Գրադարան
Դաս 52. Մոսիա 2


Դաս 52

Մոսիա 2

Նախաբան

Երբ Բենիամին թագավորը մոտեցավ իր կյանքի մայրամուտին, նա ցանկացավ մի վերջին քարոզ հղել իր ժողովրդին: Նրա քարոզը, որը գրված է Մոսիա 2–5–ում, այս դասի և 53-55 դասերի թեման է: Քարոզի սկզբում նա պատմեց ժողովրդի մեջ իր ծառայության մասին, նշելով, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն: Նա նաև վկայեց նրանց երջանիկ վիճակի մասին, ովքեր պահում են Աստծո պատվիրանները:

Ուսուցանման առաջարկներ

Նշում. Հետևյալ ամփոփումը կարող է օգտակար լինել, եթե դուք ընտրեք տալ Բենիամին թագավորի քարոզի ընդհանուր պատկերացումն այս դասի սկզբում:

Իր կյանքի մայրամուտին Բենիամին թագավորը Զարահեմլայի տաճարի մոտակայքում դիմեց իր թագավորության մարդկանց: Նա ժողովրդին մատուցած ծառայության և Աստծո առաջ իր մաքուր խղճմտանքի հաշվետվությունը տվեց, և նա ներկայացրեց իր որդի Մոսիային որպես մարդկանց նոր թագավոր: Այս վերջին քարոզի ժամանակ, որը գտնվում է Մոսիա 2–5-ում, Բենիամին թագավորը կիսվեց մի շարք թեմաների, այդ թվում ուրիշներին ծառայելու կարևորության, առ մեր Երկնային Հայրը մեր հավերժական պարտականության, Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության և Քավության, բնական մարդուն հանելու անհրաժեշտության, փրկության համար Աստծուն հավատալու, աղքատներին օգնելու նպատակով ունեցվածքից բաժին հանելու, մեղքերի թողության, հավատքի և շարունակ բարի գործերի շնորհիվ Քրիստոսի որդիներ և դուստրեր դառնալու մասին ուղերձներով: Հատկապես նշենք, որ Մոսիա 3-ը պարունակում է ուղերձ, որը Բենիամին թագավորը ստացել էր հրեշտակից:

Մոսիա 2.1–9

Ընտանիքները հավաքվում և պատրաստվում են, որ ստանան Բենիամին թագավորի խոսքերը

Գրատախտակի վերևում գրեք հետևյալ հարցերը. Ո՞վ, որտե՞ղ, ի՞նչ, ինչո՞ւ:

Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Մոսիա 2.1–6, փնտրելով մանրամասներ, որոնք կպատասխանեն գրատախտակի հարցերին: Նրանց կարդալուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների, որ գրատախտակին յուրաքանչյուր հարցի տակ գրեն որքան մանրամասներ, որ կարող են: (Դուք կարող եք բացատրել, որ մարդիկ պատրաստվել էին լսելու Բենիամին թագավորի ուղերձը՝ Մովսեսի օրենքի հետ կապված զոհաբերություններ մատուցելով: Այս զոհաբերություններն անելիս մարդիկ երախտագիտություն էին հայտնել Աստծուն և իրենց նվիրաբերել էին Նրան:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2.9, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նշում են, թե ինչ էր Բենիամին թագավորն ուզում, որ մարդիկ անեին, երբ նրանք լսում էին նրա խոսքերը:

  • Ըստ ձեր գտած բառերի և արտահայտությունների, ձեր կարծիքով, Բենիամին թագավորն ի՞նչ զգացողություններ ուներ իր ուղերձի հետ կապված:

  • Համաձայն Մոսիա 2.9–ի վերջին մասի, Բենիամին թագավորի կարծիքով ի՞նչ կպատահեր, եթե մարդիկ բացեին իրենց ականջները և իրենց սրտերը իր ուղերձի համար:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բացել մեր ականջները և սրտերը նրանց համար, ովքեր կանչված են սովորեցնելու:

Խրախուսեք ուսանողներին մտքում պահել Բենիամին թագավորի հրավերը, երբ նրանք ուսումնասիրեն նրա ուղերձը և երբ նրանք լսեն վերջին օրերի մարգարեների խոսքերը:

Մոսիա 2.10–28

Բենիամին թագավորն ուսուցանում է Աստծուն և միմյանց ծառայելու կարևորության մասին և Աստծուն հավերժորեն պարտական լինելու մասին

King Benjamin Addresses His People

Ուսանողներին ցույց տվեք Բենիամին թագավորը դիմում է իր ժողովրդին նկարը (62298; Gospel Art Book [2009], no. 74): Հիշեցրեք ուսանողներին, որ Բենիամին թագավորը կանչել էր իր ժողովրդին, որ հայտարարեր, որ իր որդի Մոսիան կգրավեր իր տեղը որպես թագավոր և որ նրանց տար «մի անուն, որ դրանով նրանք կարողանան տարբերվել բոլոր այն ժողովուրդներից, որոնց Տեր Աստված դուրս է բերել Երուսաղեմի հողից» (see Մոսիա 1.9–12):

Դասարանի համար բարձրաձայն կարդացեք Մոսիա 2.10–15: Ուսանողներին խնդրեք ներկայացնել այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս Բենիամին թագավորի անհանգստությունը ոչ թե իր սեփական դիրքի կամ ճանաչման, այլ մարդկանց ծառայելու համար: Հրավիրեք նրանց բարձրացնել իրենց ձեռքերը, երբ նրանք լսեն այս արտահայտություններից մեկը: Երբ նրանք բարձրացնեն իրենց ձեռքերը, դադարեցրեք կարդալը և խնդրեք նրանց բացատրել, թե ինչ են իրենք գտել և ինչ է դա հայտնում Բենիամին թագավորի մասին:

Որպես այս քննարկման մի մաս, կիսվեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ խոսքերով.

«Չափից շատ մի անհանգստացեք հասարակական դիրքի համար: … Կարևոր է գնահատվելը: Սակայն մեր ուշադրությունը պետք է լինի ոչ թե ճանաչվելու, այլ արդարության վրա, ոչ թե դիրքի, այլ ծառայության վրա,» (“To the Women of the Church,” Ensign, Nov. 1992, 96):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2.16–17–ը և ներկայացնել, թե ինչ էր ուզում Բենիամին թագավորը, որ իր ժողովուրդը սովորեր: Օգնեք նրանց տեսնել, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Աստծուն: Այս նախադասությունը գրեք գրատախտակին: Նշեք, որ Մոսիա 2.17-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով նշել այս հատվածը, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:

Հրավիրեք ուսանողներին մտածել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք ծառայել են այլ մարդկանց:

  • Երբ դուք այս ծառայությունը մատուցում էիք ուրիշներին, ինչպե՞ս էիք դուք նաև ծառայում Աստծուն:

  • Ե՞րբ են ուրիշներն օրհնել ձեր կյանքը ծառայության միջոցով: Երբ նրանք ծառայել են ձեզ, ինչպե՞ս են նրանք նաև ծառայել Աստծուն:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 2.18–24, 34-ը:

  • Ինչո՞ւ էր Բենիամին թագավորը իրեն և իր ժողովրդին կոչում «անպիտան ծառաներ»: (Դուք կարող եք բացատրել, որ մարդիկ օգուտ են քաղում, երբ նրանք ստանում են ավելին, քան տալիս են: Մենք անպիտան ծառաներ ենք մեր Երկնային Հոր համար, քանի որ Նրա կողմից մեզ տրված օրհնությունների արժեքը միշտ էլ մեծապես կգերազանցի մեր կողմից Նրան տրված ծառայության արժեքին:)

  • Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել, որոնց համար դուք Աստծուն պարտական եք զգում:

  • Ինչո՞ւ է կարևոր գիտակցելը, որ մենք «հավերժ պարտական» ենք Աստծուն: (Պատասխանները կարող են ներառել, որ երբ մենք գիտակցում ենք, որ մենք պարտական ենք Աստծուն, մեր երախտագիտությունը մեծանում է, մենք ցանկանում ենք պահել պատվիրանները, և մենք ավելի շատ ենք ուզում ծառայել ուրիշներին:)

Բացատրեք, որ Մոսիա 2.34-ում մատուցել բառը նշանակում է տալ կամ ներկայացնել: Հրավիրեք ուսանողներին անդրադառնալ այն բանին, թե ինչպես նրանք կարող են «մատուցել [Երկնային Հորը] բոլորը, ինչ [նրանք ունեն և են]»: Վկայեք, որ երբ մենք պահում ենք Աստծո պատվիրանները և ձգտում ենք անկեղծորեն ծառայել, Նա օրհնում է մեզ:

Մոսիա 2.29–41

Բենիամին թագավորը հորդորում է իր ժողովրդին հնազանդվել Աստծուն

Գրատախտակին գրեք ԶԳՈՒՇԱՑԵՔ: Խնդրեք ուսանողներին պատմել ժամանակների մասին, երբ նրանք տեսել են մի նշան, որտեղ օգտագործվել է այս բառը կամ հաղորդվել է այս իմաստը: Նշեք, որ այսպիսի նախազգուշացումները կարող են պաշտպանել մեզ կամ փրկել մեր կյանքը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 2.32–33, 36–38, փնտրելով, թե Բենիամին թագավորն ինչ էր նախազգուշացնում իր ժողովրդին: Դուք կարող եք բացատրել, որ Մոսիա 2.33-ում վայ բառը վերաբերվում է վշտին և թշվառությանը:

  • Ի՞նչ նախազգուշացումներ տվեց Բենիամին թագավորն իր ժողովրդին:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, երբ սկսում ենք հետևել սխալ հոգուն: Ինչո՞ւ է կարևոր սա վաղ հասկանալը:

  • Համաձայն Մոսիա 2.38-ի, ի՞նչ հետևանքների են հանդիպում նրանք, ովքեր մահանում են իրենց մեղքերի մեջ:

Դուք կարող եք նշել Մոսիա 2.36-ի ուսմունքը, որ անհատն իր սեփական վարքով կարող է հեռանալ Տիրոջ Հոգուց: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կարևորել է Հոգուց մեր հեռանալը նկատելը.

«Մենք պետք է … ջանք գործադրենք, որ նկատենք, երբ մենք «[ինքներս մեզ] ետ կքաշենք Տիրոջ Հոգուց, այնպես որ այն չի կարող տեղ ունենալ [մեզանում]՝ առաջնորդելու [մեզ] իմաստության ուղիներով, որ [մենք] կարողանանք լինել օրհնված, բարգավաճ և պահպանված» (Մոսիա 2.36):…

… Եթե մի բան, որը մենք մտածում, նայում, լսում կամ անում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, նայել, լսել կամ այդ բանն անել: Եթե այն, ինչը նախատեսված է, օրինակ, զվարճացնելու համար, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա հաստատ այդ տեսակ զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Հոգին չի կարող տանել այն, ինչը գռեհիկ է, կոպիտ կամ անպարկեշտ, ապա նման բաները հաստատ մեզ համար չեն: Քանի որ մենք հեռացնում ենք Տիրոջ Հոգին, երբ մենք մասնակցում ենք միջոցառումների, որոնցից գիտենք, որ պետք է խուսափենք, ապա նման բաները հաստատ մեզ համար չեն» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona, May 2006, 30):

  • Ըստ Երեց Բեդնարի, ի՞նչը մեզ կհեռացնի Սուրբ Հոգուց:

  • Ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, թե երբ ենք մենք հեռացրել մեզ Սուրբ Հոգուց:

Գրեք ՀԻՇԵՔ և ԽՈՐՀԵՔ գրատախտակին ԶԳՈՒՇԱՑԵՔ բառի կողքին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 2.40–41: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ էր Բենիամին թագավորը ցանկանում, որ իր ժողովուրդը խորհեր և ինչ էր նա ցանկանում, որ նրանք հիշեին: Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք ընդգծել Բենիամին թագավորի ուսմունքը՝ գրատախտակին գրելով հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք պահենք պատվիրանները, մենք կօրհնվենք ֆիզիկապես և հոգեպես:

  • Ե՞րբ եք դուք ականատես եղել կամ ունեցել երջանկություն, որը գալիս է Տիրոջ պատվիրաններին հնազանդ լինելուց:

Վկայեք այն բաների ճշմարտացիության մասին, որոնք ուսանողներն այսօր քննարկել են: Վերջում խրախուսեք ուսանողներին հատուկ նպատակներ դնել, որ լինեն ավելի հնազանդ այն հարցերում, որոնք դժվար են նրանց համար կամ ձգտեն կատարելագործվել մի ոլորտում, որը նշված է Անձնական Զարգացում (երիտասարդ կանանց համար) կամ Պարտականություն Աստծո առաջ (երիտասարդ տղամարդկանց համար) գրքույկներում:

սերտման սուրբ գրությունՍերտման սուրբ գրություն Մոսիա 2.17

Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 2.17, Մատթեոս ԻԲ.36–40 և Մատթեոս ԻԵ.40: Մատթեոսի հատվածները օգնում են բացատրել վարդապետությունը, բացել հասկացողությունը և պարզաբանել Մոսիա 2.17–ի իմաստը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին կազմել սուրբ գրությունների շղթա՝ գրելով Մատթեոս ԻԲ.36–40 Մոսիա 2.17-ի կողքին, Մատթեոս ԻԵ.40 Մատթեոս ԻԲ.36–40-ի կողքին և Մոսիա 2.17 Մատթեոս ԻԵ.40-ի կողքին:

Խնդրեք մի քանի ուսանողների պատմել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանք զգացել են, որ իրենք ծառայում են Աստծուն՝ ծառայելով ուրիշներին:

Հրավիրեք ուսանողներին նախքան սեմինարիայի հաջորդ դասը ծառայել որևէ մեկին: Խորհուրդ տվեք, որ նրանք պատրաստվեն կիսվել այս հանձնարարության հետ կապված իրենց փորձառություններով (սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ իրենք չպետք է պարտավորված զգան կիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի):

Դուք կարող եք նաև հանձնարարել ուսանողներին անգիր սովորել Մոսիա 2.17-ը նախքան որպես դասարան կրկին հանդիպելը:

Վկայեք, որ երբ մենք անկեղծորեն ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Տիրոջը:

Նշում. Ելնելով այս դասի բնույթից և երկարությունից՝ դուք կարող եք այս վարժությունն օգտագործել մեկ այլ օր, երբ դուք կունենաք լրացուցիչ ժամանակ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 21.15, 38-39: «Հավիտենական պատիժ», «անմար կրակ» և «երբեք չվերջացող տանջանք»

Աստծո դեմ պատերազմելու հետևանքների մասին նախազգուշացնելիս Բենիամին թագավորն օգտագործել է «հավիտենական պատիժ» (Մոսիա 2.33), «անմար կրակ» (Մոսիա 2.38) և «երբեք չվերջացող տանջանք» (Մոսիա 2.39) արտահայտությունները: Այս տերմիններն ավելի լավ հասկանալու համար տես Վարդապետություն և Ուխտեր 19.6–12-ի Տիրոջ խոսքերը: