Դաս 112
Հելաման 11–12
Նախաբան
Հելամանի գրքի 11 և 12 գլուխներն ընդգրկում են Նեփիացիների պատմության 14 տարիները, երբ ժողովուրդն անցնում էր արդարակեցության և ամբարշտության շրջանով: Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան արագ մարդիկ կարող են մոռանալ Տիրոջը, և թե ինչպես է Նա խրատում նրանց, որպեսզի օգնի նրանց ապաշխարել և վերադառնալ Իր մոտ:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 11
Նեփիացիներն անցնում են արդարակեցության և ամբարշտության շրջանով
Գրատախտակին արտագրեք հետևյալ գծապատկերը: Բացատրեք, որ այս գծապատկերը ներկայացնում է այն, ինչը հաճախ կոչվում է հպարտության շրջան:
Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կգրեին նրանք շրջանի չորրորդ հատվածում: Թույլ տվեք, որ ուսանողները քննարկեն հնարավոր պատասխանները: Որոշ քննարկումներից հետո գծապատկերի թիվ 4-ի կողքին գրեք Հնազանդություն և ապաշխարություն: Բացատրեք, որ հետևյալ սուրբ գրությունների վարժությունը ցույց կտա, թե ինչպես էր Մորմոնի Գրքի ժողովուրդն անցնում այս շրջանի միջով: Նշեք, որ այս շրջանը հաճախ ակնհայտ է մեծ հասարակության մեջ, բայց այն նաև կարող է արտացոլել ընտանիքների և անհատների կյանքի օրինակները:
Հիշեցրեք ուսանողներին, որ նույնիսկ, երբ Նեփին ժողովրդին ասել էր իրենց գլխավոր դատավորի մահվան մասին, «նրանք կարծրացրեցին իրենց սրտերն ու ականջ չարեցին Տիրոջ խոսքերին» (Հելաման 10.13): Դատավորների թագավորության 71-րդ տարում մարդիկ «բաժանվեցին իրար դեմ և սկսեցին սրով միմյանց սպանել» (Հելաման 10.18):
-
Ձեր կարծիքով այս ժամանակահատվածում Նեփիացիները հպարտության շրջանի ո՞ր հատվածում էին:
Դասից առաջ գրատախտակի վրա արտագրեք հետևյալ աղյուսակը: Երրորդ և չորրորդ սյունակների շղագիր պատասխանները բաց թողեք: Հնարավորության դեպքում աղյուսակի պատճենը հանեք և որպես հուշաթերթիկ բաժանեք յուրաքանչյուր ուսանողի: Եթե սա հնարավոր չէ անել, ապա խնդրեք նրանց արտագրել աղյուսակն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում:
Ցուցադրեք ինչպես լրացնել աղյուսակը՝ դասարանի հետ միասին աշխատելով առաջին տողի վրա: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 11.1–2 հատվածները: Խնդրեք դասարանին համառոտ ներկայացնել մարդկանց վիճակը՝ ինչպես նկարագրված է այս հատվածներում: Պատասխանները գրեք աղյուսակում: Այնուհետև խնդրեք ուսանողներին նշել, թե մարդիկ շրջանի որ փուլում էին գտնվում: Պատասխանները գրեք աղյուսակում:
Երբ ուսանողները հասկանան ինչպես լրացնել աղյուսակը, ժամանակ տրամադրեք նրանց, որ նրանք լրացնեն այն: Կարող եք խնդրել նրանց աշխատել անհատապես, զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով միասին:
Դատավորների կառավարման տարիներ |
Հելաման 11 գլխի հատվածները |
Մարդկանց վիճակի նկարագրում |
Շրջանի փուլերը |
---|---|---|---|
72–73 |
Հակառակությունն ու պատերազմները շատանում են, և ավազակների գաղտնի հրոսակախումբը շարունակում է կործանման աշխատանքը: |
2, 3 | |
73–75 |
Նեփիի Տիրոջը խնդրելու պատճառով պատերազմի փոխարեն սով է լինում, և հազարավոր մարդիկ սովից ոչնչանում են: |
2, 3 | |
75 |
Մարդիկ սկսում են հիշել Տիրոջը և խոնարհեցնում են իրենց և հեռու են քշում Գադիանթոնի հրոսակախմբին իրենց միջից: |
3, 4 | |
76 |
Ժողովուրդը հրճվում է և փառաբանում է Աստծուն: Նրանք արդար են և կրկին սկսում են բարգավաճել: |
4, 1 | |
77–79 |
Բարգավաճումն ու խաղաղությունը վերականգնվում են: Հակառակությունները փոքր են և դրանք ցրվում են հայտնության և ավետարանի ուսուցման միջոցով: |
1 | |
80 |
Մարդիկ կրկին դառնում են հպարտ, բարկացկոտ և ամբարիշտ: Ժողովրդի մեջ կրկին ձևավորվում է ավազակների մի ամբարիշտ հրոսակախումբ՝ իր սպանություններով և գաղտնի ծրագրերով: |
2, 3 | |
80–81 |
Ավազակները ստեղծում են խառնաշփոթ և կործանում, իսկ Նեփիացիների ու Լամանացիների զորքերը չեն կարողանում ոչնչացնել ամբարիշտ հրոսակախմբին: Ավազակները սպանում են շատ մարդկանց իսկ մյուսներին՝ ներառյալ կանանց և երեխաներին, գերի են տանում հեռու՝ անապատի խորքը: Փորձությունները ժողովրդին հիշեցնում են Տիրոջ մասին: |
3, 4 |
Ուսանողներին աղյուսակը լրացնելու ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք հայտնել, թե ինչ սովորեցին վարժությունից: Հետո տվեք հետևյալ հարցերը.
-
Համաձայն Հելաման 11.4 հատվածի, Նեփին ինչու՞աղոթեց սովի համար: (Նա հույս ուներ, որ սովը մարդկանց կհիշեցնի Տիրոջ և ապաշխարության մասին:)
-
Ի՞նչ կարող էին անել մարդիկ, որպեսզի խուսափեին շրջանի «տառապանքի և կործանման» փուլից:
Այս հարցի համար ուսանողները կարող են առաջարկել շատ լավ պատասխաններ: Հավաստիացեք, որ նրանք նշում են հետևյալ սկզբունքը. հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք խուսափել հպարտությունից և կործանումից: Նշեք, որ Նեփիացիները կարող էին բաց թողնել շրջանի երկրորդ և երրորդ փուլերը: Նրանք միշտ կարող էին ապրել արդար և հնազանդ, ապաշխարել առանց հապաղելու, երբ մեղք գործեին: Եթե նրանք այսպես ապրեին, նրանք կրկին կունենային որոշ փորձություններ, բայց կարիք չէր լինի, որ կրեին այն սարսափելի տառապանքն և կործանումը, որն իրենց ամբարշտության արդյունքն եղավ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 11.36–37 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով այն փոփոխությանը, որը տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում:
-
Տիրոջը հիշելուց հետո որքա՞ն ժամանակ պահանջվեց Նեփիացիներից «հասունանալ կրկին կործանման համար»: (Չորս տարի:)
-
Հպարտության ո՞ր շրջանն է նկարագրվում Հելաման 11 գլխի վերջում:
Խնդրեք ուսանողներին նշել և մտածել հատուկ ժամանակաշրջանի մասին, երբ այս շրջանը որոշ չափով նկատել են իրենց սեփական կյանքում կամ իրենց ծանոթ մարդկանց կյանքում: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի խուսափեն շրջանի երկրորդ և երրորդ փուլերից: Խրախուսեք նրանց գրել այն հատուկ մտքերը, որ կառաջանան խորհելիս:
Հելաման 12
Մորմոնը բացատրում է, թե ինչու է Տերը խրատում մարդկանց:
Գրատախտակին գրեք հետևյալը. «Եվ այսպիսով, մենք կարող ենք տեսնել … »: Բացատրեք, որ Մորմոնն օգտագործել է այս արտահայտությունը, որպեսզի ցույց տա այն խրատները, որ պետք է սովորենք իր արձանագրած հիշատակարաններից:
-
Հիմնվելով Հելաման 11 գլխի վրա՝ ինչպե՞ս կլրացնեիք այս խոսքը:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 12.1, և խնդրեք երեխաներին հետևել, թե ինչպես Մորմոնը լրացրեց այդ խոսքը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «անկայուն են մարդկանց զավակների սրտերը» արտահայտությունը:
-
Ի՞նչն է օգնում, որ ձեր սրտերը հաստատուն մնան Տիրոջը նվիրվածության մեջ:
Խնդրեք ուսանողներին մտքում ուսումնասիրել Հելաման 12.2–3 հատվածները՝ ուշադրություն դարձնելով մյուս խրատներին, որ Մորմոնն ուզում էր, որպեսզի մենք սովորեինք Նեփիացիների այս պատմությունից: Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնը հաճախ օգտագործում էր «մենք կարող ենք տեսնել» (հատված 2) և «մենք տեսնում ենք» (հատված 3) արտահայտությունները, երբ նա կիսվում էր այն ճշմարտություններով, որ մենք կարող ենք սովորել սուրբ գրությունների հիշատակարաններից:
-
Մեր սեփական բառերով ասած՝ ի՞նչ խրատներ էր ուզում մեզ տալ Մորմոնը: (Ուսանողները կարող են հետևյալ պատասխանները տալ. եթե մենք ուշադիր չլինենք, մեր բարգավաճումը կարող է մեզ տանել դեպի Տիրոջ մոռացություն; Տերը խրատում է Իր ժողովրդին, որպեսզի զարթնեցնի նրանց հիշելու Իրեն:)
-
Ձեր կարծիքով ինչու՞ բարեկեցիկ մարդիկ, երբեմն, մոռանում են Տիրոջը:
-
Ձեր կարծիքով, ինչու՞ մարդիկ, երբեմն, պետք է խրատվեն, որպեսզի հիշեն Տիրոջը: (Դուք կարող եք բացատրել, որ խրատել բառը նշանակում է ուղղել ինչ-որ մեկին պատժի կամ որևէ զրկանքի միջոցով:)
Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի մասին.
-
Տերն ինչպե՞ս կարող է խրատել մեզ այսօր:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.
«Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն փոխել մեր կայնքի ուղին, դարձնելով այն ավելի լավ ուղի՝ ըստ Աստծո իմաստության» («Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում և խրատում եմ», Ensign կամ Լիահոնա, Մայիս 2011, 97:)
-
Ինչպե՞ս է Տիրոջ խրատը վկայում Նրա սիրո մասին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 12.4–6: Խնդրեք դասարանին հետևել՝ ուշադրություն դարձնելով այն հատկանիշներին, որոնք դժվարեցնում են մարդկանց հիշել Աստծուն: Հրավիրեք ուսանողներին հայտնել այն, ինչ գտնում են:
Բացատրեք, որ այն մարդկանց, ովքեր հրաժարվում են, որ Տերը լինի իրենց առաջնորդը, Մորմոնը նկարագրում էր որպես «նույնիսկ ավելի չնչին, քան հողի փոշին» (Հելաման 12.7): Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 12.7–8 հատվածները:
-
Ինչու՞ են նման մարդիկ համարվում «ավելի չնչին, քան հողի փոշին»: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մորմոնը չէր ուսուցանում, որ Երկնային Հոր համար մարդիկ ավելի չնչին արժեք ունեն, քան հողի փոշին: Այլ նա ուշադրություը հրավիրում էր այն փաստին, որ փոշին միշտ հնազանդվում է Տիրոջ պատվիրաններին, բայց մարդիկ հաճախ չեն հնազանդվում:)
Ամփոփեք Հելաման 12.9–22 հատվածները՝ նշելով, որ այս հատվածներում Մորմոնը մեզ հիշեցնում է Տիրոջ մեծ զորության մասին,—որ Տերը կարող է պատվիրել ֆիզիկական տարրերին շարժվել կամ փոխվել, և որ Նա կարող է մեղսագործ անձնավորությանը հեռացնել Իր ներկայությունից: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Հելաման 12.23–26՝ փնտրելով փաստ, որը ցույց կտա, որ մենք ավելի մեծ արժեք ունենք, քան հողի փոշին: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն իրենց համար կարևոր բառերը կամ արտահայտությունները:
-
Ինչպիսի՞ պարգև է մեզ սպասում, երբ մենք ապաշխարում ենք ու լսում ենք Տիրոջ ձայնը:
-
Ինչպե՞ս է այդ փաստը ցույց տալիս մեր արժեքը Աստծո համար:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ նախադասությունները. Հրավիրեք ուսանողներին գրել այսօրվա դասի ամփոփում՝ ավարտելով այս նախադասություններն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում:
Վկայեք, որ եթե մենք հիշենք Տիրոջը, լսենք Նրա ձայնը և ապաշխարենք, մենք կարտահայտենք մեր հնազանդությունը և հավատքն առ Նա: Իր հերթին Նա պահում է մեզ օրհնելու և բարգավաճեցնելու Իր խոստումը՝ վերջիվերջո շնորհելով մեզ հավերժական կյանք: