Դաս 149
Եթեր 12.1–22
Նախաբան
Հարեդացիների պատմությունը շարադրելուց հետո Մորոնին ներկայացնում է մարգարե Եթերի ծառայությունը: Այնուհետև Մորոնին ընդհատում է պատմությունը, որպեսզի գրի առնի որոշ օրհնություններ, որոնք տրվում են նրանց, ովքեր գործադրում են հավատք առ Հիսուս Քրիստոսը: Այս դասը ներառում է Եթեր 12.1–22, մինչդեռ 150-րդ դասը ներառում է Եթեր 12.23–41:
Ուսուցանման առաջարկներ
Եթեր 12.1–4
Եթերն ապաշխարություն է քարոզում Հարեդացիներին
Դասը սկսեք, հրավիրելով մի ուսանողի գալ գրատախտակի մոտ և նկարել ալիքներ ու խարսխի օգնությամբ կայանած մի նավ:
-
Ինչո՞ւ է նավի համար կարևոր խարիսխ ունենալը:
-
Ինչպիսի՞ վտանգների ու դժվարությունների կենթարկվի նավը, եթե խարիսխ չունենա:
-
Ինչպիսի՞ ազդեցություն է ունենում ալիքը նավի վրա: (Պատասխանները կարող են լինել՝ ալիքները ստիպում են նավին շարժվել, թափառել կամ շպրտվել այս ու այն կողմ:)
Նավին անվանակոչեք ձեր կյանքը:
-
Եթե նավը ներկայացնում է մեր կյանքը, ապա ինչի՞ն նման կլինեն ալիքները: (Պատասխանները կարող են լինել՝ սոցիալական ճնշումները, ձախորդությունները, սխալ ուսմունքները կամ ամբարշտությունները:)
-
Ինչպե՞ս կարող է մարդու կյանքը նման լինել խարիսխ չունեցող նավի: (Ուսանողներին կարող եք առաջարկել կարդալ Մորմոն 5.17–18, որպեսզի օգնեք նրանց պատասխանել հետևյալ հարցին:)
-
Որո՞նք են Տիրոջ տված այն մի քանի բաները, որ կարող են մեր կյանքում ծառայել որպես հոգևոր խարիսխներ: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել: Ավետարանի բազմաթիվ տեսակետեր կարելի է նմանեցնել խարսխի:)
Ուսանողներին հորդորեք Եթեր 12 ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել հոգևոր խարիսխների օրինակներին:
Բացատրեք, որ Եթեր 12-ը սկսվում է նրանով, որ Եթերին Մորոնին ներկայացնում է Հարեդացի մի մարգարեի, ով քարոզել է այն ժամանակաշրջանում, երբ մարդիկ մերժեցին մարգարեներին և ապրեցին ամբարշտության մեջ: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.1–3, բացահայտելով այն ամենը, ինչը նրանց վրա տպավորություն գործեց Եթերի պահվածքի մեջ: Թույլ տվեք նրանց կիսվել իրենց սովորածով:
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Եթեր 12.4: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, բացահայտելով այն, թե Աստծուն հավատացողները ինչ կարող են «հուսալ», անկախ շուրջը տիրող դժվարություններին և ամբարշտություններին: Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք նշել, որ «լավ աշխարհը», որի համար մենք հույս ունենք, դա «մի տեղ է՝ Աստծո աջ կողմում»:
-
Ի՞նչ է նշանակում ունենալ մի տեղ Աստծո աջ կողմում: (Վերադառնալ Նրա ներկայության մեջ և ստանալ հավերժական կյանք:)
-
Ձեր կարծիքով, ո՞րն է տարբերությունը «անկասկած» հույս ունենալու և պարզապես ինչ-որ բան ցանկանալու միջև: (Սուրբ գրություններում հույս ունենալը նշանակում է վստահություն ունենալ նրա հանդեպ, որ մենք կարող ենք ստանալ Աստծո խոստացած օրհնությունները, եթե պահենք մեր կապած ուխտերը Նրա հետ:)
-
Ըստ Եթեր 12.4-ի, ինչպե՞ս ենք մենք ստանում հույս՝ Աստծո աջ կողմում տեղ ունենալու համար: (Երբ ուսանողները պատասխանեն, բացատրեք, որԵթեր 12.4-ում նշված հավատքը վերաբերվում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքին:) Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը թույլ տալիս մեզ «անկասկած» հուսալ Աստծո աջ կողմում մի տեղ ունենալու:
Գրատախտակին նկարված խարիխը անվանակոչեք հավատք և հույս:
-
Ըստ Եթեր 12.4-ի, ի՞նչ է պատահում, երբ ինչ-որ մեկն ունենում է հույս և հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ: (Չնայած ուսանողները կարող է տարբեր բառերով ներկայացնել դա, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ունենք հույս և հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք կդառնանք հաստատուն և կհարստացնենք բարի գործերով: )
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հարստացնել» բարի գործերով: (Անել շատ բարի գործեր:)
-
Որո՞նք են այն բարի գործերը, որոնք «փառաբանում են Աստծուն»: (Պատասխանները կարող են ներառել աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, ուրիշներին ծառայելը և տաղանդներ զարգացնելը:)
-
Մտածեք ձեզ ծանոթ այն մարդկանց մասին, ովքեր, կարծես, հարստացնում են բարի գործերով և չեն ամաչում փառաբանել Աստծուն: Որո՞նք են այն առանձնահատուկ բաները, որ նրանք անում են, դառնալով այս սկզբունքների լավ օրինակներ:
Ուսանողներին հրավիրեք մտածել այն ժամանակների մասին, երբ նրանց համար դժվար էր հաստատուն լինել և հարստացնել բարի գործերով: Որպեսզի ուսանողներին օգնեք իրենց կյանքում ունենալու նման իրավիճակներ, հորդորեք նրանց ուշադրություն դարձնել այն եղանակներին, որոնցով նրանք կարող են մեծացնել իրենց հավատքը և հույսը, երբ ուսումնասիրեն Եթեր 12:
Եթեր 12.5–22
Մորոնին մարգարեանում է հրաշքների ու մեծ բաների մասին, որոնք բխում են հավատքից:
Հետևյալ արտահայտությունը գրեք գրատախտակին. Ես կցանկանայի ձեռք բերել հոգևոր ապացույց, որ …:
Հանձնարարեք ուսանողներին առաջարկել ավետարանի ճշմարտություններ, սկզբունքներ կամ վարդապետություններ, որոնց համար մարդիկ կփնտրեն հոգևոր ապացույց: Ուսանողների պատասխաններից հետո գրեք նրանց պատասխանները գրատախտակին: (Պատասխանները կարող են ներառել՝ վկայություն, որՄորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ մաքուր և առաքինի կյանք ապրելը կարևոր է, որ Իմաստության Խոսքը Աստծո օրենք է, որ ես պետք է պատրաստվեմ միսիա ծառայելու համար: ) Հանձնարարեք ուսանողներին մտածել ավետարանի մի ճշմարտության մասին, որի համար նրանք կցանկանային ստանալ հոգևոր վկայություն կամ ավելի ուժեղ վկայություն:
Բացատրեք, որ որոշ մարդիկ հետևյալ կերպ են մտածում. «Ես չեմ հավատա կամ ապրի ավետարանի սկզբունքին համաձայն, մինչև որ չտեսնեմ ապացույցը, որ այն ճշմարիտ է»: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Եթեր 12.5–6, ուշադրություն դարձնելով, թե ինչպես են այս հատվածները կապված այդ վերաբերմունքի հետ: Նշեք, որ Եթեր 12.6-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Կարող եք առաջարկել, որ ուսանողները տարբերակելի ձևով նշեն այդ հատվածը, որպեսզի հեշտությամբ գտնեն այն:
-
Ըստ Եթեր 12.6-ի, ի՞նչ պետք է պատահի նախքան մենք կստանանք վկայություն:
-
Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ մտածում եք «հավատքի փորձությունը» արտահայտության մասին:
Ուսանողների պատասխաններից հետո, կարող եք բացատրել, որ ոմանք սխալ են մեկնաբանում «հավատքի փորձությունը», մեկնաբանելով այն որպես դժվարություն: «Հավատքի փորձություն» արտահայտությունը նկարագրում է այն ամենը, ինչը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու կամ կիրառելու մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ արտահայտությունը, հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ արտահայտությունը: Նախքան այն կարդալը դասարանին հորդորեք լսել «հավատքի փորձություն» արտահայտության Երեց Սքոթի մեկնաբանությունը:
««… Դուք վկայություն չեք ստանա, մինչև որ չստանաք ձեր հավատքի փորձությունը» Մորոնիի ուսուցանած սկզբունքը կիրառելով դուք սովորում եք ավելի արդյունավետ կերպով կիրառել հավատքը [Եթեր 12.6; շեղագրումն ավելացված է]: Այսպիսով, ամեն անգամ երբ դուք փորձեք ձեր հավատքը, այսինքն՝ գործեք արժանապատվորեն, դուք կստանաք հաստատող ապացույց Հոգու կողմից: Այդ զգացումները կամրացնեն ձեր հավատքը: Երբ հետևեք այդ ուղով, ձեր հավատքն ավելի կուժեղանա» (“The Sustaining Power of Faith in Times of Uncertainty and Testing,” Ensign կամ Liahona, May 2003, 76):
-
Ինչո՞վ է տարբերվում Երեց Սքոթի նկարագրած գործընթացը այն մարդկանց վերաբերմունքից, ովքեր ցանկանում են ստանալ ապացույց նախքան հավատալը կամ գործելը:
Հետևյալ սուրբգրքյան հատվածները գրեք գրատախտակին. Եթեր 12.7–12; Եթեր 12.13–18; Եթեր 12.19–22, 30–31: Դասարանը բաժանեք երեք խմբի և ամեն խմբին տվեք մեկական հատված: Հանձնարարեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք գալիս են յուրաքանչյուր հատվածում նկարագրված մարդկանց հավատքի արդյունքում: Նրանց ուշադրությունը հրավիրեք 7, 12, 17, 18, և 31 հատվածների «մինչև նրանք հավատք չունեցան» կամ «նախքան նրանց հավատքը» արտահայտություններին: (Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ հատվածները՝ ամեն անգամ դրանց հանդիպելիս:)
Ուսանողների պատասխաններից հետո հանձնարարեք նրանց ամփոփել այն, թե ինչ է Տերը տալիս Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ցուցադրելուց հետո: Չնայած ուսանողները կպատասխանեն տարբեր բառերով, նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ցանկանում ենք հոգևոր ապացույց, ապա մենք սկզբում պետք է կիրառենք հավատք առ Հիսուս Քրիստոսը: Բացատրեք, որ հոգևոր ապացույցների նման, հրաշքներ տեղի են ունենում միայն նրանից հետո, երբ մենք կիրառում ենք մեր հավատքը:
Հետևյալ իրավիճակը ներկայացրեք դասարանին: Հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե ինչպես պետք է յուրաքանչյուր իրադրության մեջ անձնավորությունը ցույց տա Տիրոջ հանդեպ իր հավատքը:
-
Երիտասարդ աղջիկը ցանկանում է ստանալ վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:
-
Երիտասարդ տղան ուժեղ ցանկանություն ունի օգնելու իր սիրելիներին ընդունել ավետարանը:
Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ նրանք կամ իրենց ծանոթները ստացել են հոգևոր ապացույցներ կամ տեսել հրաշքներ այն բանից հետո, երբ ցույց են տվել Տիրոջ հանդեպ իրենց հավատքը: Մի քանի ուսանողների հանձնարարեք կիսվել իրենց սովորածով: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ նրանք պարտավոր չեն կիսվելու այն փորձառություններով, որոնք չափազանց գաղտնի ու անձնական են:) Դուք նույնպես կարող եք կիսվել փորձառությամբ:
Հանձնարարեք ուսանողներին վերհիշել ավետարանի մի ճշմարտություն, որի համար նրանք կցանկանային ստանալ հոգևոր ապացույց: Հանձնարարեք նրանց գրի առնել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսւոմնասիրության օրագրերում ինչ-որ բան, որ նրանք կցանկանային անել՝ Տիրոջ հանդեպ ավելի շատ հավատք գործադրելու համար: