Գրադարան
Դաս 28. 2 Նեփի 6-8


Դաս 28

2 Նեփի 6–8

Նախաբան

Երբ Նեփին արձանագրում էր իր ժողովրդի ծառայությունը, նա ներառեց իր կրտսեր եղբոր՝ Հակոբի երկու օրվա քարոզը: Քարոզը գտնվում է 2 Նեփի 6–10-ում, և սա դրա վերաբերյալ երեք դասերից առաջինն է: Քարոզի սկզբում Հակոբը կարդում է Եսայիայի մարգարեությունը Իսրայելի ցրման և հավաքման մասին, ցույց տալով, որ «Տեր Աստված կիրագործի իր ուխտերը, որոնք նա արել է իր զավակների հետ» (2 Նեփի 6.12):

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 6

Հակոբը վկայում է, որ Տերը կհիշի Իր ուխտի ժողովրդին

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հակոբի ուսմունքները կապ ունեն իրենց կյանքի հետ, խնդրեք նրանց խորհել, թե ինչպես նրանք կարձագանքեին, եթե ընկերը կամ ընտանիքի անդամը վատ վերաբերմունք ցուցաբերեր նրանց հանդեպ, հրաժարվեր հավատալ նրանց ասածին, կամ իր վարվելակերպով կամ վերաբերմունքով ցույց տար, որ իր համար նրանց հարաբերություններն այլևս կարևոր չէին:

Ուսանողներին խնդրեք լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Դուք երբևիցե դրսևորե՞լ եք նմանատիպ վարվելակերպ կամ վերաբերմունք Տիրոջ հանդեպ:

Բացատրեք, որ 2 Նեփի 6–8-ում մենք տեսնում ենք, թե ինչպես է Տերը արձագանքում նրանց, ովքեր հեռանում են Նրանից: Այս գլուխները պարունակում են Նեփիի արձանագրությունները, որտեղ նա ներկայացնում է իր եղբոր՝ Հակոբի քարոզի մի մասը: Հակոբի քարոզի մնացած մասը արձանագրված է 2 Նեփի 9–10–ում: Այս գլուխներին կանդրադառնանք հաջորդ երկու դասերի ժամանակ:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 6.3–4 և 9.1, 3: Խնդրեք դասարանին ներկայացնել պատճառները, թե ինչու Հակոբը տվեց այս քարոզը:

Հրավիրեք մի ուսանողի դպիրի դեր խաղալ: Խնդրեք նրան գրատախտակին գրել Հակոբի քարոզի նպատակները վերնագիրը: Այնուհետև խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչ իրենք սովորեցին հենց նոր կարդացված հատվածներից: Թող դպիրը վերնագրի տակ գրի նրանց պատասխանները: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Հակոբը ուսուցանում էր իր ժողովրդին «[նրանց] հոգիների բարօրության» համար (2 Նեփի 6.3): Նա ուզում էր օգնել նրանց «փառաբանել [իրենց] Աստծո անունը» (2 Նեփի 6.4), «իմանալ Տիրոջ ուխտերի մասին» (2 Նեփի 9.1), «ուրախանալ և բարձրացնել [իրենց] գլուխները հավիտյան» (2 Նեփի 9.3): Համոզվեք, որ այս նպատակները ներառված են ուսանողների ցուցակում: Առաջարկեք, որ երբ ուսանողները ուսումնասիրեն Հակոբի քարոզը, նրանք կարող են փնտրել ուսմունքներ, որոնք օգնում են իրագործել այս նպատակները:

Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը: (Դուք կարող եք այն գծել նախքան դասի սկսվելը:) Հրավիրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 6.4: Նշեք, որ Հակոբը սկսեց իր քարոզն ասելով, որ նա խոսելու էր պայմանների մասին, որոնք առկա էին իր օրերում և որոնք գոյություն էին ունենալու ապագայում («բաների վերաբերյալ, որոնք կան, և որոնք պիտի գան»):

Timeline

Գծապատկերի վրա ցույց տվեք համար 1-ը:

  • 2 Նեփի 6.8-ում ի՞նչ է ասում Հակոբն այն առթիվ, թե ինչ պատահեց հրեաներին Երուսաղեմում, քանի որ նրանք հեռացել էին Տիրոջից: (Ոմանք սպանվել էին և ոմանք էլ գերի էին տարվել: Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին, որ Լեքին, Երեմիան և այլ մարգարեներ մարգարեանում էին, որ այս բաները կկատարվեն: Նրանց մարգարեությունները կատարվեցին Ք.ա. մոտավորապես 587թ., երբ բաբելոնացիները նվաճեցին Երուսաղեմը և շատ հրեաների գերի տարան Բաբելոն: Տես այս և մյուս տարեթվերի Սուրբ Գրությունների Ուղեցույցի «Ժամանակագրական ցանկը»:)

Ցույց տվեք համար 2-ը:

  • Համաձայն 2 Նեփի 6.9–ի առաջին նախադասության, ի վերջո ի՞նչ կպատահի հրեաների սերունդների հետ, ովքեր գերի էին տարվել Բաբելոն: (Նրանք կվերադառնան Երուսաղեմ: Այս մարգարեությունը իրականացավ Ք.ծ.ա. 537թ., երբ Կյուրոս թագավորը թույլ տվեց հրեաներին վերադառնալ իրենց մայր երկիրը:)

Ցույց տվեք համար 3-ը և բացատրեք, որ Հակոբը մարգարեացավ, որ Փրկիչը ապրելու էր Իր մահկանացու կյանքը հրեաների մեջ:

  • 2 Նեփի 6.9–10-ում ո՞ր արտահայտություններն են նկարագրում, թե ինչպես որոշ հրեաներ կվերաբերվեն և ինչ կզգան Փրկչի հանդեպ Նրա մահկանացու ծառայության ժամանակ: (Պատասխանները կարող են ներառել «կխարազանեն նրան», «կխաչեն նրան» և «իրենց սրտերը կկարծրացնեն և պարանոցները կխստացնեն» Նրա դեմ արտահայտությունները:)

  • Համաձայն 2 Նեփի 6.10–11, ի՞նչ կպատահի հրեաների հետ, ովքեր կմերժեն Մեսիային: (Նրանք կչարչարվեն իրենց մարմնում, կցրվեն, կծեծվեն և ատված կլինեն:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 6.6–7, 11–12, 14, 17: Դուք կարող եք բացատրել, որ 6-7 հատվածներում Հակոբը կարդում է Եսայիայի մարգարեությունը ավետարանի վերականգնման և Իսրայելի տան հավաքման մասին: Խնդրեք ուսանողներին ներկայացնել արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպես Տերը կարձագանքի Իսրայելի տանը՝ Տիրոջ ուխտի ժողովրդին, չնայած որ նրանք կմերժեն Նրան: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած արտահայտություններով: Օգնեք նրանց հասկանալ այս արտահայտություններից մի քանիսի իմաստը՝ տալով հետևյալ հարցերը.

  • 2 Նեփի 6.7-ում, ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «սպասել» Տիրոջը:

  • Հակոբը խոստացավ, որ «Տերը ողորմած [կլիներ]» Իսրայելի հանդեպ (2 Նեփի 6.11): Ձեր ներկայացրած արտահայտություններից մի քանիսը ինչպե՞ս են վերաբերվում Տիրոջ ողորմությանը:

  • Հակոբը նաև խոստացավ, որ Տերը «դարձի կբերի» Իսրայելին (2 Նեփի 6.14): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Փրկչի համար դարձի բերել ինչ-որ մեկին:

  • Համաձայն 2 Նեփի 6.11–12, 14, ի՞նչ պետք է մենք անենք, որ ստանանք Տիրոջ ողորմությունը:

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր վերադառնում են Իր մոտ:

Նշեք, որ 2 Նեփի 6-ում Հակոբը պատմում է, որ Տերը ողորմած է գտնվում Իր ուխտի ժողովրդի հանդեպ նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք շատ ամբարիշտ են եղել: Վստահեցրեք ուսանողներին, որ եթե Տերը ողորմած կլինի այս մարդկանց հանդեպ, Նա անշուշտ ողորմած կլինի մեզանից յուրաքանչյուրի հանդեպ, երբ մենք գանք առ Նա և պահենք Նրա հետ կապած մեր ուխտերը: Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ եղանակներով է Տերը ողորմած եղել իրենց հանդեպ: Խնդրեք նրանց հետևյալ արտահայտությունը գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային տետրերում. Ես գիտեմ, որ Տերը ողորմած է, քանի որ: … Այնուհետև թող գրեն իրենց մտքերը և զգացմունքները նախադասությունն ավարտելու համար: Գրելու համար նրանց բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո դուք կարող եք հրավիրել նրանցից մի քանիսին կիսվել իրենց գրածով:

2 Նեփի 7–8

Հակոբը կիսվում է Եսայիայի մարգարեությամբ՝ Իր ուխտի ժողովրդին փրկելու Փրկչի կարողության մասին

Բացատրեք, որ 2 Նեփի 7 և 8 գլուխներում Հակոբը կարդում է մարգարեություն Եսայիայի գրվածքներից: Գլուխ 7-ը պարունակում է Տիրոջ խոսքն ուղղված Իսրայելի տանը, ովքեր ցրվել էին և գերության մեջ էին իրենց մեղքերի պատճառով: Խնդրեք մի ուսանողի կարդալ 2 Նեփի 7.1: Դուք կարող եք հրավիրել դասարանին ընդգծել Տիրոջ տված հարցերը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ 1-ին հատվածի հարցերը, բացատրեք, որ «արձակել քեզ», «ձեր մոր ապահարզանի թուղթը» և «ծախել ձեզ» արտահայտությունները վերաբերվում են ուխտը դրժելուն: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տիրոջ հարցերը կարող էին ձևակերպվել հետևյալ կերպ. «Ես հեռացե՞լ եմ ձեզանից»: Արդյո՞ք ես մի կողմ եմ դրել մեր կապած ուխտը»:

  • Ո՞րն է այս հարցերի պատասխանը: (Պատասխանն է՝ ոչ: Տերը երբեք չի հեռանա մեզանից կամ մոռանա Իր կապած ուխտերը:)

  • Համաձայն 2 Նեփի 7.1 վերջի, ինչո՞ւ էին այս մարդիկ բաժանվել Տիրոջից և տառապում գերության մեջ: (Քանի որ նրանք մեղքեր էին գործել և հեռացել էին Տիրոջից:)

Նշեք, որ 2 Նեփի 7.2-ում Տերը տալիս է մեկ այլ հարց, որը կարող է օգնել մեզ, որ տեսնենք, որ Նա ցանկանում է օգնել մեզ, և որ Նա զորություն ունի դա անելու համար: Հրավիրեք ուսանողներին գտնել և ընդգծել այդ հարցը: («Մի՞թե իմ ձեռքը խիստ կարճացել է, որ այն չի կարող փրկագնել կամ մի՞թե ես զորություն չունեմ՝ ազատելու»:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հարցը, հարցրեք նրանց, թե ինչպես նրանք կարտահայտեին այս հարցը իրենց իսկ բառերով: (Եթե նրանք դժվարանում են հասկանալ «իմ ձեռքը կարճացել է» արտահայտությունը, հրավիրեք մի ուսանողի մեկնել իր ձեռքը մեկ այլ ուսանողի, կարծես թե օգնություն է առաջարկում: Այնուհետև խնդրեք առաջին ուսանողին «կարճացնել» իր ձեռքը, ցուցադրելով օգնությունը հեռացնելու կամ հետ պահելու միտքը:) Ուսանողները կարող են Տիրոջ հարցը ձևակերպել նմանատիպ մի բան ասելով. «Մի՞թե ես հետ եմ պահում իմ ձեռքը կամ չեմ հասնում ձեզ՝ փրկելու համար: Դուք հավատո՞ւմ եք, որ ես զորություն ունեմ ձեզ փրկելու համար»:

Ասեք ուսանողներին, որ ի պատասխան այս հարցին 2 Նեփի 7 և 8 հատվածների մնացած մասը պարունակում է մի շարք օրինակներ, որոնք ցույց են տալիս Իր ուխտյալ ժողովրդին ազատելու Փրկչի ցանկությունը և օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Նա զորություն ունի դա անելու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այն փաստը, որ Փրկիչը ցանկանում է փրկել Իր ուխտյալ ժողովրդին և զորություն ունի դա անելու համար, 2 Նեփի 8 սուրբ գրության հետևյալ վեց հատվածները բաժանեք ուսանողների խմբերի միջև. հատվածներ 1–3, 4–6, 7–8, 10–11, 12–13 և 14–16: (Եթե ձեր դասարանում ունեք 12 կամ ավելի ուսանող, հանձնարարեք հատվածները զույգերի կամ այլ փոքր խմբերի: Եթե դուք ունեք 12-ից պակաս ուսանող, որոշ խմբերի հանձնարարեք մեկից ավելի հատվածներ:) Խնդրեք յուրաքանչյուր խմբին գտնել հատված իրենց հանձնարարված հատվածում կամ հատվածներում, որոնք ցույց են տալիս մեզ փրկելու Տիրոջ ցանկությունը և Նրա զորությունը դա անելու համար: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք յուրաքանչյուր խմբին դասարանի համար կարդալ իրենց ընտրած արտահայտությունը: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են նրանք սովորել այդ հատվածից: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին ընդգծել արտահայտությունները, որոնք նրանց համադասարանցիները կիսում են:

Վերջում անդրադարձեք գրատախտակին գրված Հակոբի նպատակների ցուցակին: Հրավիրեք ուսանողներին մտածել այն ուխտերի մասին, որոնք նրանք կապել են Տիրոջ հետ և օրհնությունների մասին, որոնք Նա խոստացել է նրանց, եթե նրանք պահեն այդ ուխտերը: Կիսվեք մեր և մեր հետ կապած Նրա ուխտերի հանդեպ Տիրոջ հավատարմության վերաբերյալ ձեր վկայությամբ, և վկայեք ողորմության և փրկության մասին, որ մենք կարող ենք ստանալ, եթե հավատարիմ լինենք Նրա հետ կապած մեր ուխտերին:

Բացատրական և պատմական տեղեկություն

2 Նեփի 6.2: Ի՞նչ քահանայություն էին կրում Լեքին, Նեփին և Հակոբը:

Հակոբն ասաց, որ նա կանչված էր «Աստծուց և կարգված, ըստ նրա սուրբ կարգի» և որ նա «նվիրաբերված էր իր եղբայր Նեփիի կողմից» (2 Նեփի 6.2): Երբ նա խոսում էր այս «սուրբ կարգի» մասին, նա նկատի ուներ Մելքիսեդեկյան Քահանայությունը: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է, որ «նեփիացիները պաշտոնավարել են Մելքիսեդեկյան Քահանայության առաքինությամբ սկսած Լեքիի օրերից մինչև նրանց մեջ Փրկչի հայտնվելու օրերը» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 1:124).

2 Նեփի 8: Վերջին օրերի հավաքումը

2 Նեփի 8-ում մեջբերված Եսայիայի մարգարեությունում խոսվում է վերջին օրերում Իսրայելի հավաքման մասին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է այս հավաքման հոգևոր բնույթի մասին.

«Ապա ի՞նչ է ներգրավվում Իսրայելի հավաքման մեջ: Իսրայելի հավաքումը բաղկացած է հավատալուց և ընդունելուց և ներդաշնակության մեջ ապրելուց այն ամենի հետ, որ Տերը մի անգամ առաջարկել է իր ընտրյալ ժողովրդին վաղ ժամանակներում: Այն բաղկացած է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալուց, ապաշխարելուց, մկրտվելուց և Սուրբ Հոգու պարգևը ստանալուց և Աստծո պատվիրանները պահելուց: Այն բաղկացած է ավետարանին հավատալուց, Եկեղեցուն միանալուց և դեպի թագավորություն գալուց: Այն բաղկացած է սուրբ քահանայությունը ստանալուց, սուրբ վայրերում վերից տրված զորությամբ օժտվելուց և Աբրահամի, Իսահակի և Հակոբի բոլոր օրհնությունները ստանալուց՝ սելեստիալ ամուսնության արարողության միջոցով» (A New Witness for the Articles of Faith[1985], 515):