Դաս 16
1 Նեփի 15
Նախաբան
Այն բանից հետո, երբ Նեփին տեսիլք է տեսնում իր հոր տեսած տեսիլքի նմանությամբ, նա վերադառնում է իր հոր վրանը: Այնտեղ նա գտնում է իր եղբայրներին վիճելիս Լեքիի սովորեցրածի շուրջ: Նեփին հանդիմանում է իր եղբայրներին իրենց սրտերի կարծրության համար և հիշեցնում է նրանց, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն: Նա այնուհետև մեկնաբանեց Լեքիի սովորեցրածներից որոշ բաներ ձիթենու բնական ճյուղերի մասին և Լեքիի տեսիլքի կենաց ծառի իմաստը: 1 Նեփի 15 հակադրում է ճշմարտությունը փնտրելու Նեփիի ջանքերը իր եղբայրների անլուրջ վերաբերմունքի հետ (տես 1 Նեփի 15.9–11):
Ուսուցանման առաջարկներ
1 Նեփի 15.1–11
Նեփիի եղբայրները տրտնջում են, որ իրենք չեն կարողանում հասկանալ Լեքիի տեսիլքը
Խնդրեք ուսանողներին թվարկել մի քանի բաներ, որ պահանջում են ջանքեր մեր կողմից, նախքան մենք կկարողանանք վայելել արդյունքները: Դուք կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին: (Պատասխանները կարող են ներառել տնային աշխատանքները կատարելը, այգում աշխատելը, երաժշտական գործիք նվագելը, սպորտով զբաղվելը և ֆիզիկապես մարզվելը: Հրավիրեք ուսանողներին մտածել օրինակների մասին, որոնց հետ կապված նրանք փորձառություն են ունեցել:)
-
Ձեր մտածած օրինակներում ի՞նչ կապ եք տեսնում ձեր գործադրած ջանքերի և դրանց հետևող արդյունքների միջև:
Այն բանից հետո, երբ ուսանողները կպատասխանեն այս հարցին, խրախուսեք նրանց փնտրել նմանատիպ օրինաչափություն այս դասի ընթացքում, մինչ նրանք կուսումնասիրեն 1 Նեփի 15:
Ասեք ուսանողներին, որ 1 Նեփի 15 սկզբում Նեփին վերադառնում է իր հոր վրանը այն բանից հետո, երբ տեսիլք է տեսնում Լեքիի տեսիլքի նմանությամբ: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.1–2, 7: Խնդրեք դասարանին փնտրել այն, ինչ Նեփին պատմեց, երբ վերադարձավ իր հոր վրանը:
-
Ի՞նչ գտավ Նեփին, երբ վերադարձավ իր հոր վրանը:
-
Ինչի՞ վերաբերյալ էին Նեփիի եղբայրները վիճաբանում: Ինչո՞ւ:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.3: Խնդրեք դասարանին ներկայացնել պատճառը, թե ինչու էին Նեփիի եղբայրները դժվարանում հասկանալ բաները, որոնք Լեքին սովորեցրել էր նրանց:
-
Համաձայն 1 Նեփի 15.3-ի, ինչո՞ւ էին Նեփիի եղբայրները դժվարանում հասկանալ բաները, որոնք Լեքին ուսուցանել էր նրանց:
-
Ի՞նչ էր անում Նեփին հոգևոր ճշմարտություններ սովորելու համար: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, կարող եք նրանց հրավիրել կարդալ 1 Նեփի 10.17:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.8:
-
Նկատի ունենալով, որ Նեփին հենց նոր էր երկնային տեսիլքներ ստացել ի պատասխան իր հարցերին (տես 1 Նեփի 11–14), ինչո՞ւ էր բնական նրա համար հարցնել իր եղբայրներին, թե արդյոք նրանք հարցրել էին Տիրոջը:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.9: Այնուհետև խնդրեք մեկ այլ ուսանողի գրատախտակին գրել Նեփիի եղբայրների պատասխանը.
Գրատախտակի վրա ընդգծեք «Ոչ, չենք հարցրել» արտահայտությունը:
-
Ի՞նչ չէին արել Նեփիի եղբայրները:
Գրատախտակի վրա գրված պատասխան նախադասությունը լրացրեք (խորհուրդ անել Տիրոջ հետ, աղոթել կամ հարցնել Տիրոջը), որպեսզի այժմ կարդացվի.
(Այլ կերպ ասած. «Մենք չենք հարցրել, քանի որ Տերը չի խոսում մեր հետ»:)
-
Ի՞նչ խնդիր կար Լամանի և Լեմուելի մտածելակերպի մեջ:
Համոզվեք, որ ուսանողները գիտակցում են Նեփիի եղբայրների մտածելակերպում եղած թերությունը: Հրավիրեք նրանց վերափոխել կամ այլ կերպ ձևակերպել գրատախտակին գրված նախադասությունը, որպեսզի այն նկարագրի, թե ինչու Նեփիի եղբայրները չէին ստանում Տիրոջ օգնությունը Լեքիի սովորեցրածը հասկանալու համար: Հնարավոր պատասխանները կարող են ներառել. «Տերը այդպիսի բան մեզ հայտնի չի դարձնում, քանի որ մենք չենք հարցնում Նրան» և «Քանի որ մենք չենք հարցրել Տիրոջը, Նա այդպիսի բաներ մեզ հայտնի չի դարձրել»:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.10–11: Թող դասարանը փնտրի ճշմարտությունները, որոնք Նեփին սովորեցրեց իր եղբայրներին, որ օգնի նրանց սովորել, թե ինչպես պատասխաններ ստանալ Աստծուց:
-
Ի՞նչ խորհուրդ տվեց Նեփին իր եղբայրներին՝ օգենլու համար նրանց հասկանալ իրենց հոր խոսքերը և պատասխաններ ստանալ Աստծուց: (Նեփին խորհուրդ տվեց իր եղբայրներին չկարծրացնել իրենց սրտերը, հարցնել հավատքով, հավատալ, որ իրենք կստանան պատասխան և ջանասեր լինել պատվիրանները պահելիս: Օգնեք ուսանողներին տեսնել, որ Նեփին գիտեր այս սկզբունքների արժեքը, քանի որ նա անձամբ հետևել էր դրանց և որպես արդյունք ստացել էր հայտնություն:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ներկայացնել սկզբունքներ այս հատվածներից, գրատախտակին գրեք հետևյալը.
-
Հիմնվելով այն բաների վրա, որոնք մենք կարդում ենք 1 Նեփի 15.10–11-ում, ինչպե՞ս մենք կարող ենք լրացնել այս նախադասությունը:
Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է ցույց տան, որ հասկանում են, որ, եթե մենք հարցնենք Տիրոջը հավատքով և հնազանդվենք նրա պատվիրաններին, ապա մենք պատրաստ կլինենք Նրանից հայտնություն և առաջնորդություն ստանալ: (Դուք կարող եք գրատախտակին գրել այս սկզբունքը:)
Պատրաստեք հետևյալ հարցերը նախքան դասը սկսելը՝ գրատախտակի կամ թերթիկների վրա.
-
Ինչպե՞ս դուք կարող եք բացատրել այս սկզբունքը, որ օգնեք ինչ-որ մեկին հասկանալ, թե ինչպես ուսուցանվել Տիրոջ կողմից և հասկանալ հոգևոր ճշմարտություններ:
-
Ինչպե՞ս են ձեր անձնական ջանքերը ազդել Տիրոջ առաջնորդությունը ստանալու և ավետարանը հասկանալու ձեր կարողության վրա:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի մի զուգընկերը թող խորհի առաջին հարցի շուրջ, իսկ մյուս զուգընկերը՝ երկրորդ հարցի շուրջ: Թող նրանք իրար հետ կիսվեն իրենց պատասխաններով: Իրենց հարցերը քննարկելու համար ուսանողներին պատշաճ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանիսին կիսվել իրենց մտքերով դասարանի հետ: Նշեք, որ Հոգու առաջնորդությունը փնտրելու մեր ջանքերն ու ցանկությունը կարող են մեծ ազդեցություն թողնել մեր վկայությունների և Տիրոջը մեզ մոտ լինելու վրա:
1 Նեփի 15.12–20
Նեփին բացատրում է Իսրայելի ցրման և հավքման մասին
Հակիրճ ձևով ամփոփեք 1 Նեփի 15.12–20: Բացատրեք, որ օգնելու համար իր եղբայրներին դադարեցնել իրենց վիճաբանությունները, Նեփին սովորեցրեց նրանց Լեքիի մարգարեության նշանակությունը «ձիթենու բնական ճյուղերի» և հեթանոսների վերաբերյալ (տես 1 Նեփի 10.12–14, 15.7): Նա բացատրեց, որ ձիթենին ներկայացնում էր Իսրայելի տունը: Քանի որ Լեքիի ընտանիքը հեռացել էր Երուսաղեմից և բաժանվել էր մնացած Իսրայելի տնից, այն նման էր մի ճյուղի, որը պոկվել էր ձիթենուց (տես 1 Նեփի 15.12): Հետո նա բացատրեց, որ վերջին օրերում, շատ տարիներ անց այն բանից հետո, երբ Լեքիի հետնորդները «ընկած կլինեն անհավատության մեջ» (1 Նեփի 15.13), Ավետարանի լրիվությունը կտրվի Հեթանոսներին: Հեթանոսները այնուհետև կբերեն ավետարանը Լեքիի սերունդներին, վերականգնելով նրանց իրենց Քավիչի իմացությանը և իրենց հայրերի ուխտերի օրհնություններին: Սա նման կլինի իրենց ճյուղը ձիթենուն հետ հավաքելուն և պատվաստելուն (տես 1 Նեփի 15.13–17): Այս վերականգնումը տեղի կունենա ոչ միայն Լեքիի հետնորդների հետ, այլ նաև Իսրայելի ողջ տան հետ (տես 1 Նեփի 15.18–20, տես նաև 1 Նեփի 10.12–14):
Վկայեք, որ Տերը պահում է Իր խոստումները և հիշում է Իր զավակների հետ կապած Իր ուխտերը: Նա ցանկանում է, որ բոլորը ստանան ավետարանի օրհնությունները:
1 Նեփի 15.21–36
Նեփին պատասխանում է Լեքիի տեսիլքի վերաբերյալ իր եղբայրների հարցերին
Բացատրեք, որ 1 Նեփի 15-ի մնացած մասում մենք կարդում ենք Նեփիի պատասխանները իր եղբայրների հարցերին Լեքիի տեսիլքի վերաբերյալ: Նեփին օգտագործեց այն, ինչ նա սովորել էր իր իսկ տեսիլքում, որ սովորեցներ նրանց:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ մտքերը գրեք գրատախտակին կամ թերթիկների վրա: Հրավիրեք ուսանողներին կռահել բառը կամ արտահայտությունը, որը պետք է զետեղվի յուրաքանչյուր նախադասության մեջ:
-
«… մենք կարող ենք զորություն գտնել փորձությանը դիմակայելու համար»:
-
«… զորություն ունի ամրացնելու Սրբերին և զինելու նրանց Հոգով»:
-
«Նրա ամենաարժեքավոր պարգևներից մեկն է, որը Նա տվել է մեզ»:
Երբ մի քանի ուսանող կիսվեն իրենց մտքերով, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15.23–24: Հրավիրեք ուսանողներին փնտրել արտահայտություն այս հատվածում, որը կօգնի նրանց ճշգրտորեն լրացնել Նախագահ Բենսոնի մտքերը: Հատվածները կարդալուց հետո խնդրեք ուսանողներին նորից գուշակել բառը կամ արտահայտությունը, որը լրացնում է նախադասություններից յուրաքանչյուրը: Դասարանի հետ վերանայեք ճիշտ պատասխանները: (Պատասխաններ. 1-Աստծո խոսքում, 2-Աստծո խոսքը, 3-խոսքը: [Տես “The Power of the Word,” Ensign, May 1986, 80, 82]:)
Թող ուսանողները լուռ ուսումնասիրեն 1 Նեփի 15.24–25: Հրավիրեք ուսանողների կեսին այս հատվածներից ներկայացնել Աստծո խոսքին հետևելու որոշ օրհնություններ: Խնդրեք դասարանի մյուս կեսին ներկայացնել բառերը կամ արտահայտությունները, որոնք խորհուրդ են տալիս, թե մենք ինչպես պետք է հետևենք Աստծո խոսքին, որպեսզի ստանանք այդ օրհնությունները: Թող յուրաքանչյուր խումբը կիսվի նրանով, ինչ գտել է:
-
Ի՞նչ պետք է մենք անենք, որ «ականջ դնենք», «ամուր բռնենք» և «ուշք դարձնենք» Աստծո խոսքին: (Պատասխանները կարող են ներառել ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը, Եկեղեցու ոգեշնչված ղեկավարների խորհուրդը լսելն ու դրանց վրա ուշք դրձնելը, և աղոթքի միջոցով անձնական հայտնություն փնտրելն ու դրան հետևելը:)
Հրավիրեք ուսանողներին իրենց բառերով ներկայացնել սկզբունքը, որն ամփոփում է, թե ինչ են ուսուցանում այս հատվածները սուրբ գրությունները ուսուցանելու և օրհնությունների մասին, որոնք այն բերում է մեր կյանք: Հնարավոր պատասխաններից մեկն այն է, որ Աստծո խոսքը ամեն օր ուսումնասիրելը և դրան հետևելը ամրացնում է մեզ Սատանայի գայթակղությունների դեմ պայքարելու համար: Որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք վկայել այս սկզբունքի վերաբերյալ, հարցրեք.
-
Ե՞րբ է ամենօրյա սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունը ամրացրել ձեզ գայթակղություններին դիմակայելու համար: (Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք կարիք չունեն կիսվելու փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի:)
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը.
«Այնքան կարևոր են այս ճշմարտությունները, որ Երկնային Հայրը տվեց Լեքիին ու Նեփիին տեսիլքներով, որ մանրամասնորեն ներկայացնում էին Աստծո խոսքը որպես երկաթյա ձող: Հայրը և որդին՝ երկուսն էլ սովորեցին, որ այս ամուր, անհողդողդ, կատարելապես հուսալի առաջնորդությունից բռնվելը միակ ճանապարհն է այդ նեղ ու անձուկ արահետին մնալու համար, որը տանում է դեպի մեր Փրկիչը» (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 25):
Հիշեցրեք ուսանողներին, որ Լեքիի տեսիլքում նրանք, ովքեր ամուր բռնել էին երկաթյա ձողից, ապահով առաջնորդվեցին խավարի մեգի միջով, որը ներկայացնում էր դևի գայթակղությունները (տես 1 Նեփի 12.17):
Հակիրճ ձևով ամփոփեք 1 Նեփի 15.26–29: Ասեք ուսանողներին, որ Նեփիի եղբայրները խնդրեցին իրեն բացատրել գետի նշանակությունը, որը տեսել էր իրենց հայրը տեսիլքում: Նա բացատրեց, որ այն ներկայացնում էր ամբարիշտների համար պատրաստված ահավոր դժոխքը, որ բաժանում էր նրանց Աստծուց և Նրա ժողովրդից:
-
Ի՞նչ նկատեց Նեփին գետի ջրի վերաբերյալ, որն իր հայրը չէր նկատել: (Որ ջուրը կեղտոտ էր:)
Բացատրեք, որ 1 Նեփի 15.33–36-ում Նեփին ուսուցանում է Աստծո արդարադատության մասին և թե ինչու ամբարիշտները կառանձնացվեն արդարներից: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով կարդալ 1 Նեփի 15.33–36:
-
Ինչո՞ւ ամբարիշտները կառանձնացվեն արդարներից:
-
Ինչպե՞ս կարող էր օգնել Լամանին և Լեմուելին իմանալը, որ ոչ մի անմաքուր անձնավորություն չի կարող մտնել Աստծո արքայությունը :
Խրախուսեք ուսանողներին մտածել 1 Նեփի 15-ում սովորած սկզբունքների մասին՝ լուռ խորհելով հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչպե՞ս են Լեքիի և Նեփիի տեսիլքները ցույց տալիս, որ Աստված հոգում է Լամանի և Լեմուելի մասին: Ինչպե՞ս են դրանք ցույց տալիս, որ Աստված հոգ է տանում ձեր մասին:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի կիրառեք սկզբունքները, որոնք դուք սովորել եք այս գլուխը ուսումնասիրելիս: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս հարցերի պատասխանները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում:)
Դասի ավարտին դասարանի համար կրկին կարդացեք 1 Նեփի 15.25: Կիսվեք ձեր վկայությամբ օրհնությունների վերաբերյալ, որոնք գալիս են, երբ մենք լսում ենք Աստծո խոսքը և պահում ենք նրա պատվիրանները: Վստահեցրեք նրանց, որ Աստված մեծ սեր ունի նրանց հանդեպ և որ Նա կօրհնի նրանց իրենց արդար ջանքերում: