Նեփիի երկրորդ գրքի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
2 Նեփիի գիրքը ուսանողներին կօգնի հասկանալ ավետարանի հիմնական վարդապետությունները, ինչպես օրինակ Ադամի և Եվայի Անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը և ընտրությունը: Բացի դրանից, այս գիրքը լի է Նեփիի, Հակոբի և Եսայիայի մարգարեություններով, ովքեր Փրկչի հատուկ վկաներն են եղել: Նրանք մարգարեացան վերջին օրերում ավետարանի Վերականգնման, Աստծո ուխտյալ ժողովրդի ցրման ու հավաքման, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան, Մորմոնի Գրքի առաջ գալու և Հազարամյակի մասին: 2 Նեփիի գիրքը նաև ընդգրկում է Քրիստոսի վարդապետության վերաբերյալ Նեփիի մեկնաբանությունը և ավարտվում է Փրկչի վերաբերյալ Նեփիի վկայությամբ:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այս գիրքը գրել է Լեքիի որդի Նեփին: Նեփին մարգարե էր և նեփիացի ժողովրդի առաջին մեծ առաջնորդը այն բանից հետո, երբ նրանք առանձնացան լամանացիներից: Նրա գրառումները հայտնում են, որ նա Տիրոջ փրկարար զորության հետ կապված փորձառություն է ունեցել (տես 2 Նեփի 4.15–35, 33.6) և իր ողջ հոգով ցանկացել է փրկություն բերել իր ժողովրդին (տես 2 Նեփի 33.3–4): Այս նպատակն իրագործելու համար, նա ուսուցանեց իր ժողովրդին հավատալ Հիսուս Քրիստոսին և տաճար հիմնեց:
Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Նեփին գրել է մտքում ունենալով ունկնդիրների երեք խումբ՝ իր հոր հետնորդները, Տիրոջ ուխտյալ ժողովուրդը վերջին օրերում և աշխարհի բոլոր մարդիկ (տես 2 Նեփի 33.3, 13): 2 Նեփիի գիրքը գրվել է Նեփիի փոքր թիթեղների վրա, որոնք նշանակվել էին Տիրոջ կողմից լինելու Նեփիի և նրա ժողովրդի «ծառայության և մարգարեությունների» հիշատակարանը (1 Նեփի 19.3–5): Այս թիթեղների վրա Նեփին գրել է «[իր] հոգու բաները և սուրբ գրություններից շատերը, որոնք փորագրված [էին] արույրե թիթեղների վրա»: Նա մեկնաբանել է, որ գրել է «[իր] զավակների ուսման և օգտի համար» (2 Նեփի 4.15): Նա հայտարարել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» (2 Նեփի 25.26): Նա ավարտել է իր հիշատակարանը հրավիրելով բոլոր մարդկանց «լսել [նրա] խոսքերը և հավատալ Քրիստոսին» (2 Նեփի 33.10):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Նեփին սկսել է գրել այս հիշատակարանը, որը դարձավ 2 Նեփի, մոտավորապես Ք. ա. 570թ., իր և իր ընտանիքի կողմից Երուսաղեմը թողնելուց 30 տարի անց: Նա գրեց այն, երբ նա Նեփիի երկրում էր (տես 2 Նեփի 5.8, 28–34):
Որո՞նք են այս գրքի հատկանշական առանձնահատկությունները:
Չնայած, որ Նեփին 2 Նեփիի հեղինակն է, գիրքը մի շարք աղբյուրների ուսմունքների բանաքաղություն է: Ինչպես ցույց է տրված հետևյալ ցուցակում, գրքի շատ գլուխներ ներառում են մեջբերումներ այլ մարգարեներից: Քանի որ Լեքին, Հակոբը և Եսայիան տեսել էին Հիսուս Քրիստոսին և Նրա վկաներն էին, Նեփին ներառեց որոշ նրանց ուսմունքները այն նպատակով, որ համոզեր կարդացողներին հավատալ Հիսուս Քրիստոսին: Լեքին և Հակոբը իրենց քարոզներում նույնպես մեջբերումներ էին անում այլ մարգարեներից:
-
Լեքիի ուսմունքները գրառված են 2 Նեփի 1–4: 2 Նեփի 3.6–21 Լեքին մեջբերում է Եգիպտոս տարված Հովսեփի խոսքերը:
-
Նեփիի ուսմունքները գրառված են 2 Նեփի 4–5 և 2 Նեփի 11–33 : Նեփին շատ մեջբերումներ է կատարում Եսայիայից 2 Նեփի 12–24 և 2 Նեփի 27:
-
Հակոբի ուսմունքները գրառված են 2 Նեփի 6–10: 2 Նեփի 6.6–7 և 2 Նեփի 7–8 Հակոբը մեջբերումներ է կատարում Եսայիայից:
2 Նեփիի գրքում նաև նշվում է Լեքիի մահվան (տես 2 Նեփի 4.12) և Լեքիի սերունդների երկու ժողովուրդների՝ լամանացիների և նեփիացիների բաժանվելու մասին (տես 2 Նեփի 5):
Համառոտ շարադրանք
2 Նեփի 1–4 Իր մահից կարճ ժամանակ առաջ Լեքին խրատում է և օրհնում իր ժառանգներին:
2 Նեփի 4–8 Նեփին հրճվում է Աստծով: Նա առաջնորդում է իր հետևորդներին մի երկիր, որը նրանք կոչում են Նեփի: Նա գրառում է Իսրայելի ցրման և հավաքման վերաբերյալ Հակոբի ուսմունքները:
2 Նեփի 9–10 Հակոբը ուսուցանում է Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ: Նա նաև մարգարեանում է Հրեաների կողմից Հիսուս Քրիստոսի մերժվելու և խոստումի երկրում Հրեաների և Հեթանոսների հետագա հավաքման մասին:
2 Նեփի 11–24 Նեփին արտահայտում է իր բերկրանքը Հիսուս Քրիստոսի մասին վկայելու վերաբերյալ: Նա մեջբերում է Եսայիայի մարգարեությունը Իսրայելի ցրման և հավաքման, նախքան Երկրորդ Գալուստը հպարտների և ամբարիշտների խոնարհվելու և Մեսիայի ծնվելու, առաքելության և հազարամյակի ժամանակ թագավորելու վերաբերյալ:
2 Նեփի 25–27 Նեփին մարգարեանում է Փրկչի Խաչելության, Հարության և նեփիացիներին այցելելու մասին, Հրեաների ցրվելու և հավաքվելու մասին, նեփիացիների կործանման մասին, Ուխտադրժության մասին, Մորմոնի Գրքի առաջ գալու մասին և Վերականգնման մասին:
2 Նեփի 28–30 Նեփին նախազգուշացնում է վերջին օրերի ամբարշտության մասին, մեկնաբանություններ է անում Մորմոնի Գրքի հետագա դերի մասին և մարգարեանում է ուխտի մեջ հոգիների հավաքման մասին:
2 Նեփի 31–33 Նեփին հորդորում է մեզ հետևել Քրիստոսին, սնվել Նրա խոսքերով և տոկալ մինչև վերջ: Նա վկայում է, որ նա գրել է Քրիստոսի խոսքերը: