Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 26


Տնային ուսումնասիրության դաս

3 Նեփի 17–22 (Մաս 26)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփագիրը, որոնք ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրեցին 3 Նեփի 17–22 (մաս 26), նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք եք ուսուցանում, կենտրոնացած է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ հաշվի եք առնում ձեր ուսանողների կարիքները:

Օր 1 (3 Նեփի 17)

Ուսումնասիրելով Հիսուս Քրիստոսի խոսքերը Նեփիացիների բազմությանը, ուսանողներն իմացան, որ խորհրդածելով և աղոթելով Հորը, մենք կարող ենք ստանալ ավելի մեծ հասկացողություն Փրկչի ուսմունքերի վերաբերյալ: Փրկիչն արձագանքեց Նեփիացիների ցանկությանը՝ մի քիչ ավելի երկար մնալ նրանց հետ՝ բժշկելով նրանց հիվանդներին և օրհնելով նրանց երեխաներին: Երբ ուսանողները կարդացին այս իրադարձությունների մասին, նրանք իմացան, որ Հիսուս Քրիստոսը մեծ կարեկցանք է զգում մեր հանդեպ:

Օր 2 (3 Նեփի18)

Փրկիչը սպասավորեց հաղորդությունը բազմությանը: Ուսանողները սովորեցին, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք Հորը, որ հոժար ենք անել այն ամենը, ինչ Նա պատվիրել է և որ մենք միշտ կհիշենք Հիսուս Քրիստոսին: Նրանք նաև սովորեցին, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը և միշտ հիշում Փրկչին, մենք կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Աղոթքի վերաբեյալ Փրկչի ուսմունքներն օգնեցին ուսանողներին հասկանալ, որ եթե մենք զգոն լինենք և միշտ աղոթենք Հորը, մենք կկարողանանք դիմադրել սատանայի գայթակղություններին: Նրանք նաև սովորեցին, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք կարող ենք օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը:

Օր 3 (3 Նեփի 19)

Երբ Նեփիացիների հետ անցկացրած Իր առաջին օրվա վերջում Փրկիչը հեռացավ, աշակերտներն ուսուցանեցին ժողովրդին: Նրանք աղոթեցին և ստացան Սուրբ Հոգին: Ուսանողները սովորեցին, որ մեր արդար ցանկություններն ու աղոթքները կարող են արժանի դարձնել մեզ լցվել Սուրբ Հոգով: Փրկիչը կրկին հայտնվեց և Նա շնորհակալություն հայտնեց Հորը՝ Իր աշակերտներին մաքրագործելու համար: Ուսանողները սովորեցին, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք մաքրագործվել և դառնալ մեկ Հիսուս Քրիստոսի հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ:

Օր 4 (3 Նեփի 20–22)

Հիսուս Քրիստոսը նորից սպասավորեց հաղորդությունը: Ուսանողները սովորեցին, որ եթե մենք արժանիորեն ենք ճաշակում հաղորդությունը, մենք կարող ենք լցվել Սուրբ Հոգով: Ապա Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին այն մասին, որ Հայրը կկատարի վերջին օրերի Իսրայելը հավաքելու Իր ուխտը: Ուսանողները նաև իմացան, որ որպես Աբրահամի սերունդ, մենք ունենք ուխտի պարտավորություն օրհնելու երկրի բոլոր մարդկանց՝ կիսվելով նրանց հետ ավետարանով:

Նախաբան

Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ այն քնքշանքն ու ողորմածությունը, որ Փրկիչը զգում է Իր ժողովրդի հանդեպ: Բացի այդ, երբ ուսանողները կրկնում են Տիրոջ աղոթելու խորհուրդը, նրանք կարողանում են մտածել, թե ինչպես իրենց անձնական և ընտանեկան աղոթքներն ավելի իմաստալի դարձնել:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 17

Փրկիչը բժշկում է հիվանդներին, աղոթում է Հորը ժողովրդի համար և օրհնում նրանց երեխաներին:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ով է իրենց իմացած ամենահոգատար անձը: Ապա հարցրեք. Ո՞ւմ մասին մտածեցիք: Ինչպե՞ս է այդ անձնավորությունը սեր ցույց տալիս ուրիշների և ձեր հանդեպ:

Ցուցադրեք Հիսուսը բժշկում է Նեփիացիներին (Gospel Art Book [2009], no. 83) և Հիսուսն օրհնում է Նեփիացի երեխաներին (Gospel Art Book, no. 84) նկարները: Ապա հարցրեք. Ի՞նչ սովորեցիք մարդկանց հանդեպ Փրկչի սիրո մասին Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության ժամանակ այս անցած շաբաթվա ընթացքում:

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Փրկիչը մեծ կարեկցանք է զգում մեր հանդեպ: Այս մտքի ներքևում, գրեք սուրբ գրության հետևյալ հղագրումը. 3 Նեփի 17.7, 9, 11, 15–17, 21, 24: Հրավիրեք ուսանողներին վերանայել այս հատվածները և ընտրեք մեկը, որը հատկապես դրսևորում է գրատախտակին գրված ճշմարտությունը: Բավականաչափ ժամանակ անց կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է ձեր ընտրած այս հատվածը ցույց տալիս, որ Փրկիչը մեծ կարեկցանք է զգում մեր հանդեպ:

  • Ի՞նչ եք սովորում Փրկչի մասին այն փաստից, որ Նա ծառայեց ժողովրդին «մեկ առ մեկ» 3 Նեփի 17.21:

  • Ինչպե՞ս է Փրկչի կարեկցանքի մասին իմանալն օգնում ձեզ ավելի մեծ հավատք գործադրել Նրա հանդեպ և ավելի մեծ սեր զգալ Նրա հանդեպ:

3 Նեփի 18–19

Հիսուսն ուսուցանեց ժողովրդին միշտ աղոթել Հորը և հաճախ հանդիպել միմյանց:

Բաժանեք ուսանողներին զույգերի և խնդրեք յուրաքանչյուր զույգին հինգ ամենադժվար գայթակղությունների ցուցակը կազմել, որոնց, նրանց կարծիքով, երիտասարդությունը դիմակայում է այսօր: Երբ նրանք ավարտեն, հրավիրեք յուրաքանչյուր զույգին կարդալ 3 Նեփի 18.15–20 հատվածները և որոնել այն խորհուրդը, որը Փրկիչը տվեց գալիք գայթակղությունների դեմ: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել մի սկզբունքով, որը նրանք գտնում են այս հատվածներում: Սկզբունքներից մեկը, որը նրանք կարող են գտնել, այն է, որ եթե մենք զգոն լինենք և միշտ աղոթենք Հորը, մենք կարող ենք դիմադրել սատանայի գայթակղություններին:

Ուսանողներին ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչի՞ց պետք է երիտասարդը զգուշանա, որպեսզի դիմադրի ձեր ցուցակի գայթակղություններից որևէ մեկին:

  • Ինչի՞ համար երիտասարդը կարող է աղոթել, որը կօգնի նրան դիմադրել ձեր ցուցակի գայթակղություններից որևէ մեկին: Ինչպե՞ս է Երկնային Հորն աղոթելն օգնում ուժեղ մնալ:

Ուսանողներին օգնելու համար զորացնել իրենց վկայությունները ընտանեկան աղոթքի վերաբերյալ, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 18.21 : Ապա հարցրեք. Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել ձեր ընտանիքի հետ աղոթելուց:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ պատմությունը.

«Ընտանեկան աղոթքը հզոր և պահպանող ազդեցություն ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմի մութ օրերին 500 ֆունտանոց մի ռումբ ընկավ Եղբայր Փաթեյի՝ Լիվերպուլից մի երիտասարդ հոր փոքրիկ տան վրա Անգլիայում, բայց ռումբը չպայթեց: Նրա կինը մահացել էր, այսպիսով նա միայանակ էր հոգ տանում իր հինգ երեխաների համար: Նա հավաքեց նրանց միասին այս շատ դժվարին պահին՝ ընտանեկան աղոթքի համար: Նրանք «բոլորը աղոթեցին … անկեղծորեն և երբ ավարտեցին աղոթելը, երեխաներն ասացին. Հայրիկ ամեն ինչ լավ կլինի մեզ համար: Ամեն ինչ լավ կլինի մեզ համար այս երեկո մեր տանը»:

Եվ այսպիսով նրանք գնացին քնելու, պատկերացրեք այս սոսկալի ռումբը հենց դռան ետևում կիսով չափ խրված հողի մեջ: Եթե այն պայթեր, այն հավանաբար կավերեր քառասուն կամ հիսուն տուն և կսպաներ երկու կամ երեք հարյուր մարդ: …

Հաջորդ առավոտ … ողջ շրջակայքը դատարկվեց քառասունութ ժամով և, ի վերջո, ռումբը վնասաազերծվեց:…

Ետդարձի ճանապարհին Եղբայր Փաթեյը հարցրեց ռազմական ջոկատի պետին. «Դեհ, ի՞նչ հայտնաբերեցիք»:

«Պր. Փաթեյ մենք գտանք ռումբը ձեր դռան առջև և տեսանք, որ այն պատրաստ էր պայթելու ամեն վայրկյան: Դրան ոչինչ չէր պատահել: Մենք ապշած ենք մնացել, թե ինչու այն չէր պայթել»: Զարմանահրաշ բաներ են պատահում, երբ ընտանիքները միասին են աղոթում» (“The Lifeline of Prayer,” Ensign, May 2002, 61):

Ուղղեք ուսանողներին հետևյալ հարցերը, զգայուն լինելով այն ուսանողների հանդեպ, ում ընտանիքները, գուցե, միասին չեն աղոթում.

  • Ի՞նչ կարող եք անել՝ օգնելու համար ձեր ընտանիքին ավելի հետևողական և իմաստալի ընտանեկան աղոթքներ ունենալ:

  • Ինչպե՞ս եք ծրագրում դարձնել ընտանեկան աղոթքը առաջնահերթություն ձեր ապագա ընտանիքում:

Բացատրեք, որ երբ Փրկիչը վերադարձավ երկրորդ օրը ուսուցանելու Նեփիացիներին, ինչպես արձանագրված է 3 Նեփի 19 գլխում, Նա կրկին հորդորեց Նեփիացի աշակերտներին աղոթել: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 19.9, 13 և հանձնարարեք ուսանողներին գտնել, թե ինչի համար էին աղոթում աշակերտները: Հարցրեք. Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Նեփիացի աշակերտների փորձառությունից: (Ահա մի եղանակ, որով ուսանողները կարող են արտահայտել այս սկզբունքը. Մեր արդար ցանկությունները և աղոթքները կարող են մեզ արժանի դարձնել լցվելու Սուրբ Հոգով: )

Ապա հարցրեք ուսանողներին. Ե՞րբ եք անկեղծորեն ցանկացել և աղոթել Սուրբ Հոգու ընկերակցության համար: Ինչպե՞ս եք դուք օրհնվել այդ անելու համար:

3 Նեփի 20–22

Վերջին օրերին Աստված կսկսի հավաքել Իսրայելի տունը:

Բացատրեք, որ աղոթքի մասին Նեփիացիներին բացատրելուց հետո, Փրկիչը սկսեց ուսուցանել նրանց Իսրայելի տան հավաքման մասին վերջին օրերին: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ 3 Նեփի 21.9: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով բառերը, որոնք նկարագրում են Տիրոջ աշխատանքը: Ապա հարցրեք.

  • Ձեր կարծիքով, ո՞րն է «մեծ և զարմանալի աշխատանքը»: (Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը, որը ներառում է Մորմոնի Գրքի ի հայտ գալը:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է մեծ և զարմանալի Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգման մեջ:

Խնդրեք ուսանողներին վերանայել3 Նեփի 21.10–11 հատվածները և մտածել այն մասին, թե ում էր Տերը նկարագրում որպես «իր ծառա»: Հարցրեք. Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ են օգնում ձեզ իմանալ, որ Տերը նկարագրում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Ապա ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի նկարը Լիբերթիի բանտում (Gospel Art Book, no. 97):

Հարցրեք. Ինչպե՞ս Աստված ցույց տվեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ Իր «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»:

Եզրափակելով, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Վերականգման մասին: Կիսվեք ձեր վկայությամբ այս բաների վերաբերյալ ձեր ուսանողների հետ:

Հաջորդ Մաս (3 Նեփի 23–30 )

Առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ Փրկիչը պատմեց նրանց, որ Նա կշնորհեր ինչ որ նրանք ցանկանում էին: Բացատրեք, որ երբ նրանք ուսումնասիրեն 3 Նեփի 23–30 հատվածները եկող շաբաթ, նրանք կսովորեն տասներկու մարդկանց մասին, ովքեր ունեցան այս փորձառությունը և թե ինչ նրանք խնդրեցին: