Դաս 66
Մոսիա 26
Նախաբան
Մոսիայի թագավորության ընթացքում աճող սերնդից շատերը, ովքեր փոքր երեխաներ էին Բենիամին թագավորի վերջին ելույթի ժամանակ, չէին հավատում Եկեղեցու ուսմունքներին և հրաժարվեցին կանչել առ Տերը: Այս անհավատ երիտասարդները ազդեցին Եկեղեցու այլ անդամների վրա, որ գործեին լուրջ մեղքեր: Այս օրինազանցներից շատերը բերվեցին Ալմայի՝ Եկեղեցու ղեկավարի առաջ: Ալման սկզբում չգիտեր, թե ինչ աներ, սակայն նա ի վերջո խնդրեց Տիրոջը առաջնորդության համար, թե ինչպես դատել անհնազանդ անդամներին: Տերը հայտնեց գործընթացը, որին Ալման պետք է հետևեր՝ Եկեղեցու անդամներին պատասխանատվության կանչելով իրենց մեղքերի համար: Ալման նաև իմացավ Աստծո ողորմության և ցանկության մասին, ներելու նրանց, ովքեր ապաշխարում են: Ալման հետևեց Տիրոջ խորհրդին և կարգուկանոն հաստատեց Եկեղեցում:
Ուսուցանման առաջարկներ
Մոսիա 26.1–6
Աճող սերնդից շատերը չեն հավատում ավետարանին և առաջնորդում են ուրիշներին մեղք գործել
Նախքան դասը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Խնդրեք ուսանողներին պատասխանել այս հարցերին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո բացատրեք, որ Մոսիա 26-ը պարունակում է մի խումբ ժողովրդի հիշատակարան, ովքեր չէին անում այն, ինչ պետք է անեին իրեց վկայությունները խնամելու համար: Արդյունքում նրանց հավատքն առ Աստված երբեք չզարգացավ, և նրանք շատ Եկեղեցու անդամների առաջնորդեցին դեպի մեղք և մոլորություն: Խորհուրդ տվեք, որ այս հիշատակարանն ուսումնասիրելիս ուսանողները խորհեն, թե ինչ է այն ուսուցանում իրենց վկայությունները զարգացնելու և ամրացնելու մասին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 26.1–3: Ապա հարցրեք դասարանին.
-
Ի՞նչ ընտրություն կատարեցին աճող սերնդից շատերը: (Նրանք ընտրեցին չհավատալ իրենց ծնողների ավանդությանը:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է մարդկանց անհավատությունը խանգարում, որ նրանք կարողանան «հասկանալ Աստծո խոսքը» (Մոսիա 26.3):
Բացատրեք, որ հավատալը (կամ նույնիսկ հավատալու ցանկությունը) տանում է արարքների, որոնք ամրացնում են մեր վկայությունները: Մյուս կողմից, երբ մարդիկ ընտրում են չհավատալ, նրանք նաև ընտրում են չանել որոշակի բաներ, որոնք կօգնեին նրանց զարգացնել ամուր վկայություններ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 26.3–4, 6: Դասարանի կեսին խնդրեք փնտրել, թե ինչ չի անի աճող սերունդը իրենց անհավատության պատճառով: Խնդրեք դասարանի մյուս մասին փնտրել այս անհավատության արդյունքները:
-
Ի՞նչ մերժեց անել աճող սերունդը իրենց անհավատության պատճառով:
-
Որո՞նք էին նրանց անհավատության ազդեցությունները:
Այն բանից հետո, երբ ուսանողները կքննարկեն այս հարցերը, գրատախտակին գրեք հետևյալը. Վկայություն զարգացնելու և պահելու համար մենք պետք է …
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ եղանակներով կարող են լրացնել գրատախտակի նախադասությունը:
«Վկայությունը պահանջում է, որ սնուցումը լինի հավատքի աղոթքով, Աստծո խոսքի հանդեպ քաղցով և մեր ստացած ճշմարտությանը հնազանդվելով: Վտանգ կա աղոթքն անտեսելու մեջ: Վտանգ է սպառնում մեր վկայությանը, եթե սուրբ գրությունները միայն անկանոն ենք կարդում և ուսումնասիրում: Դրանք մեր վկայության անհրաժեշտ սնուցիչներն են: …
Աստծո խոսքով սնուցվելը, սրտանց աղոթելը և Տիրոջ պատվիրաններին հնազանդվելը պետք է հավասարաչափ և մշտապես կիրառվի ձեր վկայության աճի և բարգավաճման համար» («Կենդանի վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 125):
-
Ի՞նչ կիրառումներ էր ներկայացնում Նախագահ Այրինգը, որ կօգնեն մեզ սնուցել մեր վկայությունները: (Երբ ուսանողները ներկայացնեն այս սկզբունքները, զետեղեք դրանք գրատախտակի նախադասության մեջ. Վկայություն զարգացնելու և պահելու համար մենք պետք է սնվենք Աստծո խոսքով, աղոթենք հավատքով և հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին:)
-
Ինչպե՞ս են այս կիրառումներն ազդել ձեր վկայության վրա:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 26.5–6, փնտրելով, թե ինչպես էին անհավատ երիտասարդներն ազդել Եկեղեցու որոշ անդամների վրա:
-
Խորհեք հետևյալ նախադասության շուրջ. «Անհրաժեշտ դարձավ, որ նրանք, ովքեր մեղք էին գործում, ովքեր եկեղեցում էին, պետք է խրատվեին եկեղեցու կողմից» (Մոսիա 26.6): Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում: (Անհրաժեշտ էր, որ Եկեղեցու անդամները, ովքեր մեղք էին գործել, դատվեին և պատասխանատվության կանչվեին:)
Մոսիա 26.7–14
Ալման առաջնորդություն է խնդրում Տիրոջից, թե ինչպես դատի նրանց, ովքեր մեղք են գործում
Ուսանողները թող պատկերացնեն, թե ինչ է նշանակում լինել մի ծխի եպիսկոպոս, որի անդամները լուրջ մեղքեր են գործել և չեն ապաշխարում: Խնդրեք ուսանողներին լուռ խորհել, թե ինչ կանեին նրանք այս իրավիճակում: Ինչպե՞ս նրանք կկատարեին իրենց պարտականությունը, որ պատասխանատվության կանչեին անդամներին իրենց մեղքերի համար և օգնեին նրանց ապաշխարել: Բացատրեք, որ Ալման՝ Եկեղեցու ղեկավարը, հանդիպել էր նմանատիպ խնդրի:
Ամփոփեք Մոսիա 26.7–12, բացատրելով, որ նրանք, ովքեր մեղք էին գործել, բերվեցին Ալմայի առաջ: Նախկինում նման բան Եկեղեցում չէր պատահել, և Ալման չգիտեր, թե ինչ անել: Նա որոշեց օրինազանցներին ուղարկել, որ Մոսիա թագավորը նրանց դատեր: Մոսիա թագավորը վերադարձրեց նրանց Ալմայի մոտ, ով իշխանություն էր կրում Աստծուց դատելու Եկեղեցու անդամներին, ովքեր մեղք էին գործել:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 26.13–14: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ էր Ալման զգում իր պարտականության մասին, դատելու նրանց, ովքեր մեղք էին գործել:
-
Երբ Ալման անհանգստություն զգաց օրինազանցներին դատելու իր պարտականության մասին, ի՞նչ արեց նա:
-
Ինչո՞ւ է կարևոր իմանալը, որ եպիսկոպոսները և ճյուղի նախագահները փնտրում և ստանում են Տիրոջ առաջնորդությունը, երբ օգնում են նրանց, ովքեր մեղք են գործել:
Մոսիա 26.15–32
Տերը հայտնում է Ալմային, թե ինչպես պատասխանատվության կանչել Եկեղեցու անդամներին իրենց մեղքերի համար և հաստատում է ապաշխարության պայմանները
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Մոսիա 26.15–32-ի ենթատեքստը, նշեք, որ այս հատվածները պարունակում են Ալմայի հարցին տրված Տիրոջ պատասխանն այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է նա անի օրինազանցների հետ կապված: Երբ ուսանողներն ուսումնասիրեն Տիրոջ պատասխանը, խրախուսեք նրանց փնտրել սկզբունքներ և վարդապետություններ, որոնք օգնում են նրանց ավելի լավ հասկանալ քահանայության դատավորների՝ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների (և Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների, ցցի, շրջանի և միսիայի նախագահների) դերը: Նաև խնդրեք նրանց փնտրել սկզբունքներ և վարդապետություններ ներում փնտրելու վերաբերյալ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 26.17–28, ամեն անգամ ուշադրություն դարձնելով, երբ Տերն օգտագործում է իմ կամ ես բառերը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս բառերն ամեն անգամ, երբ դրանք հայտնվում են: Ապա հարցրեք դասարանին.
-
Մոսիա 26.17–28-ում ի՞նչ են հուշում ես և իմ բառերը ապաշխարության գործընթացում Տիրոջ դերի մասին: (Դուք կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել առանձնահատուկ արտահայտություններով կամ հատվածներով, որոնք հիմնավորում են իրենց պատասխանները:)
-
Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել Մոսիա 26.20–21-ից ապաշխարության գործընթացում Տիրոջ ծառաների դերի մասին: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քահանայության ղեկավարները ներկայացնում են Տիրոջը և որ լուրջ մեղքի դեպքում եպիսկոպոսները և ճյուղի նախագահները կարող են օգնել մեզ ապաշխարել և ներում ստանալ:)
-
Ի՞նչ եղանակներով կարող է եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահն օգնել նրանց, ովքեր պայքարում են մեղքի և գայթակղությունների դեմ:
Բացատրեք, որ Տերը ուսուցանեց Ալմային այն մասին, թե ինչ պետք է անեն նրանք, ովքեր ներում են փնտրում, որ ապաշխարեն: Հրավիրեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել Մոսիա 26.29–32-ը և ներկայացնել սկզբունքներ, որոնք օգնում են նրանց հասկանալ, թե ինչ է Տերը պահանջում մեզանից, երբ մենք ապաշխարում ենք:
Այս հատվածներն ուսումնասիրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների գրել գրատախտակին, օգտագործելով իրենց սեփական բառերը, իրենց բացահայտած սկզբունքները: Նրանց պատասխանները կարող են ներառել հետևյալը.
Մեղքերի խոստովանությունը տանում է ներման:
Տերը կների նրանց, ովքեր ապաշխարում են իրենց սրտերի անկեղծությամբ:
Մենք պետք է ներենք ուրիշներին, որ ներում ստանանք Տիրոջից:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքները, տվեք այս բոլոր հարցերը կամ դրանցից մի քանիսը.
-
Մոսիա 26.29-ում ո՞րն է «խոստովանի իր մեղքերն իմ և քո առաջ» արտահայտության իմաստը: (Դուք պետք է նշեք, որ այս հատվածում քո բառը վերաբերվում է Ալմային:)
-
Երբ մեկը լուրջ մեղք է գործում, ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհատից պահանջվում խոստովանել Տիրոջը և Եկեղեցու համապատասխան ղեկավարին: (Լուրջ օրինազանցությունները, ինչպես օրինակ մաքրաբարոյության օրենքի խախտումները, կարող են վտանգել անհատի Եկեղեցու անդամությունը: Ուստի, նման դեպքերում անհատը պետք է խոստովանի մեղքը և Տիրոջը, և Եկեղեցում Նրա ներկայացուցչին: Եպիսկոպոսները և ճյուղի նախագահները կրում են քահանայության բանալիներ, որ օգնեն նրանց, ովքեր մեղք են գործել և փնտրում են ներում: Մինչդեռ միայն Տերը կարող է մեղքեր ներել, քահանայության ղեկավարները աջակցող դեր են խաղում, որ օգնեն մարդկանց ստանալ այդ ներումը: Նրանք բոլոր խոստովանությունները գաղտնի են պահում և օգնում են նրանց, ովքեր խոստովանում են, ապաշխարության գործընթացի ընթացքում:)
-
Ձեր կարծիքով, ինչ է նշանակում, որ մեկը ապաշխարում է «իր սրտի անկեղծությամբ» (Մոսիա 26.29):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը պահանջում մեզանից, որ մենք ներենք ուրիշներին: Ինչպե՞ս են ապաշխարելը և ուրիշներին ներելը կապված իրար հետ: (Տես 3 Նեփի 13.14–15, ՎևՈՒ 64.8–11:)
-
Այս հատվածների ո՞ր արտահայտությունները կարող են համարձակություն կամ մխիթարություն տալ մեկին, ով ցանկանում է ապաշխարել, սակայն չի զգում, որ ինքը կարող է ներվել:
Մոսիա 26.33–39
Ալման հնազանդվում է Տիրոջ խորհրդին, դատելով նրանց, ովքեր մեղք են գործել և Եկեղեցում կարգ ու կանոն է հաստատում
Բացատրեք, որ Մոսիա 26.33–37-ում շարադրվում է, թե ինչպես Ալման հետևեց Տիրոջ հրահանգներին, դատեց Եկեղեցու անդամներին, ովքեր մեղք էին գործել, և կարգ ու կանոն հաստատեց Եկեղեցում: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 26.34–37-ը, ուսումնասիրելով Տիրոջ խորհրդին հետևելու Ալմայի ջանքերի արդյունքները: Կիսվեք ձեր վկայությամբ, որ երբ մենք ապաշխարենք և արդար ապրենք, մենք կարող ենք խաղաղություն ունենալ մեր սրտերում և բարգավաճել հոգևորապես: