Գրադարան
Մորմոնի Գրքի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար գրքի նախաբանը


Մորմոնի Գրքի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար - Նախաբան

Մեր նպատակը

Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակը.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը և ապավինել դրանց, արժանի լինել տաճարի օրհնություններին և պատրաստել իրենց, իրենց ընտանիքներին և մյուսներին՝ իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին»:

Մենք ուսուցանում ենք ուսանողներին ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, ինչպես դրանք տրված են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում: Այդ վարդապետությունները և սկզբունքները ուսուցանվում են այնպիսի եղանակով, որը տանում է դեպի ըմբռնում և շենացում: Մենք օգնում ենք ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում և պատրաստվել ուսուցանել ավետարանը մյուսներին:

Այս նպատակներն իրականացնելում օգնելու համար ձեզ և այն ուսանողներին, որոնց դուք ուսուցանում ենք, խրախուսվում է ներառել հետևյալ Ավետարանը ուսուցանելու և սովորելու հիմունքները.

  • Ուսուցանեն և սովորեն Հոգու միջոցով:

  • Զարգացնեն ուսանելու (սովորելու) սիրո, հարգանքի և նպատակի մթնոլորտ:

  • Ուսումնասիրեն սուրբ գրություններն ամեն օր և կարդան դասընթացի տեքստը: (Սուրբ գրությունների ընթերցանությանը հետևելու աղյուսակներ կարող եք գտնել այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում:)

  • Հասկանան սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի ենթատեքստը և բովանդակությունը:

  • Գտնեն, հասկանան, զգան ավետարանի վարդապետությունների ու սկզբունքների ճշմարտությունը ու կարևորությունը և կիրառեն դրանք:

  • Բացատրեն ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, կիսվեն դրանցով և վկայեն դրանց մասին:

  • Սերտեն սուրբ գրությունների կարևոր հատվածները և հիմնական վարդապետությունները:

Ուսուցչի այս ձեռնարկը նախատեսված է ձեզ օհնելու համար, որ լինեք հաջողակ այս նպատակներն իրականացնելիս:

Դասի նախապատրաստություն

Իր ավետարանը ուսուցանողներին Տերը պատվիրել է «ուսուցանել իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչի մեջ են, և Մորմոնի Գրքի, որը պարունակում է ավետարանի լրիվությունը» (ՎևՈՒ 42.12): Նա հետո հրահանգել է, որ այս ճշմարտությունները պետք է ուսուցանվեն ինչպես «ցույց կտրվի Հոգու կողմից», որը «կտրվի … հավատքի աղոթքով» (ՎևՈՒ 42.13–14): Յուրաքանչյուր դասը նախապատրաստելիս աղոթքով փնտրեք Հոգու առաջնորդությունը, որ օգնի ձեզ հասկանալ սուրբ գրությունները և դրանց պարունակած վարդապետությունները և սկզբունքները: Նմանապես, հետևեք Հոգու հուշումներին, երբ ծրագրեք, թե ինչպես օգնեք ձեր ուսանողներին հասկանալ սուրբ գրությունները, ուսուցանվել Սուրբ Հոգու կողմից և ցանկություն ունենալ կիրառելու այն, ինչ իրենք սովորում են:

Այս դասընթացում դուք հիմնականում օգտվելու եք Մորմոնի Գրքից, երբ դուք նախապատրաստվեք և ուսուցանեք: Աղոթքով ուսումնասիրեք գլուխները կամ հատվածները, որոնք դուք ուսուցանելու եք: Ձգտեք հասկանալ սուրբ գրության մասի ենթատեքստը և բովանդակությունը՝ ներառյալ պատմության ընթացքը, մարդկանց, վայրերը և իրադարձությունները: Երբ դուք ծանոթանաք յուրաքանչյուր սուրբ գրության մասի ենթատեքստին և բովանդակությանը, փորձեք գտնել այնտեղ պարունակվող վարդապետությունները և սկզբունքները, և որոշեք, թե այս ճշմարտություններից որոնք են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ հասկանան և կիրառեն: Որոշելուց հետո, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք, դուք կարող եք ընտրել, թե ինչ մեթոդներ, առաջարկներ և վարժություններ կարող են լավագույն ձևով օգնել ձեր ուսանողներին սովորել և կիրառել սուրբ գրություններում գտնվող սուրբ ճշմարտությունները:

Այս ձեռնարկը նախատեսված է այս գործընթացում ձեզ աջակցելու համար: Ուշադրի վերանայեք սուրբ գրության մասին համապատասխանող դասանյութը, որը դուք պետք է ուսուցանեք: Դուք կարող եք ընտրել օգտագործել սուրբ գրության մասի համար նախատեսված բոլոր առաջարկները կամ դրանցից մի քանիսը, կամ կարող եք հարմարեցնել առաջարկված մտքերը այն ուսանողների կարիքներին և պայմաններին, որոնց դուք ուսուցանում եք: Երբ դուք խորհեք, թե ինչպես հարմարեցնեք դասանյութերը, համոզվեք, որ հետևում եք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի այս խորհրդին.

«Ես հաճախ եմ լսել, որ Նախագահ Փաքերն ուսուցանել է, որ մենք նախ ընդունում ենք, հետո մենք հարմարեցնում ենք: Եթե մենք ամբողջությամբ խորասուզված ենք նշանակված դասի մեջ, որը մենք պետք է ուսուցանենք, ապա մենք կարող ենք հետևել Հոգուն, որ հարմարեցնենք այն» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion Satellite Broadcast, Aug. 7, 2012], 6, si.lds.org):

Երբ դուք նախապատրաստվում եք ուսուցանելու համար, հիշեք այն ուսանողներին, ովքեր ունեն հատուկ կարիքներ: Հարմարեցրեք վարժությունները և ակնկալիքներն այնպես, որ օգնեք նրանց հաջողություններ ունենալ: Ծնողների և ղեկավարների հետ շփվելը կօգնի ձեզ տեղեկանալ ուսանողների կարիքներին և կօգնի ձեզ հաջողություն ունենալ նրանց իմաստալի և շենացնող փորձառություն տալու համար:

սուրբ գրություններով և ձեռնարկով նախապատրաստվող ուսուցիչ

Ուսուցչի ամենօրյա ձեռնարկն օգտագործելը

ուսուցչի ձեռնարկի օրինակ

Գրքի նախաբանը

Գրքի նախաբանները ընդհանուր գաղափար են տալիս Մորմոնի Գրքի յուրաքանչյուր գրքի վերաբերյալ: Այլ բաների հետ մեկտեղ, դրանք բացատրում են, թե ով է գրել յուրաքանչյուր գիրքը, դրանք նկարագրում են գրելիս հեղինակի ունեցած նպատակները, և դրանք տալիս են յուրաքանչյուր գրքի բովանդակության ամփոփումը:

ուսուցչի ձեռնարկի օրինակ

Սուրբ գրության հատվածի նախաբանը

Սուրբ գրության հատվածի նախաբանները տալիս են հակիրճ գաղափար սուրբ գրության մասի ենթատեքստի և բովանդակության մասին յուրաքանչյուր դասի համար:

Հատվածների խմբավորում և ենթատեքստային ամփոփում

Սուրբ գրության մասերը հաճախ բաժանված են ավելի փոքր մասերի կամ հատվածների խմբերի, որտեղ առաջ է գալիս թեմայի կամ գործողության փոփոխություն: Յուրաքանչյուր հատվածների խմբի հղմանը հաջորդում է այդ հատվածների խմբի իրադարձությունների կամ ուսմունքների հակիրճ ամփոփումը:

Ուսուցանման միջոցներ

Ուսուցանման միջոցները բացատրում են ավետարանի ուսուցանման սկզբունքները և մեթոդները: Դրանք կարող են աջակցել ձեզ որպես ուսուցիչ կատարելագործվելու ձեր ջանքերում:

Դասի կառուցվածքը

Դասի կառուցվածքը պարունակում է առաջնորդություն ձեզ համար, երբ դուք ուսումնասիրում և սովորեցնում եք: Այն առաջարկում է ուսուցանման գաղափարներ, ներառյալ հարցեր, վարժություններ, մեջբերումներ, գծագրեր և աղյուսակներ:

Վարդապետություններ և սկզբունքներ

Քանի որ վարդապետությունների և սկզբունքների սովորաբար հանդիպում ենք սուրբ գրությունների տեքստի ուսումնասիրության ժամանակ, դրանք ընդգծված են, որպեսզի օգնեն ձեզ ներկայացնել և շեշտել դրանք ուսանողների հետ ձեր քննարկումներում:

Նկարներ

Եկեղեցու ղեկավարների և սուրբ գրությունների իրադարձությունների նկարները, որոնք զննական պարագաներ են, դուք կարող եք ցուցադրել, եթե դա հնարավոր է, մինչ դուք ուսուցանում եք:

ուսուցչի ձեռնարկի օրինակ

Սերտման սուրբ գրություն

Մորմոնի Գրքում գտնվող 25 սերտման սուրբ գրությունների հատվածներ ընդգծված են այն դասերի ենթատեքստերում, որոնցում դրանց հանդիպում ենք: Այս դասերից յուրաքանչյուրը նաև պարունակում է ուսուցանման գաղափար այս հատվածներից յուրաքանչյուրի համար: Որպեսզի օգնենք ձեզ հետևողական լինել սերտման սուրբ գրություն ուսուցանելիս, ձեռնարկով մեկ տարածված են Սերտման սուրբ գրությունների կրկնության վարժություններ: Սերտման սուրբ գրության ուսուցանման լրացուցիչ գաղափարների համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածը:

Ազատ սյունակ

Ազատ սյունակը կարող է օգտագործվել դասերի նախապատրաստման համար, ներառյալ նշումներ, փորձառություններ կամ այլ մտքեր գրելու համար, երբ դուք հուշում կզգաք Սուրբ Հոգու կողմից:

Բացատրական և պատմական տեղեկություն

Որոշ դասերի վերջում տրված են լրացուցիչ մեջբերումներ և բացատրություններ, որպեսզի ձեզ լրացուցիչ հասկացողություն տան որոշակի գաղափարների կամ սուրբ գրության հատվածների վերաբերյալ: Այս բաժնի տեղեկություններն օգտագործեք, որպեսզի նախապատրաստվեք ուսուցանելիս հարցերին պատասխանելու կամ լրացուցիչ մտքեր տալու համար:

Ուսուցանման լրացուցիչ գաղափարներ

Ուսուցանման լրացուցիչ գաղափարների հանդիպում ենք որոշ դասերի վերջում: Դրանք առաջարկներ են վարդապետություններ և սկզբունքներ ուսուցանելու համար, որոնք միգուցե չեն ներկայացվել կամ նշվել դասի կառուցվածքում: Դրանք նաև կարող են առաջարկներ ունենալ տեսալսողական նյութերի օգտագործման համար, ինչպիսին են տեսասկավառակների ելույթները:

ուսուցչի ձեռնարկի օրինակ

Ամենօրյա սեմինարիայի ծրագիր (ազատ գրաֆիկ և վաղ առավոտ)

Այս ձեռնարկը պարունակում է հետևյալ տարրերը ամենօրյա սեմինարիայի ուսուցիչների համար. 160 ուսուցչի ամենօրյա դասեր, ուսուցմանը օժանդակող նյութեր և սերտման սուրբ գրությունները և Հիմնական Վարդապետություններն ուսուցանելու համար նյութեր:

Ուսուցչի ամենօրյա դասեր

Դասի ձևաչափ

Այս ձեռնարկի յուրաքանչյուր դասը կենտրոնանում է սուրբ գրության մասի վրա, և ոչ թե որոշակի գաղափարի, վարդապետության կամ սկզբունքի վրա: Այս ձևաչափը կօգնի ձեզ և ձեր ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունները հաջորդականությամբ և քննարկել վարդապետությունները և սկզբունքները, երբ դրանք բնականաբար առաջ գան սուրբ գրության տեքստում: Երբ ուսանողները ծանոթանան ենթատեքստին, որտեղ կա վարդապետություն կամ սկզբունք, այդ ճշմարտության մասին նրանց հասկացողությունը կարող է խորանալ: Բացի դրանից, ուսանողները ավելի լավ կկարողանան տեսնել և հասկանալ ուղերձների ողջ էությունը, որ ոգեշնչված սուրբ գրությունների հեղինակները միտված են եղել տալ: Այս եղանակով սուրբ գրություններն ուսուցանելը նաև կօգնի ուսանողներին սովորել, թե ինչպես բացահայտել և կիրառել հավերժական ճշմարտություններն իրենց սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ:

Յուրաքանչյուր դասում սուրբ գրության մասի ոչ բոլոր հատվածներն են նշված: Որոշ հատվածներ ավելի քիչ ուշադրության են արժանանում, քանի որ դրանք ավելի քիչ կարևոր են ոգեշնչված գրողի ընդհանուր ուղերձի համար կամ քանի որ դրանք ավելի քիչ կիրառելի են երիտասարդների համար: Դուք պարտավորություն ունեք հարմարեցնել այս նյութերը համաձայն այն ուսանողների կարիքների և հետաքրքրությունների, որոնց դուք ուսուցանում եք: Դուք կարող եք հարմարեցնել այս ձեռնարկի դասի գաղափարները, ընտրելով ավելի մեծ ուշադրություն դարձնել որոշակի վարդապետության կամ սկզբունքի վրա, քան դրա վրա ուշադրություն է դարձված դասանյութում, կամ ընտրելով ավելի քիչ ուշադրություն դարձնել սուրբ գրության մասի հատվածի վրա, որը խորությամբ զարգացված է ձեռնարկում: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որ օգնի ձեզ կատարել այս հարմարեցումները, երբ դուք նախապատրաստվում և ուսուցանում եք:

Վարդապետություններ և սկզբունքներ

Յուրաքանչյուր դասի կառուցվածքում դուք կգտնեք, որ մի քանի կարևոր վարդապետություններ և սկզբունքներ են ընդգծված: Այս վարդապետությունները և սկզբունքները ներկայացված են ուսումնական ծրագրում, քանի որ (1) դրանք արտահայտում են սուրբ գրության մասի հիմնական ուղերձը, (2) դրանք հատկապես հարմար են ուսանողների կարիքներին և պայմաններին, կամ (3) դրանք կարևոր ճշմարտություններ են, որոնք կարող են օգնել ուսանողներին խորացնել իրենց հարաբերությունները Տիրոջ հետ: Իմացեք, որ Մորմոնի Գիրքը ուսուցանում է ավելի շատ ճշմարտություններ, քան ներկայացված են ուսումնական ծրագրում: Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ սուրբ գրությունները պարունակում են «ճշմարտությունների անթիվ համակցություններ, որ կհամապատասխանեն յուրաքանչյուր անհատի՝ յուրաքանչյուր պայմանում» (“The Great Plan of Happiness” [CES Symposium on the Doctrine and Covenants/Church History, Aug. 10, 1993], 2, si.lds.org):

Ուսուցանելիս շարունակ ուսանողներին հնարավորություններ տվեք, որ ներկայացնեն սուրբ գրությունների վարդապետությունները և սկզբունքները: Երբ ուսանողները արտահայտեն իրենց գտած ճշմարտությունները, նրանք հաճախ կարող են օգտագործել բառեր, որոնք տարբեր կլինեն այս ձեռնարկում նշված վարդապետության կամ սկզբունքի ձևից: Նրանք նաև կարող են գտնել ճշմարտություններ, որոնք նշված չեն դասում: Զգուշացեք, որ չառաջարկեք, որ ուսանողների պատասխանները սխալ են պարզապես այն պատճառով, որ այն արտահայտելու համար նրանց օգտագործած բառերը տարբերվում են այն բառերից, որոնք օգտագործվել են ձեռնարկում, կամ քանի որ դրանք ներկայացնում են մի ճշմարտություն, որը նշված չէ ուսումնական ծրագրում: Ինչևիցե, եթե ուսանողի մեջբերումը վարդապետորեն սխալ է, ձեր պարտականությունն է մեղմությամբ օգնել ուսանողին ուղղել իր մեջբերումը՝ պահպանելով սիրո և վստահության մթնոլորտ: Սա անելը կարող է ապահովել սովորելու կարևոր փորձառություն ձեր դասարանի ուսանողների համար:

Տեմպ

Այս ձեռնարկը պարունակում է 160 սեմինարիայի ամենօրյա դասեր, որտեղ հաշվի են առնվում ուսանողների դպրոցական արձակուրդները և համայնքի օրակարգերը, և նաև մի քանի ազատ օրեր են նախատեսում սուրբ գրության բովանդակությունը կրկնելու կամ սերտման սուրբ գրության վրա աշխատելու համար: Դուք կարող եք հարմարեցնել դասերը և տեմպը ըստ այս դասընթացն ուսուցանելու համար նախատեսված ժամանակի: (Տես տեմպի ուղեցույցի օրինակ այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում:)

Ստեղծագործական աշխատանք

Սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար նախատեսված Մորմոնի Գրքի ուսումնասիրության ձեռնարկը կարող է օգտագործվել սեմինարիայի ամենօրյա ծրագրերում որպես միջոց՝ ուսանողներին ստեղծագործական աշխատանք տալու համար: Ուսանողների տնային ուսումնասիրության ուղեցույցի դասերը համապատասխանում են այն դասերին, որոնք ներկայացված են այս ձեռնարկում: Այն ուսանողներին, ովքեր ունեն շատ բացակայություններ, կարող են հանձնարարել կատարել ուսումնասիրության ուղեցույցի այն հանձնարարությունները, որոնք համապատասխանում են այն դասի բովանդակությանը, որը նրանք բաց են թողել: Հանձնարարությունները կարող են տպվել ՍևԻ վեբկայքից, ուստի, դուք կարիք չունեք տալու ողջ ձեռնարկը այն ուսանողներին, ովքեր պետք է կատարեն ստեղծագործական աշխատանք: Սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար նախատեսված Մորմոնի Գրքի ուսումնասիրության ձեռնարկի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ են տրված «Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագիր» վերնագրով բաժնում:

Ուսուցանման օգնություն

Ուսուցանման օգնություն հանդիպում ենք այս ձեռնարկի լուսանցքներում: Ուսուցանման օգնությունը բացատրում և լուսաբանում է, թե ինչպես դուք և այն ուսանողները, ում ուսուցանում եք, կարող են կիրառել Ավետարանի ուսուցանման և ուսումնասիրության հիմունքները Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության ժամանակ: Դրանք նաև առաջարկություններ ունեն, թե ինչպես արդյունավետորեն օգտագործել բազմազան ուսուցանման մեթոդները, հմտությունները և միջոցները: Երբ դուք սկսեք հասկանալ ուսուցանման օգնությունում գտնվող սկզբունքները, փնտրեք ուղիներ, թե ինչպես մշտապես փորձարկեք և կիրառեք դրանք, երբ ուսուցանում եք:

Սերտման սուրբ գրություն և հիմնական վարդապետություններ

Ուսանողներին օգնելու համար, որ բարձր գնահատեն հավերժական ճշմարտությունները և մեծացնեն իրենց վստահությունը սուրբ գրությունները սովորելիս և ուսուցանելիս, Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները (ՍևԻ) ընտրել են մի շարք սուրբ գրությունների հատվածներ, որ ուսանողները սերտեն յուրաքանչյուր ուսման դասընթացի ընթացքում: Բացի դրանից, Հիմնական վարդապետությունների ցանկ է ներառված, որպեսզի ընդգծեն հիմնական վարդապետությունները, որոնք ուսանողները պետք է հասկանան, հավատան դրանց և ապրեն դրանց համաձայն սեմինարիայի չորս տարիների ընթացքում և իրենց կյանքի մնացած ողջ տարիներիի ընթացքում: Յուրաքանչյուր դասընթացի ձեռնարկ նախատեսված է Հիմնական վարդապետություններն ընդգծելու համար, մինչ դրանք հայտնվում են, երբ ուսանողները հերթականությամբ ուսումնասիրում են սուրբ գրությունները: Սերտման սուրբ գրության հատվածներից շատերն ընտրված են ի նկատի ունենալով Հիմնական վարդապետություններ, որպեսզի երբ դուք ուսանողներին ուսուցանեք սերտման սուրբ գրության հատվածները, դուք նաև ուսուցանեք Հիմնական Վարդապետություններ:

Երբ անհատները հավերժական ճշմարտություններ են գանձում իրենց մտքերում և սրտերում, Սուրբ Հոգին կհիշեցնի նրանց այս ճշմարտությունները անհրաժեշտության դեպքում և նրանց քաջություն կտա հավատքով գործել (տես Հովհաննես ԺԴ.26): Նախագահ Հովարդ Վ. Հանթերը ուսուցանել է.

«Ես խստությամբ քաջալերում եմ ձեզ օգտագործել սուրբ գրությունները ձեր ուսուցանելու ժամանակ և անել ամեն հնարավոր բան ուսանողներին օգնելու համար, որ օգտագործեն դրանք և հարմարվեն դրանց: Ես կցանկանայի, որ մեր երիտասարդները վստահությամբ մոտենային սուրբ գրություններին: …

… Մենք ցանկանում ենք, որ ուսանողները հավատան սուրբ գրությունների ուժին և ճշմարտացիությանը, վստահ լինեն, որ իրենց Երկնային Հայրը իրոք խոսում է նրանց հետ սուրբ գրությունների միջոցով, և վստահություն, որ նրանք կարող են դառնալ դեպի սուրբ գրությունները և գտնել պատասխաններ իրենց խնդիրներին և իրենց աղոթքներին: …

… Մենք հուսով ենք, որ ձեր ուսանողներից և ոչ մեկը դուրս չի գա դասարանից վախեցած կամ ամոթով, որ նրանք չեն կարող գտնել իրենց անհրաժեշտ օգնությունը, քանի որ նրանք բավականաչափ լավ չգիտեն սուրբ գրությունները անհրաժեշտ հատվածները գտնելու համար» (“Eternal Investments,” [address to CES religious educators, Feb. 10, 1989], 2, si.lds.org):

Սերտման սուրբ գրության և Հիմնական վարդապետության մասին ավելի շատ տեղեկությունների համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածը:

Տնային ուսումնասիրության դասերն օգտագործելը

ուսուցչի ձեռնարկի օրինակ

Ուսանողների դասերի ամփոփումը

Ամփոփումը կօգնի ձեզ ծանոթանալ ենթատեքստի և վարդապետությունների ու սկզբունքների հետ, որոնք ուսանողները ուսումնասիրել են շաբաթվա ընթացքում ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում:

Դասի նախաբանը

Դասի նախաբանը կօգնի ձեզ իմանալ, թե սուրբ գրության մասի որ հատվածները կշեշտվեն դասի ժամանակ:

Դասի կառուցվածքը

Դասի կառուցվածքը ուղեցույց է հանդիսանում ձեզ համար, երբ դուք ուսումնասիրում և ուսուցանում եք: Այն առաջարկում է ուսուցանման գաղափարներ, ներառյալ հարցեր, վարժություններ, մեջբերումներ, գծագրեր և աղյուսակներ:

Ուսուցչի ձեռնարկի օրինակ

Հատվածների խմբավորում և ենթատեքստի ամփոփում

Հատվածները խմբավորվում են համաձայն սուրբ գրությունների մասերի ենթատեքստի կամ բովանդակության փոփոխությունների: Յուրաքանչյուր հատվածների խմբի հղումներին հաջորդում է այդ հատվածների խմբի իրադարձությունների կամ ուսմունքների հակիրճ ամփոփումը:

Վարդապետություններ և սկզբունքներ

Երբ վարդապետությունները և սկզբունքները բնականորեն առաջ են գալիս սուրբ գրության տեքստի ուսումնասիրության ժամանակ, դրանք ընդգծվում են, որպեսզի օգնեն ձեզ ներկայացնել և նշել դրանք ուսանողների հետ ձեր քննարկումներում:

Հաջորդ միավորի նախաբանը

Յուրաքանչյուր դասի վերջին պարբերությունը տալիս է հաջորդ միավորի վերաբերյալ ակնարկներ: Կիսվեք այս պարբերությամբ ձեր ուսանողների հետ յուրաքանչյուր դասի վերջում, որպեսզի օգնեք նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները եկող շաբաթվա ընթացքում:

Սեմինարիայի տնային ուսումնասիրության ծրագիր

Տնային ուսումնասիրության ծրագիրը թույլ է տալիս ուսանողներին սեմինարիայում միավորներ ստանալ՝ շաբաթվա ընթացքում դասերին հաճախելու փոխարեն տանն անհատական դասեր լրացնելով: Այս դասերը գտնվում են առանձին ձեռնարկում, որը կոչվում է Մորմոնի Գրքի ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար: Շաբաթական մեկ անգամ ուսանողները հանդիպում են ունենում սեմինարիայի ուսուցչի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքը և դասարանի հետ մասնակցեն դասին: Ուսանողների ուսումնասիրության ուղեցույցը և շաբաթական դասարանային դասերը բացատրված են ստորև:

Ուսումնասիրության ուղեցույց ուսանողների տնային ուսումնասիրության համար

Մորմոնի Գրքի ուսումնասիրության ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար ձեռնարկը նախատեսված է տանն ուսումնասիրող ուսանողին օգնելու համար, որ Մորմոնի Գրքի ուսումնասիրության ժամանակ ստանա այնպիսի փորձառություն, ինչպիսին սեմինարիայի ուսանողը, ով հաճախում է աշխատանքային օրերին տեղի ունեցող դասերին: Ուստի, ուսանողի ուսումնասիրության ուղեցույցի տեմպը, ինչպես նաև այնտեղ ընդգծված վարդապետությունները և սկզբունքները համապատասխանում են այս ձեռնարկի նյութին: Ուսանողի ուսումնասիրության ուղեցույցը նաև ներառում է սերտման սուրբ գրության ուսուցում: Սերտման սուրբ գրությունների հատվածները տրված են ենթատեքստում այնպես, ինչպես դրանք տրված են սուրբ գրության տեքստում: Լրացուցիչ վարժություններ են տրված այն դասերի վերջում, որտեղ կան հատվածներ:

Ամեն շաբաթ տնային ուսումնասիրության սեմինարիայի ուսանողները պետք է ուսումնասիրեն չորս դասեր ուսանողների ուսումնասիրության ուղեցույցից և մասնակցեն ամենշաբաթյա դասի, որը անց կկացվի նրանց սեմինարիայի ուսուցչի կողմից: Ուսանողները կատարում են ուսումնասիրության ուղեցույցում գտնվող վարժությունները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ուսանողները պետք է ունենան սուրբ գրությունների ուսումնասիրության երկու օրագրեր, որպեսզի նրանք կարողանան մեկը թողնել իրենց ուսուցչի մոտ և շարունակեն աշխատել մյուսում: Երբ ուսանողները ամեն շաբաթ հանդիպում են իրենց ուսուցչի հետ, մի օրագիրը հանձնվում է տնային ուսումնասիրության ուսուցչին և մյուսը ետ է տրվում ուսանողին, որ օգտագործի հաջորդ շաբաթվա դասերի համար: (Օրինակ, մի շաբաթվա ընթացքում ուսանողը կատարում է վարժությունները օրագիր 1-ում: Ապա ուսանողը բերում է այս օրագիրը դասարան և տալիս է այն ուսուցչին: Հաջորդ շաբաթվա ընթացքում ուսանողը վարժությունները կատարում է օրագիր 2-ում: Երբ ուսանողը հանձնում է օրագիր 2-ը, ուսուցիչը կվերադարձնի օրագիր 1-ը: Ապա ուսանողն օգտագործում է օրագիր 1-ը, որպեսզի կատարի հաջորդ շաբաթվա հանձնարարությունները:)

Բոլոր սեմինարիայի ուսանողներին խրախուսվում է ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները և կարդալ դասընթացի տեքստը, սակայն տնային ուսումնասիրության ուսանողները պետք է հասկանան, որ նրանցից ակնկալվում է յուրաքանչյուր միավորի յուրաքանչյուր չորս տնային ուսումնասիրության դասի վրա ծախսել 30-ից 40 լրացուցիչ րոպեներ և հաճախել շաբաթական տնային ուսումնասիրության դասին:

Ուսուցչի շաբաթական տնային ուսումնասիրության դասեր

Մորմոնի Գրքի ուսումնասիրության ուղեցույց սեմինարիայի ուսանողների տնային ուսումնասիրության համար գրքի յուրաքանչյուր մասը համապատասխանում է ուսուցչի ամենօրյա ձեռնարկի հինգ դասերին: Տնային ուսումնասիրության դասերը կօգնեն ուսանողներին կրկնել, կիրառել վարդապետությունները և սկզբունքները և խորացնել դրանց վերաբերյալ իրենց հասկացողությունը, որոնք նրանք սովորել են շաբաթվա ընթացքում ուսանողի ուսումնասիրության ուղեցույցի դասերը կատարելիս: Այս դասերում կարող են նաև քննարկվել լրացուցիչ ճշմարտություններ, որոնք չեն ամփոփված ուսանողների ուսումնասիրության ձեռնարկում: (Ձեր դասի ժամանակացույցը կազմելիս օգնության համար տես տեմպի ուղեցույցը տնային ուսումնասիրության ուսուցիչների համար այս ձեռնարկի վերջում գտնվող հավելվածում:)

Որպես տնային ուսումնասիրության ուսուցիչ դուք պետք է լիակատար հասկացողություն ունենաք այն մասին, թե ինչ են ձեր ուսանողներրը ուսումնասիրում տանը ամեն շաբաթ, որպեսզի դուք կարողանաք պատասխանել հարցերի և բովանդակալից քննարկումներ անց կացնեք, երբ հանդիպեք նրանց հետ: Խնդրեք ուսանողներին իրենց ամենշաբաթյա դասերին բերել իրենց սուրբ գրությունները, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և ուսանողների ուսումնասիրության ուղեցույցները, որպեսզի նրանք կարողանան անդրադառնալ դրանց դասի ընթացքում: Հարմարեցրեք դասերը ըստ այն ուսանողների կարիքների, ում դուք ուսուցանում եք և ըստ Սուրբ Հոգու առաջնորդության: Դուք կարող եք նաև անդրադառնալ այս ձեռնարկի ուսուցիչների ամենօրյա դասերին, երբ դուք պատրաստվեք և ուսուցանեք: Ուսուցանման օգնության ուսումնասիրությունը և ամենօրյա դասերում օգտագործված մեթոդները կարող են օգնել հարստացնել ձեր շաբաթական ուսուցումը: Պատրաստակամորեն մոտեցեք ձեր ուսանողների ցանկացած հատուկ կարիքին: Օրինակ, եթե ուսանողը խնդիրներ ունի գրելու հետ կապված, թույլ տվեք նրան օգտագործել ձայնագրիչ կամ թելադրել իր մտքերը ընտանիքի անդամին կամ ընկերոջը, ով կարող է գրի առնել նրանց պատասխանները:

Յուրաքանչյուր շաբաթական դասի վերջում հավաքեք ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը և խրախուսեք նրանց շարունակել իրենց ուսումնասիրությունները: Տվեք նրանց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագիր՝ հաջորդ շաբաթվա հանձնարարությունները կատարելու համար: Ժամանակի սղության հետ կապված կարիք չկա, որ դուք ձեր շաբաթական դասերի ժամանակ լրացուցիչ ուշադրություն դարձնեք սերտման սուրբ գրության վրա: Մինչ դուք կարդաք կատարված առաջադրանքները ուսանողների սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, պարբերաբար արձագանքեք նրանց աշխատանքներին՝ գրելով մի փոքր երկտող կամ հաջորդ անգամ նրանց տեսնելիս գովաբանելով: Դուք կարող եք նաև փնտրել այլ ուղիներ, որպեսզի աջակցություն և իմաստալի արձագանք տաք: Սա կօգնի ուսանողներին իմանալ, որ ձեզ հետաքրքրում է նրանց աշխատանքը և կօգնի ոգևորել նրանց լիակատար պատասխաններ տալու համար:

Այլ ռեսուրսներ

Դասերը նախապատրաստելու և ուսուցանման լրացուցիչ գաղափարներ ստանալու համար ուսուցիչները կարող են այցելել Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների վեբ կայք (si.lds.org): Հետևյալ ռեսուրսները մատչելի են համացանցում, ձեր ղեկավարի միջոցով, Եկեղեցու տեղի բաշխման կենտրոնների միջոցով և Եկեղեցու առցանց հիշողության միջոցով (store.lds.org):

  • տեսասկավառակի շապիկ

    Սեմինարիայի զննական միջոցների տեսասկավառակներ

  • գրքի շապիկ

    Ավետարանի արվեստի գիրք

  • օրագրի շապիկ

    Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրեր

  • էջանշան

    Սեմինարիայի էջանշաններ (որոնք ներառում են ժամկետները և սերտման սուրբ գրությունների հղումների ցանկերը և կարևոր բառերը)

  • քարտի օրինակ

    Սերտման սուրբ գրությունների քարտեր

  • գրքի շապիկ

    Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում

  • գրքույկի շապիկ

    Երիտասարդներին զորացնելու համար

  • պաստառի շապիկ

    ժամկետների պաստառներ