Տնային ուսումնասիրության դաս
Սուրբ գրությունների ուսումնասիրություն–Մորմոնի Գրքի ակնարկ (Մաս 1)
Նախաբան
Այս շաբաթվա դասը կարևորում է ավետարանը սովորելու յուրաքանչյուր ուսանողի պարտականությունը : Այն նաև շեշտում է Մորմոնի Գրքի կենտրոնական դերը ուսանողներին օգնելիս Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու վերաբերյալ վկայություն կառուցելու գործում: Երբ ուսուցանեք, օգնեք ուսանողներին հասկանալ այս սրբազան սուրբ գիրքը ջանասիրաբար ուսումնասիրելու կարևորությունը և օրհնությունները, որոնք կլցնեն իրենց կյանքը, երբ նրանք անեն դա:
Ուսուցանման առաջարկներ
Ուսումնասիրել սուրբ գրությունները
Դուք կարող եք սկսել, տալով ուսանողներին հետևյալ հարցերը.
-
Ո՞րնէ տարբերությունը մեկի միջև, ով կարդում է Մորմոնի Գիրքը և ձեռք բերում վկայություն, և մեկի, ով կարդում է և ձեռք չի բերում վկայություն: (Ոմանք պարզապես կարդում են խոսքերը, մյուսները կարդում են հավատքով, իսկական միտումով և իրենց սրտերը բաց Սուրբ Հոգու հանդեպ:)
-
Ինչպե՞ս է որևէ մեկը սովորում հոգևոր ճշմարտություններ: (Մտածեք ուսանողների պատասխանները գրատախտակին գրելու մասին: Ետ վերադարձեք այս ցուցակին Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի միտքը ստորև կարդալուց հետո:)
Գրեք հետևյալ միտքը գրատախտակին, բաց թողնելով ընդգծված խոսքերը. «Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաևհավատքով»:
Վերանայեք այն, ինչ ուսանողները սովորեցին այս շաբաթ՝ նրանց հրավիրելով լրացնել բաց թողած տեղերը: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.118: Հարցրեք նրանց, թե ինչ է նշանակում փնտրել ուսում, ուսումանսիրելով և հավատքով: Երբ սա քննարկեք, հավաստաիացեք, որ նրանք հասկացել են, որ ուսումնասիրելով և հավատքով սովորելը պահանջում է անհատական ջանքեր:
Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչու է ջանք և աշխատանք պահանջվում ավետարանը սովորելու համար, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ բացատրությունը: Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ջանք ենք գործադրում, հոգևոր ուսումնասիրություն կատարելով:
«Սովորողը, գործադրելով ազատ կամքը՝ համաձայն ճիշտ սկզբունքների, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու հանդեպ և հրավիրում Նրա ուսուցումը, վկայող ուժը և հաստատող վկայությունը: Հավատքով սովորելը պահանջում է հոգևոր, մտավոր, և ֆիզիկական լարում և ոչ թե ուղղակի անտարբեր ընդունում» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64):
Հարցրեք ուսանողներին. Ի՞նչ է ասել Երեց Բեդնարը, որ տեղի կունանա սովորողի հետ, որը ջանք է գործադրում հոգևոր գիտելիքի համար:
Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, որ իրենք ունեցել են, երբ հատուկ ջանք են գործադրել հոգեպես և արդյունքում զգացել Սուրբ Հոգու ընկերակցության ուժեղացում: Դուք կարող եք ավելացնել ձեր վկայությունը, որ ավետարանը աղոթքով ուսումնասիրելու մեր ջանքերը Սուրբ Հոգուն կհրավիրեն սովորելու գործընթացին:
Հարցրեք ուսանողներին. Որո՞նք են այն որոշակի բաները, որոնք դուք կարող եք անել այս տարի, «ուսում փնտրելով՝… ուսումնասիրելով և նաև հավատքով»:
Փրկության Ծրագիրը
Վերանայեք փրկության ծրագրի տարբեր անվանումները՝ խնդրելով ուսանողներին գրել գրատախտակին այն անվանումն երը, որոնք նրանք գրի են առել իրենց ուսուցողական տետրերում 2-րդ օրվա դասի հանձնարարություն 1-ի համար: Եթե նրանք օգնության կարիք ունենան, հանձնարարեք նրանց դիմել իրենց ուսումնական ուղեցույցի համապատասխան էջին:
Դուք կարող եք հարցնել. Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս անունները փրկության ծրագրի նպատակի մասին: (Երկնային Հոր ծրագիրը նախատեսված է բերելու Իր զավակներին հավերժական փրկություն և երջանկություն:)
Բացատրեք, որ տարվա ընթացքում կլինեն շատ հնարավորություններ սովորելու, թե ինչպես են ճշմարտությունները, որ մենք սովորում ենք Մորմոնի Գրքից, համապատասխանում Երկնային Հոր երջանկության ծրագրին:Կարող եք խնդրել ուսանողներին փնտրել և նշել իրենց սուրբ գրություններում սկզբունքները, որոնք կապված են փրկության ծրագրի հետ, երբ նրանք ուսումասիրեն այս տարի: Կարող եք մի քանի օրինակներ բերել այն սկզբունքների, որոնք նրանք կարող են գտնել ուսումնասիրելիս: Ուսանողներին խրախուսեք տարվա ընթացքում իրենց զգացումներով կիսվել դասարանի հետ:
Տիտղոսաթերթ, նախաբան և վկաների վկայությունները
Հրավիրեք ուսանողներին մասնակցել մի դերակատարման՝ պատկերացնելով, որ իրենք Մորմոնի Գրքի օրինակ են տալիս ինչ որ մեկին, ով Եկեղեցու անդամ չէ:
Բաժանեք դասարանը երկու ծմբի և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին պատրաստվել դերակատարման՝ քննարկելով հարցերը, որոնք տրված են իրենց խմբին: Կարող է օգտակար լինել գրել հարցերը գրատախտակին նախքան դասի սկսելը կամ յուրաքանչյուր ուսանողի տալ հարցերի մեկական օրինակ: Խրախուսեք ուսանողներին փնտրել և նշել տեղեկությունը, որով, ըստ իրենց, օգտակար կլինի կիսվել, երբ ուսուցանեն Մորմոնի Գրքի մասին:
Հարցեր խումբ 1-ի համար.
-
Ի՞նչ է Մորմոնի Գիրքը: (Տես նախաբան, պարբերություն 1–3:)
-
Ո՞րն է Մորմոնի Գրքի նպատակը: (Տես տիտղոսաթերթ, պարբերություն 2:)
-
Ի՞նչ օրհնություններ են գալիս Մորմոնի Գրքի ուսուցանած տեսություններով կամ սկզբունքներով ապրելու արդյունքում: (Տես նախաբան, պարբերություն 6:)
Հարցեր խումբ 2-ի համար.
-
Ինչպե՞ս ի հայտ եկավ Մորմոնի Գիրքը (Տես նախաբան, պարբերություն 4–5:)
-
Ինչպե՞ս կարող ենք գալ այն իմացության, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է (Տես նախաբան,պարբերություն 8:)
-
Էլ ի՞նչ կարող ենք իմանալ Սուրբ Հոգու զորությամբ: (Տես նախաբանի վերջին պարբերությունը:)
Ուսանողներին նախապատրաստվելու համար ժամանակ հատկացնելոց հետո, ընտրեք որևէ ուսանողի, որը կներկայացնի մի անձնավորության, որը Եկեղեցու անդամ չէ: Խնդրեք յուրաքանչյուր խմբից մեկական կամավորիՄորմոնի Գրքի մեկ օրինակ նվիրել այդ անձնավորությանը: Խրախուսեք ուսանողներին օգտագործել իրենց խմբի ուսումնասիրած հարցերի պատասխանները՝ ուսուցանելու համար առաջին ուսանողին Մորմոնի Գրքի մասին:
Երբ նրանք վերջացնեն դերակատարումը, դասարանի մնացած մասին կարող եք հարցնել, թե ինչ լրացուցիչ տեղեկությունով իրենք կարող էին կիսվել, եթելինեին այն անձնավորությունը, որը պետք է նվիրեր Մորմոնի Գրքի օրինակը: Դուք կարող եք նաև հարցնել. Ի՞նչ սովորեցիք կամ հիշեցիք Մորմոնի Գրքի մասին այս միջոցառման ժամանակ:
Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ Մորմոնի Գիրքը վկա է, որ Հիսուսը Քրիստոսն է: Շեշտեք ուշադրություն դարձնելու կարևորությունը նրա վրա, թե ինչպես է Մորմոնի Գիրքը վկայում Հիսուս Քրիստոսի մասին: Բացի այդ, բացատրեք, որ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելը կօգնի նրանց հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետություններն ու սկզբունքները և կզորացնի նրանց վկայությունը Նրա Եկեղեցու մասին:
Ուսանողներին հիշեցրեք, որ Մորմոնի Գրքի գրողները տեսել են մեր օրը և գրել այն, ինչն ամենաօգտակարը կարող էր լինել մեզ համար (տես Մորմոն 8.35):
Հարցրեք ուսանողներին. Ի՞նչ սովորեցիք այս շաբաթ, որը կազդի Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության եղանակի վրա:
Հրավիրեք մի քանի ուսանողների պատմել, թե ինչպես են իրենք պատրաստվում կատարել ուսումնական տարվա ընթացքում Մորմոնի Գիրքը կարդալու իրենց պարտականությունը: Եզրափակեք, կիսվելով Մորմոնի Գրքի մասին ձեր զգացմունքներով և վկայությամբ, ինչպես նաև նրանով, թե ինչպես է դրա ուսումնասիրությունը ազդել ձեր կյանքի վրա:
Հաջորդ մասը (1 Նեփի 1–6, 9)
Հարցրեք ուսանողներին, թե նրանք երբևէ իմացել են, որ ինչ որ բան ճիշտ էր, բայց դա անելը դժվար է թվացել կամ նույնիսկ անհնարին: Բացատրեք, որ եկող շաբաթ նրանք կհայտնաբերեն, որ Նեփին այդպիսի մարտահրավերի դեմ կանգնեց, և նրանք կիմանան, թե ինչպես նա ապավինեց Աստծուն՝ իրականացնելու համար այն, ինչն անհնարին էր թվում: