Դաս 133
3 Նեփի 27
Նախաբան
Նեփիացիների մեջ Փրկչի ծառայությունից անմիջապես հետո տասներկու նոր կանչված աշակերտները հանդիպեցին միասին հզոր աղոթքով և ծոմով: Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրանց և պատասխանեց նրանց հարցին այն անվան վերաբերյալ, որ նրանք պետք է տային Եկեղեցուն:
Ուսուցանման առաջարկներ
3 Նեփի 27.1–12
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է տասներկու աշակերտներին այն մասին, որ Իր Եկեղեցին պետք է կրի Իր անունը:
Դասարանը բաժանեք երեք կամ չորս խմբի: Եթե ձեր դասարանը փոքր է յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք անհատապես աշխատել: Խնդրեք յուրաքանչյուր խմբի (կամ անձնավորության) պատկերացնել, որ նրանք պատրաստվում են սկսել նոր ակումբ կամ սպորտային թիմ: Խնդրեք յուրաքանչյուր խմբի որոշել, թե ինչպիսի ակումբ կամ սպորտային թիմ են ստեղծելու, ինչպես օրինակ գիտական ակումբ կամ ֆուտբոլային թիմ, իսկ հետո հանձնարարեք նրանց ընտրել անուն իրենց կազմակերպության համար: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք գրել իրենց անունը մի կտոր թղթի վրա: Ապա հավաքեք խմբերի թղթերը: (Այս վարժությունը պետք է կարճ տևի: Այն չպետք է խիստ շատ ժամանակ խլի կամ ուշադրությունը շեղի 3 Նեփի 27 գլխիվարդապետություններից և սկզբունքներից:)
Բարձրաձայն կարդացեք յուրաքանչյուր թղթի վրա գրված անունը: Յուրաքանչյուր անունը կարդալուց հետո խնդրեք դասարանին գուշակել ակումբի կամ թիմի տեսակը, ելնելով անունից:
-
Ի՞նչ կարող է անունը հաղորդել կազմակերպության և դրա մեջ մտնող մարդկանց մասին:
Բացատրեք, որ Նեփիացիներին Հիսուս Քրիստոսի այցից հետո, Նրա տասներկու աշակերտները միավորվեցին ծոմով ու աղոթքով 3 Նեփի 27.1: Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.2–7 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, գտնելով աշակերտների հարցը և Փրկչի պատասխանը:
-
Փրկիչն ի՞նչ ասաց Իր Եկեղեցու անվան մասին:
-
Ի՞նչ պատճառներ Նա բերեց Եկեղեցին Իր անունով կոչելու համար:
Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել 3 Նեփի 27.8–12 հատվածները , որոնելով Իր ճշմարիտ Եկեղեցու Փրկչի նկարագրությունը: Մինչ նրանք ուսումնասիրում են, գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին.
Ուսանողներն այս հատվածներն ուսումնասիրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք թե ինչպես կլրացնեին նախադասությունը գրատախտակին՝ հիմնվելով նրա վրա ինչ կարդացին: (Ուսանողները պետք է կարողանան հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին պետք է կոչվի Իր անունով և կառուցվի Իր ավետարանի վրա: )
-
Ինչո՞ւ է Փրկչի Եկեղեցու համար կարևոր է կրել Նրա անունը:
-
Ի՞նչ է նշանակում Եկեղեցու համար «կառուցված լինել [Նրա] ավետարանի վրա3 Նեփի 27.10): Ինչո՞ւ է կարևոր է Եկեղեցու համար կառուցված լինել Նրա ավետարանի, ոչ թե մարդկանց գործերի վրա:
Հրավիրեք ուսանողներին լրացնել հետևյալ նախադասությունը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում. «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելը կարևոր է ինձ համար, որովհետև …»
3 Նեփի 27.13–22
Հիսուս Քրիստոսը սահմանում է Իր ավետարանը և ուսուցանում, թե ինչ պետք է անենք, որպեսզի անմեղ կանգնենք Նրա և Հոր առջև:
Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են իրենք զգացել, երբ բռնվել են ինչ որ բան անելիս, որը սխալ է: (Մի խնդրեք նրանց կիսվել այս փորձառություններով:) Ապա խնդրեք նրանց պատկերացնել, թե ինչպես կզգային, եթե կանգնեյին Տիրոջ առջև դատվելու: Խրախուսեք նրանց մտածել հետևյալ հարցի մասին.
-
Ինչպե՞ս կզգաք Տիրոջ առջև, եթե դուք հանցավոր լինեք մեղքի մեջ:
Բացատրեք, որ ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Հրավիրեք մի քանի ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.13–16, և խնդրեք դասարանին որոնել բարի լուրեր այս հատվածներում: Խնդրեք նրանց նաև մտածել, թե ինչպե՞ս են այս բարի լուրերը կապված այն օրվա հետ, երբ նրանք կկանգնեն Աստծո առջև դատվելու:
-
Փրկիչը վկայեց, որ եկավ աշխարհ կատարելու Իր Հոր կամքը: Համաձայն 3 Նեփի 27.14-ի, ի՞նչ ուղարկեց Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսին անելու աշխարհում:
-
Ելնելով 3 Նեփի 27.13–14-ից, ո՞րն է ավետարանի հիմքը: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Ավետարանի հիմքն այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը, իրագործելով Քավությունը: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում3 Նեփի 27.13–14 հատվածների կողքին:)
-
Քանի որ Փրկիչը կատարեց Իր Հոր կամքը, ինչ կպատահի ողջ մարդկության հետ: (Մենք կբարձրացվենք Նրա առջև՝ դատվելու մեր գործերի համար:)
Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել 3 Նեփի 27.16, որոնելով գործերը, որոնք մենք պետք է անենք ստանալու համար Քավության բոլոր օրհնությունները և պատրաստվելու դատաստանի: Խնդրեք ուսանողներին հաղորդել, ինչ որ գտնեն: Հրավիրեք որևէ ուսանողի գրել նրանց պատասխանները գրատախտակին: Խնդրեք ուսանողներից մեկին գրատախտակին գրել նրանց պատասխանները:
-
Ըստ այս հատվածի, ի՞նչ օրհնություններ կտրվեն նրանց, ովքեր ապաշխարում են, մկրտվում և համբերում մինչև վերջ: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ապաշխարենք, մկրտվենք և համբերենք մինչև վերջ, մենք անմեղ կլինենք, երբ որ կանգնենք Աստծո առջև դատվելու:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.17–19: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում կամ չեն դիմանում մինչև վերջ:
-
Ելնելով ձեր կարդացածից, ինչո՞ւ Երկնային Հոր բոլոր զավակները Հիսուս Քրիստոսի Քավության կարիքն ունեն:
-
Ի՞նչ բարի լուր կա մեզ համար այնտեղ, երբ մենք մտածում ենք Տիրոջ առջև կանգնելու՝ դատվելու մասին:
Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռ. Ջեֆրի Հոլլանդի հետևյալ խոսքերը.
«Բարի լուրն այն է, որ մահից ու դժոխքից [կարելի է] խուսափել, սխալներն ու մեղքերը [կարող են] հաղթահարվել, որ [կա] հույս, որ [կա] օգնություն, որ անլուծելին լուծվել է, որ թշնամին պարտված է: Բարի լուրն այն [է], որ ամենքի գերեզմանը մի օր դատարկ [կլինի, որ բոլորի հոգին [կարող է] կրկին մաքրվել, որ յուրաքանչյուր Աստծո զավակ [կարող է] նորից վերադառնալ Հոր մոտ, ով նրանց կյանք է տվել» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8, 10):
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.20–21, և խնդրեք դասարանին որոնել Փրկչի հրավերը մեզ:
-
Ո՞րն է Փրկչի հրավերն այս հատվածներում:
Ուսանողներին օգնելու համար մտածել այս հրավերն ընդունելու իրենց ջանքերի մասին, հրավիրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին դասից առաջ կամ կարդալ դրանք դանդաղ, որպեսզի ուսանողները կարողանան դրանք գրի առնել:)
-
Ինչո՞ւ է Փրկիչը կամենում, որ դուք ապաշխարեք և գաք դեպի Նա:
-
Ի՞նչ ուղիներով եք ընդունում 3 Նեփի 27.20–21-ում Փրկչի հրավերը :
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի այսօր պատրաստվեք անբիծ կանգնել Տիրոջ առջև:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.40–42 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ որոնելով լրացուցիչ ներըմբռնում այն մասին, թե ինչու է ավետարանը բարի լուր հանդիսանում: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն ՎևՈՒ 76.40–42 իրենց սուրբ գրություններում3 Նեփի 27.13 հատվածի կողքին:)
Դասի սկզբում դուք խնդրեցիք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ իրենք կզգային Տիրոջ առջև, եթե հանցավոր լինեին մեղքի պատճառով: Դասի այս մասում հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կզգային Փրկչի առջև, եթե իմանային, որ իրենք մաքրվել են Նրա Քավության և ավետարանի սկզբունքների, պատվիրանների ու արարողությունների միջոցով:
-
Եթե դուք խոսեիք Փրկչի հետ այդ ժամանակ, ի՞նչ կասեիք:
-
Հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք այսօր, ինչպես կբացատրեիք Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը ձեր ընկերոջը:
3 Նեփի 27.23–33
Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին դառնալ ճիշտ ինչպես Ինքն է:
Ամփոփեք 3 Նեփի 27.23–26 հատվածները, բացատրելով, որ Փրկիչը հրահանգներ տվեց Իր տասներկու Նեփիացի աշակերտներին և ուսուցանեց նրանց իրենց պարտականությունների մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 27.27, որոնելով այն պատվիրանը, որը Նա տվեց աշակերտներին՝ օգնելու համր նրանց կատարել իրենց դերը որպես ժողովրդի դատավորներ:
-
Ինչո՞ւ է կարևոր ժողովրդի դատավորների համար Փրկչի նման լինելը:
Խնդրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 27.21 հատվածը:
-
Ի՞նչ պատվիրեց Փրկիչը աշակերտներին անել:
-
Ո՞րն է Փրկչի գործերն անելու և Նրա նման դառնալու միջև կապը:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերն ակնկալում է, որ Իր աշակերտներն անեն Իր գործերը և դառնան Իր պես:
-
Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք նմանվել Փրկչին: Որո՞նք են այն գործերը, որոնք կարող ենք անել, երբ հետևում ենք Նրա օրինակին:
-
Ի՞նչ ուղիներով եք օրհնվել, երբ փորձել եք հետևել Փրկչի օրինակին:
Եզրափակեք դասը, վկայելով այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք ձգտում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին: