Դաս 51
Մորմոնի Խոսքերը–Մոսիա 1
Նախաբան
Մորմոնի Խոսքեր վերնագրված գիրքը որպես կամուրջ է ծառայում Նեփիի փոքր թիթեղների և Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատման միջև: Այս գրքում, որը Մորմոնը գրել է Հիսուս Քրիստոսի ծնունդից մոտավորապես 400 տարի հետո, Մորմոնը բացատրել է, որ նա առաջնորդություն է փնտրել Աստծուց և առաջնորդվել է Սուրբբ Հոգու կողմից, թե ինչ ներառի իր հիշատակարանում: Նա նաև նշել է Բենիամին թագավորին և տվել է արժեքավոր մտքեր, թե ինչու է Բենիամին թագավորը նման մեծ ազդեցություն ունեցել իր ժողովրդի վրա: Մոսիա 1-ը պարունակում է իր որդիներին ուղղված Բենիամին թագավորի որոշ ուսմունքները: Նա ուսուցանել է նրանց, որ սուրբ գրություններն օգնում են մեզ հիշել Աստծուն և պահել Նրա պատվիրանները:
Ուսուցանման առաջարկներ
Մորմոնի Խոսքերը 1.1–11
Մորմոնը վկայում է, որ Աստված պահպանել է մի շարք հիշատակարաններ իմաստուն նպատակի համար
Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին, երբ Հոգին հուշել է իրենց ինչ-որ բան անել: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այս փորձառության մասին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում: Որպեսզի օգնեք նրանց մտածել իրենց փորձառությունների մասին, դուք կարող եք հակիրճ կիսվել ձեր սեփական փորձառությամբ: Ուսանողները թող իմանան, որ դասի ընթացքում դուք կխնդրեք նրանցից մի քանիսին դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:
Բացատրեք ուսանողներին, որ այսօր նրանք կուսումնասիրեն մեկի օրինակը, ով հետևել է հուշմանը, չնայած, որ նա չի հասկացել բոլոր պատճառները, թե ինչու նա պետք է աներ դա:
Ուսանողները թող անդրադառնան Մորմոնի Խոսքերին և գտնեն (էջի ներքևում կամ գլխի ամփոփման մեջ) մոտավոր տարեթիվը, երբ Մորմոնը գրել է գիրքը: Խնդրեք նրանց համեմատել այդ տարեթիվը Օմնիի և Մոսիայի գրքերի տարեթվերի հետ:
-
Ի՞նչ ենք մենք իմանում այս տարեթվերից Մորմոնի Խոսքերի մասին:
Ցուցադրեք Մորմոնը կրճատում է թիթեղները նկարը (62520; Gospel Art Book [2009], no. 73): Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորմոնի Խոսքերը 1.1–2-ը: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մորմոնը գրել է Մորմոնի Խոսքերը վերնագրով գիրքը Մորմոնի Գրքի իրադարձություններից մեծամասնության տեղի ունենալուց հետո: Բացատրեք, որ Մորմոնի Խոսքերն օգնում են մեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքը կազմվել է մի շարք հիշատակարաններից: Այն նաև ցույց է տալիս, որ հայտնությունն է առաջնորդել այս գործընթացը:
Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես են Մորմոնի Խոսքերը, Նեփիի փոքր թիթեղները և Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումները միասին տեղավորվում Մորմոնի Գրքում, կարող եք այս ձեռնարկի վերջում՝ ցուցիչում զետեղված «Թիթեղները և դրանց կապը տպագրված Մորմոնի Գրքի հետ» վերնագրով գծապատկերը նրանց ցույց տալ: Կարող եք նաև նախքան դասը պատրաստել հետևյալ ցուցադրական նյութը.
Հավաքեք երկու գիրք և մի թղթի կտոր: Մի գիրքը պետք է մոտավորապես երկու անգամ հաստ լինի մյուսից: Ավելի բարակ գրքի կռնակին ամրացրեք թղթի մի նեղ շերտ, որի վրա գրված է Նեփիի փոքր թիթեղներ: Ավելի հաստ գրքի կռնակին ամրացրեք մի նեղ շերտ, որի վրա գրված է Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումը: Թղթի վրա գրեք Մորմոնի Խոսքերը:
Դասարանում այս ցուցադրական նյութն օգտագործելու համար բարձրացրեք այն գիրքը, որը ներկայացնում է Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատումը: Բացատրեք, որ Նեփիի մեծ թիթեղների արձանագրությունները հիմնական աղբյուր են հանդիսացել Մորմոնի Գրքի համար: Այս հիշատակարանի Մորմոնի կրճատումից Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մոսիայի, Ալմայի, Հելամանի, 3 Նեփիի և 4 Նեփիի գրքերը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոնի Խոսքերը 1.3: Խնդրեք նրանց փնտրել, թե ինչ հայտնաբերեց Մորմոնը Նեփիի մեծ թիթեղներից մի մաս կրճատելուց հետո: Երբ ուսանողները զեկուցեն իրենց գտածը, օգնեք նրանց հասկանալ, որ «այս թիթեղները» արտահայտությունը վերաբերվում է Նեփիի փոքր թիթեղներին: Բարձրացրեք Նեփիի փոքր թիթեղները ներկայացնող գիրքը: Բացատրեք, որ այս հիշատակարանից Ջոզեֆ Սմիթը թարգմանել է 1 Նեփիից մինչև Օմնի եղած գրքերը ներառյալ:
Ուսանողները թող կարդան Մորմոնի Խոսքերը 1.4–6-ը, որ իմանան, թե ինչ էր Մորմոնը զգում Նեփիի փոքր թիթեղների վերաբերյալ:
-
Ի՞նչ հաճելի բան գտավ Մորմոնը Նեփիի փոքր թիթեղներում:
-
Ի՞նչ արեց Մորմոնը Նեփիի փոքր թիթեղները:
Որպեսզի ցույց տաք, որ Մորմոնն ընդգրկեց Նեփիի փոքր թիթեղները Նեփիի մեծ թիթեղների իր կրճատման հետ, դրեք ավելի բարակ գիրքը ավելի հաստ գրքի վրա:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորմոնի Խոսքերը 1.7: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչու Մորմոնը ընդգրկեց Նեփիի փոքր թիթեղները Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատման հետ:
-
Ինչո՞ւ Մորմոնն ընդգրկեց փոքր թիթեղները մեծ թիթեղների իր կրճատման հետ: (Նա հետևեց Հոգու հուշմանը:) Նա հասկանո՞ւմ էր բոլոր պատճառները, թե ինչու պետք է սա աներ:
Օգնեք ուսանողներին տեսնել, որ Մորմոնը հասկանում էր որոշ պատճառներ, թե ինչու փոքր թիթեղները կարող էին կարևոր լինել: Նա զգում էր դրանց հոգևոր մեծ արժեքը և հաճելի էին նրա համար Հիսուս Քրիստոսի մասին դրանց պարունակած մարգարեությունները (տես Մորմոնի Խոսքերը 1.4–6): Այնուամենայնիվ, նա չգիտեր բոլոր պատճառները, թե ինչու նա պետք է ներառեր դրանք ի լրացում մեծ թիթեղների այն մասի, որը ընդգրկում էր պատմական նույն ժամանակաշրջանը: (Որպեսզի կարդաք մեկ պատճառ, որի մասին այդ ժամանակ Մորմոնը չգիտեր, տես այս ձեռնարկի Մորմոնի Խոսքերի նախաբանը:)
Ուսանողները թող լուռ վերանայեն Մորմոնի Խոսքերը 1.7, փնտրելով վարդապետություններ, որ Մորմոնն ուսուցանել է Տիրոջ վերաբերյալ: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը գիտի բոլոր բաները և որ Տերը կարող է աշխատել մեր միջոցով՝ Իր կամքը կատարելու համար:
-
Ինչպե՞ս կարող էին այս վարդապետություններն օգնել Մորմոնին գործել համաձայն իր ստացած ոգեշնչման:
-
Ինչպե՞ս կարող են այս ճշմարտություններն օգնել ձեզ, երբ դուք հուշումներ եք ստանում Հոգուց:
Խրախուսեք ուսանողներին վերանայել իրավիճակը, որի մասին նրանք գրել էին կամ մտածել էին դասի սկզբում: Հրավիրեք նրանցից մի քանիսին պատմել իրենց ունեցած ոգեշնչումների մասին, թե ինչպես են նրանք գործել համաձայն այդ հուշումների և ինչ է պատահել արդյունքում: (Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ կարիք չկա, որ իրենք պարտավորված զգան կիսվելու փորձառություններով, որոնք չափից ավելի անձնական են կամ գաղտնի:) Երբ ուսանողները կիսվեն իրենց փորձառություններով, դուք կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը.
-
Դուք գիտեի՞ք, թե ինչպես ամեն բան կդասավորվեր, եթե դուք հետևեիք այս հուշմանը:
-
Ի՞նչը ձեզ վճռականություն և հավատք տվեց, որ գործեիք հուշմանը համաձայն:
Բարձրացրեք մեծ թիթեղների Մորմոնի կրճատումը ներկայացնող գիրքը, որի վերևում դրված է Նեփիի փոքր թիթեղները ներկայացնող գիրքը: Ապա բարձրացրեք թղթի թերթիկը, որը ներկայացնում է Մորմոնի Խոսքերը:
-
Որտե՞ղ պետք է լինեն Մորմոնի Խոսքերը այս մյուս հիշատակարանների կողքին:
Երբ ուսանողները պատասխանեն, Մորմոնի Խոսքերը ներկայացնող թերթիկը դրեք երկու գրքերի արանքում: Բացատրեք, որ Մորմոնի Խոսքերը ծառայում են որպես կամուրջ, որը միացնում է Նեփիի փոքր թիթեղների պատմության գիծը Նեփիի մեծ թիթեղների Մորմոնի կրճատման հետ:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորմոնի Խոսքերը 1.8: Խնդրեք դասարանին փնտրել, թե Մորմոնի կարծիքով ինչ արդյունք կունենար ոգեշնչմանը լսելը, որ ներառեր Նեփիի փոքր թիթեղները հիշատակարանի իր կազմի մեջ:
Նշեք, որ այս տարի մինչ այժմ ուսանողների ուսումնասիրած Մորմոնի Գրքի բոլոր գրվածքները (1 Նեփի-Օմնի) հասանելի են իրենց, քանի որ Մորմոնը հետևեց փոքր թիթեղներն ընդգրկելու հոգևոր ոգեշնչմանը:
-
Ինչպե՞ս է Սուրբ Հոգու հուշումներին լսելու Մորմոնի հնազանդությունն օրհնել ձեր կյանքը:
-
Ի՞նչ որոշակի ուսմունքներ կան 1 Նեփիից մինչև Օմնիի գրքերը, որոնք ունենալու համար դուք երախտապարտ եք: Ինչո՞ւ եք դուք երախտապարտ այդ ուսմունքների համար:
-
Մտածեք հոգևոր ոգեշնչումներին հետևելու Մորմոնի ցանկության մասին: Ինչպե՞ս կարող է հոգևոր հուշումներին հետևելու մեր ցանկությունը ներգործել մեր կյանքի վրա: Ինչպե՞ս կարող է այս ցանկությունը ներգործել ուրիշների կյանքի վրա: (Բացատրեք, որ Տերը կարող է օրհնել ուրիշներին մեր միջոցով, երբ մենք հետևենք Սուրբ Հոգու հուշումներին:)
Վկայեք, որ երբ մենք հավատարիմ ենք Սուրբ Հոգու հուշումներին, Տերը ներգործում է «[մեր] մեջ անել ըստ իր կամքի» (Մորմոնի Խոսքերը 1.7):
Մորմոնի Խոսքերը 1.12–18
Բենիամին թագավորը խաղաղություն է հաստատում երկրում
Գրատախտակին գրեք հակառակությունից խաղաղություն: Բացատրեք, որ Մորմոնի Խոսքերը 1.12–18-ը ներկայացնում է Բենիամին թագավորի կառավարումը: Այս արդար մարդը հանդիպեց շատ խոչընդոտների որպես մարգարե և ժողովրդի թագավոր իր ծառայության ընթացքում: Ուսանողները թող զույգերի բաժանվեն և իրենց զուգընկերոջ հետ կարդան Մորմոնի Խոսքերը 1.12–18: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ արեցին Բենիամին թագավորը և այլ մարգարեները, որպեսզի խաղաղություն հաստատեն երկրի վրա:
Կարդալու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք յուրաքանչյուր ուսանողի իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի նախադասություն, որն ամփոփում է, թե ինչ արեցին Բենիամին թագավորը և նրա ժողովուրդը, որ հակառակություններից դառնային խաղաղության: Հրավիրեք մի քանի ուսանողների գրել իրենց նախադասությունները գրատախտակին: Ուսանողների ամփոփումները կարող են լինել նմանատիպ նախադասություններ.
Երբ մենք հետևում ենք մարգարեների ոգեշնչված ղեկավարությանը, մենք կարող ենք խաղաղություն հաստատել:
Տիրոջ ուժով մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները:
Խաղաղություն հաստատելու համար մենք կանչված ենք աշխատելու մեր ողջ զորությամբ:
Ուսանողների ուշադրությունը հրավիրեք Մորմոնի Խոսքերը 1.17-ի վրա, որտեղ Մորմոնն ասում է, որ Բենիամին թագավորը և «շատ սուրբ մարդիկ … խոսում էին Աստծո խոսքը զորությամբ և իշխանությամբ»: Բացատրեք, որ հաջորդ մի քանի դասերի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն Բենիամին թագավորի քարոզը, որը նրա ուսուցանման զորության և իշխանության օրինակ է հանդիսանում:
Մոսիա 1.1–18
Բենիամին թագավորն ուսուցանում է իր որդիներին սուրբ գրությունների կարևորության մասին
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք երբեք որևէ բան չեն իմացել սուրբ գրությունների մասին
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք երբեք չունենայիք սուրբ գրությունները:
-
Ձեզ համար ամենադժվարը առանց ո՞ր ճշմարտությունների ապրելը կլիներ:
Հակիրճ ձևով ներկայացրեք Մոսիայի գիրքը: Բացատրեք, որ այս գրքի սկիզբը ցույց է տալիս Բենիամին թագավորի ցանկությունը, որ իր որդիները շարունակեն սովորել սուրբ գրություններից (տես Մոսիա 1.2): Երբ Բենիամին թագավորն ուսուցանում էր իր որդիներին, նա բացատրեց, թե ինչպես իրենց կյանքը տարբեր կլիներ, եթե նրանք երբեք ստացած չլինեին սուրբ գրությունները:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մոսիա 1.3–8: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ եղանակներով էին նեփիացիներն օրհնվել սուրբ գրություններն ունենալու շնորհիվ: Խնդրեք ուսանողներին զեկուցել, թե ինչ են իրենք սովորել:
-
Բենիամին թագավորի կարծիքով, սուրբ գրություններն ինչպե՞ս կարող էին օգնել իր որդիներին:
-
Ըստ Բենիամին թագավորի, ի՞նչ կապ կար սուրբ գրություններն ուսումնասիրելու և Աստծո պատվիրանները պահելու միջև: (Չնայած, որ ուսանողները պատասխանելիս կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնում է մեզ իմանալ և պահել պատվիրանները: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում Մոսիա 1.3–8 հատվածների կողքին:)
-
Ե՞րբ է սուրբ գրություններն ուսումնասիրելն օգնել ձեզ պահել պատվիրանները:
Կիսվեք ձեր վկայությամբ, որ սուրբ գրությունները ճշմարիտ են և որ դրանք օգնում են մեզ պահել պատվիրանները:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները: (Դուք կարող եք դրանք գրել նախքան դասի սկսվելը:)
Խնդրեք ուսանողներին տեսնել, թե մեկ րոպեում այս հարցերից քանիսի պատասխանները նրանք կարող են գտնել Մոսիա 1.10–18-ում:
Այն բանից հետո, երբ ուսանողները հակիրճորեն կպատասխանեն այս հարցերին, նշեք, որ հաջորդ մի քանի դասերի ընթացքում նրանք կուսումնասիրեն քարոզը, որի ժամանակ Բենիամին թագավորը իր ժողովրդին տվեց «մի անուն, որը երբեք [չէր] ջնջվի, բացի դա լինի օրինազանցության միջոցով» (Մոսիա 1.12):