Տնային ուսումնասիրության դաս
2 Նեփի 32–Հակոբ 4 (Մաս 9)
Նախաբան
Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Նեփին վկայել է Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Ուսանողները կիսվելու հնարավորություն կունենան, թե ինչպես կարող են Հակոբի խոսքերն օգնել իրենց հաղթահարել հպարտությունը և օգտագործել Աստծուց եկող իրենց օրհնությունները, որ կառուցեն Նրա արքայությունը: Նրանք հնարավորություն կունենան օգտագործել սկզբունքները և վարդապետությունները, որոնք սովորել են Հակոբ 2-ում, որպեսզի քննարկեն Տիրոջ մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու կարևորությունը: Նրանք կքննարկեն ուղիներ, թե ինչպես հնարավորություններ փնտրեն Հիսուս Քրիստոսի և Քավության մասին խոսելու համար:
Ուսուցանման առաջարկներ
2 Նեփի 32-33
Նեփին մեզ խորհուրդ է տալիս փնտրել աստվածային առաջնորդություն Հիսուս Քրիստոսի խոսքերի միջոցով
Սկսեք այս դասը՝ տալով հետևյալ հարցերը.
-
Ո՞րն է ձեր սիրած սպորտաձևերից կամ միջոցառումներից մեկը:
-
Ի՞նչ հիմնական հմտություններ դուք պետք է հաճախ վարժեցնեք, որպեսզի գերազանցեք այդ սպորտաձևում կամ միջոցառման մեջ:
-
Ի՞նչ է պատահում, երբ մարդն անտեսում է այս հիմնական հմտությունները զարգացնելը:
Ասեք դասարանին, որ կան հիմնական գործողություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգին, որ մեզ առաջնորդություն տա մեր Երկնային Հորից: Հետևյալ ցանկը գրեք գրատախտակին կամ պատրաստեք այն թերթիկների ձևով:
Աղոթք |
Առաջնորդություն ստանալը Սուրբ Հոգուց |
Սուրբ գրությունների ուսումնասիրում |
---|---|---|
Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի ցանկից ընտրել մեկական գործողություն և կարդալ սուրբ գրությունների համապատասխան հատվածները: Դասարանը բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Խնդրեք ուսանողներին հերթով կիսվել, թե ինչպես է աղոթքը, Սուրբ Հոգուց առաջնորդություն ստանալը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնել իրենց առաջնորդություն ստանալ Աստծուց:
Դուք կարող եք խնդրել ուսանողներին զեկուցել, թե ինչպես են Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի միշտ աղոթելու պատվիրանի վերաբերյալ հրահանգներն օգնել իրենց: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, թե ինչպես են իրենց աղոթքները զարգացել 24 ժամվա ընթացքում միշտ աղոթելու վերաբերյալ իրենց գիտելիքները կիրառելու հանձնարարության կատարման արդյունքում: (Օր 1-ի առաջադրանքներից:)
Հակոբ 1–2
Հակոբը պախարակում է իր ժողովրդին դեպի հարստությունները, հպարտությունը և սեռական անմաքրությունը տածած սիրո համար
Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Քանի որ որոշ մարդիկ ունեն ավելի շատ, … քան ուրիշները, նրանք կարող են կարծել, որ իրենք ավելի լավն են, քան ուրիշները:
Հրավիրեք ուսանողներին առաջարկել մի քանի բառեր, որոնք կարող են լրացնել այս նախադասությունը: Հնարավոր պատասխանները ներառում են փողը, հարստությունները, երաժշտական ունակությունը, մարմնամարզական հմտությունները, տաղանդները, կրթությունը, ընդունակությունները, զարգանալու հնարավորությունները, ավետարանի գիտելիքը և նյութական բարիքները: Հրավիրեք ուսանողներին մտքում խորհել, թե արդյոք այս նախադասությունը՝ իրենց առաջարկած բառերից որևէ մեկի համադրությամբ, երբևէ ճիշտ է եղել իրենց վերաբերյալ:
Հիշեցրեք ուսանողներին, որ քանզի Հակոբը սիրում էր իր ժողովրդին և հնազանդ էր Տիրոջ պատվիրաններին, նա նախազգուշացրեց իր ժողովրդին իրենց ամբարշտության և մեղքերի մասին: Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 2.12–13 և առաջարկել եղանակներ, որոնցով կարող են լրացնել գրատախտակի նախադասությունը, որպեսզի այն նկարագրի որոշ նեփիացիների՝ Հակոբի ծառայության ընթացքում:
Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 2.17–21-ը և գտնել խորհուրդ, որը կարող է օգնել նրանց հաղթահարել հպարտությունը: (Նրանք, հնարավոր է, նշել են այս խորհրդի բառերը իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:) Հրավիրեք ուսանողներին կիսվել խորհրդի որոշ բառերով, որոնք նրանք նշել են, և բացատրել, թե ինչպես այս խորհուրդը կարող է օգնել իրենց հաղթահարել հպարտությունը:
Բացատրեք, որ այս հատվածները ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Մենք նախ պետք է փնտրենք Աստծո արքայությունը: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել մի եղանակով, որով նրանք կարող են օգտագործել օրհնությունները և հնարավորությունները, որոնք Տերը տվել է իրենց, որ կառուցեն Աստծո արքայությունը և օրհնեն ուրիշներին:
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին կրկնել Հակոբի ուսմունքները սեռական մաքրության վերաբերյալ, հրավիրեք նրանց պատկերացնել, որ մեկը իրենց հարցրել է, թե ինչու են իրենք հավատում մաքրաբարոյության օրենքով ապրելուն: Խնդրեք ուսանողներին կարդալ Հակոբ 2.28–35 այս հարցին պատասխանելուն օգնելու համար: Կարող է օգտակար լինել նրանց հիշեցնելը, որ իրենք սովորել են հետևյալ ճշմարտությունը որպես իրենց անձնական ուսումնասիրության մի մաս. Տերը հիանում է մաքրաբարոյությամբ: Նրանք նաև ուսումնասիրել են այս հատվածներում նկարագրված սեռական անմաքրության հետևանքները: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես նրանք կարող են բացատրել, հենվելով Հակոբ 2.28–35–ի վրա, թե ինչպես իրենք կպատասխանեն այս հարցին:
Հարցրեք. Համաձայն Հակոբ 2.27-ի, ո՞րն է «Տիրոջ խոսքը» մեկից ավելի կանայք ունենալու վերաբերյալ: (Համոզվեք, որ պարզ է այն միտքը, որ Տերը պատվիրել է, որ տղամարդը պետք է ամուսնանա միայն մեկ կնոջ հետ:)
Նշեք, որ աշխարհի պատմության որոշակի ժամանակաշրջաններում Տերը պատվիրել է Իր ժողովրդին կիրառել բազմակնություն: Օրինակ, բազմակնություն է կիրառվել Հին Կտակարանի ժամանակներում Աբրահամի և Սարայի կողմից (տես Ծննդոց ԺԶ.1–3, ՎևՈՒ 132.34–35, 37) և նրանց որդու՝ Իսահակի և թոռան՝ Հակոբի կողմից (տես ՎևՈՒ 132.37), և այն նաև որոշակի ժամանակ կիրառվել է վերականգնված Եկեղեցու վաղ շրջանում՝ սկսելով Մարգարե Ջոզեֆ Սմիթից (տես ՎևՈՒ 132.32–33, 53): Այնուամենայնիվ, 1890թ. Աստված պատվիրեց Իր մարգարե Վիլֆորդ Վուդրուֆին վերջ դնել բազմակնության կիրառմանը (տես ՎևՈՒ, Պաշտոնական Հայտարարություն 1):
Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու, թե առաքինի և մաքուր լինելու նրանց կատարած ընտրություններն ինչպես կհիացնեն Տիրոջը և ուրիշներին: Հրավիրեք նրանց բացատրել, թե ինչպես մաքրաբարոյության օրենքն այժմ պահելը կօրհնի իրենց և իրենց ընտանիքներին այժմ և ապագայում: Բացատրեք, թե ինչպես է մաքրաբարոյության օրենքը պահելը օրհնել ձեզ և ձեր ընտանիքին:
Հակոբ 3-4
Հակոբը խրախուսում է իր ժողովրդին ապաշխարել և հույս ձեռք բերել, որ իրենք կարող են վերադառնալ Աստծո ներկայության մեջ
Գրատախտակի կենտրոնում, պաստառի վրա կամ թղթի մի կտորի վրա ամրացրեք Հիսուս Քրիստոսի մի փոքրիկ նկար: Նկարի շուրջը գրեք մի քանի բառեր, որոնք ներկայացնում են բաներ, որ կարող են շեղել մարդկանց Փրկչից և Նրա ավետարանից: Խնդրեք ուսանողներին անդրադառնալ Հակոբ 4.14-ին: Բացատրեք, որ այս հատվածը ներառում է «նշանակետից այն կողմ» արտահայտությունը: Հարցրեք նրանց, թե ինչ նշանակություն ունի «նշանակետ» բառը այս հատվածում: (Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, որ «նշանակետը Քրիստոսն է» [“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, Dec. 2007, 45]:) Այս բացատրությամբ կիսվելուց հետո հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 4.14–15:
Հարցրեք. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշնակում նայել նշանակետից այն կողմ: (Կենտրոնացնել մեր կյանքը բացի Փրկչից և Նրա ավետարանից որևէ այլ բանի վրա:)
Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 4.4–12 և ներկայացնել մի քանի պատճառներ, թե ինչու էր Հակոբը հավատում Հիսուս Քրիստոսին, և ինչու էր նա զգում, որ կարևոր էր ուրիշներին տեղեկացնել Քավության մասին: Որպես այս քննարկման արդյունք համոզվեք, որ հետևյալ ճշմարտությունը պարզ է հասկացվել. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք լցվել հույսով և հաշտվել Աստծո հետ:
Կիսվեք Փրկչի և Նրա Քավության համար ձեր երախտագիտության զգացումով: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը «նշանակետն է», որի վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր կյանքերը: Դասի վերջում խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ պետք է իրենք անեն, որ կենտրոնացնեն իրենց ուշադրությունը Փրկչի վրա հաջորդ մի քանի օրերի ընթացքում:
Հաջորդ Մաս (Հակոբ 5Օմնի)
Հարցրեք ուսանողներին. Ի՞նչ է հակաքրիստոսը: Ի՞նչ կասեիք դուք հակաքրիստոսին: Երբ դուք կարդաք սուրբ գրությունները հաջորդ մասում, ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց և արեց Հակոբը, երբ հանդիպեց Սերեմին՝ հակաքրիստոսին: Նաև փնտրեք օրհնությունները, որոնք Ենովսը ստացավ, քանի որ նա փնտրեց Աստծուն իր ողջ սրտով՝ աղոթելով ողջ օրվա ընթացքում և գիշերով: Փնտրեք պատճառները, թե ինչու նեփիացիները թողեցին իրենց առաջին ժառանգության երկիրը և միացան Մուղեկացիներին: