Գրադարան
Դաս 80. Ալմա 15–16


Դաս 80

Ալմա 15–16

Նախաբան

Նրանից հետո, երբ Տերն ազատեց բանտից Ալմային և Ամուղեկին, նրանք գնացին քարոզելու Սիդոմ քաղաքի ժողովրդին: Այնտեղ նրանք գտան հավատացյալներին, ովքեր դուրս էին գցվել Ամմոնիայից, ներառյալ Զիզրոմին, որը տանջվում էր ֆիզիկապես և հոգեպես իր մեղքերի պատճառով: Երբ Զիզրոմը հայտարարեց առ Հիսուս Քրիստոս իր հավատքի մասին, Ալման բժշկեց նրան և մկրտեց: Ալման հիմնադրեց Եկեղեցի Սիդոմում, ապա Ամուղեկի հետ վերադարձավ Զարահեմլա: Ի իրականացումն Ալմայի մարգարեության՝ Լամանացիները կործանեցին Ամմոնիա քաղաքը մեկ օրում: Բացի այդ, Լամանացիները բռնեցին Նեփիացիներից մի քանիսին շրջակա երկրամասերից: Ընտրելով հետևել Ալմայի մարգարեական առաջնորդությանը Նեփիացիների զորքերը ազատեցին գերիներին և Լամանացիներին դուրս քշեցին երկրից: Խաղաղության մի ժամանակահատվածի ընթացքում Ալման, Ամուղեկը և շատ ուրիշներ ամրացրեցին Եկեղեցին Նեփիացիների ողջ երկրով մեկ:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 15

Ալման բժշկում է Զիզրոմին, հիմնում Սիդոմում Եկեղեցին և վերադառնում Ամուղեկի հետ Զարահեմլա:

Ուսանողներին օգնելու համար, որ հիշեն հիմնական մարդկանց և իրադարձությունները, որոնց մասին պատմում են Ալմա 11–14 հատվածները, գրեք հետևյալ խոսքերը գրատախտակին.

Զիզրոմ

Օնթիներ

Կրակ

Ալմա

Ամուղեկ

Ամմոնիա

Ուսանողներին տվեք մեկ րոպե փորձելու համար օգտագործել գրատախտակի վրա գրված բոլոր անուններն ու խոսքերը և ամփոփելու այն իրադարձությունները, որոնք նկարագրվում են Ալմա 11–14 գլուխներում: (Դուք կարող եք առաջարկել, որ որպես օգնություն նրանք դիմեն գլխի համառոտ շարադրանքներին): Մի քանի ուսանողների պատասխաններից հետո ջնջեք բոլոր խոսքերը, բացի Զիզրոմ բառից:

Բացատրեք, որ Ամմոնիան թողնելուց հետո, Ալման և Ամուղեկը եկան Սիդոմ, որտեղ նրանք գտան հավատացյալներին, ովքեր դուրս էին գցվել Ամմոնիայից, ներառյալ Զիզրոմին: Հրավիրրեք ուսանողներին կարդալԱլմա 15.3–5 հատվածները մտքում, որոնելով խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Զիզրոմի վիճակը: Երբ ուսանողները հաղորդեն այն, ինչ գտել են, գրեք նրանց պատասխանները գրատախտակին՝ Զիզրոմի անվան ներքո:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Զիզրոմի հանցանքը ստիպեց նրան տառապել ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես: Ի՞նչ պետք է անեն մարդիկ իրենց այդ վիճակը փոխելու համար:

  • Ո՞ւմ օգնությունն էր փնտրում Զիզրոմը (տես Ալմա 15.4): Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նա ուղարկեց Ալմայի ու Ամուղեկի ետևից: (Պատասխանները կարող են ներառել, որ նա վստահում էր նրանց և որ նա գիտեր, որ նրանք Աստծո մարդիկ էին և ունեին քահանայության իշխանություն):

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալԱլմա 15.6–10 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել այն խոսքերը, որոնք ասվեցին Ալմայի կողմից՝ օգնելու Զիզրոմին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Զիզրոմը պետք է հավատք գործադրեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ նախքան կկարողանար բժշկվել:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 15.11–12 հատվածները ՝ պարզելու, թե ինչ պատահեց Զիզրոմի հետ: Երբ նրանք բավականաչափ ժամանակ կարդան, գրատախտակից ջնջեք Զիզրոմի անվան ներքո բոլոր խոսքերը և արտահայտությունները:

  • Ի՞նչ փաստեր եք տեսնում, որ Զիզրոմը ապաշխարեց և ստացավ Տիրոջ ողորմածությունը: (Նա բժշկվեց առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով, նա մկրտվեց և սկսեց քարոզել ավետարանը:)

Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մեր հավատքով առ Հիսուս Քրիստոս մենք կարող ենք բժշկվել և զորացվել:

Նշեք, որ Ալման, որպես քահանայության ղեկավար, ուշադրությունը դեպի իրեն չհրավիրեց: Զիզրոմի հետ այս խոսակցության նրա նպատակն էր օգնելը Զիզրոմին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և ստանալ ողորմածություն Քավության միջոցով: Ցույց տալու համար ուղիներից մեկը, որով քահանայության առաջնորդներն օգնում են մեզ ստանալ Քավության օրհնությունները, կարդացեք հետևյալ փորձառությունը, որով կիսվել է Երեց Ջեյ Ի. Ջենսոնը Յոթանասունից.

«Երբ ծառայում էի որպես եպիսկոպոս, ես ականատես եղա Քավության օրհնություններին Եկեղեցու անդամների կյանքում, ովքեր լուրջ օրինազանցություններ էին գործել: …

Մեր ծխի մի երիտասարդ չափահաս ամուրի ժամադրվում էր մի երիտասարդ կնոջ հետ: Նրանք թույլ էին տվել, որ իրենց սիրազեղումները վերահսկողությունից դուրս գային: Նա եկավ ինձ մոտ խորհրդի և օգնության համար: Հիմնվելով նրա վրա, ինչ խոստովանվեց, և Հոգու տպավորություններից ելնելով՝ այլ բաների շարքում նրան թույլ չտրվեց որոշ ժամանակով ճաշակել հաղորդությունից: Մենք կանոնավորապես հանդիպում էինք՝ հավաստիանալու, որ ապաշխարությունը տեղի էր ունեցել և համապատասխան ժամանակ անց ես լիազորեցի նրան կրկին ճաշակել հաղորդությունից:

Երբ ես նստած էի ամբիոնում հաղորդության ժողովի ժամանակ, աչքերս ուղղված էին դեպի նա, մինչ նա արդեն արժանիորեն էր վերցնում հաղորդությունը: Ես ականատես եղա նրա, թե ինչպես ողորմածության, սիրո և ապահովության բազուկները նրան օղակեցին, երբ Քավության բժշկությունը ջերմացրեց նրա հոգին և բարձրացրեց նրա բեռը, առաջ բերելով խոստացված ներումը, խաղաղությունը և երջանկությունը» (“Arms of Safety,” Ensign կամ Liahona, Nov. 2008, 49):

Վկայեք, որ եպիսկոպոսները և քահանայության մյուս ղեկավարները կարող են օգնել մեզ ստանալ ողորմածություն և ուժ, որոնց կարիքը մենք ունենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Ուսանողներին օգնելու համար տեսնել, որ Եկեղեցու առաջնորդները ծառայում են մարդկանց խմբերի և անհատների, նրանց հանձնարարեք ուսումնասիրել Ալմա 15.13–18 հատվածները: Հանձնարարեք նրանց աշխատել զույգերով: Խնդրեք զույգից յուրաքանչյուրին հետազոտել Ալմա 15.13–15, 17 հատվածները, փնտրելով ուղիներ, որոնցով Սիդոմի ժողովուրդն օրհնվեց Ալմայի ծառայության միջոցով: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մյուս ուսանողին հետազոտել Ալմա 15.16, 18 հատվածները, փնտրելով ուղիներ, որոնցով Ամուղեկն օրհնվեց Ալմայի ծառայության միջոցով: Նրանց բավականաչափ ժամանակ տալուց հետո, հրավիրեք բացատրել միմյանց, թե իրենք ինչ են գտել:

Հրավիրեք մասնակիցներին մտածել երեքից հինգ ուղիների մասին, որոնցով Եկեղեցու առաջնորդներն այսօր կարող են օգնել խմբերի և անհատների: Քաջալերեք ուսանողներին մտածել իրենց սեփական պարտականությունների մասին որպես առաջնորդներ իրենց քահանայության քվորումներում և Երիտասարդ Կանանց դասարաններում: Խնդրեք յուրաքանչյուր մասնակցի կիսվել դասարանի հետ իրենց գաղափարներից մեկով:

Ալմա 16.1–12

Լամանացիները կործանում են Ամմոնիան, բայց չեն կարողանում պարտության մատնել Նեփիացիներին, ովքեր հետևում են Ալմայի խորհրդին:

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք իրենց զգացին զարմացած կամ հանկարծակի վախեցած: Կարող եք խնդրել մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց փորձառություններով: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 16.1–3 հատվածները, փնտրելով թե ինչպես Նեփիացիները Ամմոնիայում զարմացան և ինչո՞ւ էին նրանցից ոմանք վախեցած երևում: Խնդրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ գտան: (Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց տեսնել, որ Լամանացիները հանկարծ հարձակվեցին Ամմոնիա քաղաքի վրա և կործանեցին դրա բնակիչներին նախքան Նեփիացիները կկարողանային զորք հավաքել նրանց դեմ գնալու համար:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 16.4–6 և խնդրեք դասարանին նշել, թե որտեղից էին արդարակյաց Նեփիացիները առաջնորդություն սպասում: Խնդրեք մեկ ուրիշ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 16.7–8 հատվածները, մինչ դասարանի մնացած մասը որոնում է իրենց ստացած օգնության արդյունքը:

  • Ինչպե՞ս Ալմայի մարգարեական առաջնորդությունն օգնեց Նեփիացիներին:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս պատմությունից: (Ուսանողները կարող են նշել մի քանի սկզբունքներ: Հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք ձգտում ենք և հետևում Տիրոջ մարգարեների առաջնորդությանը, Տերը զորացնում է և պաշտպանում մեզ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ինչպե՞ս է օրհնվում երիտասարդությունը, երբ հետևում է մարգարեական առաջնորդությանը:(Ուսանողներին օգնելու համար պատասխանել այս հարցին, կարող եք նրանց խնդրել դիմել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի երկու կամ երեք բաժինների: Հրավիրեք նրանց պատասխանել այս հարցին ձեր ընտրած յուրաքանչյուր բաժնի վերաբերյալ:)

Խնդրեք ուսանողներին մտածել այն փորձառոււթյունների մասին, երբ մարգարեական առաջնորդությունն օգնել է նրանց կատարել ճիշտ ընտրություններ դժվարին իրավիճակներում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ: (Հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ իրենք կարիք չունեն կիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի): Դուք ևս կարող եք կիսվել ձեր սեփական փորձառությամբ: Ճշմարտությունն ամրացնելու համար, որ մարգարեների խոսքերը միշտ իրականանում են, դուք պետք է մատնանշեք Ալմա 16.9–11 հատվածները, որոնք ցույց են տալիս Ալմայի մարգարեության իրականացումը Ամմոնիայի ժողովրդի վերաբերյալ (տես Ալմա 9.12):

Ալմա 16.13–21

Ալման, Ամուղեկը և մյուսները Նեփիացիների համար կառուցեցին Եկեղեցին

Երբ ուսանողները վերջացնեն ուսումնասիրելը Ալմա 16 գլուխը, քաջալերեք նրանց որոնել երկու սկզբունքների օրինակներ, որոնք գրել եք գրատախտակին: Ամփոփեք Ալմա 16.13–15 հատվածները, բացատրելով, որ Ալման և Ամուղեկը շարունակում էին քարոզել Աստծո խոսքը ողջ երկրում, ուրիշների օգնությամբ, «ովքեր ընտրվել էին աշխատանքի համար» (Ալմա 16.15): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 16.16–21 հատվածները, որոնելով այս ջանքերի արդյունքները: Բավականաչափ ժամանակից հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Հարցրեք նրանց, թե ինչպես են այս օրինակները բացատրում գրատախտակին գրված մեկ կամ երկու սկզբունքները:

Եզրափակեք դասը՝ քաջալերելով ուսանողներին արտագրել այս սկզբունքներից մեկը տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Հրավիրեք նրանց գրել ամփոփագիր, թե ինչ են սովորել այսօր այդ սկզբունքի մասին: Խնդրեք նրանց նաև գրել այն մասին, թե ինչպես են ծրագրում կիրառել այն, ինչ սովորեցին:

scripture mastery iconՍուրբ գրության սերտման կրկնություն

Այս դասը այս դասընթացը բաժանում է ուղիղ երկու կեսի: Ուսանողներին օգնելու համար ամրացնել սուրբ գրությունների սերտման հատվածների իրենց գիտելիքը, կարող եք նրանց գիտելիքների մի նախնական քննություն կամ ստուգարք անցկացնել, ստուգելով, թե որքանով են նրանք տիրապետում սուրբ գրության հատվածներին, որոնք դուք անցել եք դասարանում: Դուք կարող եք պատրաստել պարզ բանավոր կամ գրավոր ստուգարք, ինչպես օրինակ՝ տալով հուշում սեմինարիայի էջանիշից և հանձնարարելով ուսանողներին գրել ճիշտ հղումը, կամ կարող եք վերանայում անցկացնել որոշ հատվածների համար, որոնք ուսանողներն անգիր են սովորել: Դուք կարող եք նախօրոք ասել ուսանողներին նախնական քննության կամ ստուգարքի մասին:

Նշում. Եթե ժամանակ չունեք օգտագործելու այս միջոցառումը որպես այս դասի մաս, կարող եք դա անել մեկ այլ օր: Ստուգման միջոցառումների համար, տես հավելվածը այս ձեռնարկի վերջում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 15․3-5 Ֆիզիկական ցավ, որն առաջանում է հոգևոր խանգարումներից:

Մինչ Զիզրոմն ապաշխարում էր, նրա մեղքերը «տակնուվրա էին անում նրա միտքը, մինչև որ այն դարձավ չափազանց ցավագին» (Ալմա 15.3): Նախագահ Բոյդ Կ. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոսել է ֆիզիկական տառապանքի իրականության մասին, որը կարող է առաջանալ հոգևոր խանգարումներից.

«[Մի անգամ] ես հարցրեցի ընտանեկան բժշկին, թե որքան ժամանակ է հատկացվում ամբողջապես ֆիզիկական խանգարումներն ուղղելուն: Նա մեծ փորձ ուներ և խորը մտածելուց հետո նա պատասխանեց. «Ոչ ավելի քան 20 տոկոս: Մնացած ժամանակը, թվում ,է աշխատում եմ այն խնդիրների վրա, որոնք շատ են ազդում իմ հիվանդների ֆիզիկական առողջության վրա, սակայն սկիզբ չեն առնում մարմնում»:

«Այդ ֆիզիկական խանգարումները, - եզրափակեց բժիշկը, - ուղղակի այլ տեսակի խնդրի ախտանշաններ են»:

Վերջին սերունդներում մեկը մյուսի ետևից հիմնական հիվանդությունները վերահսկողության կամ բուժման են ենթարկվել: Որոշ շատ գլխավոր հիվանդություններ դեռ մնում են, բայց մենք այժմ, կարծես, թե դրանցից շատերի դեպքում կարողանում ենք ինչ որ բան անել:

Մեր մյուս մասը, անշոշափելի, բայց նույնքան իրական է, որքան մեր ֆիզիկական մարմինը: Մեր այս անշոշափելի մասը նկարագրվում է որպես միտք, հույզեր, բանականություն, խառնվածք և այլն: Շատ հազվադեպ է այն նկարագրվում որպես հոգևոր:

Բայց կա հոգի մարդու մեջ, և այն անտեսելը նշանակում է անտեսել իրականությունը: Կան նաև հոգևոր խանգարումներ և հոգեկան հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել ուժեղ տառապանքներ:

Մարդու մարմինը և հոգին կապված են միմյանց հետ» (“The Balm of Gilead,” Ensign, Nov. 1977, 59):