Դաս 3
Փրկության ծրագիրը
Նախաբան
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը ուսուցանել է սեմինարիայի ուսուցիչներին ներկայացնել մի համառոտ ակնարկ փրկության ծրագրի վերաբերյալ ամեն ուսումնական տարվա սկզբում:
«Երջանկության ծրագրի» համառոտ ակնակը,…եթե տրվի հենց սկզբում և վերանայվի ժամանակ առ ժամանակ, կլինի խիստ արժեքավոր ձեր ուսանողների համար: …
Երիտասարդները զարմանում են, թե «ինչո՞ւ» ենք մենք պատվիրվում անել որոշ բաներ և ինչո՞ւ ենք պատվիրվում չանել այլ բաներ: Երջանկության ծրագրի գիտելիքը, նույնիսկ ուրվագծի ձևով, կարող է երիտասարդ մտքին տալ պատասխան «ինչու» հարցին: …
…Տվեք հիմնական զգացում ողջ ծրագրի վերաբերյալ, միայն մի քանի մանրամասներով:… Թույլ տվեք, որ նրանք իմանան, թե ինչի մասին է այդ բոլորը,և այդ ժամանակ նրանք կունենան «ինչու» հարցի պատասխանը:
… Եթե դուք փորձում եք նրանց տալ «ինչու» հարցի պատասխանը, հետևեք [այս] օրինակին. «Աստված նրանց տվեց պատվիրաններ հետո, երբ նրանց հայտնի դարձրեց փրկագնման ծրագիրը» [Ալմա 12.32, շեղագիրն ավելացված է]» (“The Great Plan of Happiness” [CES Symposium on the Doctrine and Covenants/Church History, Aug. 10, 1993], 2–3, si.lds.org):
Ի պատասխան Նախագահ Փաքերի խորհրդի, այս դասը տալիս է համառոտ ակնարկ փրկության ծրագրի վերաբերյալ, ինչպես այն ուսուցանվում է սուրբ գրություններում: Դասը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի Քավության վրա, որը «կենտրոնական փաստն է, կարևոր հիմքը և հավերժական մեծ ծրագրի գլխավոր վարդապետությունը» (Jeffrey R. Holland, “Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8): Երբ ուսանողները սկսեն հասկանալ փրկության ծրագիրը, նրանց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կմեծանա: Նրանք կաճեն պատվիրանները պահելու իրենց վճռականության մեջ, կստանան փրկության արարողությունները և հավատարիմ կլինեն իրենց ուխտերին:
Ուսուցանման առաջարկներ
Փրկության ծրագիրը Մորմոնի Գրքում
Բացատրեք, որ նախաերկրային հոգևոր աշխարհում մենք սովորել ենք մեր փրկության համար մեր Երկնային Հոր ծրագրի մասին (տես Մովսես 4.1–2, Աբրահամ 3.22–28): Այս ծրագրի միջոցով մենք կկարողանանք նմանվել Նրան և հավերժ բնակվել Նրա ներկայության մեջ:
Գրատախտակին գրեք Փրկության ծրագիրն ընդգրում . …
Խնդրեք ուսանողներին լրացնել այս միտքը իրենց սուրբ գրքերի ուսումնասիրության օրագրերում կամ տետրերում:
Ուսանողներին գրելու ժամանակ տրամադրելուց հետո, կիսվեք փրկության ծրագրի հետևյալ սահմանմամբ: Դուք կարող եք գրել այն գրատախտակին կամ պաստառին նախքան դասի սկսվելը:
Փրկության ծրագիրը «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է, որի նպատակն է առաջ բերել մարդու անմահությունը և հավերժական կյանքը: Այն ներառում է Արարումը, Անկումը, և Քավությունը, բոլոր Աստծո տված օրենքների, արարողությունների և վարդապետությունների հետ միասին: Այս ծրագիրը հնարավոր է դարձնում բոլոր մարդկանց համար վեհացումը և Աստծո հետ հավերժ ապրելը» (Guide to the Scriptures, “Plan of Redemption,” scriptures.lds.org):
Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե բառերը, որ նրանք գրել են, որևէ ձևով համապատասխանում են այս սահմանմանը: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը ձեռքը բարձրացրած մի քանի ուսանողի.
-
Ի՞նչ ընդհանուր կողմեր կան ձեր և այս սահմանումների մեջ: Ինչո՞ւ ներառեցիք այս կետը ձեր սահմանման մեջ:
Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մեկ ուսանողի կարդալ Ալմա 22.12–14, իսկ մյուսին՝ կարդալ 2 Նեփի 2.25–28: (Դուք կարող եք գրել այս հղումները գրատախտակին): Խնդրեք ուսանողներին որոնել փրկության ծրագրի նշված մասերը իրենց հանձնարարված հատվածներում: Ուսանողներին կարդալու համար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք ընկերակիցներին հերթով կիսվել նրանով, ինչ իրենք գտել են:
Գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները գրատախտակին. 2 Նեփի 9.6, 2 Նեփի 11.5, Ալմա 12.25, Ալմա 24.14, Ալմա 42.8, Ալմա 42.15: (Դուք կարող եք դրանք գրել գրատախտակին դասից առաջ:)
Բացատրեք, որ Մորմոնի Գրքում մարգարեները օգտագործում են Երկնային Հոր ծրագրի տարբեր անվանումներ: Հրավիրեք ուսանողներին բացել 2 Նեփի 9.6, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հատվածը:
-
Այս հատվածում, ո՞ր արտահայտությունն է վերաբերում Աստծո ծրագրին: (Մեծ Արարչի ողորմած ծրագրին: Գրեք սա գրատախտակին 2 Նեփի 9.6 հատվածի կողքին):
Խնդրեք ուսանողներին լուռ կարդալ մյուս սուրբ գրությունները, որոնք գրի են առված գրատախտակին, որոնելով արտահայտությունները, որոնք վերաբերում են Երկնային Հոր ծրագրին: Երբ որևէ ուսանող գտնի մի արտահայտություն, որը վերաբերում է Երկնային Հոր ծրագրին, հրավիրեք նրան այն գրել գրատախտակին համապատասխան սուրբ գրության հղման կողքին: Լրացված ցուցակը գրատախատակի վրա պետք է ունենա մոտավորապես այսպիսի տեսք.
(Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց երախտագիտությունը Մորմոնի Գրքի ուսմունքների համար, կարող եք նշել, որ «փրկության ծրագիր», «երջանկության ծրագիր» և «փրկագնման ծրագիր» արտահայտությունները մի քանի անգամ նշվում են Մորմոնի Գրքում, բայց ոչ Աստվածաշնչում:)
-
Ի՞նչ են շեշտում այս անվանումները Երկնային Հոր ծրագրի մասին: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ Երկնային Հոր ծրագիրը նախատեսված է բերելու Իր զավակներին հավերժական փրկություն և երջանկություն:)
Վկայեք, որ մենք չենք կարող վերադառնալ Աստծո ներկայությունը և ստանալ հավերժական փրկություն առանց աստվածային օգնության: Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 3.17, անհատապես որոնելով փրկության ծրագրում կենտրոնական դեմքին: Նրանից հետո, երբ նրանք տեղեկացնեն, թե ինչ են գտել, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 2.8: Շեշտեք, որ փրկության ծրագրի կենտրոնական դեմքը Հիսուս Քրիստոսն է, իսկ Նրա Քավությունը ուժի մեջ է դնում այդ ծրագիրը Աստծո բոլոր զավակների համար: Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ միտքը.
«Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 49):
Դուք կարող եք բացատրել, որ հավելումներբառը վերաբերում է մի առարկայի կամ հասկացողության, որը կապված է ինչ որ բանի հետ, որն ավելի մեծ կարևարություն ունի, ինչպես օրինակ ճյուղը, որը ծառի մասն է կազմում: Ծառը կարող է ապրել առանց ճյուղերի, բայց ճյուղը չի կարող ապրել, եթե այն առանձնացված է արմատներից և ծառի բնից: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը՝Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը «քրիստոնեական վարդապետության հենց արմատն է: Դուք շատ բան կարող է իմանաք ավետարանի մասին, քանի որ այն ճյուղավորվում է այնտեղից, բայց եթե դուք գիտեք միայն ճյուղերը և այդ ճյուղերը կապված չեն այդ արմատի հետ, եթե դրանք կտրված են այդ ճշմարտությունից, չի լինի ոչ կյանք, ոչ էլ նյութ, ոչ էլ փրկագնում դրանցում» (“The Mediator,” Ensign, May 1977, 56):
Բացատրեք, որ Երկանային Հոր ծրագիրը հաճախ կոչվում է փրկության ծրագիր, որովհետև այն ներառում է մեզ փրկելը: Որպես մեկը, ով հնարավոր դարձրեց մեր փրկությունը Քավության միջոցով, Հիսուս Քրիստոսը կոչվում է Փրկիչ:
Գրատախտակին գրեք Մենք պետք է փրկվենք …
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 9.6–10 Ապա խնդրեք մեկ ուրիշ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 9.21–22: Հրավիրեք մնացած ուսանողներին հետևել, ուղիներ որոնելով լրացնել գրատախտակի վրայի միտքը: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտածը իրենց սուրբ գրություններում:
Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով և գրեք նրանց պատասխանները գրատախտակին: Հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ Հիսուս Քրիստոսի Քավությամբ բոլոր մարդիկ կփրկվեն ֆիզիկական մահից: Հստակեցրեք նաև, որ Քավության միջոցով մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից, ինչը, այլ կերպ ասած, հնարավոր կդարձնի մեզ համար բնակվել Աստծո ներկայության մեջ:
Կարդացեք հետևյալ խոսքերը մարգարե Հակոբից. «Օհ, որքան մեծ է բարությունը մեր Աստծո» (2 Նեփի 9.10): «Օհ, որքան մեծ է մեր Աստծո ծրագիրը» (2 Նեփի 9.13):
-
Ինչպե՞ս են Հակոբի խոսքերը 2 Նեփի 9.6–10հատվածում օգնում մեզ հասկանալ, թե ինչու էր նա անում այս բացականչությունները:
-
Համաձայն 2 Նեփի 9.7, 9-ի, ի՞նչ կպատահեր, եթե չլիներ Քավությունը: (Մեր մարմինները կմահանային և էլ երբեք չէին բարձրանա, և մեր հոգիները ենթակա կդառնային դևին):
Քննարկեք փրկության ծրագրի վերջին սահմանումը, որով դուք ավելի վաղ կիսվեցիք այս դասում. «Այս ծրագիրը հնարավոր է դարձնում բոլոր մարդկանց վեհանալ և ապրել հավերժ Աստծո հետ»:
-
Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ ծրագիրը մեր վեհացումը դարձնում է հնարավոր, բայց ոչ հաստատ: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, հետևեք, որ նրանք հասկանան, որ մենք ազատ կամք ունենք՝ ունակություն ինքնուրույն ընտրելու և գործելու: Մեր վեհացումը կախված է մասամբ նրանից, թե ինչպես ենք մենք պատասխանում այն օրհնություններին, որ Աստված առաջարկում է մեզ:)
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. 2 Նեփի 2.25–28, 2 Նեփի 31.17–20, Ալմա 34.15–16: Խնդրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել այս հատվածները և գրի առնել իրենց ուսումնական տետրերում այն բաները, որ ըստ այդ սուրբ գրությունների մենք պետք է անենք՝ ստանալու համար այն ամենը, ինչ Աստված առաջարկում է մեզ Իր փրկության ծրագրի միջոցով:
Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան հանձնարարությունը կատարելու համար, հրավիրեք նրանց կիսվել իրենց պատասխաններով միմյանց հետ: Երբ նրանք այդ անեն, նշեք հնազանդության օրինակները «Աստծո տված օրենքներին, արարողություններին և վարդապետություններին», որոնք նշվում են սահմանման մեջ, որով ավելի վաղ կիսվեցիք: (Այս հատվածների օրինակները ներառում են հավատքի գործադրումը ի ապաշխարություն, մկրտություն և Սուրբ Հոգու ստացում): Ուսանողների զեկույցներից հետո մտածեք հետևյալ հարցերը տալու մասին.
-
Ինչպե՞ս են մեր գործողություններն ազդում Քավության օրհնությունները ստանալլու մեր ունակության վրա: (Երբ ուսանողները պատասխանեն, որոնեք հնարավորություններ վկայելու, որ, երբ մենք ընտրում ենք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և հետևում Աստծո ծրագրին, մենք պատրաստվում ենք ստանալ հավերժական կյանք Փրկչի Քավության միջոցով:)
-
Ինչպե՞ս կարող է փրկության ծրագիրը հասկանալն օգնել մեզ պահել պատվիրանները:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 2.25 հատվածը:
-
Ի՞նչ ուղիներով է փրկության ծրագրին հետևելը ուրախություն բերել ձեզ:
Դասն ամփոփելով բացատրեք, որ երբ ուսանողներն ուսումնասիրեն Մորոմնի Գիրքը, նրանք ավելի շատ վարդապետություններ կսովորեն փրկության ծրագրի հետ կապված: Այս դասը ներկայացնում է միայն մի համառոտ ակնարկ: Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ Աստված արել է իրենց համար որպես Իր փրկության ծրագրի մաս, և հետևել այն ամենին, ինչ իրենք պետք է անեն ստանալու համար լրիվ օրհնությունները, որ Աստված ծրագրել է իրենց համար: Բերեք ձեր վկայությունը այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասում: