Դաս 153
Մորոնի 4–5
Նախաբան
Մորոնին գրի է առել Նեփիացիներին ուղղված Փրկչի հրահանգները հաղորդության սպասավորման վերաբերյալ, ներառյալ աղոթքները, որոնք քահանյություն կրողները պետք է օգտագործեին հացն ու գինին օրհնելու համար:
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 4–5
Մորոնին բացատրում է, թե ինչպես պետք է սպասավորվի հաղորդությունը
Հնարավորության դեպքում ցուցադրեք հաղորդության հացի մի սկուտեղ և հաղորդության ջրի սկուտեղ: (Չնայած այս իրերի ցուցադրումը կարող է պատշաճ լինել, դուք չպետք է փորձեք կրկնօրինակել որևէ ձևով հաղորդության արարողությունը:) Ուսանողներին տվեք թղթի մի կտոր և խնդրեք նրանց գրել հիշողությամբ, որքան կարող են լավագույն ձևով հաղորդության աղոթքներից մեկը: Ուսանողները բավական ժամանակ տալուց հետո, բացատրեք, որ որպես իր հիշատակարանի մի մաս, Մորոնին ներառել է այս աղոթքները այնպես, ինչպես տրվել է Տիրոջ կողմից հաղորդությունը սպասավորելու համար: Նրանց հանձնարարեք բացել Մորոնի 4.3 կամ Մորոնի 5.2 և ստուգեք նրանց պատասխանները: Ապա հարցրեք.
-
Եթե մեկ ուրիշ հավատքից որևէ ընկեր որոշել է ձեզ հետ հաճախել հաղորդության ժողովի, ինչպես կարող եք բացատրել հաղորդության իմաստը և դրա կարևորությունը ձեզ համար:
Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ հաղորդության նպատակներից մեկը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 4.1–3 հատվածները, իսկ մեկ ուրիշ ուսանողի՝ կարդալՄորոնի 5.1–2 հատվածները: Հրավիրեք ուսանողներին Մորոնի 4.3 և Մորոնի 5.2 հատվածներում գտնել այն արտահայտությունները, որոնք բացատրում են, թե ինչ են ներկայացնում հաղորդության հացն ու ջուրը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս արտահայտություններն իրենց սուրբ գրություններում: (Դուք կարող եք հիշեցնել դասարանին, որ այսօր Եկեղեցին օգտագործում է ջուրը գինու փոխարեն հաղորդության ժամանակ, ինչպես թույլատրվել է Ջոզեֆ Սմիթին հայտնության միջոցով: [տես ՎևՈՒ 27.2]:)
-
Ի՞նչ է ներկայացնում հացը: (Հիսուս Քրիստոսի մարմինը: Տես Մատթեոս ԻԶ.26, 3 Նեփի 18.6–7:)
-
Ի՞նչ է ներկայացնում ջուրը: (Հիսուս Քրիստոսի արյունը: Տես Մատթեոս ԻԶ.27–28, 3 Նեփի 18.8–11:)
-
Ինչո՞ւ է Փրկչի մարմինն ու արյունը կարևոր մեզ համար: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, նրանք պետք է նշեն Փրկչի ֆիզիկական տառապանքը և մահը խաչի վրա: Նրանք պետք է նշեն Նրա հարությունը, երբ Նրա մարմինը վերամիավորվեց Իր հոգու հետ, երեք օր հետո, երբ Նա Իր վրա վերցրեց մահը: Նրանք պետք է նշեն նաև ուժեղ հոգևոր տառապանքն ու չարչարանքը, երբ Նա վերցրեց մեր մեղքերն Իր վրա, որը ստիպեց Նրան արնահոսել յուրաքանչյուր ծակոտիից: Քանի որ Նա վերցրեց Իր վրա ֆիզիկական մահը, բոլոր մարդիկ հարություն կառնեն: Քանի որ Նա տառապեց մեր մեղքերի համար, մենք կարող ենք ներվել մեր մեղքերից, եթե ապաշխարենք:)
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Հաղորդության խորհրդանիշներն օգնում են մեզ հիշել … Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կամփոփեին հաղորդության այս կարևոր նպատակը: Ապա լրացրեք ճշմարտությունը գրատախտակի վրա հետևյալ ձևով. Հաղորդության խորհրդանիշներն օգնում են մեզ հիշել Հիսուս Քրիստոսի Քավությունը:
Հրավիրեք ուսանողներին խորհել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Բ. Հեյթի հետևյալ հարցը.
«Ի՞նչ ենք անում մենք որպես Եկեղեցու անդամներ հիշելով մեր Տիրոջը և Փրկչին, Նրա զոհաբերությունը և մեր պարտավորությունը Նրա հանդեպ» (“Remembering the Savior’s Atonement,” Ensign, Apr. 1988, 7):
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հաղորդության ժամանակ կենտրոնանանք քավության վրա:
-
Ի՞նչ եք զգացել, երբ դուք հաղորդության ժամանակ անկեղծորեն խորհել եք Փրկչի Քավության մասին:
Իրենց մտքերով կիսվելուց հետո ուսանողներին հանձնարարեք տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի տարբերակի մասին, որով նրանք կարող են հաջորդ հաղորդությունը ճաշակելուց հետո իրենց մտքերը կենտրոնացնել Քավության վրա: (Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են գրել:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ հաղորդության լրացուցիչ նպատակները, մինչև դասի սկսվելը գրատախտակին նկարեք հետևյալ աղյուսակը, փակագծերում բաց թողնելով պատասխանները: Հանձնարարեք ուսանողներին արտագրել աղյուսակը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Ի՞նչ եմ ուխտ կապում անել: |
Իմ կարծիքով, ի՞նչ է նշանակում պահել իմ ուխտի այս մասը: |
Ի՞նչ կարող եմ անել պահելու իմ ուխտի այս մասը: |
---|---|---|
| ||
| ||
|
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք ուխտեր կամ սրբազան պայմանագրեր ենք կապում Աստծո հետ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 4.3 հատվածը: Աղյուսակի առաջին սյունակում հանձնարարեք նրանց գրել երեք խոստումները, որ նրանք տալիս են, երբ ճաշակում են հաղորդությունը: Հանձնարարեք նրանց ստուգել իրենց պատասխանները իրենց կողքին նստած ինչ որ մեկի հետ: Ապա հրավիրեք նրանց ինքնուրույն լրացնել երկրորդ սյունակը: Բավականաչափ ժամանակից հետո, հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: Երբ ուսանողները կիսվեն իրենց գրածով, օգտագործեք հետևյալ նյութի մի մասը կամ ամբողջը՝ օգնելու ամրապնդել իրենց հասկացողությունը ուխտի յուրաքանչյուր մասի վերաբերյալ:
Որպեսզի ուսանողներին օգնեք ամրապնդել իրենց հասկացողությունն այն մասին, թե ինչ է նշանակում իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ միտքը.
«Մենք խոստանում ենք վերցնել Նրա անունը մեզ վրա: Դա նշանակում է, որ մենք մեզ պետք է տեսնենք ինչպես Նա: Մեր կյանքում առաջնահերթությունը պետք է տանք Նրան: Մենք պետք է կամենանք այն, ինչ Նա է կամենում, քան այն, ինչ մենք ենք կամենում կամ աշխարհն է ուսուցանում մեզ կամենալ» (“That We May Be One,” Ensign, May 1998, 67):
Բացատրեք, որ երբ մենք ապացուցում ենք մեր հոժարակամությունը վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա, մենք պարտավորովում ենք ապրել ինչպես Նրա աշակերտները: Մենք խոստանում ենք, որ չենք խայտառակի Նրա անունը: Մենք պարտավորվում ենք ծառայել Նրան և մեր ընկերներին: Մենք նաև ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք միանալ Նրան և Նրա Եկեղեցուն։
-
Ինչպե՞ս եք ցույց տվել ձեր հոժարությունը վերցնելու Տիրոջ անունը ձեզ վրա:Ի՞նչ ազդեցություն է ունեցել դա ձեր կյանքում:
Հանձնարարեք ուսանողներին համեմատել հացի աղոթքը Մորոնի 4.3գինու աղոթքի հետ Մորոնի 5.2։ Հարցրեք նրանց, թե ինչ տարբերություններ և նմանություններ են տեսնում: Մատնանշեք, որ «միշտ հիշել նրան» խոստումը հայտնվում է երկու դեպքում էլ:
-
Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «միշտ հիշել նրան»:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ արտահայտությունը: Դասարանին հանձնարարեք լսել և հասկանալ, թե ինչպես կարող ենք օգնել մեզ մշտապես հիշել Փրկչին:
Մենք միշտ պետք է առաջնահերթություն տանք այն բաներին, որոնք հնարավոր կդարձնեն մշտապես հիշել Նրան՝ հաճախակի աղոթք և սուրբ գրությունների ուսումնասիրություն, առաքյալների ուսմունքների աչալուրջ ուսումնասիրություն, հաղորդությունը արժանիորեն ճաշակելու ամենշաբաթյա պատրաստություն, կիրակնօրյա երկրպագություն և գրել ու հիշել այն, ինչ Հոգին և փորձառությունն են ուսուցանում մեզ աշակերտ լինելու վերաբերյալ:
Այլ բաներ կարող են ծագել ձեր մտքում, որոնք հատկապես համապատասխանում են ձեզ ձեր կյանքի այս փուլում …
… Ես կարող եմ հավաստել, որ ժամանակի ընթացքում Փրկչին միշտ հիշելու և հետևելու մեր ցանկությունն ու կարողությունը կաճի: Մենք պետք է համբերությամբ աշխատենք այդ ուղղությամբ և միշտ աղոթենք խորաթափանցության և մեզ համար անհրաժեշտ աստվածային օգնության համար: (“To Always Remember Him,” Ensign, Apr. 2011, 51):
-
Ի՞նչ եք արել դուք « նրան միշտ հիշելու» համար:
-
Ինչպե՞ս է Փրկչին մշտապես հիշելը օգնում մեզ պահել մեր ուխտի մյուս մասերը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար հաղորդությունը ճաշակել ամեն շաբաթ:
Որպեսզի ընդգծենք պատվիրանները պահելու մեր խոստումը, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ արտահայտությունը «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից․
«Երկնային Հայրը ձեզ տվել է ազատ կամք, ճիշտը սխալից տարբերելու և ինքնուրույն գործելու կարողություն: Կյանք շնորհելուց հետո, ձեզ տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը՝ ձեր կյանքը ղեկավարելու իրավունքն է: Մինչ այստեղ երկրի վրա եք, դուք ստուգվում եք՝ տեսնելու, թե արդյոք դուք կօգտագործեք ձեր ազատ կամքը՝ ցույց տալու ձեր սերը Աստծո հանդեպ ՝ պահելով Նրա պատվիրանները» («Երիտասարդներին զորացնելու համար» [2011], 2).
-
Ի՞նչ եք անում ամեն օր, որպեսզի օգնեք ինքներդ ձեզ պահելու Աստծո պատվիրանները :
Ամեն շաբաթ հաղորդության միջոցով խոստումները նորոգելու վերաբերյալ ուսանողների քննարկումից հետո, հանձնարարեք նրանց գրել աղյուսակի երրորդ սյունակում մեկ բան, որը նրանք կանեն շաբաթվա ընթացքում՝ ուխտի յուրաքանչյուր մասն ավելի լավ պահելու համար: Հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերից մի քանիսով (բայց համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք չպետք է կիսվեն որևէ բանով, որը խիստ անձնական է կամ գաղտնի:)
Բացատրեք, որ երբ մենք պահում ենք ուխտերը, որ կապել ենք Տիրոջ հետ, Նա խոստանում է օրհնել մեզ (տես ՎևՈՒ 82.10): Հրավիրեք ուսանողներին հետազոտել Մորոնի 4.3 և Մորոնի 5.2, որոնելով թե ինչ է Տերը խոստանում մեզ, եթե մենք պահում ենք այն խոստումները, որոնք մենք նորոգում ենք, երբ ճաշակում ենք հաղորդությունը: Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին աղյուսակի տակ. Երբ մենք հավատարմորեն պահում ենք հաղորդության ուխտը … Հանձնարարեք ուսանողներին լրացնել գրատախտակի միտքը հիմնվելով նրա վրա, ինչ նրանք սովորել են Մորոնի 4.3 և Մորոնի 5.2 հատվածներից: (Միտքն ավարտելու ուղիներից մեկը կլինի հետևյալը. Երբ մենք հավատարմորեն պահում ենք հաղորդության ուխտը, մենք կարող ենք Տիրոջ Հոգին միշտ մեզ հետ ունենալ: )
-
Ինչպե՞ս է Հոգին միշտ մեզ հետ լինելու խոստումը, արդարացնում այս ուխտը պահելու մեր ջանքերը:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Հանձնարարեք դասարանին լսել, թե ինչ կարող է Հոգին անել մեզ համար:
«Տիրոջ Հոգին կարող է լինել մեր ուղեկիցը և կօրհնի մեզ ուղղորդմամբ, հրահանգով և հոգևոր պաշտպանությամբ մեր մահկանացու ճանապարհորդության ընթացքում: («Որպեսզի մենք կարողանանք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 31):
-
Ե՞րբ եք ստացել առաջնորդություն, ուղղություն, հրահանգավորում կամ պաշտպանություն Սուրբ Հոգու ընկերակցության շնորհիվ: (Բացի ուսանողներից դուք ինքներդ կարող եք կիսվել ձեր իսկ փարձառությամբ:)
-
Ամեն շաբաթ հաղորդության ժամանակ մենք հնարավորություն ունենք մտածել, թե որքան լավ ենք մենք պահում ուխտերը, որոնք ասվում են հաղորդության աղոթքներում: Ինչպե՞ս է Հոգին միշտ մեզ հետ ունենալու խոստումը օգնում մեզ մեր ջանքերում։
-
Երբ խորհում եք նրա մասին, ինչ դուք սովորել եք այսօր հաղորդությունը ճաշակելու վերաբերյալ, հաղորդության աղոթքների ո՞ր մասն է հատկապես իմաստալի ձեզ համար: Ինչո՞ւ:
Հաղորդությունը ճաշակելու ժամանակ ուսանողներին հորդորեք խորհել Փրկչի Քավության մասին: Հրավիրեք նրանց, որ վերանայեն իրենց աղյուսակները և շարունակեն հետևել հաղորդության ուխտը ավելի լիարժեք պահելու իրենց գաղափարներին: Ուսանողներին հիշեցրեք Տիրոջ խոստումը տրված մեզ, եթե մենք պահենք այդ ուխտը. Մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք կգան մեր կյանք, երբ մենք հիշենք և պահենք ուխտը, որը մենք կապում ենք ամեն շաբաթ, երբ ճաշակում ենք հաղորդությունը: