Գրադարան
Տնային Ուսումնասիրություն Մաս 8


Տնային ուսումնասիրության դաս

2 Նեփի 26–31 (Մաս 8)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

2 Նեփի 26–31 (մաս 8)-ի ուսումնասիրության ժամանակ ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու ոգեշնչումներին, երբ դուք խորհեք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (2 Նեփի 26–27)

Ուսանողները ուսումնասիրել են վերջին օրերի վերաբերյալ Նեփիի մարգարեությունները: Նրանք սովորել են, որ ամեն բան, ինչ Տերն անում է, աշխարհի օգտի համար է, և որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է բոլորին գալ Իր մոտ և ճաշակել Իր փրկությունից: Ուսանողները նաև բացահայտեցին այն ճշմարտությունը, որ Մորմոնի Գրքի առաջ գալը ուղիներից մեկն է, որով Աստված իրականացնում է Իր գործը վերջին օրերում: Նրանք նաև սովորեցին, որ Մորմոնի Գիրքը և վերականգնված ավետարանը ուրախություն և հասկացողություն կբերեն նրանց, ովքեր ուսումնասիրում և ընդունում են դրանք:

Օր 2 (2 Նեփի 28)

Վերջին օրերում լայն տարածում գտած կեղծ ուսմունքների վերաբերյալ Նեփիի նախազգուշացումները ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին, որ Մորմոնի Գիրքը բացահայտում է դևի կեղծ գաղափարները և ամրացնում է մեզ նրա չար ծրագրերին դիմակայելու համար: Նրանք նաև սովորեցին, թե ինչպես է Սատանան օգտագործում շատ մարտավարություններ, փորձելով տիրել մեզ, ինչպես օրինակ մեզ բարկության դրդելով, խաղաղեցնելով, հանդարտեցնելով և շողոքորթելով մեզ:

Օր 3 (2 Նեփի 29–30)

Ուսանողները սովորել են, որ Տերը տալիս է սուրբ գրություններ, որ հավաքի մարդկանց Իր ուխտում և որ Մորմոնի Գիրքը կարող է օգնել բոլոր մարդկանց ճանաչել Հիսուս Քրիստոսին և ապրել Նրա ավետարանի համաձայն: Տերը ցույց էր տվել Նեփիին, որ շատ մարդիկ վերջին օրերում կմերժեն Մորմոնի Գիրքը: Ուսանողները հնարավորություն են ունեցել խորհելու իրենց սեփական կյանքի մասին և թե ինչպես իրենց համայնքը տարբեր կլինի Հազարամյակի ընթացքում, քանի որ Սատանան զորություն չի ունենա մարդկանց սրտերի վրա, և արդարություն ու խաղաղություն կտիրի:

Օր 4 (2 Նեփի 31)

Հատուկ ուշադրություն է դարձվել Քրիստոսի վարդապետության և Փրկչի օրինակի վերաբերյալ հետևյալ ճշմարտությունների վրա. Հիսուս Քրիստոսը կատարեց ամեն արդարություն հնազանդվելով Հոր բոլոր պատվիրաններին, և մենք պետք է հետևենք Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին մկրտվելու և Սուրբ Հոգին ստանալու միջոցով: Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին և բերում է մեղքերի թողություն: Եթե մենք ապրում ենք Քրիստոսի վարդապետության համաձայն, մենք կստանանք հավերժական կյանք:

Նախաբան

Այս դասը շեշտում է, որ ամեն բան, ինչ Երկնային Հայրն անում է, աշխարհի օգտի համար է, և այն հիմնավորվում է Իր զավակների հանդեպ սիրով: Այս դասը նաև վերաբերվում է այն բանին, թե ինչպես է Մորմոնի Գիրքը բացահայտում Սատանայի կեղծ ուսմունքները, որոնք լայնորեն տարածված են մեր օրերում, և թե ինչպես է հավերժական կյանք տրվում նրանց, ովքեր հետևում են Քրիստոսի վարդապետությանը:

Ուսուցանման առաջարկներ

Հարցրեք ուսանողներին, եթե նրանք ունեն որևէ մտքեր կամ գաղափարներ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունից, որ կկամենային կիսել դասարանի հետ նախքան դուք կսկսեք դասը: Խրախուսեք ուսանողներին տալ ցանկացած հարց, որ նրանք ունեն իրենց ուսումնասիրածի վերաբերյալ: Հրավիրեք նրանց գրի առնել հոգևոր տպավորությունները, որ նրանք ստանում են, երբ կարդում և խորհում են սուրբ գրությունները և իրենց հանձնարարությունները: Սա իրենց կյանք կհրավիրի հայտնության հոգին:

Խնդրեք ուսանողներին օգնել ձեզ գրատախտակի կամ մի թերթիկի վրա գրել հետևյալ հարցի որոշ պատասխանները. Եթե դու իմանաք, որ ձեր ժամանակը երկրի վրա մոտենում է ավարտին, և որ դուք կարող եք մի նամակ գրել, որ ձեր սերունդները և մնացած աշխարհը կարդան, ինչ թեմաներ դուք կընտրեք ձեր ուղերձի մեջ ներառելու համար:

Հրավիրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել 2 Նեփի 26–31-ը և իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը, որ տեսնեն, թե ինչ թեմաների անդրադարձավ Նեփին, երբ նա մոտենում էր իր կյանքի մայրամուտին: Համեմատեք նրանց գտածը գրատախտակին գրած իրենց պատասխանների հետ: Նեփիի վերջին խորհուրդը գրվել է նրանց համար, ովքեր ապրում են վերջին օրերում և պարունակում է գաղափարներ, որ օգնում են մեզ հասկանալ ճշմարտությունը, շրջանցել Սատանայի խոչընդոտները, և հետևել Հիսուս Քրիստոսի վարդապետությանը:

2 Նեփի 26

Իր ժողովրդի կործանման մասին մարգարեանալուց հետո նա մարգարեանում է վերջին օրերի մասին և հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոս

Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 26.29–31 և փնտրել Սատանայի մարտահրավերներից մեկը, որի մասին Նեփին մեզ նախազգուշացրել է: Մի քանի ուսանողների պատասխանները իրենց գտածի վերաբերյալ լսելուց հետո տվեք հետևյալ հարցը.

  • Համաձայն 2 Նեփի 26.29-ի, ի՞նչ է քահանայանենգությունը:

  • Ի՞նչն է պատճառ հանդիսանում, որ ոմանք քահանայանենգություն կատարեն:

  • Երբ մենք աշխատում ենք Եկեղեցում, ըստ Տիրոջ ակնկալիքների, ի՞նչ դրդապատճառներ պետք է մենք ունենանք: Ո՞ւմ գիտեք դուք, որ այս հարցում կարող է լավ օրինակ հանդիսանալ:

Վերանայեք 2 Նեփի 26.23–28, 33 և օր 1, հանձնարարություն 3: Հարցրեք. Իր աշխատանքում ի՞նչ դրդապատճառներ ունի Տերը:

Մի քանի ուսանողների պատասխանները լսելուց հետո թող դասարանը պատասխանի հետևյալ հարցերին.

  • 2 Նե փի 26.23–28, 33-ում ո՞ր արտահայտություններն են մեզ սովորեցնում, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է բոլորին գալ Իր մոտ և ճաշակել Իր փրկությունից և որ ամեն բան Տերն անում է ի օգուտ աշխարհի:

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր սովորել մղվել ուրիշների հանդեպ սիրուց, և ոչ թե ագահությունից կամ ուրիշների գովեստին արժանանալու ցանկությունից:

2 Նեփի 28

Նեփին նախազգուշացնում է Սատանայի խաբեությունների մասին

Ասեք ուսանողներին, որ 2 Նեփի 28-ում Նեփին շարունակեց բացահայտել դևի կողմից ուսուցանված կեղծ գաղափարները: Վերանայեք 2 Նեփի 28.3–9–ում նկարագրված «կեղծ, սին և հիմար վարդապետությունները», և ուսանողներին տվեք հետևյալ հարցերը: Դրանք կարող են ներառել պատասխաններ, որոնք նրանք գրել էին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում նախորդ շաբաթվա ընթացքում:

  • Ի՞նչ է նշանակում «օգուտ քաղել մեկից իր խոսքերի պատճառով»: (2 Նեփի 28.8): (Օրինակները կարող են ներառել ուրիշներին ծաղրելը և ուրիշների ասածները սխալ մեջբերելը կամ ուռճացնելը:)

  • Ի՞նչ եղանակներով կարող են մարդիկ այսօր «փոս փորել» (2 Նեփի 28.8) իրենց հարևանի համար:

  • Ի՞նչ վտանգ կա Տիրոջից մեղքերը թաքցնելու կամ մեր գործերը խավարում պահելու մեր փորձերի մեջ: (Տես 2 Նեփի 28.9:)

  • 2 Նեփի 28.3–9-ի ո՞ր կեղծ ուսմունքներն են, ձեր կարծիքով, այսօր ամենավտանգավորը երիտասարդների համար: Ինչո՞ւ եք կարծում, որ դա կործանարար է: Ինչպե՞ս են երիտասարդները գայթակղվում այդ կեղծ ուսմունքներով: (Տես օր 2, հանձնարարություն 1:)

Վերանայեք 2 Նեփի 28.20–23-ը և Նախագահ Բոյդ Ք. Փաքերի պատմությունը հոգևոր կոկորդիլոսների վերաբերյալ օր 2-ի դասից: Հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել նախազգուշացնող նշաններով, որոնք նրանք նկարել են իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում (օր 2, հանձնարարություն 5), որոնք ներկայացնում են հոգևոր վտանգներ, որոնց մասին իրենց կարծիքով այսօրվա երիտասարդներին պետք է նախազգուշացնել:

Հարցրեք. Բոլոր այն բաներից, ինչ Նեփին կարող էր գրել իր հիշատակարանն ավարտելիս, ձեր կարծիքով, ինչո՞ւ է նա գրել Սատանայի խաբեությունների և մարտահրավերների մասին: (Դուք կարող եք վկայել օգնության և ուժի մասին, որ մենք ստանում ենք Սատանայի մարտահրավերներին դիմակայելու համար, երբ մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը:)

2 Նեփի 31

Նեփին ուսուցանում է, թե ինչպես է Փրկիչը կատարյալ օրինակ ծառայել մեզ համար

Պատկերեք մի պարզ նկար, որտեղ արահետը անցնում է դարպասի միջով: Հրավիրեք ուսանողներին կարդալ 2 Նեփի 31.17–18 և փնտրել, թե ինչպես Նեփին օգտագործեց արահետի և դռան այս պատկերը, որ ցույց տա Հիսուս Քրիստոսի մոտ գալու միակ ճանապարհը: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.

  • Համաձայն այս հատվածների, ի՞նչ են ներկայացնում դուռն ու արահետը: (Դուռը ներկայացնում է ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգին ընդունելը:)

  • Ըստ 2 Նեփի 31-ի ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ սովորածի, ինչո՞ւ է Սուրբ Հոգին ընդունելը համեմատվում «կրակով մկրտության» հետ: (Տես 2 Նեփի 31.13, տես նաև հատված 17:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 31.19–21: Խնդրեք ուսանողներին փնտրել, թե ինչ է մեզանից պահանջվում այն բանից հետո, երբ մենք ներս ենք մտնում «դռնով»: Իրենց գտածի վերաբերյալ ուսանողների պատասխանը լսելուց հետո տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Նեփին, երբ նա գրեց. «Սա է Քրիստոսի վարդապետությունը»: (2 Նեփի 31.21):

  • Խորհելով ձեր այսօրվա սովորածի շուրջ, ձեր կարծիքով, ի՞նչ է Երկնային Հայրն ուզում, որ դուք անեք, որը կօգնի ձեզ կատարելագործվել նեղ ու անձուկ արահետում: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նպատակ դնել այս հարցի պատասխանի հետ կապված:)

Հաջորդ մաս (2 Նեփի 32Հակոբ 4)

Դուք սիրո՞ւմ եք ուտել: Հաջորդ մասում ուսանողները կսովորեն, թե ինչ է նշանակում «սնվել Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32.3): Ինչպե՞ս պետք է մարգարեն ուղղի մարդկանց, ովքեր սկսում են ներգործվել հարստությունների հանդեպ սիրով կամ մարդկանց կողմից, ովքեր չեն պահում մաքրաբարոյության օրենքը: Նշեք, թե ինչպես Հակոբն անդրադարձավ այս խնդիրներին: