Դաս 37
2 Նեփի 27
Նախաբան
Հաճախ հղում կատարելով Եսայիայի խոսքերին, Նեփին մարգարեանում էր, որ Տերը վերջին օրերին կանի «զարմանալիք և զարմանք»: Այդ զարմանալի գործը կլինի Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը: Նեփիի մարգարեության առանցքը Մորմոնի Գրքի աշխարհ գալն է: Նեփին կանխատեսում էր, որ վկաները կտեսնեն Մորմոնի Գիրքը և կվկայեն դրա ճշմարտացիության մասին: Նա նաև մարգարեացավ Մորմոնի Գրքի հիմնարար դերի մասին վերջին օրերին Տիրոջ աշխատանքում, որ դա զարմանալի պարգև է լինելու աշխարհին: (Նշում. 2 Նեփի 27 սերտորեն զուգահեռ է գնում Եսայիա 29-ին: Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակման մեջ Եսայիա 29-ի էջատակի ծանուցումները օգտակար մտքեր են տրամադրում երկու այդ գլուխներն ուսումնասիրելու համար:)
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 27.1–5
Նեփին մարգարեանում է, որ վերջին օրերին երկիրը կլցվի ամբարշտությամբ:
Ցուցադրեք հետևյալ առարկաները. Օծանելիքի անոթ, ատամի մածուկ և օճառ: Բացատրեք, որ յուրաքանչյուր առարկան ծառայում է որպես մի խնդրի լուծում: Խնդրեք ուսանողներին գտնել խնդիրը, որի լուծման համար նախատեսված է յուրաքանչյուր առարկան: (Կարող եք ընտրել այլ առարկաներ, որոնք լուծումներ կհանդիսանան որոշակի խնդիրների համար:)
Բացատրեք, որ Նեփիի մարգարեությունը 2 Նեփի 27-ում այն խնդիրների մասին է, որոնք գոյություն կունենան մեր օրերում: Նա ուսուցանում էր, որ մարդիկ կսայթակեն հոգեպես իրենց ամբարշտության պատճառով, որ նրանք կտառապեն հոգևոր կուրությունից, և որ նրանք կմերժեն մարգարեներին: Նեփին նաև մարգարեացավ այն մասին, թե ինչ կանի Աստված՝ այդ խնդիրները լուծելու համար:
Մի քանի ուսանողի խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 27.1–5: Դասարանին խնդրեք գտնել խոսքերը և արտահայտությունները, որոնք նկարագրում են վերջին օրերի որոշ խնդիրները: Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց գտած արտահայտություններով: Օգնելու համար ուսանողներին վերլուծել այդ արտահայտությունները, կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «հարբած անօրինությամբ»:
-
2 Նեփի 27.3-ում վերջին օրերի որոշ մարդիկ նմանեցվում են սոված մարդու, որը երազում է ուտելու մասին, կամ ծարավ մարդու, որը երազում է խմելու մասին, սակայն արթնանում է և տեսնում, որ իր հոգին դատարկ է: Ի՞նչ մենք կարող ենք սովորել սրանից: (Երազում ուտելը կամ խմելը չի տալիս տևական բավարարվածություն և ոչինչ չի տալիս, քանի որ քաղցը կամ ծարավը մնում են երազից հետո: Նմանապես, նրանք, ովքեր «կռվում են Սիոնի դեմ» չեն ունենա տևական բավարարվածություն, ոչ էլ կհասնեն որևէ իմաստալից բանի:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «դուք փակել եք ձեր աչքերը» արտահայտությունը:
Օգնելու համար ուսանողներին գտնել ավետարանի ճշմարտությունները 2 Նեփի 27.1–5-ում, խնդրեք նրանց անփոփել այն, ինչ իրենք սովորեցին այդ հատվածներից: Նրանց պատասխանները գրեք գրատախտակին: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ վերջին օրերին շատ մարդիկ լցված կլինեն ամբարշտությամբ և կմերժեն մարգարեներին:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ մարգարեության և դրա իրականացման մասին:
2 Նեփի 27.6–23
Նեփին մարգարեանում է Մորմոնի Գրքի աշխարհ գալու մասին
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ 2 Նեփի 27.6–7: Խնդրեք նրանց գտնել, թե ինչ է Տերը տալու որպես օգնություն մարդկանց՝ վերջին օրերին հոգևոր խնդիրները լուծելու համար:
-
Ի՞նչ է տալու Տերը:
-
Ի՞նչ է պարունակելու գիրքը:
-
Ձեր կարծիքով, ո՞ր գիրքն է նկարագրվում այս տողերում: (Օգնելու համար ուսանողներին պատասխանել այս հարցին, կարող եք առաջարկել, որ նրանք օգտվեն սուրբ գրությունների հղումներից 2 Նեփի 27.6-ում, էջատակի ծանուցում բ: Կարող եք նաև բացատրել, որ «նրանց, որոնք ննջել են» արտահայտությունը վերաբերում է մահացած մարգարեներին, ովքեր վարում էին հիշատակարանները, որոնք հետագայում դարձան Մորմոնի Գիրքը:)
Ցույց տվեք Մորմոնի Գիրքը: Բացատրեք, որ Տերը աշխարհին տալիս է այդ գիրքը՝ օգնելու համար շտկել վերջին օրերի խնդիրները և լույս պարգևել խավարած աշխարհին: Տերը հնադարյան մարդկանց հայտնել է Մորմոնի Գրքի աշխարհ գալու մանրամասները: Նեփին գրի է առել այդ մանրամասները 2 Նեփի 27-ում: Բացատրեք, որ նմանատիպ մարգարեություն կարելի է գտնել Եսայիա 29-ում: (Կարող եք բացատրել, որ որոշ մարդիկ հարցականի տակ էին դնում Մորմոնի Գիրքը, հարցնելով, թե ինչու Աստվածաշնչում այն չի նշվում: Նշեք, որ Եսայիա 29-ի մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը իրականում վկայում է Մորմոնի Գրքի մասին:)
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 27.12–14: Դասարանին խնդրեք գտնել, թե ում թույլ կտրվեր տեսնել գիրքը, ըստ Նեփիի խոսքերի:
-
Ովքե՞ր էին երեք վկաները, որոնց թույլ տրվեց տեսնել Մորմոնի Գիրքը՝ «Աստծո զորությամբ»: (Օլիվեր Քաուդերի, Դեյվիդ Վիթմեր և Մարտին Հարիս: Տես «Երեք վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք:)
Նշեք, որ Նեփին հիշատակում է «մի քանի» այլոց, որոնց նույնպես թույլ տրվեց տեսնել գիրքը:
-
Ձեր կարծիքով, ովքե՞ր էին այդ մյուս վկաները: (Կարող եք հիշեցնել ուսանողներին Մորմոնի Գրքի ութ լրացուցիչ վկաների մասին: Տես «Ութ վկաների վկայությունը», Մորմոնի Գիրք:)
Նշեք, որ 2 Նեփի 27.14 նշում է, որ Տերը «կհաստատի իր խոսքն այնքան շատ վկաների բերանով, որքան նրան բարի կթվա»:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նեփին, ասելով, որ վկաները կհաստատեն Աստծո խոսքը: (Նրանք, ովքեր ստանում և ընդունում են Աստծո խոսքը Մորմոնի Գրքի միջոցով, կկիսվեն մյուսների հետ և կվկայեն դրա ճշմարտացիության մասին:)
-
Ովքե՞ր կարող են լինել այդ վկաները:
-
Օգնելու համար ուսանողներին հասկանալ, որ իրենց նույնպես կարող են լինել Մորմոնի Գրքի ճշմարտացիության վկաները, կարող եք նրանց հրավիրել գրել իրենց անունները 2 Նեփի 27.14-ի կողքին՝ լուսանցքում: Ինչպե՞ս կարող է Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, դուք այդ թվում, օգնել հաստատել Մորմոնի Գրքի մասին ճշմարտությունը:
-
Ե՞րբ եք կիսվել Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությամբ ուրիշների հետ:
Նախորդ դասերից մեկում, դուք, հնարավոր է, խրախուսել եք ուսանողներին կիսվել որևէ մեկի հետ Մորմոնի Գրքի մասին վկայությամբ: Եթե այդպես է, ապա ստուգեք, թե ինչպես է կատարվել այդ հանձնարարությունը, հրավիրելով մի քանի ուսանողի կիսվել իրենց կատարած գործերով: Խրախուսեք ուսանողներին շարունակել փնտրել հնարավորություններ Մորմոնի Գրքի մասին ուրիշների հետ իրենց վկայություններով կիսվելու համար, ներառյալ նրանց հետ, ովքեր այլ հավատքների են պատկանում:
Հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակին: (Ժամանակ խնայելու համար կարող եք անել դա դասը սկսելուց առաջ:)
Նեփիի մարգարեությունը այն մասին, թե ինչ կանի մարդը |
Մարդու անունը |
Մարգարեության իրականացումը | |
---|---|---|---|
1-ին մարդ («չսովորեց») | |||
2-րդ մարդ («այլ») | |||
3-րդ մարդ («սովորեց») |
Բաժանեք ուսանողներին զույգերի: Բացատրեք, որ յուրաքանչյուր զույգ կուսումնասիրի մի մարգարեություն Մորմոնի Գրքի աշխարհ գալու, ինչպես նաև այդ մարգարեության իրականացման մասին: Խնդրեք ուսանողներին արտագրել աղյուսակը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերի մեջ կամ դասարանային տետրերի մեջ, և գրեք պատասխանները, օգտվելով տրված սուրբ գրությունների հղումներով: (Կարող եք բացատրել, որ գրեր բառը Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.63–65-ում, վերաբերում է գրառումներին, որոնք փորագրվել էին ոսկե թիթեղների վրա, որոնցից թարգմանվել է Մորմոնի Գիրքը:) Երբ ուսանողները ավարտեն, խնդրեք նրանց կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:
-
Համաձայն 2 Նեփի 27.15-ի և Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.64-ի, ո՞վ է կրթված մարդը, ում Մարտին Հարիսը տարավ գրքի խոսքերը: (Չարլզ Էնթոն)
-
Ինչպե՞ս կարող է մեկն առանց կանոնավոր կրթության, ինչպես Ջոզեֆ Սմիթն էր, ավելի լավ համապատասխաներ Մորմոնի Գրքի թարգմանության համար, քան Չարլզ Էշթոնի նման գիտակ մի մարդ:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 27.20–21, փնտրելով ամեն տողում կրկնվող արտահայտությունը: («Ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը»:)
-
Ի՞նչ է նշանակում «Ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը» արտահայտությունը ձեզ համար:
-
Ինչպե՞ս է ավետարանի Վերականգնումը և Մորմոնի Գրքի աշխարհ գալը հավաստիացում ծառայում, որ Աստված ունակ է անելու Իր աշխատանքը:
-
Ի՞նչ սկզբունքներ են ուսուցանվում այդ տողերում: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, շեշտեք, որ Մորմոնի Գրքի աշխարհ գալը մի եղանակ է, որով Աստված կկատարի Իր աշխատանքը վերջին օրերին:)
-
Ինչպե՞ս է այդ մարգարեության իրականացումը ամրացնում ձեր վկայությունը Մորմոնի Գրքի և դրա դերի մասին Տիրոջ Եկեղեցու Վերականգնման մեջ:
2 Նեփի 27.24–35
Նեփին մարգարեանում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի և Մորմոնի Գրքի դրական ազդեցության մասին
Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 27.24–26, մինչ ուսանողները կհետևեն իրենց սուրբ գրություններում:
-
Դուք լսե՞լ եք այս խոսքերը նախկինում: Եթե այո, որտե՞ղ: (Եթե ուսանողները դժվարանում են պատասխանել, բացատրեք, որ Տերը նմանատիպ խոսքեր է օգտագործել, երբ խոսել է Ջոզեֆ Սմիթի հետ Սուրբ Պուրակում; տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19:)
Պահեք այն իրերից մեկը, որը ցուցադրել եք այս դասի սկզբին, և հիշեցրեք ուսանողներին, որ այն ստեղծվել է որոշակի խնդիր լուծելու համար:
-
2 Նեփի 27.25-ում, ըստ Տիրոջ, ի՞նչ խնդիրներ գոյություն կունենան մարդկանց մեջ վերջին օրերին: (Կարող եք գրել ուսանողների պատասխանները գրատախտակին:)
Հիշեցրեք ուսանողներին վերջին օրերի հոգևոր այլ խնդիրների մասին, որոնք նշված են 2 Նեփի 27.5-ում: (Կարող եք ավելացնել գրատախտակի ցանկին ամբարշտություն, հոգևոր կուրություն և մարգարեներին մերժելը:)
-
Ինչպե՞ս են օգնել Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը լուծել այդ խնդիրները:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 27.29–30, 34–35, գտնելով, թե ինչ է Տերն ասել այն մասին, թե ինչպես վերականգնված ավետարանը և Մորմոնի Գիրքը կօրհնեն մարդկանց վերջին օրերին: Մի ուսանողի խնդրեք գրել այդ օրհնությունները գրատախտակին:
-
Համաձայն 2 Նեփի 27.29-ի Մորմոնի Գիրքը կօգնի, որ «կույրերի աչքերը տեսնեն մթությունից և խավարից»: Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մորմոնի Գիրքը և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ուրախություն և հասկացողություն են բերում նրանց, ովքեր կուսումնասիրեն և կընդունեն դրանք:Ուսանողներին խրախուսեք գտնել իրենց խնդիրների լուծումները Մորմոնի Գրքում և կիսվել Մորմոնի Գրքի մասին իրենց վկայություններով մյուսների հետ: