Դաս 22
2 Նեփի 1
Նախաբան
2 Նեփի 1 ճշմարտությունները ասվել են սիրող հոր և առաջնորդի կողմից, ով կանգնած էր մահվան շեմին: Լեքին խնդրում էր իր որդիներին, Իսմայելի որդիներին և Զորամին հնազանդվել Աստծո պատվիրաններին: Նա խոստացավ նրանց, որ եթե նրանք պահեին Աստծո պատվիրանները, նրանք կբարգավաճեին երկրում: Նա նաև հորդորում է նրանց հետևել Նեփիի մարգարեական ղեկավարությանը:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 1.1–23
Լեքին հորդորում է իր ժողովրդին արդար ապրել
Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ իրենք պետք է անսպասելիորեն թողնեն իրենց ընտանիքի անդամներին և կարող է երբեք այլևս չտեսնեն նրանց:
-
Եթե դուք խրատի վերջին խոսքեր թողնելու լինեիք ձեր ընտանիքին, ի՞նչ կասեիք դուք: Ինչո՞ւ:
Մի քանի ուսանողների լսելուց հետո բացատրեք, որ 2 Նեփիի 1-4 գլուխները ներառում են Նեփիի գրառումները իր հոր վերջին խրատի վերաբերյալ: Այս դասը կենտրոնանում է 2 Նեփի 1 վրա, որը ներառում է խրատը, որ Լեքին կիսեց իր որդիների, Իսմայելի որդիների և Զորամի հետ:
-
Ինչո՞ւ ծնողների կամ մարգարեի վերջին խրատը կարող է հատկապես նշանակալից լինել:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 1.1–5: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ «մեծ բաներ էր արել Տերը» Լեքիի ընտանիքի համար:
-
Ինչպե՞ս են այս մեծ բաները ցույց տալիս Տիրոջ ողորմությունը:
-
Օրինակ ի՞նչ մեծ բան է արել Տերը ձեր կամ ձեր ընտանիքի համար:
-
Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ դուք մտածում եք ձեր և ձեր ընտանիքի հանդեպ Աստծո ողորմածության մասին:
Գրատախտակի մի կողմում գրեք Գործողություններ: Գրատախտակի մյուս կողմում գրեք Հետևանքներ:Դասարանը երկու խմբի բաժանեք: Առաջին խմբին հրավիրեք կարդալ 2 Նեփի 1.6–9, իսկ երկրորդ խմբին կարդալ 2 Նեփի 1.10–12: Խնդրեք երկու խմբերին էլ գտնել գործողություններ, որոնք Լեքին ասաց, որ իր սերունդները կարող է կատարեն: Նաև խնդրեք նրանց փնտրել այդ գործողությունների արդյունքները: Օրինակ, Լեքին ասաց, որ եթե մարդիկ ծառայեն Տիրոջը համաձայն Իր պատվիրանների, երկիրը նրանց համար կլինի ազատության երկիր (տես 2 Նեփի 1.7): Մինչ ուսանողները կկիսվեն իրենց պատասխաններով, թող մի ուսանող դրանք գրի գրատախտակի վրա:
-
Երբ դուք քննարկեք գրատախտակին գրված պատասխանները, ինչպե՞ս կամփոփեք Լեքիի ուղերձը ուղղված իր ընտանիքին: (Ուսանողները կարող են պատասխանել տարբեր բառերով, սակայն համոզվեք, որ հետևյալ ուղերձը պարզ է. Տերը օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք նրա պատվիրանները, և Նա չի տալիս օրհնություններ, երբ մենք չենք պահում Նրա պատվիրանները:)
-
2 Նեփի 1.9 «այս երկիրը» արտահայտությունը վերաբերվում է Ամերիկաներին: Ի՞նչ է Տերը խոստացել հնազանդներին, ովքեր կապրեն «այս երկրում»:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ փոխաբերությունների իմաստը, որոնք Լեքին օգտագործեց իր որդիներին քաջալերելու համար, որ պահեն Տիրոջ պատվիրանները, ցուցադրեք մի զարթուցիչ, աթոռ և փոշոտ մի բան (համոզվեք, որ ընդգծում եք փոշին, ոչ թե առարկան):
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 1.13–14, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք վերաբերվում են այս երեք առարկաներին: Նրանց կարդալուց հետո բարձրացրեք յուրաքանչյուր առարկան և խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած բառերով և արտահայտություններով: (Պատասխանները կարող են ներառել «արթնանաք», «դժոխքի քնից», «թոթափեք ահավոր շղթաները», «այն շղթաներն են, որ կապում են» և «բարձրացեք փոշուց»): Հարցրեք ուսանողներին, թե ինչ կարող է նշանակել՝ «խորը քնած» լինել, կապված լինել «ահավոր շղթաներով» կամ կարիքը զգալ «փոշուց բարձրանալու»:
-
Երբ Լեքին օգտագործում էր այս բառերն ու արտահայտությունները, ի՞նչ էր նա հորդորում իր որդիներին անել: (Ապաշխարել, փոխել իրենց ճանապարհները:)
-
Լեքիի նախազգուշացմամբ ի՞նչ կպատահեր, եթե իր որդիները չհամաձայնվեին «թոթափել [իրենց] շղթաները»: (Տես 2 Նեփի 1.13:)
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 1.14–18: Բացատրեք, որ Լեքին այս խրատը տվեց բարությամբ և սիրով և մեծ հոգատարությամբ («անհանգստություն») իր զավակների բարօրության համար: Խնդրեք ուսանողներին փնտրել պատճառները, թե ինչու էր Լեքին ցանկանում, որ իր ընտանիքը պահեր Տիրոջ պատվիրանները:
-
Ինչո՞ւ էր Լեքին մտահոգված իր ժառանգների համար: (Նա մտահոգված էր հետևանքների համար, որոնք նրանք կկրեին իրենց արարքների պատճառով, և նա ցանկանում էր, որ նրանք զգային Աստծո սերը, ինչպես ինքն էր զգացել):
Թող ուսանողները անձամբ կրկին կարդան 2 Նեփի 1.15:
-
Ի՞նչ օրհնություններ էր ստացել Լեքին իր հավատարմության շնորհիվ:
-
Ե՞րբ եք դուք Աստծո սիրո բազուկների մեջ օղակված լինելու զգացողություն ունեցել:
Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի մի ուսանողի խնդրեք 2 Նեփի 1.19–22 փնտրել խոստումները, որոնք կարող էին ոգեշնչել Լեքիի որդիներին ապաշխարել: Յուրաքանչյուր զույգի մյուս ուսանողին խնդրեք նույն հատվածներում փնտրել հետևանքները, որոնք Լեքին ասաց, որ կգան, եթե նրա որդիները ընտրեն մերժել նրա խրատը: (Դուք կարող եք այս առաջադրանքը գրել գրատախտակին:) Ուսանողներին տվեք երեք կամ չորս րոպե, որ կատարեն ըառաջադրանքը և իրար հետ կիսվեն իրենց գտածով: Դուք կարող եք շրջել դասարանում մինչ նրանք կիսվում են իրենց մտքերով, որպեսզի կարողանաք օգնել նրանց վարել իրենց քննարկումները:
Ուսանողների համար բարձրաձայն կարդացեք Լեքիի կոչը՝ 2 Նեփի 1.23-ում: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին ընդգծել այս հատվածը: Դուք կարող եք նաև խրախուսել նրանց գրել իրենց սուրբ գրությունների օրագրերում կամ դասարանային տետրերում մի բանի մասին, ինչ նրանք պետք է անեն, որ «արթնանան» կամ «թոթափեն շղթաները» կամ «բարձրանան փոշուց», որպեսզի նրանք կարողանան ստանալ օրհնությունները, որոնց մասին խոսեց Լեքին:
-
Ըստ ձեզ ի՞նչ է նշանակում «հագնել արդարության զենքերը»: (Տես նաև ՎևՈՒ 27.15–18:)
2 Նեփի 1.24–32
Լեքին հորդորում է իր որդիներին հետևել Նեփիի մարգարեական ղեկավարությանը
Բացատրեք, որ Լեքին ուսուցանեց ուժի և ոգեշնչման աղբյուրի մասին, որը Տերը պատրաստել էր իր ընտանիքի համար: Հրավիրեք ուսանողներին գտնել այդ աղբյուրը 2 Նեփի 1.24-ում: (Այդ աղբյուրը Նեփին էր, ով կծառայեր որպես նրանց մարգարե Լեքիի մահից հետո:)
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 1.25–28: Խնդրեք դասարանին փնտրել Լեքիի տված պատճառները, ըստ որոնց ժողովուրդը պետք է հետևեր Նեփիին:
-
Ի՞նչ որակներ էր Լեքին նշում, երբ նա խոսում էր Նեփիի ղեկավարության մասին: Ինչո՞ւ դուք պետք է վստահեք այդ որակներն ունեցող ղեկավարին:
-
Ե՞րբ եք դուք տեսել, որ Եկեղեցու ղեկավարը մարմնավորի այդ որակները:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 1.30–32: Խնդրեք նրանց փնտրել խոստումները, որոնք Լեքին տվեց Զորամին:
-
Ի՞նչ խոստումներ դուք գտաք:
-
Ինչպե՞ս կարող են այս խոստումները վերաբերվել մեզ ու մեր ընտանիքներին, եթե մենք հետևենք մարգարեին:
Այս քննարկումից հետո համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ եթե մենք հետևենք նրանց, ում Աստված կանչել է ղեկավարել մեզ, մենք օրհնված կլինենք հոգևոր բարեկեցությամբ և ապահովությամբ: Այս սկզբունքին աջակցելու համար կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք գալիս են, երբ մենք հետևում ենք Եկեղեցու ղեկավարներին: