Գրադարան
Դաս 60. Մոսիա 15-17


Դաս 60

Մոսիա 15-17

Նախաբան

Երբ Աբինադին շարունակեց քարոզել Նոյ թագավորին և նրա քահանաներին, նա վկայեց որպես Քավիչ Հիսուս Քրիստոսի դերի մասին: Նոյի քահանաներից մեկը՝ Ալման, հավատաց Աբինադիին: Նոյ թագավորը դուրս հանեց Ալմային իր արքունիքից և պատվիրեց իր ծառաներին սպանել նրան, սակայն Ալման փախավ և գրի առավ այն ուսմունքները, որոնք լսել էր Աբինադիից: Այն բանից հետո, երբ Աբինադին հայտնեց այն ուղերձը, որը Տերն ուղարկել էր իրեն կիսելու, Նոյ թագավորը և նրա քահանաները սպառնացին սպանել նրան, եթե նա հետ չվերցներ իր ասածները: Մերժելով հրաժարվել իր վկայությունից նա ընկավ՝ «տանելով մահ կրակով» և «կնքելով իր խոսքերի ճշմարտացիությունն իր մահով» (Մոսիա 17.20):

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 15–16

Աբինադին սովորեցնում է Հիսուս Քրիստոսի դերի մասին՝ որպես Քավիչ

Ուսանողներին տվեք երկու րոպե, որ գտնեն փրկագնել, փրկագնում է, փրկագնել է և փրկագնում բառերը Մոսիա 15–16–ում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընդգծեն այս բառերը: Բացատրեք, որ երբ նույն բառը տարբեր ձևերով կրկնվում է սուրբ գրության հատվածում, դա կարող է ազդանշան լինել, որ բառը կարևոր դեր ունի գրողի ուղերձում: Խրախուսեք ուսանողներին այս դասի ընթացքում ուշադրություն դարձնել փրկագնված լինելու մասին Աբինադիի ուսմունքներին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը որպես Քավիչ, գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.

Offender

Ցույց տվեք «Օրինազանց» անունը կրող պատկերը և խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք հանցանք են գործել: Նրանք որպես պատիժ դատապարտվել են վճարել մեծ տուգանքներ, և չկա օրինական և ազնիվ ճանապարհ, որ նրանք կարողանան խուսափել ինքնուրույն տուգանք վճարելուց: Հարցրեք ուսանողներին, թե ինչպես իրենց կզգան նման պատժի առջև կանգնելիս: Ապա խնդրեք նրանց պատկերացնել, որ ընտանիքի մի անդամ կամ ընկեր առաջարկում է նրանց փոխարեն վճարել տուգանքը:

  • Ի՞նչ կզգաք այս մարդու հանդեպ:

Բացատրեք, որ տուգանքը վճարելով ընտանիքի անդամը կամ ընկերը կփրկագնի նրանց իրենց պատժից: Փրկագնել բառը նշանակում է ազատել պարտքից կամ ազատել փրկագին վճարելով: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս սահմանումները Մոսիա 15–ի հատվածներից մեկի կողքին, որը պարունակում է փրկագնել բառի որևէ ձև:

Գրեք Մեզ Օրինազանց բառի տակ: Գրեք Արդարադատություն Պատիժ բառի տակ: Բացատրեք, որ քանզի մենք մեղանչել ենք և չենք պահել Աստծո օրենքները, մենք պետք է պատժվենք: Այլ կերպ ասած, մենք պետք է բավարարենք արդարադատության պահանջները: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել Աստծո օրենքները չպահելու որոշ հետևանքների վրա.

«Արդարադատությունը … պահանջում է, որ յուրաքանչյուր չպահված օրենք բավարարվի: Երբ դուք հնազանդվում եք Աստծո օրենքներին, դուք օրհնվում եք, սակայն չկա վաստակված լրացուցիչ երաշխիք, որը կարող է պահվել ձեր օրինազանցությունները բավարարելու համար: Եթե խնդիրը չի լուծվում, օրինազանցությունները կարող են պատճառ դառնալ, որ ձեր կյանքը դառնա թշվառ և ձեզ հեռու կպահի Աստծո մոտ վերադառնալուց» (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign or Liahona, Nov. 2006, 42):

  • Համաձայն Երեց Սքոթի, որո՞նք են Աստծո օրենքները չպահելու որոշ հետևանքները:

Երբ ուսանողները ներկայացնեն Աստծո օրենքները չպահելու հետևանքները, գրատախտակից ջնջեք Տուգանքներ բառը: Դրա փոխարեն գրեք Թշվառություն և Դուրս հանել Աստծո ներկայությունից: Ուսանողները թող մտքում կարդան Մոսիա 15.1, 8–9: Դուք կարող եք տալ հետևյալ հարցերը, որ օգնեք նրանց հասկանալ այդ հատվածների որոշ վարդապետությունը.

  • Բարեխոս բառը վերաբերվում է այն անձին, ով կանգնում է երկու մարդկանց կամ խմբերի միջև, որ օգնի նրանց համաձայնության գալ, այլ կերպ ասած՝ ներդաշնակություն հաստատել միմյանց միջև: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը եկել է «բարեխոսելու» մեզ համար:

  • Միջև բառը նշանակում է մեջտեղում: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Փրկիչը կանգնում է «[մեր] և արդարադատության միջև»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում բավարարել «արդարադատության պահանջները»:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ արդարադատությունը պահանջում է, որ մենք պատժվենք մեր մեղքերի համար: Փրկիչը չի ջնջում արդարադատության պահանջները. Նա կանգնում է մեր և արդարադատության միջև, որ բավարարի արդարադատության պահանջները՝ մեր փոխարեն պատիժը կրելով: Նա վճարել է գինը՝ մեզ փրկելու համար, մեզ պատժից ազատելու համար: Գրատախտակին դրեք Փրկչի նկարը (ինչպիսին է Տեր Հիսուս Քրիստոսը [64001] վերնագրով նկարը) օրինազանցության և պատժի միջև:

Offender Us

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 15.5–7, մտածելով այն գնի մասին, որը Հիսուս Քրիստոսը վճարեց նրանց փրկելու համար՝ կանգնելու նրանց և արդարադատության պահանջների միջև:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Նրանք, ովքեր ընտրում են փրկությունը

Նրանք, ովքեր մերժում են փրկությունը

Մոսիա 15.11–12

Մոսիա 16.2–5, 12

Դասարանը բաժանեք հավասար մասերի: Խնդրեք ուսանողների կեսին ուսումնասիրել Մոսիա 15.11–12, փնտրելով այն մարդկանց բնորոշ գծերը, ովքեր ընտրել են փրկությունը: Խնդրեք դասարանի մյուս կեսին ուսումնասիրել Մոսիա 16.2–5, 12, փնտրելով այն մարդկանց բնորոշ գծերը, ովքեր մերժում են փրկությունը: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք առաջին խմբին կիսվել, թե ինչ են իրենք գտել:

  • Համաձայն Մոսիա 15.11–12, ովքե՞ր կփրկվեն իրենց մեղքերից: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Հիսուս Քրիստոսը բավարարում է արդարադատության պահանջները նրանց համար, ովքեր ականջ են դնում մարգարեների խոսքերին, հավատում են Իր փրկագնող զորությանը և ապաշխարում են իրենց մեղքերից:)

Բացատրեք, որ գինը, որը Փրկիչը վճարեց, անձնական պարգև է յուրաքանչյուրի համար, ով կընտրի որակավորվել փրկության համար՝ ապաշխարելով և ձգտելով պահել պատվիրանները և Տիրոջ հետ կապած ուխտերը:

Քավության անձնական էությունը նշելու համար, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 15.10: Ապա ուսանողների ուշադրությունը հրավիրեք այդ հատվածի «նա պիտի տեսնի իր սերունդը» արտահայտության վրա: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընդգծեն այս արտահայտությունը: Բացատրեք, որ այս հատվածում սերմ բառը վերաբերվում է երեխաներին:

  • Ե՞րբ ենք մենք սովորել «Քրիստոսի զավակները» դառնալու մասին: (Հիշեցրեք ուսանողներին այս թեմայի շուրջ ասած Բենիամին թագավորի խոսքերը, որոնք գտնվում են Մոսիա 5–ում: Տես նաև դաս 55:)

Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները անհատականացնեն Մոսիա 15.10-ը՝ ՝ իրենց անունը գրելով «իր սերունդը» արտահայտության տեղում: Հրավիրեք նրանց մի պահ խորհել, թե ինչ է սա նշանակում նրանց համար:

  • Ինչպե՞ս է այս ուսմունքն ազդում Քավության ձեր հասկացողության վրա:

Խնդրեք ուսանողներին, ովքեր կարդացել են Մոսիա 16.2–5, 12, կիսվել, թե ինչ են նրանք գտել նրանց մասին, ովքեր հրաժարվում են փրկվել: Որպեսզի ընդգծեք փրկությունը մերժելու լրջությունը, խնդրեք բոլոր ուսանողներին մտքում կարդալ Մոսիա 16.5:

  • Ի՞նչ է պատահում գրատախտակի գծապատկերում, եթե օրինազանցը շարունակում է մնալ մեղքերի մեջ և հրաժարվում է ապաշխարել: (Երբ ուսանողները պատասխանեն, գծապատկերից հեռացրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Դուք կարող եք նշել, որ այդպիսի անձնավորության համար «կարծես ոչ մի փրկագնում չէր արվել»:)

Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 19.16–17, որպեսզի բացահայտեն, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր հրաժարվում են ապաշխարել և ընդունել Փրկչի փրկագնումը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել ՎևՈՒ 19.16–17 իրենց սուրբ գրություններում Մոսիա 16.5-ի կողքին:

Փրկչի նկարը հետ դրեք իր տեղը գրատախտակի վրա:

  • Ի՞նչ ճշմարտություններ դուք սովորեցիք այսօր ձեր Քավչի մասին:

Այն բանից հետո, երբ ուսանողները կպատասխանեն այս հարցին, բացատրեք, որ ի լրացում այն ուսմունքի, որ Փրկիչն առաջարկում է փրկել մեզ մեր մեղքերի պատժից, Աբինադին ուսուցանեց, որ Փրկիչը փրկում է մեզ մահից: Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 16.6–11: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն: Դուք կարող եք նաև նշել, որ արդարները հարություն կառնեն երջանիկ մի վիճակում:

Հրավիրեք ուսանողներին գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային օրագրերում իրենց զգացմունքների մասին առ իրենց Քավիչը և թե ինչ կանեն նրանք, որպեսզի կարողանան ստանալ Նրա առաջարկած փրկագնումը:

Մոսիա 17

Ալման հավատում է Աբինադիին և դուրս է գցվում. Աբինադին այրվում է

Հարցրեք ուսանողներին.

  • Դուք երբևէ տեսե՞լ եք, որ որևէ մեկը պայքարի ճշմարտության համար, երբ դա դժվար է եղել նրանց համար անել: Ի՞նչ է պատահել:

Abinadi Before King Noah

Ցուցադրեք Աբինադին Նոյ թագավորի առջև նկարը (62042; Gospel Art Book [2009], no. 75): Ամփոփեք Մոսիա 17.1–6, բացատրելով, որ երբ Աբինադին ավարտեց իր ուղերձը, Ալմա անունով մի քահանա փորձեց համոզել թագավորին, որ Աբինադին ճիշտ էր ասում և պետք է ազատվեր: Թագավորը դուրս գցեց Ալմային և ծառաներ ուղարկեց, որ սպանեն նրան: Ալման թաքնվեց և գրի առավ Աբինադիի խոսքերը: Երեք օր անց թագավորը և իր քահանաները Աբինադիին մահվան դատապարտեցին:

Ուսանողներին զույգերի բաժանեք: Խնդրեք նրանց ուսումնասիրել հետևյալ սուրբ գրությունների հատվածներն իրենց զույգերի հետ. Մոսիա 17.7–10, որն Աբինադիի ընտրությունների մասին է, և Մոսիա 17.11–12, որը թագավոր Նոյի ընտրությունների մասին է: Խնդրեք նրանց համեմատել Աբինադիի ընտրությունները Նոյ թագավորի ընտրությունների հետ: Նաև խնդրեք նրանց քննարկել հետևյալ հարցերը: (Դուք կարող եք այս հարցերը գրել գրատախտակին:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Աբինադիի խոսքերն այդպիսի ազդեցություն թողեցին Նոյ թագավորի վրա: (Տես Մոսիա 17.11:) Ինչպե՞ս էին Նոյ թագավորի քահանաներն ազդում նրա վրա: (Տես Մոսիա 17.12–13:)

  • Ի՞նչ դաս մենք կարող ենք քաղել Աբինադիի օրինակից: (Ուսանողների տված պատասխաններից մեկը կարող է լինել հետևյալը. մենք կարող ենք հավատարիմ լինել Աստծուն ամեն պայմաններում:)

Եթե հնարավոր է, տվեք ուսանողներին Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերի օրինակը.

«Ուժեղ եղեք հանուն ճշտի պայքարում: Մենք ապրում ենք փոխզիջման դարաշրջանում: … Ամեն օր հանդիպող իրավիճակներում մենք գիտենք, թե որն է ճիշտը: … Մենք պետք է ուժեղ լինենք մեր համոզմունքներին հետևելու համար» (“Building Your Tabernacle,” Ensign, Nov. 1992, 52):

Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել Ես հավատարիմ կլինեմ Աստծուն ամեն պայմաններում իրենց սուրբ գրություններում Մոսիա 17.9–12–ի կողքին: Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Աբինադիի վերջին խոսքերի վրա, որոնք գտնվում են Մոսիա 17.19-ում. «Ո՜վ Աստված, ընդունիր իմ հոգին»: Ապա խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 17.20:

  • Ի՞նչ տպավորություն են թողնում ձեզ վրա Աբինադիի վերջին խոսքերը:

Խնդրեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

  • Ի՞նչ կանեք դուք, որ հավատարիմ լինեք Աստծուն ամեն պայմաններում:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: Նաև հարցրեք, թե արդյոք որևէ ուսանող կցանկանա կիսվել, թե ինչ նշանակություն ունի ավետարանը նրանց համար և ինչ են իրենք արել անցյալում դժվարին պահերին Տիրոջը հավատարիմ լինելու համար: Ավարտեք ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մոսիա 15.9: Արդարադատություն և գթասրտություն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է մեզ արդարադատության իրականության և գթասրտության օրհնության մասին.

«Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքում սխալներ է թույլ տալիս: Դրանց արդյունքում խախտվում են հավերժական օրենքները: Արդարադատությունը Երկնային Հոր երջանկության ծրագրի այն մասն է, որը կարգ ու կանոն է պահպանում: Այն նման է ձգողականությանը ժայռ մագլցողի համար, որը միշտ առկա է: Այն ընկեր է, եթե հավերժական օրենքները պահվում են: Դուք կորուստ եք ունենում, եթե դրանք անտեսվում են: Արդարադատությունը երաշխավորում է, որ Աստծո օրենքներին հնազանդվելու համար դուք կստանաք ձեր վաստակած օրհնությունները: Արդարադատությունը նաև պահանջում է, որ յուրաքանչյուր օրենքի խախտում պետք է բավարարվի: Երբ դուք հնազանդվում եք Աստծո օրենքներին, դուք օրհնվում եք, սակայն դուք ձեռք չեք բերում լրացուցիչ երաշխիք, որ կբավարարվեն այն օրենքները, որոնք դուք խախտել եք: Եթե լուծում չգտնեն, խախտված օրենքները կարող են ձեր կյանքը դարձնել թշվառ և ձեզ թույլ չեն տա վերադառնալ Աստծո մոտ: Միայն Հիսուս Քրիստոսի կյանքը, ուսմունքները և հատկապես Քավությունը կարող են ազատել ձեզ այս հակառակ դեպքում անխուսափելի անախորժությունից:

Խախտված օրենքի պահանջները կարող են բավարարվել գթասրտության շնորհիվ՝ ձեռք բերվելով ձեր շարունակական ապաշխարության և Աստծո օրենքներին հնազանդվելու միջոցով: Նման ապաշխարությունը և հնազանդությունը միանգամայն էական են, որպեսզի Քավությունը ձեր կյանքում գործի դնի իր ողջ հրաշքը: Քավիչը կարող է մարել արդարադատության հետ կապված ձեր անհատական պարտքերը և ներում շնորհել ձեր ապաշխարության ողորմած ուղու միջոցով: Քավության միջոցով դուք կարող եք ապրել մի աշխարհում, որտեղ արդարադատությունը հավաստիացնում է, որ դուք կպահեք այն, ինչը ձեռք կբերեք հնազանդության միջոցով: Նրա գթասրտության միջոցով դուք կարող եք խուսափել խախտված օրենքների հետևանքներից» (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign or Liahona, Nov. 2006, 41–42):