Տնային ուսումնասիրության դաս
3 Նեփի 1–11.17 (Մաս 24)
Նախաբան
Այս դասի 3 Նեփի 1–7 հատվածների համար վարժությունը շեշտում է որոշ վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: 3 Նեփի 8–10 հատվածներում ուսուցողական վարժությունները կնախապատրաստեն ուսանողներին մտածել Փրկչի վերաբերյալ իրենց վկայությունների մասին, երբ նրանք սովորեն 3 Նեփի 11գլխումԼեքիի հետնորդներին Նրա հայտնվելու մասին:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 1–7
Նշաններն ու զարմանալիքները հայտարարում են Հիսուս Քրիստոսի ծնունդը, մարդիկ պարբերաբար անցնում են արդարակեցության և ամբարշտության փուլերով, մինչև որ կառավարությունը փլուզվում է:
Գրատախտակին հետևյալ գծի նման մի գիծ գծեք:
Հարցրեք. Այս անցած շաբաթվա ձեր ուսումնասիրությունների վրա հիմնվելով, ինչպե՞ս կարող է այս գիծը ներկայացնել Նեփիացիներին 3 Նեփի 1–7 գլուխներում: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել գլխի խորագրերը 3 Նեփի 1–7 գլուխներում, որպեսզի նրանք հիշեն, թե ինչպես էին Նեփիացիները տատանվում արդարակեցության և ամբարշտության միջև սկսած Ք. ծ. հ. 1-ից մինչև Ք.ծ.հ. 33թ.:)
Ուսանողներին օգնելու համար մտածել այն մասին, թե ինչ կարող են 3 Նեփի 1–7 հատվածներն ուսուցանել մեզ դեպի Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանն իսկապես դարձի գալու մասին, հրավիրեք որևէ ուսանողի կարդալ բարձրաձայն Առաջին Նախագահությունից Նախագահ Մարիոն Գ. Ռոմնիի հետևյալ միտքը: (Եթե հնարավոր է, տվեք յուրաքանչյուր ուսանողի մի օրինակ և խնդրեք նրանց ընդգծել արտահայտությունները կամ խոսքերը, որոնք նրանք զգում են, որ լավագույնս են նկարագրում դարձի եկած անձնավորությանը):
«Դարձը հոգևոր և բարոյական փոփոխություն է: Դարձի եկած լինելը նշանակում է ոչ միայն մտավոր ընդունումը Հիսուսի և Նրա ուսմունքների, այլ նաև խթանող հավատք Նրա և Իր ավետարանի հանդեպ: … Այն մարդը, որն իսկապես լիովին դարձի է եկել, Հիսուս Քրիստոսի ավետարանին հակառակ բաների հանդեպ ցանկությունը նրա մեջ փաստորեն մահանում է: Եվ ուստի, այն փոխարինվում է Աստծո սիրով, Նրա պատվիրանները պահելու ամուր և վերահսկող վճռականությամբ» (in Conference Report, Guatemala Area Conference 1977, 8):
Հարցրեք. Ո՞ր արտահայտությունները կամ խոսքերն են, որ դուք զգում եք լավագույնս նկարագրում են դարձի եկած անձնավորությանը:
Գծեք հետևյալ սխեման գրատախտակին կամ պատրաստեք դրանք թերթիկների վրա ուսանողների համար.
Համոզմունքներ և գործողություններ, որոնք տանում են դեպի դարձ |
Համոզմունքներ և գործողություններ, որոնք թուլացնում են դարձը | |
---|---|---|
Այդ սխեմայից հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի սուրբ գրության հատվածներից որևէ մեկը: Ժամանակ տվեք դասարանի անդամներին հետազոտել իրենց հանձնարարված հատվածները համոզմունքների և գործողությունների վերաբերյալ, որոնք կամ տանում են դեպի դարձ կամ թուլացնում դարձը: Սկզբունքներից շատերը, որոնք ուսանողները կարող են գտնել, գտնվում են ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանքում 1–3 օրերի համար այս դասի սկզբում: Երբ ուսանողները հաղորդեն այն, ինչ գտնեն, գրեք նրանց պատասխանները գրատախտակին կամ խրախուսեք նրանց գրել դրանք իրենց թերթիկների վրա: Օգնեք ուսանողներին կիրառել սկզբունքները, որոնք նրանք գտել են, ուղղելով հարցեր, ինչպես օրինակ հետևյալ հարցերն են՝ մեկ կամ երկու ճշմարտությունների վերաբերյալ, որոնք ուսանողները նշել են.
-
Ինչպե՞ս եք դուք կամ ինչ որ մեկը, որին դուք գիտեք, ապրել համաձայն այդ ճշմարտության կամ գործադրել այդ սկզբունքը:
-
Ձեր հայտնաբերած ճշմարտությունից ելնելով, ի՞նչ խորհուրդ կտայիք օգնելու ինչ որ մեկին՝ ավելի դարձի եկած լինելու և հոգեպես ավելի կայուն լինելու համար:
3 Նեփի 8–11.17
Մեծ կործանումները և խավարը Հիսուս Քրիստոսի մահվան ազդանշաններն են: Իր Հարությունից հետո Նա այցելում է Լեքիի հետնորդներին:
Հրավիրեք որևէ ուսանողի ամփոփել 3 Նեփի 8-րդ գլխի իրադարձությունները և կիսվել դասարանի հետ որևէ զգացումներով կամ տպավորություններով, որոնք նա ունեցել է, մինչ ուսումնասիրում էր այս գլուխը անցած շաբաթվա ընթացքում: Խնդրեք ոսանողներին կարդալ 3 Նեփի 8.20–23 հատվածները: Հրավիրեք դասարանին բացատրել, թե ինչու է այս հատվածներում նկարագրվող նշանը ճիշտ նշան, որը ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի մահը: Նեփիացիների զգացած խավարը շեշտադրելու համար, դուք կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը.
Յուրաքանչյուր ուսանողի տվեք գրպանի մի էլեկտրական լապտեր և սենյակում անջատեք լույսերը: (Եթե դուք չունեք բավականաչափ լապտերներ, ուսանողները կարող են միասին օգտագործել): Հանձնարարեք ուսանողներին վառել իրենց լապտերները և նրանցից մի քանիսին հրավիրեք հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 9.13–20 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով ճշմարտությունները, որոնք մարդիկ սովորեցին Հիսուս Քրիստոսի մասին Նրա մահվանից հետո խավարի ընթացքում: Լույսերը միացնելուց հետո, ամփոփեք գրատախտակի վրայի ճշմարտությունները, որոնք ուսանողները նշել են: Շեշտեք հետևյալ սկզբունքները.Հիսուս Քրիստոսը լույսն է և կյանքն աշխարհի: Եթե մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոս կոտրված սրտով և փշրված հոգով, Նա կընդունի մեզ, կբժշկի մեզ, և կտա մեզ հավերժական կյանք:
Ամփոփեք 3 Նեփի 11.1–7 հատվածները, բացատրելով, որ մարդիկ, ովքեր խնայվել էին կործանումից, հավաքվեցին Լիառատում տաճարի մոտ:
Ցույց տվեք «Հիսուսն ուսուցանում է Արևմտյան Կիսագնդում» նկարը (62380, Ավետարանական Արվեստի ժողովածու [2009], 82) կամ «Հիսուսը բժշկում է Նեփիացիներին» (Ավետարանական Արվեստի Ժողովածու, 83 նկարը): Հրավիրեք ուսանողներին պատկերացնել 3 Նեփի 11.8–17 հատվածները, երբ կարդաք այն նրանց համար: Ժամանակ առ ժամանակ դադար տվեք ձեր ընթերցանության ժամանակ և հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են զգում, երբ իրենք պատկերացնում են այս փորձառությունը, հատկապես «մեկ առ մեկ» փորձառությունը, որը Նեփիացիներն ունեցան Փրկչի հետ, ինչպես նկարագրված է 3 Նեփի 11.15 հատվածում:
3 Նեփի 11.8–17 հատվածները կարդալուց հետո, տվեք ուսանողներին հետևյալ հարցերը: Հրավիրեք նրանց տրամադրել մի քանի րոպե այդ հարցերի շուրջ մտքում խորհելուն, նախքան պատասխանելը: (Հավաստիացեք, որ բավականաչափ ժամանակ եք թողել ուսանողների համար պատասխանելու այս հարցերին, որպեսզի նրանք չզգան շտապեցում, երբ խորհում են և կիսվեն իրենց զգացումներով և վկայություններով:)
-
Եթե դուք եղած լինեիք Նեփիացիների մեջ և հնարավորություն ունենայիք շոշափել Փրկչի վերքերը, ի՞նչ կասեիք Նրան:
-
Երբ Հիսուս Քրիստոսը ներկայացրեց Իրեն Նեփիացիներին, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Նա կարևոր համարեց հրավիրել նրանց ուշադրությունը «դառը գավաթին» (3 Նեփի 11.–11:
-
Ի՞նչ է «դառը գավաթը», որ Հիսուս Քրիստոսն ակնարկեց (Sես ՎևՈւ 19.16–19):
Կիսվեք Փրկչի և այն լույսի մասին ձեր վկայությամբ, որը եկել է ձեր կյանք, երբ դուք հետևել եք Նրան: (Դուք կարող եք նաև խրախուսել ուսանողներին հիշել այն զգացումները, որոնք նրանք ունեցան այդ դասի ընթացքում և գրի առեք դրանք ձեր անձնական օրագրերում տանը):
Հաջորդ մասը (3 Նեփի 11.18–16.20)
Հրավիրեք ուսանողներին հաշվի առնել հետևյալ հարցերը, երբ նրանք ուսումնասիրեն հաջորդ մասը. Արդյո՞ք ես որևէ մեկին համարում եմ ինձ թշնամի: Եթե դա այդպես է, ինչպե՞ս եմ վերաբերվում այդ մարդկանց: Ի՞նչ արժանիքներ է Աստված համարում կարևոր մեր կյանքում: Արդյո՞ք ընդունելի է դատել ուրիշ մարդկանց: Ուսանողները կարող են գտնել պատասխաններ այս հարցերին, երբ նրանք ուսումնասիրեն Փրկչի խոսքերը մաս 25: