Դաս 97
Ալմա 40
Նախաբան
Երբ Ալման նախազգուշացրեց իր որդի Կորիանթոնին մեղքի հետևանքների մասին, նա նաև սովորեցրեց մահից հետո կյանքի մասին: Նա բացատրեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն: Նա սովորեցրեց հոգևոր աշխարհի մասին, որտեղ մահացածները, կախված իրենց մահկանացու կյանքի ժամանակ կատարած ընտրություններից, սպասում են կամ դրախտում, կամ բանտում, մինչև հարությունը:
Նշում. Այս դասի ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան սովորեցնելու միմյանց: Նախքան դասը պատրաստեք տպված թերթիկներ, որոնք պարունակում են ուղեկցող հրահանգներ զույգերի համար: Ծանոթացեք յուրաքանչյուր հրահանգի հետ, որպեսզի դուք կարողանաք օգնել ուսանողներին, երբ նրանք նախապատրաստվեն սովորեցնելուն:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 40
Ալման սովորեցնում է Կորիանթոնին հոգևոր աշխարհի և հարության մասին
Նախքան դասը սկսելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք միսիոներներ են և որ նրանք հանդիպում ունեն մեկի հետ, ով փնտրում է գրատախտակին գրված հարցերի պատասխանները: Բացատրեք, որ Ալմա 40-ը իր որդի Կորիանթոնին ուղղված Ալմայի ուսմունքների շարունակությունն է և պարունակում է այդ հարցերի պատասխանները:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 40.1-ը: Խնդրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչու էր Ալման իր որդու հետ քննարկում հարությունը:
-
Ինչո՞ւ էր Ալման սովորեցնում Կորիանթոնին հարության մասին:
-
Կորիանթոնի ընտրություններից ելնելով, ինչո՞ւ էր նա անհանգստանում հարության մասին:
Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր խմբի տվեք մի համար՝ 1, 2, կամ 3: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի աշխատել այնպես, կարծես, նրանք միսիոներական զույգեր են, նախապատրաստվելով ուսուցանել կարճ մի դաս, որ պատասխանեն գրատախտակին գրված հարցերին, որոնք համապատասխանում են իրենց տրված համարին: Որպեսզի օգնեք նրանց նախապատրաստվել, տվեք նրանց ցուցումների օրինակը, որը համապատասխանում է իրենց համարին (տես ներևքում): Մինչ ուսանողներն աշխատում են, դուք կարող եք շրջել դասարանում, որպեսզի կարողանաք լսել և օգնել կարիքի դեպքում:
Զույգ 1. Ալմա 40.1–5
Հարցեր. Ի՞նչն է հնարավոր դարձնում, որ մենք ապրենք մեր մահից հետո: Ովքե՞ր հարություն կառնեն:
Նախապատրաստվեք օգտագործել Ալմա 40.1–5-ը և պատասխանել այս հարցերին: Նախապատրաստվելիս որոշեք, թե դասի որ մասերն են զույգերից յուրաքանչյուրը սովորեցնելու: Պատրաստ եղեք անելու հետևյալը.
Որոշ պատմական տեղեկություններ տվեք այն մասի վերաբերյալ, որը հանձնարարված է ձեզ: (Երբ դուք սովորեցնում եք սուրբ գրություններից, բացատրեք, թե ով է խոսում, ում հետ է խոսում և ցանկացած այլ հանգամանք, որ կարող է օգնել սովորողներին հասկանալ հատվածը:)
Կարդացեք հատվածները, որոնք պատասխանում են հարցերին: Բացատրեք, թե այս հատվածների ճշմարտություններն ինչպես են օգնում պատասխանել հարցերին: Երբ դուք անեք դա, համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն: Դուք կարող եք նաև խորհուրդ տալ, որ նրանք, ում դուք սովորեցնում եք, գրեն այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում Ալմա 40.1–5–ի կողքին:
Կիսվեք, թե ինչու է հարության խոստումը կարևոր ձեզ համար: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, ում դուք սովորեցնում եք, թե ինչու են նրանք երախտապարտ հարության խոստման համար:
Վկայեք ձեր սովորեցրած ճշմարտությունների մասին:
Զույգ 2. Ալմա 40.6–14
Հարցեր. Որտե՞ղ մենք կգնանք, երբ մահանանք: Ինչպիսի՞ն է այդ աշխարհը:
Նախապատրաստվեք օգտագործել Ալմա 40.6–7, 11–14–ը և պատասխանել այս հարցերին: Նախապատրաստվելիս որոշեք, թե յուրաքանչյուր զուգընկերը դասի որ մասերն է սովորեցնելու: Պատրաստ եղեք անելու հետևյալը.
Որոշակի պատմական տեղեկություններ տվեք այն մասի վերաբերյալ, որը ձեզ էր հանձնարարված: (Երբ դուք սովորեցնում եք սուրբ գրություններից, բացատրեք, թե ով է խոսում, ում հետ է խոսում և ցանկացած այլ հանգամանք, որ կարող է օգնել սովորողներին հասկանալ այդ հատվածը:)
Կարդացեք հատվածները, որոնք պատասխանում են հարցերին: Բացատրեք, թե ինչպես են այս հատվածների ճշմարտությունները պատասխանում հարցերին: (Կարող է օգտակար լինել նշելը, որ երբ Ալման օգտագործում էր «դրսի խավարը» արտահայտությունը, նա նկատի չուներ Սատանայի և նրանց վերջնական վիճակը, ովքեր դատապարտված են: Նա նկատի ուներ մահից հետո ամբարիշտների վիճակը և մինչև նրանց հարությունն ընկած ժամանակահավածում: Այսօր մենք, սովորաբար, անվանում ենք այս վիճակը հոգևոր բանտ:) Երբ դուք կարդաք այս հատվածները, համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում արդարների հոգիները բնակվում են դրախտում, իսկ ամբարիշտների հոգիները բնակվում են բանտում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք, ում դուք սովորեցնում եք, գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 40.11–14–ի կողքին:
Կիսվեք, թե այս ճշմարտությունները հասկանալն ինչպես է ներգործում այս կյանքում ձեր կատարած ընտրությունների վրա: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, ում սովորեցնում եք, թե ինչպես է նրանց օգնել հասկանալը, որ մահից հետո կյանք կա:
Վկայեք ձեր սովորեցրած ճշմարտությունների մասին:
Զույգ 3—Ալմա 40.21–26
Հարցեր. Ի՞նչ է հարությունը: Ինչո՞վ կտարբերվեն մեր հարություն առած մարմինները մեր մահկանացու մարմիններից: Ի՞նչ կանենք մենք մեր հարությունից հետո:
Նախապատրաստվեք օգտագործել Ալմա 40.21–26-ը և պատասխանել այս հարցերին: Նախապատրաստվելիս որոշեք, թե յուրաքանչյուր զուգընկերը դասի որ մասերն է սովորեցնելու: Պատրաստ եղեք անելու հետևյալը.
Որոշակի պատմական տեղեկություններ տվեք այն մասի վերաբերյալ, որը ձեզ էր հանձնարարված: (Երբ դուք սովորեցնում եք սուրբ գրություններից, բացատրեք, թե ով է խոսում, ում հետ է խոսում և ցանկացած այլ հանգամանք, որ կարող է օգնել սովորողներին հասկանալ այդ հատվածը:)
Կարդացեք հատվածները, որոնք պատասխանում են հարցերին: Բացատրեք, թե ինչպես են այս հատվածների ճշմարտություններն օգնում պատասխանել հարցերին: (Երբ դուք պատրաստվեք սովորեցնելուն, կարող է օգտակար լինել հասկանալը, որ հոգի բառը այս հատվածներում վերաբերվում է մարդու հոգուն:) Համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է՝ բոլոր բաները վերականգնված իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք, ում դուք սովորեցնում եք, գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 40.21–23–ի կողքին:
Կիսվեք, թե ինչու եք դուք երախտապարտ, իմանալով, որ ձեր մարմինը և հոգին մի օր կվերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով: Դուք կարող եք նաև նկարագրել, թե ինչպես է ձեր ընտրությունների վրա ազդում այն գիտելիքը, որ մի օր դուք կկանգնեք Աստծո առաջ և կդատվեք: Խնդրեք նրանց, ում սովորեցնում եք, կիսվել իրենց զգացմունքներով հարության և վերջին դատաստանի վարդապետության վերաբերյալ:
Վկայեք ձեր սովորեցրած ճշմարտությունների մասին:
Երբ ուսանողները պատրաստ լինեն պատասխանել իրենց հանձնարարված հարցերին, նրանց բաժանեք փոքր խմբերի, որպեսզի նրանք կարողանան սովորեցնել միմյանց որպես միսիոներներ: Յուրաքանչյուր խումբ պետք է բաղկացած լինի երեք անդամից և յուրաքանչյուր խմբում զուգընկերները պետք է պատրաստված լինեն պատասխանելու տարբեր հարցերի: (Եթե դասարանը փոքր է, թող յուրաքանչյուր զույգը սովորեցնի ողջ դասը:) Խրախուսեք ուսանողներին դերակատարման ժամանակ սովորեցնելիս և ուրիշներից սովորելիս իրենց բնական ձևով պահել: Վստահեցրեք նրանց, որ Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել իրենց և նրանց, ում սովորեցնում են, եթե նրանք անկեղծ են իրենց ուսոցանման և պատասխանելու ընթացքում: Լսեք, թե ինչպես են նրանք սովորեցնում միմյանց, և մտքեր առաջարկեք, երբ դուք ոգեշնչված զգաք:
Խմբերում միմյանց սովորեցնելու համար ժամանակ տրամադրելուց հետո, դասարանին տվեք հետևյալ հարցերից մի քանիսը.
-
Ի՞նչ դուք սովորեցիք, երբ պատրաստվում էիք պատասխանել ձեզ հանձնարարված հարցերին: Ի՞նչ դուք սովորեցիք, երբ ուսուցանվեցիք տարբեր զուգընկերների կողմից:
-
Իմանալով, որ Կորիանթոնը դժվարություններ ունեցավ հնազանդվելու մաքրաբարոյության օրենքին, ձեր կարծիքով, մահից հետո կյանքի բնույթը հասկանալն ինչպե՞ս կարող էր օգնել նրան դիմակայել հետագա փորձություններին:
-
Ինչո՞ւ են այսօր քննարկած ճշմարտությունները կարևոր ձեզ համար:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 40.25–26, տարբերություններ փնտրելով արդարների վերջնական վիճակի և ամբարիշտների վերջնական վիճակի միջև: Երբ նրանք նկարագրեն իրենց գտածը, խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես է այս հատվածը ներգործում ավետարանով ապրելու նրանց պարտավորության վրա: Դուք կարող եք կիսվել ձեր պատասխանով այս նույն հարցի վերաբերյալ: Վկայեք հարության օրհնությունները հնարավոր դարձնելու Հիսուս Քրիստոսի դերի մասին: