Տնային ուսումնասիրության դաս
Մորմոն 8.12–Եթեր 3 (Դաս 29)
Նախաբան
Եթերի գիրքը Հարեդացիների պատմության Մորոնիի կրճատումն է: Մարգարե Եթերը կազմել է այդ հիշատակարանը 24 ոսկյա թիթեղների վրա, որոնք հայտնաբերվել են Թագավոր Լիմքիի մի խումբ մարդկանց կողմից: Հետևյալ ուսումնական մտքերը կօգնեն ուսանողներին հասկանալ որոշ սկզբունքներ աղոթքի մասին, որոնք ուսուցանվում են Եթեր 1-ում:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 1
Իր աղոթքների շնորհիվ Հարեդի եղբայրը, նրա ընտանիքը և ընկերները ստացան գթություն և առաջնորդություն:
Դասը սկսեք ուսանողներին հանձնանարելով մտածել մի իրավիճակի մասին, որտեղ իրենք հայտնվել էին և իսկապես զգում էին, որ աղոթքի կարիք ունեն: Մի քանի ուսանողի հրավիրեք կիսվել իրենց անձնական փորձառություններով:
Ուսանողներին հիշեցրեք, որ Եթերի գիրքը Հարեդացիների հիշատակարանի Մորոնիի կրճատումն է: Հարեդը և նրա եղբայրը, նրանց ընկերներն ու նրանց ընտանիքները ապրել են Բաբելոնյան Աշտարակի ժամանակներում (մոտավորապես 2200 Ք.ա), երբ Աստված խառնեց մարդկանց լեզուները: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 1.33–35, և դասարանի անդամներին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն պատճառներին, որոնց համար Հարեդը և իր եղբայրը զգացին աղոթելու կարիքը: Նախքան նա կկարդա, դուք կարող եք բացատրել, որ «աղաղակել առ Տերը» ևս մեկ ձև է «աղոթք» ասելու: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ օգնության կարիք ունեին Հարեդը և Նրա եղբայրը Տիրոջից:
-
Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս հատվածները իր եղբոր հավատքի հանդեպ Հարեդի զգացումների մասին:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք յուրաքանչյուր զույգի հերթականությամբ բարձրաձայն կարդալ Եթեր 1.35–42: Նախքան նրանց կարդալը խնդրեք նրանց ուշադրություն դարձնել հետևյալ արտահայտություններին՝(1) ամեն անգամ Հարեդի եղբայրը աղաղակում է առ Տերը և (2) ամեն անգամ, երբ Տերը գութ է ունենում Հարեդի եղբոր հանդեպ՝ որպես նրա աղոթքների արդյունք: Բավարար ժամանակ անց, մի քանի զույգի հրավիրեք կիսվել օրինակներով, երբ Տերը շարունակական աղոթքների արդյունքում գութ է ցուցաբերում Հարեդի եղբորը և նրա ընտանիքին:
Հարցրեք. Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել աղոթքի մասին այս հատվածների միջոցով: (Երբ ուսանողները կիսվեն իրենց բացահայտած սկզբունքներով, նշեք հետևյալ սկզբունքը՝ Եթե մենք հավատքով անընդհատ աղաղակենք առ Աստված, Նա գութ կունենա մեր հանդեպ: Այս սկզբունքը գրեք գրատախտակին):
Ուսանողներին բացատրեք, որ կարևոր է հիշել, որ «աղոթքը մի գործողություն է, երբ Հոր և զավակի ցանկությունները համընկնում են: Աղոթքի նպատակը ոչ թե Աստծո կամքը փոխելն է, այլ ապահովելը մեր և ուրիշների օրհնությունները, որոնք Աստված կամենում է շնորհել, բայց որոնք մենք պետք է խնդրենք, որպեսզի ստանանք» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աղոթք»):
Ուսանողներին հանձնարարեք վերանայել Եթեր 1.34, 36, 38 և ուշադրություն դարձնել այն բանին, թե Հարեդի եղբայրը ինչ խնդրեց իր աղոթքներում: Մի ուսանողի խնդրեք «աղաղակել առ Աստված» արտահայտությանը առնչվող բաները գրել այն սկզբունքի, որը դուք գրել եք գրատախտակին:
Ընդգծեք, որ Հարեդը և նրա եղբայրն ունեին հավատք և ցանկանում էին լինել հնազանդ Տիրոջը: Ուսանողներին առաջարկեք նշել Եթեր 1.38–ի վերջում գտնվող «Եկեք հավատարիմ լինենք Տիրոջը» արտահայտությունը:
Ուսանողներին հանձնարարեք վերանայել Եթեր 1.35, 37, 40–42 և ուշադրություն դարձնել այն հատուկ եղանակին, որով Աստված օրհնեց Հարեդի եղբորը և նրա ընտանիքին ու ընկերներին: Երբ ուսանողները բացահայտեն այդ օրհնությունները, հանձնարարեք մի ուսանողի գրատախտակին գրված գթություն բառի տակ թվել այդ օրհնությունները: Նշեք, որ Տերը Հարեդի եղբորը տվեց այն օրհնությունները, որոնք նա խնդրել էր իր աղոթքում:
Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին կամ նախապատրաստեք թերթիկի տեսքով: Ուսանողներին հանձնարարեք՝ վերագրելով գրատախտակին գրված սկբունքները իրենց, զույգերով քննարկել հարցերը: Այս հարցերը կօգնեն նրանց հասկանալ և զգալ սկզբունքի կարևորությունը:
Երբ ուսանողները ժամանակ ունենան քննարկելու այս հարցերը, կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց խմբում քննարկած փորձառություններով կամ իրենց քննարկած մտքերով:
Կիսվեք մեր հանդեպ Երկնային Հոր սիրո մասին վկայությամբ և մեզ օրհնելու Նրա ցանկությամբ, երբ մենք անընդհատ կանչում ենք Նրա անունը: Ուսանողներին խնդրել մտածել, թե ինչպես նրանք կարող են կիրառել գրատախտակին գրված սկզբունքը: Օրինակ, նրանք կարող են նպատակ դնել ավելի կանոնավոր կերպով աղոթելու կամ իրենց աղոթքները ավելի անկեղծ դարձնելու: Կարող եք նրանց ժամանակ տալ գրելու իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այն, ինչ ցանկանում են անել:
Բացատրեք, որ Հարեդի եղբոր աղոթքների ուսումնասիրությունը կարող է մեզ տալ լրացուցիչ գաղափարներ մեր հանդեպ Տիրոջ սիրո մասին և այն օրհնությունների մասին, որոնք գալիս են աղոթքի շնորհիվ: Մի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Եթեր 1.43: Դասարանին խնդրեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ օրհնությունների վրա, որոնք Աստված խոստացավ Հարեդին և նրա եղբորը: Ուսանողների պատասխաններից հետո նշեք, որ Հարեդի եղբայրը հատուկ չէր աղոթել այն օրհնության համար, որ իր սերունդները դառնան մեծ ազգ: Կարող եք առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում նշեն Եթեր 1.43 –ի վերջին արտահայտությունը, որը պատասխանում է, թե ինչու Աստված Հարեդի եղբոր աղոթքին պատասխանում է այսպես՝ «Որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ»:
Հարցրեք. Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել Հարեդի և նրա եղբայրների հանդեպ Տիրոջ առատաձեռնությունից, ինչպես երևում է Եթեր 1.43–ում:
Կան մի քանի սկզբունքներ, որոնք կարող են ուսուցանվել այդ հատվածից: Մեկ կարևոր սկզբունքն այն է, որ եթե մենք հավատքով կանոնավոր կերպով աղոթենք Աստծուն, մենք կստանանք օրհնություններ մեր խնդրածից առավել:
Հարցրեք. Ե՞րբ եք ունեցել փորձառություն, որը ցույց է տալիս, որ այս սկզբունքը ճշմարիտ է: Գիտե՞ք որևէ մեկի, ով ունեցել է նման փորձառություն, կամ կարող եք հիշել որևէ մեկի սուրբ գրություններում: (Ասացեք ուսանողներին, որ մինչև հարցնելը ժամանակ կտաք մտածելու համար: Կարող եք նաև կիսվել ձեր կյանքի օրինակով:)
Այս դասը ավարտեք ձեր վկայությամբ, որ Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին: Նա իմաստությամբ և գթությամբ լի է և ուրախ է օրհնելու Իր զավակներին: Նա ուրախանում է, երբ մենք անկեղծորեն և շարունակաբար աղոթում ենք Իրեն: Հորդորեք ուսանողներին ավելի շատ ջանք թափել հավատքով աղոթելու համար: Հորդորեք նրանց հիշել, որ Երկնային Հայրը գթությամբ լի է և կպատասխանի նրանց աղոթքներին համաձայն նրա, ինչը, Նրա կարծիքով, կբերի ամենամեծ օրհնությունները իրենց կյանքում:
Հաջորդ դասը (Եթեր 4–12)
Հաջորդ դասին ուսանողները կիմանան ավելին Հարեդացիների մասին: Չնայած մարգարեները զգուշացրել էին Հարեդացիներին թագավորներ չկարգել, մարդիկ չլսեցին և թագավորները բերեցին ժողովրդին գերության: Մարդիկ, ովքեր ցանկանում են աշխարհիկ զորություն, սովորաբար, օգտագործում են գաղտնի խմբակցություններ՝ առաջ տանելու համար իրենց եսասիրական ցանկությունները: Մորոնին գրում է շատ հրաշալի բաների մասին, որոնք արվեցին, որովհետև որոշ մարդիկ մեծ հավատք ունեին: Նա ուսուցանում է, որ ովքեր իրենց խոնարհեցնում են Ատծո առաջ և ունենում հավատք Նրա հանդեպ, կստանան Նրա փառքը, որը կօգնի հաղթահարել իրենց թուլությունները: