Տնային ուսումնասիրության դաս
Ալմա 39–44 (Մաս 20)
Նախաբան
Ինչպես գրված է Ալմա 39–42–ում, Ալման օգնեց իր որդի Կորիանթոնին հասկանալ սեռական մեղքի լրջությունը, հարությանը և Վերջին Դատաստանին վերաբերվող վարդապետությունները և արդարադատության ու ողորմածության օրենքների հավերժական հետևանքները: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա միմյանց ուսուցանել և բացատրել այս վարդապետությունները:
Ուսուցանման առաջարկներ
Նախքան դասը պատրաստեք տպված թերթիկներ, որոնք կպարունակեն այս դասի վերաբերյալ ցուցումներ: Ծանոթացեք ցուցումներին, որպեսզի դուք կարողանաք օգնել ուսանողներին հաջողության հասնել միմյանց սովորեցնելու իրենց ջանքերում:
Ալմա 39–41
Ալման սովորեցնում է, որ ապաշխարությունը երջանկություն է բերում
Դասը սկսեք, հրավիրելով ուսանողներին միասին անգիր ասել Ալմա 39.9, սերտման սուրբ գրության հատված, որ նրանք խրախուսվել էին անգիր սովորել որպես այս շաբաթվա նրանց ուսումնասիրման մաս: Հարցրեք, թե ով կարող է հիշեցնել դասարանին, թե ինչու էր Ալման այս հատվածում խորհուրդ տալիս իր որդի Կորիանթոնին ապաշխարել և թողնել իր մեղքերը:
Հիշեցեք ուսանողներին, որ Ալմա 40–41-ում Ալման նաև անդրադարձավ մահացածների հարության և Վերջին Դատաստանի մասին Կորիանթոնի մտահոգություններին: Որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել այն, ինչ սովորել են և կիսվել իրենց զգացմունքներով և վկայությամբ Ալմա 39–41–ում գտնվող ճշմարտությունների մասին, նախքան դասի սկսվելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և սուրբ գրության հղումները.
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են և որ իրենք հանդիպում ունեն մեկի հետ, ով փնտրում է այս հարցերի պատասխանները: Տեղեկացրեք նրանց, որ իրենց մի փոքր ժամանակ կտրամադրվի նախապատրաստվելու համար, և այնուհետև նրանք հնարավորություն կունենան պատասխանելու այս հարցերից մի քանիսին, օգտագործելով այն, ինչ իրենք սովորեցին Ալմա 39–41:
Եթե ձեր դասարանի չափերը թույլ են տալիս, դասարանը բաժանեք զույգերի, որոնք ներկայացնում են միսիոներական զուգընկերներ: Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք գրատախտակի հարցերից մեկը: (Եթե ձեր դասարանը փոքր է, դուք կարող եք հանձնարարել հարցերը առանձին ուսանողներին:) Յուրաքանչյուր զույգին տվեք ստորև տրված հրահանգների օրինակը, և խնդրեք նրանց օգտագործել հատվածների հղումները, որոնք տրված են իրենց հանձնարարված հարցի վերջում, որ պատասխանեն իրենց լսողների հարցերին: Ուսանողներին ժամանակ տվեք, որ վերանայեն հատվածները և կարճ մի դաս պատրաստեն իրենց լսողի համար: Խրախուսեք զույգերին որոշել, թե նրանցից յուրաքանչյուրը հրահանգների որ մասն է պատասխանատու ուսուցանել:
Մինչ ուսանողները պատրաստվում են, դուք կարող եք շրջել ուսանողների մեջ, որպեսզի կարողանաք լսել և անհրաժեշտության դեպքում օգնել: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին ներկայացնել վարդապետություններ Ալմա 39–41, որոնք օգնում են պատասխանել իրենց հանձնարարված հարցերին: Հետևյալ վարդապետություններն օգտագործեք որպես ուղեցույց.
Սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում (տես Ալմա 39.1–9):
Հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է ՝ բոլոր բաները վերականգնված իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով (տես Ալմա 40.21–26):
Մենք կվերականգնվենք երջանկության կամ թշվառության մի վիճակում՝ համաձայն մահկանացու կյանքում մեր գործերի և ցանկությունների (տես Ալմա 41.1–7):
Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել (տես Ալմա 41.10–15):
Հրահանգներ
Երբ սովորեցնեք, պատրաստ եղեք անելու հետևյալը.
-
Հատվածների մասին որոշ պատմական տեղեկություն տվեք (ինչպես օրինակ բացատրելով, թե ովքեր էին խոսում, ում հետ էին խոսում և ինչու):
-
Կարդացեք սուրբ գրության հատվածի նախատեսված մասերը, որոնք կօգնեն պատասխանել ձեզ հանձնարարված հարցին:
-
Գրի առեք ձեր ուսումնասիրած հատվածներում ուսուցանված մի վարդապետություն կամ սկզբունք, որը վերաբերվում է ձեզ հանձնարարված հարցին:
-
Բացատրեք, թե ինչպես է ձեր գրած վարդապետությունը կամ սկզբունքը օգնում պատասխանել ձեզ հանձնարարված հարցին: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք, ում ուսուցանում եք, գրեն այս վարդապետությունը կամ սկզբունքն իրենց սուրբ գրություններում:
-
Կիսվեք, թե ինչու է այս վարդապետությունը կամ սկզբունքը կարևոր ձեզ համար, և վկայեք ձեր ուսուցանած ճշմարտությունների մասին:
Երբ ուսանողները նախապատրաստվեն պատասխանել իրենց հանձնարարված հարցերին, բաժանեք նրանց փոքր խմբերի, որպեսզի կարողանան սովորեցնել միմյանց: (Եթե ձեր դասարանը փոքր է, թող յուրաքանչյուր ուսանող կամ զույգ ուսուցանի ողջ դասարանին:) Երբ ուսանողներն ավարտեն միմյանց սովորեցնել, տվեք դասարանին հետևյալ հարցերը.
-
Երբ խորհում եք Կորիանթոնի մեղքերի մասին, ձեր կարծիքով, այս վարդապետությունները հասկանալն ինչո՞ւ օգտակար կլիներ նրա համար:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ դուք կարողանաք բացատրել այս ճշմարտությունները նրանց, ում հետ դուք կշփվեք ձեր կյանքում:
-
Ինչո՞ւ է կարևոր, որ դուք հասկանաք և ապրեք համաձայն այս ճշմարտությունների:
Ալմա 42
Ալման սովորեցնում է Կորիանթոնին արդարադատության և ողորմածության մասին
Գրատախտակին նկարեք մի հասարակ կշեռք: Հրավիրեք ուսանողներից մեկին դասարանին սովորեցնել արդարադատության և ողորմածության գաղափարների մասին, օգտագործելով նկարը և այն, ինչ նա սովորել է Կորիանթոնին տրված Ալմայի ցուցումներից Ալմա 42–ում: Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում բացել Ալմա 42-ը և փնտրել արտահայտություններ և նախադասություններ արդարադատության և ողորմածության վերաբերյալ, որ նրանք նշել կամ ընդգծել են:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ պայմանները, որոնցով ողորմածությունը հնարավոր դարձավ, տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ պետք է աներ Հիսուս Քրիստոսը, որ ողորմածությունը հասանելի լիներ մեզ:
-
Ի՞նչ պետք է անենք մենք, որ ստանանք ողորմածություն:
Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչո՞ւ են նրանք երախտապարտ Հիսուս Քրիստոսի Քավության համար:
Ալմա 43–44
Մարգարեների խորհուրդը լսելը պաշտպանում է մեզ հակառակորդից
Եթե ժամանակ մնա, խնդրեք ուսանողներին վերանայել, թե ինչ իրենք սովորեցին Ալմա 43–44-ից, կիսվելով, թե ինչ են գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում իրենց հոգևոր պատերազմները պատերազմելու մասին (օր 4, առաջադրանքներ 3 և 4):
Հաջորդ Մասը (Ալմա 45–63)
Ինչո՞ւ էին նեփիացիներն այդքան հաջող կռվում իրենց թշնամիների դեմ: Ինչպե՞ս էին նրանք կարողանում կռվել Տիրոջ ուժով: Պատասխանները կարելի է գտնել Մորոնի զորապետի, Հելամանի և նրա պատանի զինվորների օրինակներն ուսումնասիրելով: