ որոշ բաներ են մարգարեները և առաքյալները սովորեցնում մեր օրերում, որ կօգնեն մեզ խուսափել տառապանքից և վշտից: Ի՞նչ են նրանք սովորեցնում, որը կօգնի խաղաղություն և երջանկություն բերել մեզ և կօգնեն մեզ վերադառնալ Աստծո ներկայություն: (Դուք կարող եք ուսանողներին ցույց տալ գերագույն համաժողովի Ensign–ի վերջին համարներից մեկը և նշել մարգարեների կողմից տրված ելույթների վերնագրերից մի քանիսը:)
Հրավիրեք ուսանողներին պատմել այնպիսի պահերի մասին, երբ նրանք օրհնվել են, քանի որ հետևել են Եկեղեցու ղեկավարների խորհրդին:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մարգարեների խոսքերին ականջ դնելը կարող է խաղաղություն բերել մեզ և օգնել մեզ վերադառնալ Աստծո ներկայություն, կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերով.
«Մեր հոգևոր ապահովությունը կախված է մեր ապրող մարգարեի պարզ ձայնին ուշադրություն դարձնելուց: Եթե մենք լսենք նրա ձայնը և հնազանդվենք նրա խորհրդին, մենք կկարողանանք ապրել այնպես, ինչպես Քրիստոսը կուզեր որ մենք ապրեինք և համբերեինք մինչև վերջ, որպեսզի մի օր մենք մեր ընտանիքների հետ միասին ետ վերադառնանք մեր Երկնային Հոր և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայություն» (“Hear the Prophet’s Voice and Obey,” Ensign, May 1995, 17):
Դասի վերջում վկայեք խաղաղության և հոգևոր ապահովության մասին, որ գալիս են Տիրոջ ծառաների խորհրդին հետևելուց: