Տնային ուսումանսիրության դաս
Ալմա 17–24 (Մաս 17)
Նախաբան
Թագավոր Մոսիայի չորս որդիներն որոշեցին հրաժարվել տանը տիրող հնարավորությունից և ճոխություններից, որպեսզի կարողանային քարոզել ավետարանը Լամանացիներին: Այս չորս միսիոներների պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես ուսանողները կարող են պատրաստվել արդյունավետորեն ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը մյուսներին:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 17–22
Ամմոնը և նրա եղբայրներն ուսուցանում են երկու Լամանացի թագավորների:
Դասից առաջ գրեք հետևյալ անավարտ մտքերը գրատախտակին կամ մի թղթի վրա. «Միակ ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել [միսիա] ծառայելու կոչմանը նախապատրաստվելու համար, դա… է…»:
Հրավիրեք մի քանի ուսանողների պատմել, թե ինչ իրենք զգացին, երբ տեսան ընտանիքի անդամի կամ որևէ ընկերոջ վերադարձը լիաժամկետ միսիան հավատարմորեն ծառայելուց հետո: Ապա հարցրեք ուսանողներին. Ինչո՞վ էր այդ անձնավորությունը տարբեր իր միսիայից հետո: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր առաջացրել այդ փոփոխությունը:
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես կավարտեին գրատախտակի վրա գրված միտքը: Ուսանողների պատասխաններից հետո, կիսվեք նրանց հետ, թե ինչպես է լրացրել այդ միտքը Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից. «Միակ ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել [միսիա] ծառայելու կոչմանը նախապատրաստվելու համար, դա միսիոներ դառնալն է միսիա գնալուց շատ առաջ» («Դառնալ Միսոներ» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2005, 45):
Հարցրեք. Ի՞նչ ուղիներով կարող են երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք հետևել Երեց Բեդնարի խորհրդին և դառնալ միսիոներներ նախքան լիաժամկետ միսիա ծառայելը:
Կիսվեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ մտքով.
«Երիտասարդներ, ես հորդորում եմ ձեզ, պատրաստվեք ծառայելու որպես միսիոներ: Ձեզ պահեք մաքուր, անարատ և արժանի ներկայացնելու Տիրոջը: Պահպանեք ձեր առողջությունը և ուժերը: Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Որտեղ հնարավոր է հաճախեք սեմինարիա կամ ինստիտուտ: Ծանոթացեք Քարոզիր իմ ավետարանը միսիոներական գրքույկին:
«Մի խոսք՝ ուղղված ձեզ երիտասարդ քույրեր, չնայած դուք չունեք որպես լիաժամկետ միսիոներներ ծառայելու քահանայության նույն պարտականությունը, ինչպես երիտասարդ տղամարդիկ, դուք ևս արժեքավոր ներդրում եք կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք ձեր ծառայությունը»(“As We Meet Together Again,” Ensign կամ Liahona, Nov. 2010, 6)
Գրեք հետևյալը գրատախտակին. Տերը կօրհնի մեզ Սուրբ Հոգով և Իր խոսքն ուսուցանելու զորությամբ, եթե մենք …:
Դասարանը բաժանեք չորս խմբերի: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք հետևյալ սուրբ գրությունների հատվածներից մեկը. Ալմա 17.1–4, Ալմա 17.9–13, Ալմա 17.19–25, 18.1–9, Ալմա 17.26–30: (Հարմարեցրեք այս միջոցառումը, եթե փոքր դասարան ունեք:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ իրենց հանձնարարված հատվածը, փնտրելով այն, ինչ Մոսիայի որդիներն արեցին, որն օրհնեց նրանց Հոգով և զորությամբ, երբ նրանք ուսուցանեցին ավետարանը: Բացատրեք, որ երբ ուսանողները վերջացնեն, դուք կխնդրեք նրանց կիսվել նրանով, ինչ բացահայտեցին և թե ինչպես նրանք կավարտեին գրատախտակի վրայի նախադասությունը:
Բավականաչափ ժամանակից հետո, հրավիրեք որևէ անձնավորության յուրաքանչյուր խմբից բացատրել, թե ինչ արեցին Մոսիայի որդիները և թե ինչպես խմբի անդամները կավարտեին գրատախտակի վրայի սկզբունքը: Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալը. հետազոտել սուրբ գրությունները, ծոմ պահել և աղոթել, համբերատար լինել, լավ օրինակ հանդիսանալ, վստահել Տիրոջը, անկեղծորեն ծառայել ուրիշներին և սիրել մյուսներին որպես եղբայրներ և քույրեր: Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, գրի առեք դրանք գրատախտակին: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպե՞ս յուրաքանչյուր գործողություն կամ հատկանիշ կարող է օգնել անձնավորությանը ավելի արդյունավետորեն կիսվել ավետարանով:
Եթե ձեր ուսանողներից որևէ մեկը դարձի է եկել դեպի ավետարանը լիաժամկետ միսիոներների կողմից ուսուցանվելուց հետո, դուք կարող եք խնդրել նրանց կիսվել, թե ինչպես էին զգում, երբ սովորում էին ավետարանը:
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Ամմոնը փրկեց թագավորի հոտերը, թագավոր Լամոնին ապշեց Ամմոնի զորության և թագավորի հրամանները կատարելիս նրա հնազանդության և հավատարմության վրա (տես Ալմա 18.8–10): Լամոնին պատրաստված էր լսելու ուղերձը, որով Ամմոն եկել էր կիսվելու նրա հետ: Հրավիրեք ուսանողներին հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 18.24–29: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչպես էր Ամմոնը կառուցում Լամոնիի հասկացողությունը Աստծո մասին, որպեսզի կարողանար պատրաստել Լամոնիին հասկանալ ճշմարիտ վարդապետությունը:
Տվեք ուսանողներին հետևյալ հարցերը.
-
Եթե դուք այլ հավատքի որևէ ընկերոջ հետ զրույց ունենայիք Աստծո մասին, ինչպե՞ս կկարողանայիք օգտագործել հավատամքները, որոնք երկուսով էլ կիսում եք, ինչպես Ամմոնն արեց: Ինչպե՞ս կարող էր այս ջանքն օգնել ձեր ընկերոջը:
-
Էլ ի՞նչ ավետարանական թեմաներ կշոշափեիք ձեր ընկերոջ հետ՝ հնարավորություններ բացելով ավետարանով նրա հետ կիսվելու համար:
Հիշեցրեք ուսանողներին, որ թագավոր Լամոնին ընկալուանկ դարձավ լսելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես նրա հայրը: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 18.39–41-ը՝ —Լամոնիի արձագանքը Հիսուս Քրիստոսի մասին իմանալուց հետո: Խնդրեք մեկ այլ ուսանողի կարդալ Ալմա 22.14–18՝ —Լամոնիի հոր արձագանքը: Հրավիրեք դասարանին ընթացքում հետևել իրենց սուրբ գրություններում և փնտրել նմանություն այդ մարդկանց արձագանքների միջև:
Հարցրեք. Ի՞նչ ցանկացան անել երկու տղամարդիկ, երբ նրանք իմացան Հիսուս Քրիստոսի մասին:
Բացատրեք, որ Լամոնին և նրա հայրը զգացին Հոգին միսիոներների ուսուցումների միջոցով: Դրա արդյունքում նրանք կամեցան ունենալ ավետարանի օրհնությունները և հոժար էին վերջ տալ իրենց մեղքերին և ապաշխարել: Հիշեցրեք ուսանողներին այն ճշմարտության մասին, որ նրանք ուսումնասիրել էին այս շաբաթ. Մենք պետք է հոժար լինենք թողնել բոլոր մեր մեղքերը, որպեսզի հոգեպես փոխվենք և ծնվենք Աստծուց:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դալլին Հ. Օուքսի միտքը, որը գտնվում է նրանց ուսումանասիրության ուղեցույցում. «Հիսուս Քրիստոսի ավետարանը կոչ է անում մեզ փոխվել: «Ապաշխարեք» բառը ամենահաճախ հանդիպող ուղերձն է, և ապաշխարել նշանակում է վերջ տալ բոլոր մեր գործառույթներին՝ անձնական, ընտանեկան, էթնիկ և ազգային, որոնք հակառակ են Աստծո պատվիրաններին: Ավետարանի նպատակն է փոխակերպել սովորական արարածներին, դարձնելով նրանց սելեստիալ քաղաքացիներ, իսկ դա պահանջում է փոփոխություն» (“Repentance and Change,” Ensign կամ Liahona, Nov. 2003, 37):
Հրավիրեք ուսանողներին մտածել իրենց կյանքի մասին և մտածել, թե արդյոք նրանք պետք է թողնեն ինչ որ մեղքեր, որպեսզի հոգեպես փոխվեն, ինչպես Լամոնին և նրա հայրն արեցին: Եզրափակեք, կիսվելով ձեր խրախուսանքով և վկայությամբ, որ երբ մենք հրաժարվենք մեր մեղքերից, Տերը կօգնի մեզ փոխվել և աճել:
Հաջորդ Մաս (Ալմա 25–32)
Խնդրեք ուսամողներին մտածել այս հարցի շուրջ. Ի՞նչ կասեիք ինչ որ մեկին, ով հակաՔրիստոս է: Մյուս մասում ուսանողները կիմանան, թե ինչպես Ալման լուծեց հարցերը և Կորիհորի ծաղրը, որը մի հակաՔրիստոս էր: Բացի այդ նրանք ավելի շատ բան կսովորեն հավատքի մասին, երբ կարդան այն մասին, թե ինչպես Ալման և մյուսները աշխատեցին ուսուցանել ուրացած Զորամացիներին, ովքեր խեղաթյուրում էին Տիրոջ ուղիները: