Գրադարան
Դաս 36. 2 Նեփի 26


Դաս 36

2 Նեփի 26

Նախաբան

Նեփին մարգարեանում է, որ իր հետնորդներին մի օր կայցելի հարություն առած Հիսուս Քրիստոսը և այդ փորձառությունից հետո նրանց երեք սերունդների ընթացքում կապրեն արդարակեցության մեջ: Ինչևէ, Նեփին վշտացած էր, որ իր հետնորդների չորրորդ սերնդում ոմանք կդադարեն արդարակյաց լինել, կմերժեն Մեսիային և, ի վերջո, կկործանվեն: Նեփին վերջին օրերում ապրողներին նախազգուշացնում էր հպարտության, գաղտնի խմբակցությունների և քահանայանենգության դեմ: Նա ուսուցանում էր, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է նրանց գալ դեպի Ինքը:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 26.1–13

Նեփին մարգարեանում է, որ իր ժողովուրդը կկործանվի՝ Հիսուս Քրիստոսին մերժելու արդյունքում:

Գրատախտակին գրեք Աստծո դատաստանները:

  • Երբ դուք տեսնում կամ լսում եք այդ արտահայտությունը, ի՞նչ մտքեր եք ունենում:

Բացատրեք, որ թեև շատ մարդիկ բացասական մտքեր են ունենում, երբ տեսնում են այդ խոսքերը, Աստծո դատաստանները իրականում օրհնություններ կբերեն շատ մարդկանց: 2 Նեփի 26-ում մենք կարդում ենք արդարադատության հետևանքների մասին ամբարիշտների և արդարների համար:

2 Նեփի 26-ի հիմնական ուղերձի ենթատեքստը հասկանալու համար, բացատրեք, որ ըստ Նեփիի, շատ նշաններ պետք է ուղեկցեին Հիսուս Քրիստոսի ծննդյանը, մահվանը և Հարությանը: Նա մարգարեացավ, որ շատ մարդիկ պետք է կործանվեին Փրկչի մահից անմիջապես հետո, որովհետև մարդիկ վտարելու էին իրենց մեջ ապրող մարգարեներին և Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդներին: Նա նաև մարգարեացել է, որ անգամ հարություն առած Փրկչի այցից հետո, այդ հետնորդներից շատերը պետք է ընտրեին «ավելի շուտ խավարի գործերը, քան լույսը» և կկործանվեին (տես 2 Նեփի 26.1–11):

Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 26.7: Խնդրեք դասարանին գտնել Նեփիի արձագանքը՝ ի պատասխան ժողովրդի կործանման տեսիլքին: Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, ինչ գտել են: Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն Նեփիի հայտարարությունը հատվածի վերջում՝ «Քո ճանապարհներն արդար են»:

  • Ի՞նչ է ձեզ համար նշանակում «Քո ճանապարհներն արդար են» արտահայտությունը: (Կարող եք բացատրել, որ նա, ով արդար է, միշտ արդար կվարվի մարդկանց հետ:)

Երբ օգնեք ուսանողներին հասկանալ, որ Աստծո արդարությունը պահանջում է, որ ամբարիշտները պատժվեն իրենց արարքների համար, բացատրեք, որ Աստծո արդարությունը պահանջում է նաև, որ արդարները հատուցվեն իրենց արարքների համար: Այս բացատրության ընթացքում կարող եք հրավիրել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130.20–21: Ուսանողներին խնդրեք կարդալ 2 Նեփի 26.8–9, 13, փնտրելով օրհնությունները, որոնք, ըստ Նեփիի, տրվելու էին նրա արդար սերունդներին:

  • 8 և 13 հատվածներում ո՞ր արտահայտությունն է նկարագրում արդարների գործերը:

  • Ե՞րբ եք առիթ ունեցել տեսնելու հատված 13-ում նշված օրհնությունները: Ի՞նչ այլ ճանապարհներով է Տերը հայտնում Իրեն մեզ:

Գրեք հետևյալ սկզբունքները գրատախտակին. Երբ մենք հավատք ենք գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ, Նա հայտնում է Իրեն մեզ Սուրբ Հոգու զորությամբ:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտության մասին գիտելիքը մեծացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

2 Նեփի 26.14–33

Նեփին մարգարեանում է վերջին օրերի մասին և հրավիրում բոլորին գալ դեպի Քրիստոսը:

Ամփոփեք 2 Նեփի 26.14–19, բացատրելով, որ Նեփին մարգարեանում է, որ Մորմոնի Գիրքը աշխարհ կգա վերջին օրերին՝ այն ժամանակ, երբ շատ մարդիկ հպարտ և անհավատ կլինեն:

Ուսանողներին խնդրեք մտածել այն ժամանակի մասին, երբ խոչընդոտի առաջ են կանգնած եղել (կամ կարող եք խնդրել նրանց պատկերացնել, թե ինչ-որ բան խանգարում է իրենց առաջ գնալ խավարի մեջ): Հրավիրեք նրանց մտքում ուսումնասիրել 2 Նեփի 26.20–21, փնտրելով խոչընդոտներ, որոնք կարող են խանգարել մարդկանց վերջին օրերին:

  • Համաձայն 2 Նեփի 26.20–21-ի, ի՞նչ խոչընդոտներ էր Նեփին տեսնում հեթանոսների մոտ:

  • Խոչընդոտների ի՞նչ այլ օրինակներ կան, որոնք Սատանան օգտագործում է մարդկանց վայր գցելու համար:

Բացատրեք, որ մեր ճանապարհին «գայթակղության քարեր» դնելուց բացի, ինչը շեղում է մեզ Աստծո ճանապարհից, Սատանան նաև ցանկանում է կապանքների մեջ գցել մեզ: Պահեք թելի մի կտոր և խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել 2 Նեփի 26.22, գտնելով, թե ինչ էր Նեփին գրում այդ նույն հարցի շուրջ: Մի ուսանողի խնդրեք առաջ գալ: Կապեք ուսանողի ձեռքերը՝ թույլ, միայն մեկ թելով: Խնդրեք նրան քաշել և կտրել թելը: Կրկնեք, այս անգամ կապելով թելը՝ մի քանի անգամ պտտելով այն ձեռքերի շուրջը: Շարունակեք, մինչև ուսանողը չկարողանա կտրել թելը, զգուշացնելով նրան, որ ուշադիր լինի և չվնասի իրեն: (Եթե թել ձեռքի տակ չունեք, կարող եք խնդրել ուսանողներին պատկերացնել այդ ամենը:) Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 26.22, տեսնելով, թե ինչպես է այդ հատվածը առնչվում կատարած վարժությանը:

  • 2 Նեփի 26.22-ում ի՞նչն է նշանակալից «մինչև նա կապում է նրանց» արտահայտության մեջ: Ի՞նչ է այդ հատվածը ուսուցանում ձեզ Սատանայի գործերի մասին:

  • Ինչպե՞ս եք տեսել, որ Սատանան տանել է մարդկանց «ամուր պարաններով»: (Ամուր պարանները պատրաստվում են վուշից:)

  • Այդ մեղքերից (վուշե պարաններից) որո՞նք են, ձեր կարծիքով, առավել վտանգավոր ձեր տարիքի մարդկանց համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ Սատանան հրապուրում է մեզ անել խավարի գործեր, որպեսզի նա կարողանա կապել մեզ և հեռացնել արդարակեցության ուղուց: Բացատրեք, որ 2 Նեփի 26-ի վերջին հատվածները ցույց են տալիս տարբերությունը Սատանայի և Աստծո ուղիների միջև: Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ 2 Նեփի 26.23–24:

  • Համաձայն այս հատվածների, ինչպե՞ս է գործում Տերը: Ո՞րն է Տիրոջ բոլոր գործերի նպատակը: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել 2 Նեփի 26.24-ի այս մասը, որն ուսուցանում է, որ Տերն անում է ամեն ինչ աշխարհի օգտի համար:)

Ուսանողներին խնդրեք մի պահ մտածել այն ժամանակի մասին, երբ իրենց զգացել են հուսահատված կամ հեռացած Տիրոջից: Օգնելու համար ուսանողներին զգալ, որ Տիրոջ սիրո մասին Նեփիի ուղերձը վերաբերում է իրենց կյանքին, խնդրեք նրանց ուսումնասիրել 2 Նեփի 26.24–28, 33: Կարող եք առաջարկել նրանց նշել բոլորին և ոչ մեկին (բացի ոչ մեկը բառը, որը առաջին անգամ հանդիպում է հատված 33-ում): Մի քանի րոպե տրամադրել ուսանողներին կրկին կարդալու նախադասությունները, որոնք պարունակում են այդ խոսքերը:

Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի շրջվել դեպի դասարանի մեկ այլ անդամը և հակիրճ քննարկել, թե ինչ ենք հասկանում այդ հատվածներից: Երբ ուսանողները միմյանց հետ կկիսվեն իրենց մտքերով, կարող եք հրավիրել մի քանի ուսանողի կիսվել իրենց քննարկումների հիմնական մտքերով: Այդ քննարկումների հիմնական մտքերից մեկը պետք է լինի այն, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է բոլորին գալ դեպի Իրեն և ճաշակել Իր փրկությունից: Դուք կարող եք գրել այդ նախադասությունը գրատախտակին: Կարող եք նաև հրավիրել ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխանները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում.

  • Ե՞րբ եք դուք զգացել Տիրոջ բարությունը ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս ձեզ կօգնի գիտելիքը, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է բոլորին գալ դեպի Իրեն:

Ավարտելու համար հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 26.25, 33: Նրա կարդալուց առաջ առաջարկեք, որ ուսանողները նշեն այն արտահայտությունները, որոնք քաջալերում են իրենց: Օգնելու համար ուսանողներին տեսնել այդ հատվածներում լրացուցիչ կիրառում, կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հայտարարությունը.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ես հույս ունեմ, որ մենք կողջունենք և կսիրենք Աստծո բոլոր զավակներին, ներառյալ նրանց, ովքեր այլ կերպ են հագնվում, տարբերվում են իրենց արտաքին տեսքով, այլ ձևով են խոսում կամ գործում: Լավ չէ ցույց տալ մյուսներին, որ իրենք թերի են: Եկեք բարձրացնենք մեր շուրջը գտնվողներին: Եկեք մեկնենք ողջույնի ձեռք: Եկեք պարգևենք Եկեղեցու մեր եղբայրներին և քույրերին մարդասիրության, կարեկցանքի և գթության հատուկ բաժին, որպեսզի նրանք զգան, որ գտել են վերջապես իրենց տունը: …

Ճիշտ և պատշաճ է միայն, երբ մենք ուրիշներին տալիս ենք այն, ինչ մեծապես ցանկանում ենք ինքներս մեզ համար:

Ես չեմ առաջարկում, որ մենք ընդունենք մեղքը կամ անտեսենք չարը՝ մեր անձնական կյանքում կամ աշխարհում: Սակայն, մեր եռանդի մեջ, մենք երբեմն շփոթում ենք մեղքը մեղավորի հետ, և այնքան արագ ենք դատապարտում և այնքան քիչ կարեկցանք ցուցաբերում: …

… Թող մեր սրտերը և ձեռքերը կարեկցանքով մեկնված լինեն դեպի մյուսները, քանզի յուրաքանչյուրը անցնում է իր ուրույն դժվարին ճանապարհով» (“You Are My Hands,” Ensign, May 2010, 68–69):

  • Ի՞նչ ճանապարհներով մենք կարող ենք կիրառել 2 Նեփի 26.33-ի և Նախագահ Ուխդորֆի ուսմունքները:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են հասնել կարիքավորներին և օգնել նրանց զգալ Տիրոջ սերը: