Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 4


Տնային ուսումնասիրության դաս

1 Նեփի 15–19 (Մաս 4)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

1 Նեփի 15–19 (Մաս 4) ուսումնասիրելիս ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք խորհեք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (1 Նեփի 15)

Նեփին և իր եղբայրները տարբեր ձևերով արձագանքեցին Նեփիի մարգարեություններին: Ուսումնասիրելով Նեփիի գործողությունները, ուսանողները հայտնաբերեցին, որ եթե մենք հավատքով խորհուրդ հարցնենք Տիրոջից և հնազանդվենք նրա պատվիրաններին, մենք նախապատրաստված կլինենք Նրանից ստանալու հայտնություն և առաջնորդություն: Նեփին բացատրեց երկաթյա ձողի իմաստը, ցույց տալով, որ ամեն օր Աստծո խոսքը ուսումնասիրելը և դրան հետևելը ուժեղացնում է մեզ Սատանայի գայթակղությունները հաղթահարելու համար:

Օր 2 (1 Նեփի 16)

Նեփիի ուսմունքների հանդեպ Լամանի և Լեմուելի վերաբերմունքից ուսանողները տեսան, որ «մեղավորները կարծում են՝ ճշմարտությունը խիստ է» (1 Նեփի 16.2): Երբ Նեփին կոտրեց իր աղեղը, նա ցույց տվեց, որ եթե մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք և փնտրում ենք առաջնորդություն, Տերն օգնում է մեզ հաղթահարել մեր դժվարությունները: Ուսումնասիրելով, թե ինչպես Լիահոնան առաջնորդեց Լեքիի ընտանիքին, ուսանողները սովորեցին, որ «փոքր միջոցներով Տերը կարող է առաջ բերել մեծ բաներ» (1 Նեփի 16.29):

Օր 3 (1 Նեփի 17)

Նեփին պատմում է անապատում իր ընտանիքի ճամփորդությունների և Լիառատ երկիր հասնելու մասին: Երբ նրան պատվիրվում է նավ կառուցել, նա ցույց է տալիս, որ եթե մենք պահում ենք պատվիրանները, ապա Տերը կուժեղացնի մեզ և միջոցներ կպատրաստի մեզ համար, որ մենք իրագործենք այն, ինչ Նա պատվիրել էր: Տերը Նեփիի եղբայրներին մի քանի ձևերով ապաշխարության կանչեց: Ուսանողները սովորեցին, որ Սուրբ Հոգին սովորաբար խոսում է մեղմ, հանդարտ ձայնով, որը մենք ավելի շատ զգում ենք, քան լսում: Նրանք կազմել են իրավիճակների և վայրերի ցուցակ, որոնք կխոչընդոտեն մեղմ, հանդարտ ձայնը լսելուն:

Օր 4 (1 Նեփի 18–19)

Նավ կառուցելու Նեփիի օրինակը ուսանողներին ցույց տվեց, որ որպեսզի իրագործենք այն, ինչ Տերը պատվիրել է, մենք պետք է փնտրենք Նրա օգնությունը և ինքներս ջանք գործադրենք: Դեպի խոստումի երկիր Լեքիի ընտանիքի ճամփորդությունը ուսումնասիրելով սովորեցինք, որ մեղքը տառապանք է պատճառում մեզ և երբեմն ուրիշներին: Նեփիի օրինակը, երբ նա հալածվում էր իր եղբայրների կողմից, ուսուցանեց, որ մենք կարող ենք փնտրել Աստծուն և հավատքով մնալ մեր փորձության ընթացքում, իսկ աղոթքը կարող է օգնել մեզ խաղաղություն գտնել փորձության ընթացքում:

Նախաբան

Այս շաբաթ ուսանողները ուսումնասիրեցին կարևոր իրադարձություններ, որոնք տեղի ունեցան, մինչ Լեքիի ընտանիքը ճամփորդում էր անապատում և անցնում էր օվկիանոսով խոստումի երկիր հասնելու համար: Այս դասը կօգնի ուսանողներին վերանայել այդ իրադարձությունները և քննարկել ու վկայել իրենց սովորած սկզբունքների մասին: Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես Նեփին հավատարիմ մնաց դժվար իրավիճակներում: Խրախուսեք նրանց հետևել դժվար պահերին հնազանդվելու և Տիրոջը վստահելու նրա օրինակին:

Ուսուցանման առաջարկներ

1 Նեփի 15-18

Նեփին փրոձության պահին հնազանդության և Տիրոջը վստահելու օրինակ է ծառայում

Եթե հետևյալ նկարները մատչելի են, նախապատրաստեք, որ ցուցադրեք դրանք.

  • Լիահոնա (62041; Gospel Art Book [2009], no. 68)

  • Նեփին հանդիմանում է իր ամբարիշտ եղբայրներին (62044; Gospel Art Book, no. 70)

  • Լեքին և նրա ժողովուրդը հասնում են խոստումի երկիր (62045; Gospel Art Book, no. 71)

Որպեսզի օգնեք ուսանողներին վերանայել և հասկանալ այս շաբաթ ուսումնասիրած նյութի մանրամասները, նկարները խառը դրեք գրատախտակին և թող ուսանողները դնեն դրանք ժամանակագրական կարգով: Հրավիրեք նրանց պատկերացնել, որ իրենք նորություններ խմբագրողներ են և պետք է գրեն երեքից վեց բառանոց վերնագիր յուրաքանչյուր նկարի համար: Հերթով ցույց տվեք նկարները և խնդրեք դասարանին վերնագրել դրանք: Դուք կարող եք բարձրաձայն կարդալ 1 Նեփի 15–18 գլուխների համառոտ շարադրանքները՝ նրանց որոշ մտքեր տալու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել 1 Նեփի 15 հատվածը, խնդրեք նրանց պատմել մի գործունեության մասին, որին նրանք մասնակցում են և որը նրանցից ջանքեր է պահանջում, մինչև նրանք կկարողանան վայելել արդյունքները: Սա կարող է ներառել այնպիսի գործունեություն, ինչպիսին է տնային աշխատանքներ կատարելը, երաժշտական գործիքի վրա նվագելը կամ սպորտով զբաղվելը:

Գրատախտակին գրեք 1 Նեփի 15.2–3, 7–11, և ժամանակ տվեք ուսանողներին այս հատվածները կարդալու համար: Հարցրեք նրանց, թե ինչու Նեփիի եղբայրները Լեքիի հայտնությունների հետ կապված չստացան նույն հասկացողությունը, ինչ Նեփին ստացավ:

Նրանց պատասխանները լսելուց հետո օգնեք նրանց ուշադրություն դարձնել նրա վրա, որ Տիրոջից հայտնություն և առաջնորդություն ստանալը առաջին հերթին պահանջում է արդար ապրելակերպ, ջանքեր և հավատք մեր կողմից: Դուք կարող եք կարևորել այս սկզբունքը, գրելով այն գրատախտակին:

Ուսանողներին խնդրեք խորհել հետևյալ հարցի շուրջ և պատասխանել դրան. Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք օգնել են ձեզ իմանալ, որ այս սկզբունքը ճիշտ է:

Գրատախտակին գրեք անխախտ: Հարցրեք ուսանողներին, թե ինչ է նշանակում լինել անխախտ: Նրանց պատասխաններից հետո գրատախտակին գրեք. ուժեղ լինել և չհուսահատվել դժվարության պահին կամ ճնշումների ժամանակ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է անխախտ բառը վերաբերվում Նեփիին, յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք հետևյալ գլուխներից մեկը. 1 Նեփի 16, 17, կամ 18: Եթե դուք ունեք մեծ դասարան, կարող է ավելի օգտակար լինել, եթե դուք ուսանողներին բաժանեք խմբերի և հանձնարարեք, որ նրանք միասին աշխատեն տվյալ գլխի վրա:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները: Խրախուսեք ուսանողներին հարցերին պատասխանելու համար օգտագործել իրենց հանձնարարված գլուխը և դրա հետ կապված նյութը ուսուցման ձեռնարկում:

  • Ի՞նչ փորձությունների հանդիպեց Նեփին ձեր վերանայած գլխում:

  • Ինչպե՞ս Նեփին հավատք գործադրեց այդ իրավիճակում: Ո՞ր հատվածները կամ արտահայտություններն են ցույց տալիս, որ Նեփին ուներ անխախտ հավատք:

  • Ավետարանի ո՞ր սկզբունքներն են տրված այս գլխում: Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել այս սկզբունքների հետ կապված, որ մեծացրել են ձեր վկայությունը:

Ուսանողներին տրամադրեք բավականաչափ ժամանակ այս վարժության համար: Այնուհետև խնդրեք յուրաքանչյուր խմբից գոնե մեկական ուսանողի կիսվել իր պատասխաններով: (Եթե ունեք բավականաչափ ուսանողներ, կարող եք խնդրել, որ յուրաքանչյուր գլխի յուրաքանչյուր հարցին պատասխանեն տարբեր ուսանողներ:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.

«Ինչո՞ւ է մեզ հարկավոր այդպիսի անխախտ հավատք: Որովհետև ապագայում սպասվում են դժվարին ժամանակներ: Ապագայում հեշտ չի լինի Վերջին Օրերի Սուրբ լինել, ոչ էլ նրանք ընդունված կլինեն: Մեզանից յուրաքանչյուրը կստուգվի:… Հալածանքը կարող է կամ ջախջախել ձեզ՝ հասցնելով լուռ թուլության կամ դրդելով ձեզ դեպի ավելի լավ օրինակը և դարձնելով խիզախ ամենօրյա կյանքում:

Այն, թե ինչպես եք վարվում կյանքի փորձությունների հետ, ձեր հավատքի զարգացման մասն է կազմում: Ուժը գալիս է, երբ դուք հիշում եք, որ Աստվածային էություն և անսահման արժեքավոր ժառանգություն ունեք» («Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային» Ensign կամ Լիահոնա, Մայիս 2011, 35–36):

Հրավիրեք ուսանողներին կիսել մտքեր, թե ինչպես նրանք կարող են դիմավորել կյանքի դժվարությունները և անձնական փորձությունները Նեփիի նման:

1 Նեփի 19

Նեփին արձանագրում է մարգարեություններ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որ համոզի մեզ հիշել Նրան

Եթե ժամանակը թույլ է տալիս, խնդրեք ուսանողներին վերանայել այն, ինչ իրենք գրել են իրենց սուրբ գրությունների օրագրերում օր 4-ի հանձնարարություն 5-ում: Հարցրեք, եթե նրանցից որևէ մեկը կցանկանա կիսվել, թե ինչ է գրել Փրկչի հանդեպ իր սիրո մասին: Այնուհետև կիսվեք Փրկչի վերաբերյալ ձեր զգացմունքներով:

Նեփին սիրում էր Փրկչին և հիշում էր Նրան իր փորձությունների ժամանակ: Վկայեք, որ եթե մենք սիրենք ու հիշենք Փրկչին, Նա կօգնի և կաջակցի մեզ մեր փորձությունների ժամանակ:

Հաջորդ Մաս (1 Նեփի 202 Նեփի 3)

Հաջորդ մասում ուսանողները կուսումնասիրեն նախքան իր մահանալը իր ընտանիքին ուղղված Լեքիի վերջին խոսքերից որոշները: Նրանք նաև կկարդան շատ վաղուց տրված մարգարեություն՝ Քրիստոսից շատ առաջ, Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ: