Դաս 17
1 Նեփի 16
Նախաբան
Այն բանից հետո, երբ Նեփիի խոսքերը խոցեցին իրենց սրտերը, Լամանն ու Լեմուելը խոնարհեցրեցին իրենց Տիրոջ առաջ: Ընտանիքը շարունակեց իր ճամփորդությունը անապատում, և Տերը օրհնեց նրանց Լիահոնայով, որի միջոցով Նա առաջնորդեց նրանց իրենց ճամփորդության ժամանակ: Ճամփորդելիս նրանք ունեցան դժվարություններ, ներառյալ Նեփիի աղեղի կորուստը, որը նրանց ուտելիք հայթայթելու լավագույն միջոցն էր: Ընտանիքի մեծամասնությունը՝ նույնիսկ Լեքին, սկսեցին տրտնջալ Տիրոջ դեմ: Նեփին հանդիմանեց իր եղբայրներին դժգոհելու համար, պատրաստեց նոր աղեղ և հորից խորհուրդ հարցրեց, թե որտեղ գնար որսի:
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 16.1–6
Նեփին պատասխանում է իր եղբայրների տրտունջներին
Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին, երբ նրանք հանդիմանվել են ինչ-որ սխալ բան անելու համար և թե ինչպես են նրանք պատասխանել: Այնուհետև խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 16.1: Նախքան նրա կարդալը դասարանին հրավիրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես էր Լամանը արձագանքում Նեփիի ուսմունքներին: Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփին ուսուցանում էր, որ ամբարիշտները կառանձնացվեին արդարներից և կվտարվեին Աստծո ներկայությունից (տես 1 Նեփի 15.33–36):
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 16.2: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն Նեփիի օգտագործած արտահայտությունը, որը նկարագրում է, թե ինչպես են որոշ մարդիկ արձագանքում ճշմարտությունը լսելուն, երբ չեն ապրում դրան համաձայն:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «մեղավորները կարծում են՝ ճշմարտությունը խիստ է»: Ձեր կարծիքով, ո՞րն է «այն խոցում է նրանց հենց կենտրոնից» արտահայտության իմաստը:
-
Ի՞նչ եղանակներով մենք կարող ենք արձագանքել, երբ դժվար ենք տանում ճշմարտությունը:
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 16.3–4: Դուք կարող եք նրանց խորհուրդ տալ նշել երրորդ հատվածի եթե և այդ դեպքում բառերը: Խրախուսեք նրանց փնտրել խորհուրդը, որը Նեփին տվեց իր եղբայրներին այն բանի վերաբերյալ, թե ինչպես նրանք պետք է արձագանքեն «խիստ բաներին», որոնք նա ասել էր: Հրավիրեք մի ուսանողի իր իսկ բառերով բացատրել, թե ինչ ուսուցանեց Նեփին իր եղբայրներին:
-
Համաձայն 1 Նեփի 16.5-ի, ինչպե՞ս արձագանքեցին Նեփիի եղբայրները նրա ցուցումներին:
-
Ի՞նչ է խորհուրդ տրվում 1 Նեփի 16.5-ում այն բանի վերաբերյալ, թե ինչպես մենք պետք է արձագանքենք, երբ ճշմարտությունը «խոցում է [մեզ] հենց կենտրոնից»:
1 Նեփի 16.7–33
Տերն առաջնորդում է Լեքիի ընտանիքին Լիահոնայի միջոցով
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 16.9–10: Ցուցադրեք Լիահոնա նկարը (62041; Gospel Art Book [2009], no. 68): Նշեք, թե ինչպես է հեղինակը ներկայացնում Լիահոնան:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող էր նման պարգևը օգտակար լինել Լեքիին և նրա ընտանիքին նրանց պայմաններում:
Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 1 Նեփի 16.16–19:
-
Ինչպե՞ս է Լիահոնան օգնել Լեքիի ընտանիքին:
-
Այն բանից հետո, երբ Լեքիի ընտանիքը ստացավ Լիահոնան, նրանց ճամփորդությունը հե՞շտ էր, թե՝ դժվար: Ի՞նչ է Նեփին պատմում 1 Նեփի 16.17–19-ում, որը կօգնի ձեզ պատասխանել:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Լեքիի և Նեփիի նման արդար մարդիկ երբեմն պետք է հանդիպեն դժվարությունների: (Դուք կարող եք բացատրել, որ շատ դժվարություններ, որոնց մենք հանդիպում ենք, միշտ չէ, որ լինում են սխալ ընտրությունների հետևանք: Դրանք հնարավորություններ են սովորելու և աճելու համար՝ որպես մեր մահկանացու ճամփորդության մի մաս:)
Հրավիրեք դասարանի կեսին լուռ ուսումնասիրել 1 Նեփի 16.20–22, փնտրելով, թե Լեքիի ընտանիքի որոշ անդամներ ինչպես արձագանքեցին Նեփիի կոտրված աղեղի հետ կապված փորձությանը: Հրավիրեք դասարանի մյուս կեսին ուսումնասիրել 1 Նեփի 16.23–25, 30–32 հատվածները, փնտրելով Նեփիի արձագանքը այս փորձությանը և թե ինչպես նրա պատասխանը ազդեց նրա ընտանիքի վրա: Այն բանից հետո, երբ յուրաքանչյուր խումբ կզեկուցի այն, ինչ գտել է, հարցրեք.
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել՝ համեմատելով նույն փորձության հետ կապված այս երկու արձագանքները:
-
Ի՞նչ կարևոր նշանակություն ունի այն, որ Նեփին գնաց իր հոր մոտ՝ ուղղություն ստանալու համար, չնայած որ Լեքին տրտնջացել էր: Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել սրանից, որ կիրառենք մեր կյանքում: (Դուք կարող եք բացատրել, որ ուղղություն ստանալու համար Լեքիի մոտ գնալով Նեփին հարգանք ցուցաբերեց նրա հանդեպ և օգնեց հիշեցնել իրեն դառնալ դեպի Տերը: Ծնողներից և քահանայության ղեկավարներից խորհուրդ փնտրելը, անկախ նրանց թերացումներից, նրանց հարգելու և Տիրոջ հանդեպ հավատք գործադրելու եղանակ է:)
-
Ի՞նչ լրացուցիչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել Նեփիի արձագանքից նրա ընտանիքի դժվարություններին: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, անպայման նշեք, որ, եթե մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք և նաև փնտրենք Տիրոջ առաջնորդությունը, Նա կօգնի մեզ մեր դժվարությունների ընթացքում:)
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 16.26–29: Հրավիրեք դասարանին փնտրել մանրամասներ այն մասին, թե ինչպես Տերը օգտագործեց Լիահոնան Լեքիի ընտանիքին առաջնորդելու համար: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և կիրառել այն, ինչ այս հատվածները ուսուցանում են Տիրոջ առաջնորդությունը ստանալու վերաբերյալ, տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ տարբերություն կա Տիրոջ առաջնորդությանը մակերեսորեն հետևելու և Տիրոջ առաջնորդությանը հավատքով ու ջանասիրությամբ հետևելու միջև:
Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ 1 Նեփի 16.29, Ալմա 37.6–7 և Ալմա 37.38–41 հատվածները, փնտրելով մի սկզբունք, որն ուսուցանվում է բոլոր երեք հատվածներում:
-
Ի՞նչ սկզբունք է ուսուցանված այս երեք հատվածներում: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ փոքր միջոցներով Տերը կարող է առաջ բերել մեծ բաներ: Դուք կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին:)
-
Համաձայն այս հատվածների, ի՞նչ «փոքր միջոցներ» է պատրաստել Տերը մեզ առաջնորդելու համար:
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները, բացատրելով, որ յուրաքանչյուր հարցում բացակայում է մի բառ կամ արտահայտություն: (Դուք կարող եք սա անել նախքան դասը:)
Դասարանը բաժանեք երեք խմբի՝ յուրաքանչյուր խմբում ղեկավարի առկայությամբ: Յուրաքանչյուր ղեկավարի տվեք հետևյալ հանձնարարության մի օրինակ, որում իրենց խումբը կուսումնասիրի «փոքր միջոցները», որոնք Տերն օգտագործում է մեզ առաջնորդելու համար: (Եթե ձեր դասարանը մեծ է, դուք կարող եք դասարանը բաժանել երեքից ավելի խմբերի՝ խումբը փոքրացնելու համար: Այդ դեպքում դուք պետք է մեկ կամ ավելի խմբերի տաք նույն հանձնարարությունը:)
Խումբ 1. Հայրապետական օրհնություն
Խմբի համար կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերը.
«Նույն Տերը, ով Լեքիին տվեց Լիահոնան, տալիս է ձեզ և ինձ այսօր բացառիկ և արժեքավոր պարգև, որ ուղղություն տա մեր կյանքին, որ նշի վտանգները՝ մեր ապահովության համար, և գծագրի ուղին, նույնիսկ ապահով անցումը, ոչ թե դեպի խոստումի երկիր, այլ դեպի մեր երկնային տուն: Պարգևը, որի մասին ես խոսում եմ, հայտնի է որպես ձեր հայրապետական օրհնություն: …
… Ձեր օրհնությունը չպետք է ծալել և պահել: Այն չպետք է շրջանակի մեջ առած աչքի ընկնող տեղում դնել կամ հրապարակել: Դա պետք է կարդալ: Դա պետք է սիրել: Դրան պետք է հետևել: Ձեր հայրապետական օրհնությունը կառաջնորդի ձեզ մութ գիշերով: Այն կուղեկցի ձեզ կյանքի դժվարությունների ժամանակ: … Ձեր հայրապետական օրհնությունը ձեզ համար անձնական Լիահոնա է՝ ձեր ուղղությունը նշելու և ձեզ առաջնորդելու համար» (“Your Patriarchal Blessing: A Liahona of Light,” Ensign, Nov. 1986, 65–66):
Հարմարեցրեք գրատախտակին գրված նախադասությունները, որ դրանք վերաբերվեն հայրապետական օրհնություններին: Խմբով քննարկեք այդ հարցերը: Հանձնարարեք ձեր խմբից մեկին, որ դասարանի մյուս անդամների հետ կիսվի, թե ինչ է սովորել ձեր խումբը: Նաև ձեր խմբից հրավիրեք մեկին կիսվել երրորդ հարցի հետ կապված իր փորձառությամբ:
Խումբ 2. Սուրբ գրությունները և Վերջին Օրերի Մարգարեների Խոսքերը
Խմբի համար կարդացեք Յոթանասունից Երեց Վ. Ռոլֆ Քերի հետևյալ խոսքերը.
«Քրիստոսի խոսքերը կարող են լինել անձնական Լիահոնա մեզանից յուրաքանչյուրի համար, որ ցույց կտան մեզ ուղին: Եկեք չլինենք ծույլ միջոցի հեշտության պատճառով: Եկեք հավատքով ընդունենք Քրստոսի խոսքերը մեր մտքում և մեր սրտում, ինչպես դրանք գրված են սուրբ գրություններում և ինչպես դրանք տրվում են ապրող մարգարեների, տեսանողների և հայտնողների միջոցով: Եկեք հավատքով և ջանասիրությամբ սնվենք Քրիստոսի խոսքերով, քանզի Քրիստոսի խոսքերը կլինեն մեր հոգևոր Լիահոնան, ասելով մեզ բոլոր բաները, որ մենք պետք է անենք» (“The Words of Christ—Our Spiritual Liahona,” Ensign կամ Liahona, May 2004, 37):
Հարմարեցրեք գրատախտակին գրված հարցերը, որ դրանք վերաբերվեն սուրբ գրություններին և վերջին օրերի մարգարեների խոսքերին: Խմբով քննարկեք այդ հարցերը: Հանձնարարեք ձեր խմբից մեկին, որ դասարանի մյուս անդամների հետ կիսի այն, ինչ ձեր խումբը սովորել է: Նաև հրավիրեք ձեր խմբից մեկին, որ կիսվի երրորդ հարցի հետ կապված իր փորձառությամբ:
Խումբ 3. Սուրբ Հոգի
Խմբի համար կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը.
«Մինչ մենք ձգտում ենք ունենալ արդար վերաբերմունք և գործեր, ապա Սուրբ Հոգին մեր համար այսօր դառնում է այն, ինչ Լիահոնան էր Լեքիի և իր ընտանիքի համար իրենց օրերում: Հենց այն գործոնները, որոնց համաձայն աշխատում էր Լիահոնան Լեքիի համար, նմանապես կհրավիրեն Սուրբ Հոգին մեր կյանք: Եվ հենց այն գործոնները, որոնց համաձայն Լիահոնան չէր աշխատում նախկինում, նմանապես պատճառ կհանդիսանան, որ մենք մեզ հեռացնենք Սուրբ Հոգուց այսօր» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign կամ Liahona, May 2006, 30):
Հարմարեցրեք գրատախտակին գրված նախադասությունները, որ դրանք վերաբերվեն Սուրբ Հոգուն: Խմբով քննարկեք այդ հարցերը: Հանձնարարեք ձեր խմբից մեկին կիսել դասարանի մյուս անդամների հետ այն, ինչ ձեր խումբը սովորել է: Նաև հրավիրեք մեկին ձեր խմբից կիսվել երրորդ հարցի հետ կապված իր փորձառությամբ:
Նշում ուսուցչի համար. Մոտավորապես վեց կամ ութ րոպե անց խնդրեք յուրաքանչյուր խմբին սովորեցնել դասարանին այն, ինչ իրենք են սովորել իրենց քննարկման ժամանակ: Դուք կարող եք նաև հրավիրել ուսանողներին գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում այն ժամանակների մասին, երբ Տերը առաջնորդել է նրանց փոքր միջոցների օգնությամբ: Կարող եք պատմել այն ժամանակների մասին, երբ առաջնորդվել եք Տիրոջ կողմից փոքր միջոցներով: