Մոսիայի գիրքի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Մոսիայի գիրքն ուսումնասիրելիս ուսանողները կկարդան հզոր վկայություններ Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Նրանք նաև կիմանան մարդկանց մասին, ում Տերն ազատել է մեղքի կապանքներից կամ ֆիզիկական ճնշումներից: Բացի այդ, ուսանողները կիմանան, թե ինչպես են Բենիամին թագավորի, Աբիդադիի և Ալմայի նման անհատների արդար ջանքերը հրաշալի օրհնություններ բերել ուրիշներին: Եվ ընդհակառակը, ուսանողները կտեսնեն, թե ինչպես են Զենիֆի և նրա որդու՝ Նոյ թագավորի նման անհատների վատ ընտրությունները վնասակար հետևանքներ բերել իրենց և իրենց ժողովրդի վրա:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Մոսիայի գիրքը կազմելու համար Մորմոնը բանաքաղել և կրճատել է մի շարք այլ գրողների հիշատակարանները: Գիրքը կոչվել է Մոսիայի անունով, ով Բենիամին թագավորի որդին էր: Մոսիան մարգարե էր, տեսանող, հայտնող և թագավոր, ով թագավորում էր Զարահեմլայում մոտաորապես մ.թ.ա. 124-մ. թ.ա 91թթ.: Նրան կոչել էին իր Մոսիա պապի անունով, ով նույնպես Զարահեմլայի թագավոր էր (տես Օմնի 1.12–13, 19):
Մոսիայի գիրքը կազմելիս Մորմոնն օգտվել է մի շարք հիշատակարաններից: Նա կրճատել և մեջբերումներ է կատարել Նեփիի մեծ թիթեղներում Մոսիայի պահած հիշատակարաններից, որոնք մանրամասնել են նեփիացիների պատմությունը Զարահեմլայի երկրում (տես Մոսիա 1–7, 25–29): Նա նաև օգտվել է Զենիֆի հիշատակարանից, որտեղ տրվում է Զենիֆի ժողովրդի պատմությունն այն ժամանակվանից, երբ նրանք հեռացան Զարահեմլայից, մինչև նրանց վերադարձը (տես Մոսիա 7–22): Բացի դրանից, Մորմոնը մեջբերել և կրճատել է հատվածներ Ալմայի գրածներից, ով պահպանել էր Աբինադիի խոսքերը և պահել էր իր իսկ ժողովրդի հիշատակարանը (տես Մոսիա 17.4, 18, 23–24):
Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Մորմոնը Մոսիայի գիրքը չի ուղղել որևէ հատուկ լսարանի կամ նշել, թե ինչու է նա գրել այս գիրքը: Այնուամենայնիվ, Մոսիայի գիրքը հատկապես նվիրված է Մորմոնի Գրքի մեծագույն նպատակին՝ վկայելուն, որ Հիսուսը Քրիստոսն է և Տիրոջ ուխտերը հայտնի դարձնելուն (տես Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը): Մոսիայի գիրքը ներառում է երկու գլխավոր զեկույցներ Հիսուս Քրիստոսի առաքելության վերաբերյալ՝ Բենիամին թագավորի խոսքերը Մոսիա 2–5–ում և Աբինադիի խոսքերը Մոսիա 12–16–ում: Բացի դրանից, Մոսիայի գիրքն անընդհատ ներկայացնում է Տիրոջ հետ ուխտեր կապելու և պահելու կարևորությունը (տես Մոսիա 5.5–9, 18.5–10, 21.31–32, 24.13–15, 25.16–18, 26.20):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մոսիայի գրքի համար որպես աղբյուր օգտագործված հիշատակարանների բնօրինակները հավանաբար գրվել էին մ. թ. ա 200 և մ. թ. ա. 91թթ. ընթացքում: Մորմոնը կրճատել է այդ հիշատակարանները մոտավորապես մ. թ. 345 և մ. թ. 385թթ. ընթացքում: Մորմոնը չի արձանագրել, թե որտեղ էր նա, երբ կազմեց այս գիրքը:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Մոսիան առաջին գիրքն է Մորմոնի Գրքում, որը վերցված է Նեփիի մեծ թիթեղների կրճատումից: Այն ուսուցանում է տեսանողի կարողությունների վերաբերյալ (տես Մոսիա 8.13–18, 28.10–17): Բացի դրանից, Մոսիայի գիրքն առանձնահատուկ է նեփիացիների առանձին խմբերի փորձառությունների և ճամփորդությունների մասին իր մեկնաբանություններով, նրանց, ովքեր Զարահեմլայի երկրում էին, նրանց, ովքեր կառավարվում էին Զենիֆի, Նոյի և Լիմքիի կողմից Նեփիի երկրում, և նրանց, ովքեր Ալմայի հետ փախան Նեփիի երկրից: Այս խմբերի մասին ավելին իմանալու համար դուք կարող եք անդրադառնալ Մոսիա 7–24 –ի ճամփորդությունների վերաբերյալ ընդհանուր գաղափարներին, որը կարելի է գտնել այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչում:
Մոսիայի գիրքը նկարագրում է ժողովուրդների միավորումը, ովքեր առաջնորդվում էին Լիմքիի և Ալմայի կողմից Զարահեմլայի երկրում գտնվող նեփիացիների հետ (տես Մոսիա 25.1–13): Այն նաև մանրամասներ է տալիս Զարահեմլայի երկրով մեկ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ծառայության մասին (տես Մոսիա 25.14–24, 26): Ի վերջո, Մոսիայի գիրքը ներկայացնում է դատավորների կառավարումը (տես Մոսիա 29):
Համառոտ շարադրանք
Մոսիա 1–5 Բենիամին թագավորն իր որդի Մոսիային նշանակում է որպես իրեն հաջորդող և տալիս է իր թագավորման հաշվետվությունը: Բենիամինը սովորեցնում է Հիսուս Քրիստոսի մասին և հրավիրում է իր ժողովրդին ուխտի մեջ մտնել Աստծո հետ:
Մոսիա 6–8 Մոսիան սկսում է թագավորել: Ամմոնը և 15 այլ մարդիկ փնտրում են Զենիֆի հետնորդներին Նեփիի երկրում: Ամմոնը հանդիպում է Լիմքի թագավորին՝ Զենիֆի թոռանը, և տեղեկանում է, թե ինչպես են մարդիկ ճորտության բերվել:
Մոսիա 9–17 Տրվում է Զենիֆի ժողովրդի պատմությունը: Զենիֆի մահից հետո նրա որդի Նոյը թագավորում է ամբարշտությամբ: Աբինադին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և հորդորում է Նոյ թագավորին և նրա ժողովրդին ապաշխարել: Աբինադին մահապատժի է ենթարկվում կրակի միջոցով:
Մոսիա 18–20 Ալման՝ Նոյ թագավորի քահանաներից մեկը, ապաշխարում է: Նա ուսուցանում է ավետարանը և իր հետևորդների հետ փախչում է անապատ: Նեփիացիները Նեփիի երկրում հարձակման են ենթարկվում լամանացիների կողմից և գերի են դառնում: Նոյը սպանվում է իր ժողովրդի կողմից և նրան հաջորդում է նրա որդի Լիմքին:
Մոսիա 21–22 Լիմքին և իր ժողովուրդը ապաշխարում են: Տերն ազատում է նրանց գերությունից, և Ամմոնն առաջնորդում է նրանց Զարահեմլայի երկիր:
Մոսիա 23–24 Ալման և նրա հետևորդները հիմնում են Էլամ քաղաքը: Նրանք գերի են դառնում լամանացիներին և հալածվում են Ամուղոնի և նրա եղբայրների՝ Նոյ թագավորի նախկին քահանաների կողմից: Տերն ազատում է Ալմային և նրա ժողովրդին և առաջնորդում է նրանց դեպի Զարահեմլայի երկիրը:
Մոսիա 25–29 Նեփիացիները միավորվում են Մոսիայի թագավորության ներքո, և Ալման կառավարում է Եկեղեցին: Ալմայի որդի Ալման (հաճախ կոչվում է Ալմա Կրտսեր) և Մոսիայի որդիները դարձի են գալիս: Իր մահից առաջ Մոսիան հիմնում է դատավորների կառավարումը: