Տնային ուսումնասիրության դաս
Եթեր 13–Մորոնի 7.19 (Մաս 31)
Նախաբան
Այսօրվա դասը կարևորում է Եկեղեցու ժողովներին հաճախելու անհրաժեշտության պատճառները: Այն նաև քաջալերում է ուսանողներին վճռականորեն զանազանել բարու և չարի միջև և ջանասիրաբար քննել Քրիստոսի լույսը, որպեսզի կատարեն ճիշտ դատողություններ:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 14–15
Մորոնին արձանագրում է Հարեդացիների քաղաքակրթության ավարտը:
Գրեք 2,000,000 գրատախտակին: Հանձնարարեք ուսանողներին պատկերացնել, թե երկոււ միլիոն մարդը որքան է համեմատած այն մարդկանց թվի հետ, ովքեր ապրում են իրենց քաղաքում: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 15.1–2 հատվածները մինչ դասարանը կվերանայի, թե ինչ պատահեց երկու միլիոն Հարեդացիների հետ:
Հարցրեք, թե ուսանողներից որևէ մեկը կարո՞ղ է ամփոփել իրադարձությունները, որոնք Հարեդացիներին տարան կործանման, ինչպես արձանագրված է Եթեր 14–15 հատվածներում: Եթե ուսանողները դժվարություն ունենան պատասխանելիս, հանձնարարեք նրանց կրկնել սուրբ գրությունների հետևյալ հատվածները. Եթեր 14.5–10, 24, 15.1–6, 19, 22:
Հարցրեք․ Որո՞նք են այն դասերը, որոնք մենք կարող ենք սովորել Հարեդացիների կործանումից:
Այս երկու ճշմարտությունները շաբաթվա ընթացքում ուսանողների դասերի ուշադրության կենտրոնում էին. (1) Եթե մենք մերժենք ապաշխարելու Տիրոջ նախազգուշացումները, Նրա Հոգին ետ կքաշվի և սատանան ձեռք կբերի զորություն մեր սրտերի վրա: (2) Բարկությունն ու վրեժխնդրությունը մարդկանց ստիպում են կատարել այնպիսի ընտրություններ, որոնք վնասում են իրենց և ուրիշներին:
Հարցրեք. Որո՞նք են այն իրավիճակները, որոնց դեպքերում այս դասերը այսօր կարող են կիրառվել որևէ երիտասարդ տղամարդու կամ կնոջ կյանքում:
Մորոնի 1–3
Մորոնին վկայում է, որ նա չի ուրանա Քրիստոսին:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 1.1–4 : Այնուհետև դասարանին ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ինչո՞ւ Լամանացիները սպանեցին Մորոնիին:
-
Ի՞նչ է դա ցույց տալիս Մորոնիի հավատքի և քաջության մասին: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդպիսի ամուր վկայություն Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Մորոնի 4–6
Մորոնին արձանագրում է հաղորդության աղոթքները, մկրտության համար անհրաժեշտ պահանջները և Եկեղեցու ժողովների անցկացման պատճառները:
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը. Ինչո՞ւ ես պետք է գնամ եկեղեցի կիրակի օրը: Հրավիրեք ուսանողներին քննել Մորոնի 4–6 և պատրաստել մեկ կամ երկու րոպեանոց պատասխան այդ արտահայտությանը՝ կատարելով մի քանի գրառոււմներ իրենց սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում: Հորդորեք նրանց ներառել իրենց պատասխաններում հետևյալ էլեմենտներից առնվազն երկուսը (դուք կարող եք գրել դրանք գրատախտակին կամ պատրաստել դրանք որպես լրացուցիչ նյութ).
-
Սուրբ գրության մի հատված, Մորոնի 4–6, որը բացատրում է եկեղեցում միասին հավաքվելու պատճառը:
-
Վարդապետություն կամ սկզբունք, որը բացատրում է, թե ինչու մենք պետք է հաճախենք Եկեղեցու ժողովներին:
-
Անձնական մի փորձառություն, որը ցույց է տալիս, թե ինչու մենք պետք է հաճախենք Եկեղեցու ժողովներին:
-
Անձնական մի վկայություն Եկեղեցու ժողովներին հաճախելու կարևորության մասին:
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան պատրաստելու իրենց մտքերը, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվելու իրենց մտքերով:
Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, ավելացրեք ձեր վկայությունը այն ճշմարտությունների մասին, որոնք իրենք հասկացել են և կանոնավոր կերպով Եկեղեցու ժողովներին միասին հավաքվելու կարևորության մասին:
Մորոնի 7.1–19
Մորմոնը սովորեցնում է, թե ինչպես դատել բարու և չարի միջև:
Նախքան դասը սկսելը, մի բաժակի մեջ ջուր լցրեք և մեկ ուրիշ բաժակի մեջ ջրի և սպիտակ քացախի (կամ աղի) խառնուրդ: Բաժակները պետք է ունենան նույնանման տեսք: Հաղորդեք դասարանին, որ դուք ունեք երկու բաժակ ջուր, որոնք տեսքով նույնատիպ են, բայց դրանցից մեկը թթու (կամ աղի) համ ունի: Կամավոր սկզբունքով խնդրեք որևէ մեկին որոշել, թե որ բաժակն ունի լավ ջուրը և որ բաժակն ունի թթու կամ (աղի) ջուր (նրանք կարող են անել դա համտեսելով կամ հոտոտելով):
Հարցրեք. Ինչպե՞ս կարող ենք ասել, թե ինչ որ բան չար է, առանց իրապես այն փորձելու:
Բացատրեք, որ իր հիշատակարանում Մորոնին ընդգրկել է իր հոր՝ Մորմոնի մի քարոզը, որը բացատրություն է տալիս այս հարցին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.11–13, 15–16 հատվածները: Խնդրեք դասարանին ընտրել առնվազն մեկ արտահայտություն, որը նրանց դուր է գալիս է, որը բացատրում է, թե ինչպես մենք կարող ենք զանազանել բարու և չարի միջև: Մի քանի ուսանողների հնարավորություն տվեք կիսվելու իրենց ընտրած որևէ արտահայտությամբ:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.19 հատվածը, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ է Մորմոնն ասել, որ մենք պետք է անենք, որպեսզի իմանանք բարին և չարը:
Հարցրեք.Ի՞նչ է Մորմոնը խորհուրդ տվել մեզ անել, որպեսզի մենք կարողանանք զանազանել բարին չարից:
Ուսանողները պետք է կարողանան հասկանալ հետևյալ սկզբունքը. Եթե մենք ջանասիրաբար քննենք Քրիստոսի Լույսը, մենք կարող ենք զանազանել բարու և չարի միջև:
Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.
-
Այս շաբաթվա ձեր ուսումնասիրություններից ի՞նչ հասկացաք Քրիստոսի Լույսի մասին:
-
Ե՞րբ է Քրիստոսի Լույսն օգնել ձեզ զանազանել բարու և չարի միջև:
Ուսանողներին մեկ կամ երկու րոպե հատկացրեք գրելու իրենց սիրելի հեռուստաշոուների, երգերի, երաժշտական խմբերի, ինտերնետային կայքերի, կիրառական ծրագրերի, վիդիոխաղերի կամ անձնական ունեցվածքների մասին: Հրավիրեք նրանց օգտագործել Մորոնի 7.16–19 հատվածները որոշելու համար, թե իրենց ցուցակի առարկաներն արդյոք օգնում են նրանց ավելի մոտենալ Աստծուն, թե իրենց հեռացնում են Նրանից:
Հիշեցրեք ուսանողներին այն հրավերի մասին, որ նրանք այս շաբաթ ստացան իրենց ուսումնասիրության ժամանակ՝ վերացնելու իրենց կյանքից այն բաները, որոնք բարի չեն և «որդեգրեք այն ամենը , ինչ բարի է» (Մորոնի 7.19): Դուք կարող եք կիսվել մի փորձառությամբ, որն ունեցել եք Քրիստոսի Լույսին հետևելիս և կարողացել եք զանազանել բարու և չարի միջև:
Հաջորդ մասը (Մորոնի 7.20–10.34)
Հանձնարարեք ուսանողներին մտածել հետևյալ հարցերի շուրջ, երբ ուսումնասիրեն հաջորդ դասը․ Ի՞նչ է գթությունը: Ինչպե՞ս կարող է մարդ ձեռք բերել գթություն: Ինչո՞ւ փոքրիկ երեխաները կամ մանկիկները չպետք է մկրտվեն: Ինչպե՞ս Մորմոնը և Մորոնին հավատարիմ մնացին, նույնիսկ, երբ նրանք շրջապաված էին ամբարշտությամբ: Որո՞նք են Մորոնիի վերջին խոսքերը: Ինչո՞ւ են դրանք կարևոր: