Գրադարան
Դաս 103. Ալմա 52–55


Դաս 103

Ալմա 52–55

Նախաբան

Լամանացիների հետ պատերազմի այս պահին նեփիացիները կորցրել էին շատ քաղաքներ իրենց մեջ եղած վիճաբանությունների պատճառով: Մորոնին, Թեանկումը և Լեքին գրավում են Մուղեկ քաղաքը և պարտության մատնում լամանացիների ամենամեծ զորքերից մեկը: Մորոնին մերժում է գերիներին փոխանակելու Ամմորոնի՝ լամանացի առաջնորդի առաջարկը և առանց արյունահեղության նեփիացի գերինեին ազատելու մի ծրագիր է մշակում: Մորոնին հաստատակամ է մնում և փոխզիջման չի գնում ամբարիշտ Ամմորոնի և նրա հետևորդների հետ:

Նշում. Այս դասը կենտրոնանում է Մորոնիի, Թեանկումի և Լեքիի կյանքի իրադարձությունների վրա: Հաջորդ դասում ուսանողները ավելի շատ բան կսովորեն Ալմա 53.16–23–ում հիշատակված Հելամանի 2000 դեռահաս զինվորների մասին:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 52–53

Մորոնին, Թեանկումը և Լեքին միասին աշխատում են պարտության մատնել լամանացիներին

Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը.

«Այսօր երիտասարդությունը մեծանում է թշնամու տարածքում» (Նախագահ Բոյդ Ք. Փաքեր):

Դասի սկզբուն հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ այս նախադասությունը: Ապա հարցրեք.

  • Ո՞վ է թշնամին: (Սատանան:)

  • Սատանայի ազդեցության ի՞նչ ապացույց եք դուք տեսնում ձեր շուրջը եղող աշխարհում: (Ուսանողները կարող են նշել ոչ պատշաճ խոսելաձևը և հագուստը, անազնիվ և անբարո վարքագիծը և զանգվածային լրատվամիջոցների և տեխնոլոգիաների միջոցով հաճախ գովազդվող գայթակղությունները:)

Խրախուսեք ուսանողներին համեմատել իրենց կյանքում հանդիպող դժվարությունները Ալմա 52–55–ում նկարագրված իրադարձությունների և իրավիճակների հետ: Ապա կարդացեք Նախագահ Փաքերի ելույթի շարունակությունը.

«Այսօր երիտասարդությունը մեծանում է անկում ապրող բարոյական չափանիշով թշնամու տարածքում: Բայց որպես Տիրոջ ծառա, ես խոստանում եմ, որ դուք կպաշտպանվեք և կպատսպարվեք հակառակորդի հարձակումներից, եթե դուք կամենաք ուշադրություն դարձնել հուշումներին, որոնք գալիս են Սուրբ Հոգուց» («Խորհուրդ երիտասարդությանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 18):

Խրախուսեք ուսանողներին փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի նրանք կարողանան դիմակայել չարին:

Հիշեցրեք ուսանողներին, որ մինչ Մորոնին սաստում էր թագավորասերների ապստամբությունը, լամանացիները գրավեցին նեփիացիների ամրացված քաղաքներից շատերը (տես Ալմա 51.26): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 52.14, փնտրելով այս պահին նեփիացիների իրավիճակի մասին Մորմոնի նկարագրությունը: Ապա խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 53.9: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչու էին նեփիացիների պայմանները վտանգավոր:

  • Ի՞նչ եղանակներ կան, որոնցով մարդիկ իրենց դնում են հոգևորապես վտանգավոր իրավիճակներում:

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրության հղումը. Ալմա 52.5–10, 16–19: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածների ենթատեքստը և պատմական առանցքը, խնդրեք երկու ուսանողների բարձրաձայն կարդալ Ալմա 52 և 53 գլուխների ենթատեքստերը: Ապա հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել հատվածները, որոնք դուք գրել եք գրատախտակին, փնտրելով սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց խուսափել չարից կամ դիմակայել դրան: Բավականաչափ ժամանակ անց հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել այս հատվածներից: (Այլ սկզբունքների հետ մեկտեղ ուսանողները կարող են ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք խուսափում ենք թշնամու հենարաններից, մենք ավելի շատ ենք կարողանում խուսափել և դիմակայել փորձությանը:)

Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ ֆիզիկական վայրերի, հասարակական միջավայրերի կամ իրավիճակների վրա, որոնք ներառում են տեխնոլոգիայի օգտագործում (ինչպես օրինակ Ինտերնետ), որն իրենց կյանքում միգուցե կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների:

Բացատրեք, որ Մորմոնը նկարագրեց լամանացիների դեմ Թեանկումի կանգնելը, օգտագործելով այնպիսի բառեր, ինչպիսին են պաշտպանվել, ամրացնել, ապահովել, խարազանել և ուժեղացնել: Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչը պետք է «խարազանվի» կամ հեռացվի իրենց սեփական կյանքից, որ օգնի իրենց լինել հոգևորապես ավելի ապահով:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 52.19: Հարցրեք դասարանին.

  • Ի՞նչ արեցին նեփիացի առաջնորդները ճակատամարտի գնալուց առաջ: (Նրանք ռազմական մի խորհուրդ անցկացրեցին:)

  • Ինչո՞վ կարող է ընտանեկան խորհուրդը կամ Եկեղեցու խորհուրդը նմանվել «ռազմական խորհրդին»: Ինչպե՞ս կարող են այսպիսի խորհուրդները ուժեղացնել մեզ թշնամու դեմ մղվող պայքարում:

Ամփոփեք Ալմա 52.20–40 և Ալմա 53, բացատրելով, որ ռազմական խորհրդից հետո Մորոնի զորապետը և նրա զորքերը ետ վերցրեցին Մուղեկի քաղաքը, լամանացիներին դուրս հանելով իրենց բերդերից: Նեփիացիները վերցրեցին շատ լամանացի գերիներ և ուղարկեցին նրանց, որ աշխատեն Լիառատ քաղաքն ամրացնելու վրա: Այնուամենայնիվ, լամանացիները շարունակեցին հաջողություն ունենալ այլ տարածքներում՝ նեփիացիների մեջ եղած անհամաձայնությունների պատճառով:

Ալմա 54–55

Մորոնին մերժում է գերիներին փոխանակելու Ամմորոնի առաջարկները և ռազմական խորամանկության է դիմում նեփիացի գերիներին ազատելու համար

Բացատրեք, որ Ալմա 54-ում արձանագրված են այն նամակները, որոնք Ամմորոնը (լամանացիների թագավորը) և Մորոնի զորապետը ուղարկել են իրար: Նախքան այդ լամանացիները և նեփիացիները պատերազմում շատ գերիներ էին վերցրել: Այս գլուխը պարունակում է լամանացիների և նեփիացիների գերիներին փոխանակելու մասին Ամմորոնի առաջարկներին տրված Մորոնիի պատասխանները:

Բացատրեք, որ Ալմա 54.9–12-ը պարունակում են Ամմորոնին ուղղված Մորոնիի խոսքերը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այս հատվածները: Ապա խնդրեք մեկ այլ ուսանողի Ալմա 54.18–20–ում կարդալ Մորոնի զորապետին տված Ամմորոնի պատասխանը:

  • Ինչո՞վ էին տարբերվում գերիներին փոխանակելու Մորոնիի դրդապատճառներն Ամմորոնի դրդապատճառներից: (Դուք կարող եք շեշտել, որ Մորոնին մտահոգվում էր ընտանիքների համար, մինչդեռ Ամմորոնը մտահոգվում էր միայն իր զինվորների համար, որովհետև նա ցանկանում էր կործանել նեփիացիներին:)

  • Ինչպե՞ս են Ալմա 54.18–20-ի Ամմորոնի հայտարարություններն արտացոլում Սատանայի դրդապատճառները մեր դեմ մղվող նրա պատերազմում:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 55.1–2: Խնդրեք դասարանին փնտրել Ամմորոնի պահանջներին տրված Մորոնիի պատասխանը:

  • Ինչո՞ւ Մորոնին չէր ցանկանում անել այն, ինչ ասում էր Ամմորոնը: (Նա գիտեր, որ Ամմորոնը ստում էր, և նա չէր ցանկանում շնորհել Ամմորոնին ավելի շատ ուժ, քան նա արդեն իսկ ուներ:)

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել Ամմորոնին տված Մորոնիի պատասխանից: (Չնայած ուսանողները կարող են նշել մի շարք ճշմարտություններ, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք հաստատակամ կանգնում ենք այն բանի համար, ինչը ճիշտ է, մենք կարող ենք կանխել, որ չար ազդեցությունները զորություն չունենան մեզ վրա:)

Ջոզեֆ Սմիթի հետևյալ հայտարարությունները կարող են նպաստել այս հատվածների շուրջ ձեր քննարկմանը.

«Սատանան չի կարող գայթակղել մեզ իր հրապուրանքներով, մինչև որ մենք մեր սրտում չզիջենք և չենթարկվենք» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 227):

«Դևը մեզ վրա զորություն չունի, եթե մենք թույլ չտանք» ( Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 227):

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները. Ալմա 55.15–24, 28–31:

Բացատրեք, որ Ալմա 55–ում մենք իմանում ենք, որ Մորոնի զորապետը ազատեց նեփիացի գերիներին Գեդ քաղաքում ռազմական խորամանկության միջոցով (պատերազմում օգտագործվող մեթոդ թշնամուն մոլորության մեջ գցելու կամ խորամանկությամբ գերազանցելու համար) : Ալմա 55.3–14-ում մենք իմանում ենք, որ Մորոնին կարողանում է օգտագործել Լաման անունով մի նեփիացի զինվորի, որ հարբեցնեն նեփիացի գերիներին հսկող լամանացի զինվորներին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այն հատվածները, որ դուք գրել եք գրատախտակին, փնտրելով, թե ինչ արեց Մորոնի զորապետը, երբ լամանացիները շրջափակման մեջ ընկան Գեդ քաղաքում: Հիշեցրեք ուսանողներին սովորելու ընթացքում փնտրել սկզբունքներ: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք նրանց զեկուցել, թե ինչ են իրենք գտել: Դուք կարող եք նաև հարցնել.

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում ձեզ Մորոնիի մասին:

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը և հրավիրեք ուսանողներին լրացնել բացթողումները.

Մենք չպետք է հրճվենք … . այլ մենք պետք է հրճվենք …

  • Ինչպե՞ս մենք կարող ենք կիրառել արյունահեղությամբ չհրճվելու Մորոնիի օրինակը: Օրինակ, ինչպե՞ս մենք կարող ենք կիրառել Մորոնիի օրինակը մեր կարդացած կամ դիտած նյութերի վերաբերյալ կամ մեր խաղերում:

Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր Մորոնին ուզում, որ դուք սովորեք այսօրվա դասից, որ կօգներ ձեզ հավատարիմ լինել, մինչ դուք կռվում եք թշնամու դեմ:

Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որ գրեն իրենց նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ կանեն նրանք, որ խուսափեն Սատանայի տարածքը մտնելուց և հաստատակամ կանգնեն նրա հարձակումների դեմ:

Վերջում վկայեք այս դասի ժամանակ քննարկած ճշմարտությունների մասին: